“Ստուկաչների” երկիր Հայաստան…

2 02 2009

Նորաթուխ իշխանություններն իրենց հետ բերել են մարդկային հարաբերությունների նոր կուլտուրաներ, որոնք հավանաբար խիստ սիրված ու տարածված են եղել մինչ այժմ իրենց նեղ շրջանակներում: Այժմ արդեն այդ գաղափարները փորձ է արվում ներդնել ամենուր` մանկապարտեզից ու դպրոցից մինչև համալսարան ու հիվանդանոց: Ամենուր բացվող «թեժ գծերը» մարդկանց կոչ են անում` ցուցաբերել «քաղաքացիական պատասխանատվություն» ու վերածվել ամենաշարքային ստուկաչների` իրենց վրա վերցնելով ոստիկանի, հարկային տեսուչի կամ թաղայինի ֆունկցիաները: Այս «պայքարն» ընթանում է նաև ստվերային եղանակով:

Չիմացողների համար նշենք, որ այսպես կոչված «Միասին» շարժումն արդեն վաղուց զբաղված է ուսանողների շարքերում սեփական ստուկաչական ցանցի ձևավորմամբ: Երիտասարդ պատասխանատու քաղաքացիների հիմնական խնդիրն է` «գործ տալ» կաշառք վերցնող դասախոսների վրա ու այդպիսով ծառայել հայրենիքին: Ընդ որում` նրանցից ոմանք այդ հաճելի գործի համար նաև վճարվում են:

Ինտերնետում ևս վերջերս հայտնվել են «ինքնաբուխ նախաձեռնություններ», որոնց հեղինակները կոչ են անում` հայտնել դասախոսի անունը` երաշխավորելով, որ հայտնողը քննությունը կստանա անվճար Սերնդի այլասերման գործին անցյալ տարվա վերջին միացավ նաև կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը: Վերջինս անթաքույց կոչ արեց ուսանողներին` ներգրավվել պատասխանատու քաղաքացիների սուրբ գործում և այդպիսով արագացնել 37 թվականի ավանդույթների վերականգնումը: Իհարկե, դասախոսները, բժիշկները, ուսուցիչները և այլոք իրավունք չունեն գերազանցել սեփական լիազորությունները և խախտել մեր իրավունքները:

Սակայն նման դեպքերի համար մենք ունենք հրապարակային բողոքի և պայքարի իրավունք, առաջին հերթին` այն հաստատության ներսում, որտեղ այդ խախտումը տեղի է ունենում: Պետք է ընդամենը ունենալ համարձակություն և տեղում լուծել սեփական հարցերը: Այլապես հեշտ է թաքնվել հեռախոսի կամ էլ. փոստի հետևում ու անանուն նամակներ գրել: Խաղալ մարդկանց ճակատագրի հետ` չկրելով որևէ պատասխանատվություն: Գուցե ավելի ճիշտ կլիներ` իշխանություններն ապահովեին ազատ խոսքի ու հրապարակայնության մեր իրավունքը, որի պայմաններում բոլորը պատասխանատու կլինեին իրենց խոսքերի և գործերի համար հավասարապես:

Հետաքրքիր կլիներ իմանալ` մեր բլոգի ընթերցողներն ինչպես են վերաբերվում այս խնդրին, և օգտվում են արդյոք «թեժ գծերից»:


Actions

Information

9 responses

2 02 2009
blansh

Իրականում “թեժ գծի” կուլտուրան որպես այդպիսին, քաղաքացիական պատասխանատվության եւ “պետության համապատասխան մարմիններ – քաղաքացի” հասանելիության ընդունված մեխանիզմ է: Այլ հարց է, որ որոշ մարդկանց կողմից շահարկվում է, այլ նպատակների համար օգտագործվում:

«Չուզողությունը» հայկական հայնտի խասիաթ է, սակայն ոչ բոլորը այդ «խասիթաից» ունեն: Հայաստանը նաեւ ազնիվ ու քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ մարդկանց երկիրն է: Ինձ համար անընդունելի է մասնավոր օրինակով նման ընդհանրացումը:

2 02 2009
Դանիել

Բլանշ ջան, բարդ հարց է, ուղակի մենք պիտի կարողանանք հստակ սահմանազատել “պալետչիկություն”-ը, հանագործության մասին ոստիկանություն հայտնելուց:
Եթե, օրինակ ես տեսնեմ, թե ինչպես են ասենք հարևանիս բնակարանը թալանում, ես չեն տատանվի ոստիկանություն դիմելուց, բայց հարակային ծառայության թեժ գիծ չեմ զանգի եթե մեր շենքի տակի խանութի վաճառող “Գագոն” ՀԴՄ-ի կտրոն չտա…

2 02 2009
lilit

Իհարկե տարբերակում կա քաղաքացիական պատասխանատվության և ստուկաչության միջև, բայց եթե նկատի ունենանք բուհական ոլորտը, ապա իսկական ստուկաչության մասին է խոսքը: Բուհերի ղեկավարությունը մեկ առ մեկ գիտի, թե ովքեր են կոռումպացված դասախոսները և ոչինչ չի նախատեսվում դրանց դեմ: Բայց այ, եթե դասախոսը օպոզիցիոն է, կարելի է ուսխորհրդի անդամ բթամիտ ուսանողի միջոցով կազմակերպել այդ գործընթացը, որը նախ և առաջ խրախուսվում է ռեկտորատի կողմից: ԵՊՀ պրոֆեսոր Կառլեն Մատինյանի ձերբակալությունը հենց այդ սցենարով է ընթացել: Իսկ դրանից հետո ռեկտորատը դասախոսներին հրամայվեց դրական գնահատականներ դնել ֆրանսիականի ծախող ուսանողուհի Լաուրային: Ուսխորհուրդները վերածվել են ռեժիմի ամենաստոր նկրտումները իրականացնող գործիքների: Սովետական կոմսոմոլները սրանց դեմ գառներ են եղել: Այսօրվա իշխող կոալիցիայի երիտասարդ տականքների մեծ մասը ուսխորհրդի նույն դպրոցն է անցել:

4 02 2009
ann

Թեժ գծերի հետ պատմությանը անձամբ եմ մասնակցել։ Ամռանը, երբ որոշել էինք գնալ արտերկիր և անձնագրերում հարկավոր էր կնիք՝ 25 օր տևեց մինչև բարեհաճեցին մեր անձնագրերը վերադարձնել։ Եթե հիշում եք այն ժամանակ աղմուկ բարձրացրեցին, թե թեժ գիծ է բացվել, եթե խնդիրներ լինեն զանգեք և …Ես հերթական անգամ գալով ոստիկանություն զայրացա, որ արդեն 20 օր է անցել և զանգահարեցի։ Ինձ պատասխանեցին, թե զանգեք վիզաների վարչություն։ Վիզաների վարչությունից էլ ուղարկեցին ոստիկանություն։ Պատահաբար դա համընկավ Ալվինա Զաքարյանի հեռացման հետ։ Մի խոսքով դա դատարկ խոսքեր են, միայն ձևական բնույթ կրող, քարոզչական բնույթի միջոցառումներ։

4 02 2009
Գարիկ

Ճիշտն ասած ես ինչքան հասկացա, հոդվածը դեմ էր ոչ թե “թեժ գծերին”, այլ նման նախաձեռնությունների միջոցով մտածողություն ձևավորելուն… Թեժ գիծը պետք է օգնի մարդկանց, և ոչ թե դառնա “անոնիմկա” գրելու նման մի բան:

Ինչ վերաբերում է բուհերում կատարվողին, ապա վերը նշվածի հետ լրիվ համաձայն եմ, քանի որ ոչ միայն համալսարանի ղեկավարությունը, այլև, համոզված եմ, իրավապահ համակարգը շատ լավ տեղյակ է, թե որտեղ է կոռուպցիայի հիմնական օջախը: Սակայն նրանց խնդիրը օջախներ վերացնելը չէ, այլ ցուցադրական պրոցեսներ իրականացնելը: Նույնը վերաբերում է բժիշկներին, հարկայինի աշխատողներին, նույն ոստիկաններին, որոնց /շարքայիններին, իհարկե, կամ` այլախոհներին/ ցուցադրաբար ձերբակալում են` չես էլ հասկանում թե ում աչքերին թոզ փչելու նպատակով:

Կոռուպցիայի դեմ ինչպես կարող են պայքարել նրանք, ովքեր կանգնած են դրա հիմքում? Ուղղակի ծիծաղելի է: Ինձ ավելի լավ է` ես փող տամ բժշկին, որ ինձ բուժել է, քան` իմանամ, որ նա իր աշխատավարձը “կամավոր” թողել է հիվանդանոցին, ինչպես հիմա շարունակում են անել շատ հիվանդանոցներում:

4 02 2009
Գարիկ

Ի դեպ, հիշում եմ, համալսարանում եղել էր մի շատ հայտնի ինցիդենտ մեկ այլ արտ. գրականության դասախոսի հետ, որի անունը փող տվող ուսանողներին լավ հայտնի է: Ուսանողները աղմուկ բարձրացրին, դիմեցին ռեկտորատ և այլն, բայց դրանից ՈՉԻՆՉ չփոխվեց… Այդ դասախոսը մինչև օրս գլուխը բարձր աշխատում է և նույնիսկ պետական մրցանակներ ստանում…

16 02 2009
Davinchi

Check it out !!! The Best News Portal http://www.politicoelection.com

13 03 2009
Davinchi
15 03 2009

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: