Այսօր առավոտյան ժամը 12-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց “Մարտի 1-ի” գործից անջատված մասով` “7-ի գործով” դատավարությունը եւ արդեն դատարանի հարակից տարածքում սկսվեցին զանգվածային ակցիաները: Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար: Դատարանում են ընդդիմության առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլոք:
Ինքս արդեն բազմաթիվ կանխատեսումներ լսել եմ դատավարությունների ելքի, համաներման հավանական տարբերակների մասին եւ գիտեմ բազմաթիվ տարբերակներ դեռ կարող են հնչել: Իսկ դուք ինչ եք մտածում, ինչպիսի ելք կունենա այս գործընթացը?
ԴԱՏԸ ՍԿՍՎԵՑ
[12:29] 19 Դեկտեմբերի, 2008
Քիչ առաջ դատարանի դահլիճ մտավ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որի նախագահությամբ էլ սկսվում է ՚7-իՙ գործով դատավարությունը: Ավելի վաղ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան էին բերվել ՚7-ի գործովՙ ամբաստանյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը: Նրանց բացականչություններով ողջունեցին ներկաները, որոնց էլ արձագանքեցին ամբաստանյալները բարձր տրամադրությամբ:
Դատական գործընթացին հետեւում են ոչ միայն մեղադրյալների, այլեւ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները: Դատարանում են նաեւ ընդդիմության առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, պատգամավորներ:
Հիշեցնենք, որ ընդդիմության 7 ակտիվիստները մեղադրվում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու համար:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=67553
Մի առիթով ուշադրություն էի հրավիրել այն հանգամանքի վրա, վերջին տարիներին, ռուսական արտադրության` քրեական ժանրի ֆիլմերում, որպես կանոն քննիչների, ու օպերատիվ աշխատակիցների կաբինետների պատերին ԿԳԲ-ի հայր` Ֆելիքս Ձեռժինցկու լուսանկարներն են կախված: Խոսքը վերաբերվում է ոչ միայն հատուկ ծառայությունների աշխատակիցներին, այլ նաեւ ոստիկանության` սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից, մինչեւ գավառական միլիցյաի շարքային օպերլիազորներին…
Այսօր, 2008թ.-ի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Երրորդ Հանրապետությունում սկսվում է նախադեպը չունեցող քաղաքական դատավարություն… Ի՞նչու հենց այսօր, սրանով կգբ-ական Սերժիկը ի՞նչ է ուզում ասի, որ իր գործնկերների` չեկիստների հատ այսօր Հայաստանի Ազատության համար պայքարողներին հանզնեցին դատարանին ու վաղը իրենց կգբ-ական տոն են նշելում…
… Ես ողջունում եմ Շանթ Հարությունյանի հայտարարություն, ավելին` կարծում եմ որ ոչ ´իայն Շանթի պայքարն է ուղված Ռուսաստանի դեմ, այլ Հայսատանի Ազատության համար մղվող պայքարի ցանկացած ձեւ, ըստ էության ՌԴ-ի իրականացրած արտաքին քաղաքականության դեմ է…
Հաղթելու ենք: Շուտով ղարաբաղյան կլանի և նրանց հայաստանյան վարձկանների վախճանն է գալու:
Ողջյունում եմ Շանթ Հարությունյանին ՝ հայրենիքի ազատության իսկական մարտիկին : Հայաստանը զավթած օտարերկրյա գործակալների վախճանը մոտ է և մեր ընկերները շուտով ազատ կարձակվեն :Ցեղակրոններ պատրաստվեք վճռական պայքարի:
Չեմ կարծում, որ Սեռժիկը նրանց բաց կթողնի, ավելի շուտ կստորագրի Արցախը հանձնել, մենք ենք ազատելու նրանց բանտերից, իրականացնելով մեր սահմանադրական իրավունքը՝ իշխանությունը ժողովրդինն է։ Շատ հուզվեցի, որ տղաներին տեսա։ Սակայն ուրախ եմ, որ “դուխները” տեղնա։
Հարգելի blansh, իմ մեկնաբանությունը “Մարդու իրավուքներ. “մենք էլ ենք ուզում”” բաժնում դարձյալ տեղ չի հասել… Արդեն 3-րդ օրն է (?)
Datavarutyan orerin aveli shat piti lini zhoxovrdi jnshum@ ayd azgadavneri vra, voch meki vra petq chi huys dnel, menq miasin petq e da anenq. haxtelu enq.
Urer es 7 “hayrenasernerin” azatein prcneinq.
Im karciqov Alik Arzumanyane lav orinak karox e tsaraji datavori hamar,ete skzbic inqe inqnahrkizvi,vorpeszi datavore tesni u sovori.
Հարգելի բլոգի ակտիվիստներ, հարգելի Arm,
բլոգում սպամ բառերի ցուցակ է ավելացված եւ սիմվոլային որոշ “թյուրընկալումների” դեպքում ձեր մեկնաբանությունները հաստատման են սպասում: Հայցում եմ ձեր ներողամտությունը տեղնիկական այս խնդիրների համար:
Այո՛, դատավորը պետքա կապկի՛, քանի որ կապիկը միայն կապկել գիտի, հուշելը անիմաստ է։
Ես չեմ հասկանում էս Հանրապետական կուսակցության անդամները մրցում են կպնում, թե ով ավելի ապուշ ու հիմար խոսք կասի։
Արարատ ջան, քո իշխանությունները որ խելք ունենային, էդքան անկապ մարդու չէին բռնի որ հիմա ձեռքները կրակն ընկնեն: Ես չգիտեմ` Արզումանյան Ալիկը հայրենասեր ա քո պատկերացմամբ թե ոչ, բայց որ ինքը քաղաքական գործիչ ա, նախկին արտգործնախարար ու բավականին կիրթ մարդ, նույնիսկ դու չես կասկածում: Շանթին ճանաչում ես? Դու ոնց ես պատկերացնում, որ նա “զանգվածային անկարգություն” կազմակերպի? Դա ախր անհեթեթություն ա, ինչպես կասեր օղորմածիկ Տիգրան Թորոսյանը: Ես ինքս դեմ եմ, որ Լեդի Հակոբն ու Արզումանյան Ալիկը նույն նստարանին լինեն ընդհանրապես: Լեդին իր համար անսպասելի դարձավ քաղաքական խոշոր դեմք, ինչպես էս իշխանությունների թեթև ձեռքով հերոսացան շատ ուրիշները:
Իսկ քո կյանքը ավելի հեշտ չէր լինի, եթե Բջնին չփակվեր? Բա որ ուղեղ ունենային, կփակեին աշխատող գործարանն էս ծանր շրջանում? Ասում ես` ազատեին-պրծնեինք: Էս 7-ին ես ասում, բա էն մյուսները? Որ իշխանությունների խելքները հասներ` էսօր էն անկապ-անմեղ տղերքը նստած չէին լինի` իրենց երեխեքին սոված թողած: Ես մեկին ճանաչում եմ` 4 տարի են տվել: Ավելի անշառ մարդ դժվար ա պատկերացնել: Թե կարող ա Մակեյանն ա քրեական հանցագործ? Էլ որ մեկին ասեմ?
Իսկ Գրիգոր Ոսկերչյանը ընդհանրապես հանրապետության ամենակիրթ ու զուսպ մարդկանցից է, ով հարթակին երբևէ ակտիվ չի եղել, ու բոլորի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա ինչ ֆոկուսով մտավ հենց այս առանցքային գործի մեջ:
Այսօրվա դատավարության ժամանակ նորից սկսել են մարդկանց ճնշել: Հարազատներին դահլիճ չեն թողել, սափրագլուխներ են լցվել դահլիճ:
Չէ, ժողովուրդ սրանք ոչ մի բանից չեն խորշում:
Սա ՌՔ-ի ձեռագիրն է: Քանի դեռ Աղվան Հովսեփյանը իր տեղում է այսպես է լինելու: Ինձ թվում է ՍՍ-ն չի տիրապետում իրավիճակին:
Հայկ ջան, չեք հոգնում ՌՔ-ին հիշելուց? Ձեզ թվում ա` ինքն էսօր որևէ բան ա որոշում? ՍՍ-ին վաղուց երդում են տվել բոլոր աղվաններն ու մնացականները: Էսօր Հայաստանում միայն մի մարդ ա որոշում, ու դա հաստատ Քոչարյանը չի: Սափրագլուխները, հատկապես, ՍՍ-ի ամենասիրած անձինք են: Նա իր բոլոր հարցերը միշտ լուծում ա ծեծի միջոցով:
Գարիկ ջան, մեկնաբանություններիցս շատերի հետ համամիտ եմ, բայց ոչ բոլորի: Օրինակ լավ ճանանչում եմ Հակոբ Հակոբյանին: Էս մարդը քաղաքական գործիչ չի, չի էլ եղել, ու չեք էլ գտնի մեկին, որ ասի Հակոբը որևից օր հայտարարած լինի թե ինքը քաղաքական գործիչ է: Բայց դա չի նշանակում թե մարդը վատ մարդ է. Երբ կամավորական ջոկատները նոր էին կազմավորվում, առաջիններից մեկ էլ Հակոբն է եղել. Պատերազմի դաշտում վիրավորվել: Էն քոռ գնդակը կարող էր չէ, ոտքի մկանը չկտրել, այլ կյանքին սպառնացող որեւէ հատվածի կպնել…
Ասում են Հակոբը իր կռվին մասնակցելու հանգամանքը օհգտագործեց դարձավ գործարար: Ու սա ասում են մարդիք, ովքեր իրեն չեն ճանանչել, Մինչեւ 1988թ.ը Հակոբը Ներքին Չարբաոում «Պերչատկի գործարանում» տրիկոտաժի հագուստների հսկա արտադրամասի պետ էր…
Էս մարդը միշտ էլ իրեն կարգին տղու պես է պահել: Պառլամենտում Սերժի հետեւը մտած Ալրաղացի Լյովին տեղը դնողը Հակոբն էր, հա ափերից դուրս եկավ վուլգար հայոյանքներ տվեց, բայց համաձայնվիր որ այդքանի մեջ առաջին թասիբով տղեն ինքն էր: Վերջապես մալաթյայում մոտ 300 ընտանիք հոգս էր վրան վերցրել (հլա ասա 300 ընտանիք, հո՞ խաղ ու պար չի)…
Հայկ ջան, տեսակետիդ հետ, որ սա ՌՔ-ի ձեռագիրն է, միանշանակ համամիտ չեմ. Սա հենց Սերժիկի ձեռագիրն է. 2004-ին էլ, եթե հիշում ես հենց նա էր որ ժողովրդին «սատկացնել»-ով սպառնաց…
Այսօր մեր երկրում գրեթե ամբողջովին վերականգնվել է սովետական կգբ-ն, իսկ դրա թիվ մեկ ներկայացուցիչը էն անասունը չի, նա նույնիսկ ամենաբարձր պաշտոններում միշտ էլ կատարողի դեր է ունեցել. Ռուսներ ամենավստահելին դա Սերժիկն է !!: Հիշեցնեմ որ 2002-ին Ստեպաշինը հայաստանում այս սրիկային ՌԴ անվտանգության շնորակալությունն ասեց ու մեդալ հանձնեց…
Խայտառակություն։ Ոնց չհիշես արյուներախին, որ ասում էր բաց ու թափանցիկ դատավարություն կլինի ու շատերը կզարմանան, թե ինչու են այդ մարդկանց կողքը կանգնել։ Ամեն ինչ անում են , որ բաց ու թափանցիկ չլինի, որ մարդիկ չգան մասնակցեն դատավարությանը, դա՞ է թափանցիկ, ուրեմն Հայաստանի միակ տղամարդը թող “ինքնահրկիզվի”, որովհետև իրա խոսքը ոտից գլուխ սուտա, ու ոչ միայն այդ պատճառով։
Garik չեմ վիճի, հնարավոր է դուք ճիշտ եք: Այդ դեպքում ուղղակի անհասկանալի են ՍՍ-ի ինքնաոչնչացման ուղղությամբ կատարվող քայլերը: Իսկ ՌՔ-ին կուզենայի երբեք հիշելու առիթ չունենալ:
Ռոբիկին չի կարելի մոռանալ հենց միայն նրա համար, որ նա պիտի պատասխան տա այս ժողովրդին այդքան ատելու ու ՀՀ բոլոր օրենքները ոտնահարելու համար: Ընդհակառակն, նրան պետք է շատ լավ հիշել, որպեսզի չսխալվենք ու նրա նման մի այլ գավառացի սադիստի, միակ տղամարդու և տուռնիկից կախվողի չբերենք ու դարձնենք Հայաստանի նախագահ: Իսկ մենք այնքան հեռուն գնացինք, որ բերեցինք ոչ միայն նրան, այլև նրանից միայն թմրամոլության ու խաղամոլության նկատմամբ հակումներով տարբերվող ևս մեկին, որ ուս ուսի տված ստեղծեն իրենց հայաստանյան կլանը և պայքարեն հրեշավոր ագահությամբ այս երկիրը թալանելու և ոչնչացնելու նպատակը իրագործելու համար:
Բայց տեսա՞ք ոնց հենց առաջին նիստից խառնվեցին իրար։ Ախր իրենց դեմ է պտտվում դատավարությունը։ ՏԵսան քաղբանտարկյալներն ու ժողովութդը ոգևորվումա որոշեցին կոտրեն։ Չի ստացվի։ Ամսի 27-ին էլ գնալու եմ ։
@Garik
Chei tesel vor comment es grel indz.
Ete uzum es imanas im karciq@ Shant-i, Aliki masin, asem vor im karciqov nranq @ndhanrapes hayrenasirutyan het kap chunen. Chisht es asum es shat lav gitem nranc krtvacutyan makardaki masin, ayd tvum LTP-i, bayc da @ndhanrapes kap chuni hayrenaser linelu kam chlinelu het. Im hamar irenq vorpes qaxaqakan gorcich ev hayrenaser 0 en. Im hamar aveli lav e ankirt linen bayc vorosh gorc anen petutyan hamar, qan krtvac takanqner.
Vor Bjnin pakecin edtex @ndamen@ mi lav ban em tesnum, vor patjecin Suqiasyanin. Isk vor Bjnin noric kashxati nuyn tapov kaskac chunenas.
շատ ճիշտ ես Լիլիթ ջան, բայց ախր դրանք հեչ հիշելու բան չեն, էէ: եթե հիշենք, ապա միայն վատով, ավելի լավ չի մոռանանք? իհարկե դատարանի առաջ կանգնացնելուց և նրանց արժանին մատուցելուց հետո:
karzum en bazi SHANT HARUTYUNYANIZ myusnerin texn a
vorobhetev mish mkneri vazk en anum
hayastanin es vizakiz hanelu hamar petk e mer zamanaknari NZDE!!!
te che cax iranz grpani masin en mtazum