Հայաստանում սկսվել է ճգնաժամի չորրորդ փուլը

23 12 2008

money

Հայաստանի իշխանությունները ճիշտ են, երբ ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը /այսուհետև` ՀՏՃ/ նոր է Հայաստան հասնում: Ճիշտ են նաև գործարարները, որոնք բողոքում են օրեցօր վատացող տնտեսական պայմաններից: Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարում Հայաստանն իրականում գտնվել է իր սեփական տնտեսական ճգնաժամի մեջ, և բազմաթիվ փոքր և միջին գործարարներ վաղուց արդեն աշխատում են արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ շատ-շատերը կամ կրճատել են արտադրության ծավալները, կամ ընդհանրապես դադարեցրել են իրենց գործունեությունը: Մի բավական ստվար գործարար խավ էլ իր տնտեսական ակտիվները տեղափոխել է այլ` ավելի բարենպաստ երկրներ, մասնավորապես` արևելաեվրոպական Չեխիա, Բուլղարիա և այլուր:

Տնտեսական ճգնաժամի առաջին փուլը սկսվեց տարիներ առաջ, երբ ԿԲ-ին ու կառավարությանը չհաջողվեց մեղմել դրամի սրընթաց վերելքը, ու բազմաթիվ արտահանողներ հայտվեցին անմխիթար վիճակում: Ներկայիս վարչապետն այն ժամանակ իր ցինիկ երանգով խորհուրդ տվեց “արդիականացնել տեխնոլոգիաները”, այլապես շատերը դուրս կմնան շուկայից: Այդպես էլ եղավ, և շատերը, ովքեր չէին օգտվում արտոնյալ պայմաններից, իրոք զրկվեցին իրենց բիզնեսը զարգացնելու հնարավորությունից: Շատ ժամանակ չի անցնի, և Տ. Սարգսյանը կհայտարարի, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնվի “հանքարդյունաբերության վրա”: Հուսով ենք, նա հիմա տեսնում է, թե ինչ է լինում հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունների հետ:

Ճգնաժամի երկրորդ փուլը սկսվեց նախորդ տարվա ամռանը, երբ ԱԺ-ն հուժկու ԱՅՈ ասաց “Պարզեցված հարկի” փոփոխմանը, ու բազմաթիվ մանր գործարարներ զրկվեցին այս պարզ ու թեթև հարկատեսակից:

Ցավոք, չեն հրապարակվում թվեր, թե կոնկրետ այս նախագծի հետևանքով քանի փոքր գործարար կողպեց իր ֆիրմայի դուռը: Ամեն դեպքում, սա դեռևս վարչապետ Ս. Սարգսյանի առաջին “տնտեսական” նախագիծն էր:

Երրորդ փուլը սկսվեց պայմանականորեն մարտի մեկից ու թափով զարգանում է առ այսօր. դա հարկային ու այլ վերահսկողական “նայեզդների” փուլն է: Այս օրերին, երբ նույնիսկ Ռուսաստանի վարչապետն է խոսում հարկատուների վրա ճնշումները թուլացնելու և նրանց հնարավորինս ազատ թողնելու անհրաժեշտության մասին, Ս. Սարգսյանի հրահանգով հարկայինը և մյուս մահակավորները ավելի են ակտիվացել, ու դա հասկանալի է. ամբիցիոզ բյուջե-2009-ը պետք է կատարել, իսկ ինչպե±ս: Ճնշել-սպառնալ-հավաքել մինչև վերջին կոպեկը: Եթե շատ չհասկանան` ծեծել:

Կան գործարաններ, որոնց պետությունն ինքը պարտք է բավականին մեծ գումարներ: Սակայն պարտքը փակելու փոխարեն գործարան հերթական անգամ այցելում է հարկայինն ու թափ տալիս իր ամենանշանակալից մատը: Ու հավաքում է փետրվարի հարկերի կանխավճարը: Այնինչ գործարանն արդեն աշխատավարձի մեծ պարտքեր ունի:

Իսկ չորրորդ փուլն արդեն իրոք կապված է ՀՏՃ հետ, և այն զգում են բոլոր ակտիվ գործարարները: Պատվերների բացակայության պատճառով արդեն կանգնել են բազմաթիվ գործարաններ, անշարժ գույքի շուկան իր կիսակառույց շենքերով ու բացակա գնորդներով մոտ է խուճապի, արտերկրից նվազում են տրանսֆերտները, երկիր են վերադառնում “խոպանազուրկ” ու անհույս տղամարդիկ, որոնք այստեղ ևս գործ չեն գտնում:

Սակայն խնդիրն այն է, որ եթե մինչ այս պահը Հայաստանն տարած լիներ այլ տնտեսական քաղաքականություն, այս նոր փուլերը մենք բոլորովին այլ կերպ կտանեինք: Այլապես հիմա այնքան հեշտ է լինելու ՀՏՃ վրա ամեն ինչ բարդելը… Ինչը և, համոզված եղեք, իշխանություններն անելու են:

Իսկ Բյուջե-2009-ի ամենակարևոր կետը նախագահը կկատարի: Նա հարկատուների հաշվին շռայլորեն կվարձատրի ոստիկաններին ու մյուս ուժային կառույցներին, որոնք կազմ-պատրաստ կսպասեն հրահանգների` հարկատուների առաջին իսկ բողոքի ցույցերը նրանց փողերով գնված դուբինկաներով ճնշելու համար:

Առա’ջ` դեպի վերջին փուլ:


Actions

Information

5 responses

24 12 2008
Garik

Իմ ընկերն արդեն մի քանի ամիս է` դադարեցրել է իր փոքր գովազդային ընկերության աշխատանքը, քանի որ մշտական պատվիրատուները կրճատել են գովազդային բյուջեն ու նույնիսկ Նոր տարուն գովազդ չեն տեղադրում… Ինքը պարզեցվածով էր աշխատում, մտածում էր` հունվարից ավելի լավ կլինի, բայց հիմա լրիվ երևի կլուծարի ֆիրման:

24 12 2008
sard

իսկ ինձ մոտ խուճապ է;;Ներքին անհանգստություն…թե ինչ է լինելու էս ֆինանսական ճգնաժամի հետեւանքը; Վախենում եմ, մի տեսակ….Ախր էս երկիրը, մարդիկ, սովից կմեռնեն…ոչ մի ռեսուրս չկա;;;տռզած չինովնիկների սկի վեջներն էլ չի…..

24 12 2008
Garik

Ժողովուրդ…. Նոր լսում էի ԱԺ-ում հարկայինի բերած նոր փաթեթի մասին… Դրանք լրիվ են գժվել? Դանակ-մկրատ սրողին մտցնում են հարկային դաշտ!!!! Լսել եք ինչեր են առաջարկում?

Ու բոլորը, բացի Բարգավաճից ու Ժառանգությունից, կողմ են քվեարկում: Դրանք լրիվ են անասունացել? Էն ՕԵԿ-ը վաբշե ձեռ ա առնում?

24 12 2008
Garik

Ժողովուրդ, իսկ հարկայինի նոր նախաձեռնությունը տեսել եք? Գժվել են լրիվ… Դանակ-մկրատ սրողներին “բերում են հարկային դաշտ”: Մեր ԱԺ-ն լրիվ անողնաշար ա? Մենակ Ժառանգությունը, Բարգավաճն ու մի քանի հոգի են դեմ խոսում, բայց ինչ օգուտ, որ մեծամասնությունը քվեարկում ա- անցկացնում? Սրանք ուզում են էս երկրում ընդհանրապես ապրել չլինի?

27 12 2008
ann

Վիճակը լուրջ է, նույնիսկ փորձում են նմանեցնել 1993-ի վիճակին, սակայն այն ժամանակ գոնե պատերազմ էինք հաղթում, բա հիմա՞։ Հաղթանակն ենք տանուլ տալիս։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: