Մարդու իրավուքներ. “մենք էլ ենք ուզում”

10 12 2008

human_rights_for_allՄինչ ընտրովի մադրիկ պաշտոնական ընդունելությանը “հավասար իրավունքների եւ հավասար հնարավորություններն” են նշում, բազաթիվ քաղաքացիներ տանը, փողոցում, ամեն ուր բախվում են այդ հասկացությունների հակառակ եզրերի հետ: Փողոցում հարցված պատահական անցորդները ամենահոռետեսական գնատահականներով են խոսում իրողության, օրվա խորհուրդի եւ իրենց իրավունքների մասին: Ըստ ընդհանուր գնահատականի` “քաղաքացիների կարծիքով` Հայաստանում մարդու իրավունքները գրեթե ամեն քայլափոխի ոտնահարվում են, չկա մի ոլորտ որտեղ անհատն իրեն զգա պաշտպանված”:

“Մեր իրավուքները ոտնահարվում են ամենուր` սկսած կրպակից մինչեւ նախարարություն, մարդկային ոչ մի իրավունք չկա: Նախագահի նստավայրից մինչեւ թաղապետարան վերաբերում են արհամարհանքով, եթե իհարկե գրպանումդ փող չունես “,- ասաց հաշվապահ Վերան: “Այսօր քրեական գործ են հարուցում փաստաբանի դեմ: Դա այլանդակություն է, կամ ՚7-իՙ գործը. ինչքան կարդում ենք, տեղեկանում, այնքան հասկանում ենք, թե ինչ ահավոր բաներ են կատարվում”,-“Ա1+”-ին ասաց տնտեսագետ Եղիշե Գրիգորյանը, որի կարծիքով այս վիճակը գալիս է հայերիս մենթալիտետից, քանի որ. “Դարեր շարունակ ապրել ենք ուրիշի ազդեցության տակ եւ չենք կարողանում թոթափել այդ բեռն ու ամրապնդել պետականության գիտակցումը”: Հարցվածների մեծ մասի դիտարկմամբ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին խոսելն ավելորդ է:

՚Մեր ազգի ծաղկուն մասը հեռացել է: Այսօրվա դրությամբ մնացել են անկիրթները, ովքեր բավարար դաստիարակություն չունեն մարդկանց ղեկավարելու համարՙ,- նշեց քաղաքացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ` ասելով որ, նույնիսկ եթե բարձրաձայնում ես քո իրավունքների մասին` հեռացնում են աշխատանքից կամ հալածում: Մարդու իրավունքների պաշտպանության հայկական իրավիճակը վատ գնահատեցին նաեւ տարեցները: Թոշակառու Արաքսյա Սիմոնյանն, օրինակ, ասաց, որ թեեւ բարձրացվել են թոշակները, սակայն դրանց զուգահեռ աճել են նաեւ ապրանքների գները: ՚Էլ ինչ իրավունքերի մասին կարող է լինել խոսքը, եթե դրանք պաշտպանելու տեղ չկա ՙ,- ասաց նա: Ավելի շատ, սակայն, նա ցավում է այսօրվա երիտասարդների համար, որոնք , ըստ նրա, հեռանկար չունեն: ՚Սովետի ժամանակ, գոնե լավ աշխատանքը գնահատվում էր, մարդիկ էլ կարողանում էին իրենց դուր չեկածի մասին ասել, իսկ հիմա, եթե փորձում ես բողոքել, ասում են ` սա է, չես ուզում դիմումդ գրի, դուրս արիՙ,- վրդովվեց նախկին հաշվապահ Դոնարա Սարիբեկյանը:

Իսկ դուք? Ինրպես եք ձեզ զգում Հայաստանում? Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է?:


Actions

Information

33 responses

11 12 2008
ann

Մարդու իրավունքները Հայաստանում համատարած ոտնահարվում են։ Մարդու իրավունքներ հասկացությունը ինձ համար ունի մի քանի շերտեր՝ Սահմանադրական իրավունք, քաղաքացիական իրավունք, բարոյական ու քրիստոնեական արժեքներ կրելու իրավունք, սպառողի իրավունք և այլն
Հիմա՛։ Մարտի 1-ից հետո ես փաստորեն չունեմ ապրելու իրավունք, ազատ տեղաշարժվելու ու բողոք արտահայտելու իրավունք, ավելին՝ երգելու, զբոսնելու, լրատվություն ստանալու, բջնի խմելու, իշխանությանը վստահելու, արդարություն պահանջելու իրավունք։ Եթե բոլորը թվեմ, ապա հեշտ կլինի ասել, որ ԵՍ ՈՉ ՄԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՈՒՆԵՄ, սակայն ես հետևողականորեն պայքարելու եմ և հասնելու եմ նրան, որ ունենամ։

11 12 2008
Ararat

Es zgum em indz shat lav Hayastanum.
Ayo Hayastan@ aveli joxovrdavarakan, aveli socialakan, aveli iravakan petutyun e qan naxkinum.
Amen inch miangamic chi linum.

11 12 2008
Arm

Այո, այսօրվա Հայաստանը դեռ այն երկիրը չէ, որը ես կուզեի տեսնել, բայց ես համոզված եմ, որ այն ավելի լավն է, քան 5 տարի առաջ էր, առավել ևս 15 տարի առաջ: Իսկ մարդու իրավունքների ոտնահարման այն խայտառակ դեպքերը, որոնց ականատեսն ենք այսօր, ոչ թե ավելի վատ իշխանություններ ունենալու արդյունք է, այլ ավելի լավ, ինքնագիտակցության ավելի բարձր մակարդակ ունեցող և իր իրավունքներին տեր կանգնելու վճռականությամբ լի հասարակություն ունենալու արդյունքն է: Այն ամենը, ինչ կատարվում է այսօր եղել է նաև նախկինում: Ավելին, այս բոլոր երևույթների հիմքը դրվել է նախորդ իշխանությունների օրոք: Ժողովրդի համբերության բաժակը սկսել է լցվել շատ վաղուց, պարզապես այն հիմա է “թափվում”: Ամեն դեպքում, ինչ նկատառումներից ելելով ել որ գործեն այսօրվա ընդդիմության լիդերները, մի բան ակնհայտ է. երբ հասարակությունը ընդվզում է երկրում առկա բացասական երևույթների դեմ, իշխանությունները ստիպված են “չթուլանալ” և աշխատել այնպես, որ ժողովուրդը տեսնի ռեալ արդյունք:

11 12 2008
ann

Ծիծաղս եկավ։ Ահա՜։ Փաստորեն մինչև Դոշբուլախից գավառամիտ Քոչարյանը չեկավ մենք ոչ անկախություն ունեինք, ոչ տնտեսություն ունեինք, ոչ պատերազմում էինք ու ոչ էլ հանուն մեր հաղթանակի կրում զրկանքներ, ոչ “Հայաստան” հիմնադրամ կար ոչ էլ Արցախի ճանապարհներն էին ասֆալտապատում։ Մենք մենակ ճանճ էինք քշում։ Քոչարյանը կեղծ ժեկի տեղեկանքով եկավ կարգեց իրեն նախագահ ու Հայաստանը ծաղկեց։ Թֆու։
Սահուն կերպով Հայաստանը դարձավ Ռուսաստանի ֆորպոստ, նվիրեց բոլոր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին ու ժամերով Պուտինի դռան դեմը սպասում էր ընդունելության։ Սահուն կերպով Հայաստանը հռչակվեց ագրեսոր երկիր և ՄԱԿ-ի բանաձ ընդունվեց, ըստ որի հայկական զորքերը անհապաղ պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից։ Իսկ դեսերտին էլ՝ Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյա Օսկանյանին ասում է.- ոնց որ համասեռամոլների շքերթ լինեք ու դուռը շխկացնում երեսին։
Ինչ վերաբերվում է մարդու իրավունքներին, ապա դրանք իրոք “փայլուն” են։ Հաշվի առնելով խայտառակ քարոզարշավը, ընտրությունները, մարտի 1-ի սպանդը ու դրան հաջորդող անօրինությունները։ Համակարգը փտած ու նեխած է այնքան, որ սարսափելի է մտածել նույնիսկ։ Բոլոր ոլորտներում ռեգրես է, անխտիր բոլոր։ Լինի կրթություն, առողջապահություն, արդարադատություն …Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք պետություն էինք կառուցում այն ժամանակ Հայաստանը անվանում էին ժողովրդավարության կղզյակ, իսկ հիմա սրընթաց գահավիժում ենք չգոյություն։ Կարող եք լինել լավատես, սակայն կույր ձևանալով պետականություն կկորցնես։

12 12 2008
Ararat

@ann
Feodalakan hasarakargeri tesankyunic nayac chisht es asum.

12 12 2008
Hayk

Երբեմն չեմ հավատում, որ այս ամենը մեր հետ է կատարվում, մեր բարի ու խելացի ժողովրդի հետ:
Ինչպե՞ս հասանք էս օրի, ո՞նց թույլ տվեցինք, որ 2 մարդ իրենց «ճաշակով» վերաձեւեն մեր երկրիը, իսկ ստրուկների ու վախկոտների մի ստվար խումբ էլ ծառայի նրանց՝ իրենց պաշտոնիկների ու կերակրատաշտի կողքին տեղի համար:
Էդ մարդկանց ոչ մտքում, ոչ սրտում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ գաղափարը չկա, չեն հասկանում , չեն տեսել…
Մի խոսքով, մենք մեր դժվար գործը պետք է անենք, արդեն խոսել էլ չեմ ուզում…
Ախոռները մաքրել, էշերին էլ վտարել…

12 12 2008
Ararat

Karch, konkret
Henc esor karas gnas Hayastanic, voch te spases te erb piti vtaren qez.

13 12 2008
lilit

Փոքրիկ Արարատ, իսկ դու գիտես, թե ինչ են մարդու իրավունքները կամ իրավական պետությունը: Թե միգուցե կյանքդ ուրախ է, ապրուստդ ձրի ու քո նման երջանիկը իրավական պետության բան չէ:
Ցավում եմ իհարկե, որ քո նման գավառամիտները մնացին Հայաստանում, իսկ շատ խելացի մարդիկ այս երկրում իշխող ղարաբաղյան կլանի ու նրանցից ավելի սարսափելի խամաճիկների ու ստրուկների այլանդակ վարքը չհանդուրժելով հեռացան հայրենիքից: Այնուամենայնիվ այս փաստը քեզ իրավունք չի տալիս, որ քո տերերին վայել լկտիությամբ մարդկանց ասես “դուրդ չի գալիս, գնա”: Համոզված եմ, որ շատ շուտով նույն հաջողությամբ փորձեր ես անելու ծառայելու նոր իշխանությանը:

13 12 2008
hamo

hayasdani mej ter bedk e ujeghatsnel martgayin iravunkneru kdzov 3 himnagan paner

1-khoski azadutyun (neraryal ardahaydelu mijotsnerun…mamul, radio, TV, internet, hrabarag, poghots, agump, srah…parlament)

2-ughamid, angakh yev angashar tadagan hamagark

3-hasaragagan tasdiaragutyun, zkonutyun yev iravunki, yev orenkneru kidagtsutyun

ays 3 ughutyamp bedk e ashkhadel,

yes hamatsayn chem ayn gardzikin vor gese hima hayasdane aveli e kan 5 dari gam 15 dari araj martgayin iravunkeru arumov…

13 12 2008
Arm

Hayk, առաջին միտքը, որ առաջացավ գլխումս քո մեկնաբանությունը կարդալուց հետո, դա քո ոճով քեզ արժանի պատասխան տալն էր: Բայց մի կերպ զսպեցի ինձ և որոշեցի հետո ավելի սթափ մտքով անդրադառնալ հարցին, հակառակ դեպքում բլոգը կվերածվեր փոխադարձ և անօգուտ վիրավորանքների աղբանոցի:
Այսօր ազգի մի ստվար հատված իր համար մի գիծ է քաշել և հայ ժողովրդին բաժանել է 2 մեծ ճամբարների. մի կողմում տականքները, ստրուկներն ու վախկոտներն են, մյուս կողմում ազգի ու հայրենիքի ցավերով տառապող, ժողովրդավարական արժեքներ դավանող բարի ու խելացի ժողովուրդն է: Հարգելիներս, ուր կարող է տանել մեզ այս քաղաքական դալտոնիզմը, երբ ամեն ինչ կամ սև է կամ սպիտակ: Ինձ համար, օրինակ, միանման զզվելի են թե “Հայոց Աշխարհը” և թե “Հայկական Ժամանակը”, թե Վանիկ Սմբատիչը և թե Մուկը: Բայց դա ինձ չի խանգարում տեսնել մեր իրականության և լավը, և վատը:
Ի վերջո, Hayk, այն մարդիկ, որոնց դեմ դու այսօր դուրս ես եկել, ինչ որ առումով ճիշտ և ճիշտ քո նման են մտածում` ուզում են ախոռները մաքրել և էշերին վտարել, պարզապես էշերն են տարբեր նրանց աչքերում… Իսկ ու՞ր մնացին դեմոկրատիան, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, երբ իմ նման “ստրուկն ու վախկոտը” հանդգնեց քո կարծիքի հետ չհամընկնող ինչ-որ բան ասել:
Ի դեպ ասեմ, որ ես ՀՀ ազատ քաղաքացի եմ, անկուսակցական, ոչ մի պաշտոն կամ այլ կախվածություն պետական կառույցներից չունեմ և ունեմ ընկերներ թե իշխանամետ և թե ընդդիմադիր ճամբարնեում: Իսկ նա, ով գոնե մի քիչ ծանոթ է ինձ, բարեկամ թե չկամեցող, ինձ չի անվանի վախկոտ կամ ստրուկ:
Հ.Գ.
Սրանով թեման իմ համար համարում եմ փակված: Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ մեր հարևանների ֆորումներից մեկի շփման կուլտուրային և կարդալ մի շատ հետաքրքիր հարցազրույց, որը շատ պատահականորեն գտա նախորդ օրը:

http://www.day.az/forum/index.php?showtopic=13517

14 12 2008
Arm

Hayk, առաջին միտքը, որ առաջացավ գլխումս քո մեկնաբանությունը կարդալուց հետո, դա քո ոճով քեզ արժանի պատասխան տալն էր: Բայց մի կերպ զսպեցի ինձ և որոշեցի հետո ավելի սթափ մտքով անդրադառնալ հարցին, հակառակ դեպքում բլոգը կվերածվեր փոխադարձ և անօգուտ վիրավորանքների աղբանոցի:
Այսօր ազգի մի ստվար հատված իր համար մի գիծ է քաշել և հայ ժողովրդին բաժանել է 2 մեծ ճամբարների. մի կողմում տականքները, ստրուկներն ու վախկոտներն են, մյուս կողմում ազգի ու հայրենիքի ցավերով տառապող, ժողովրդավարական արժեքներ դավանող բարի ու խելացի ժողովուրդն է: Հարգելիներս, ուր կարող է տանել մեզ այս քաղաքական դալտոնիզմը, երբ ամեն ինչ կամ սև է կամ սպիտակ: Ինձ համար, օրինակ, միանման զզվելի են թե “Հայոց Աշխարհը” և թե “Հայկական Ժամանակը”, թե Վանիկ Սմբատիչը և թե Մուկը: Բայց դա ինձ չի խանգարում տեսնել մեր իրականության և լավը, և վատը:
Ի վերջո, Hayk, այն մարդիկ, որոնց դեմ դու այսօր դուրս ես եկել, ինչ որ …

14 12 2008
Arm

…առումով ճիշտ և ճիշտ քո նման են մտածում` ուզում են ախոռները մաքրել և էշերին վտարել, պարզապես էշերն են տարբեր նրանց աչքերում… Իսկ ուր մնացին դեմոկրատիան, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, երբ իմ նման “ստրուկն ու վախկոտը” հանդգնեց քո կարծիքի հետ չհամընկնող ինչ-որ բան ասել:
Ի դեպ ասեմ, որ ես ՀՀ ազատ քաղաքացի եմ, անկուսակցական, ոչ մի պաշտոն կամ այլ կախվածություն պետական կառույցներից չունեմ և ունեմ ընկերներ թե իշխանամետ և թե ընդդիմադիր ճամբարնեում: Իսկ նա, ով գոնե մի քիչ ծանոթ է ինձ, բարեկամ թե չկամեցող, ինձ չի անվանի վախկոտ կամ ստրուկ:
Հ.Գ.
Սրանով թեման իմ համար համարում եմ փակված: Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ մեր հարևանների ֆորումներից մեկի շփման կուլտուրային և կարդալ մի շատ հետաքրքիր հարցազրույց, որը շատ պատահականորեն գտա նախորդ օրը:

http://www.day.az/forum/index.php?showtopic=13517

14 12 2008
Arm

Հարգելի Moderator, մեկնաբանւթյունների տեղադրումը հաճախ խափանվում է: Հուսով եմ այս անգամ մեկնաբանությունս ամբողջությամբ տեղ կհասնի:

Hayk, առաջին միտքը, որ առաջացավ գլխումս քո մեկնաբանությունը կարդալուց հետո, դա քո ոճով քեզ արժանի պատասխան տալն էր: Բայց մի կերպ զսպեցի ինձ և որոշեցի հետո ավելի սթափ մտքով անդրադառնալ հարցին, հակառակ դեպքում բլոգը կվերածվեր փոխադարձ և անօգուտ վիրավորանքների աղբանոցի:
Այսօր ազգի մի ստվար հատված իր համար մի գիծ է քաշել և հայ ժողովրդին բաժանել է 2 մեծ ճամբարների. մի կողմում տականքները, ստրուկներն ու վախկոտներն են, մյուս կողմում ազգի ու հայրենիքի ցավերով տառապող, ժողովրդավարական արժեքներ դավանող բարի ու խելացի ժողովուրդն է: Հարգելիներս, ուր կարող է տանել մեզ այս քաղաքական դալտոնիզմը, երբ ամեն ինչ կամ սև է կամ սպիտակ: Ինձ համար, օրինակ, միանման զզվելի են թե “Հայոց Աշխարհը” և թե “Հայկական Ժամանակը”, թե Վանիկ Սմբատիչը և թե Մուկը: Բայց դա ինձ չի խանգարում տեսնել մեր իրականության և լավը, և վատը:
Ի վերջո, Hayk, այն մարդիկ, որոնց դեմ դու այսօր դուրս ես եկել, ինչ որ առումով ճիշտ և ճիշտ քո նման են մտածում` ուզում են ախոռները մաքրել և էշերին վտարել, պարզապես էշերն են տարբեր նրանց աչքերում… Իսկ ուր մնացին դեմոկրատիան, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, երբ իմ նման “ստրուկն ու վախկոտը” հանդգնեց քո կարծիքի հետ չհամընկնող ինչ-որ բան ասել:
Ի դեպ ասեմ, որ ես ՀՀ ազատ քաղաքացի եմ, անկուսակցական, ոչ մի պաշտոն կամ այլ կախվածություն պետական կառույցներից չունեմ և ունեմ ընկերներ թե իշխանամետ և թե ընդդիմադիր ճամբարնեում: Իսկ նա, ով գոնե մի քիչ ծանոթ է ինձ, բարեկամ թե չկամեցող, ինձ չի անվանի վախկոտ կամ ստրուկ:
Հ.Գ.
Սրանով թեման իմ համար համարում եմ փակված: Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ մեր հարևանների ֆորումներից մեկի շփման կուլտուրային և կարդալ մի շատ հետաքրքիր հարցազրույց, որը շատ պատահականորեն գտա նախորդ օրը:

http://www.day.az/forum/index.php?showtopic=13517

14 12 2008
Arm

Հարգելի blansh, խնդրում եմ ուղարկված մեկնաբանությունները կամ ընդհանրապես չընդգրկել բլոգում, կամ ընգրկել ամբողջությամբ (բոլոր հատվածները), հակառակ դեպքում դրանք կորցնում են իրենց իմաստը, ապա դառնում ժամանակավրեպ, ինչը, ի վերջո, գցում է բլոգի որակը: Հուսով եմ, որ վերջապես իմ մեկնաբանությունը տեղ կհասնի:

14 12 2008
Arm

Hayk, առաջին միտքը, որ առաջացավ գլխումս քո մեկնաբանությունը կարդալուց հետո, դա քո ոճով քեզ արժանի պատասխան տալն էր: Բայց մի կերպ զսպեցի ինձ և որոշեցի հետո ավելի սթափ մտքով անդրադառնալ հարցին, հակառակ դեպքում բլոգը կվերածվեր փոխադարձ և անօգուտ վիրավորանքների աղբանոցի:
Այսօր ազգի մի ստվար հատված իր համար մի գիծ է քաշել և հայ ժողովրդին բաժանել է 2 մեծ ճամբարների. մի կողմում տականքները, ստրուկներն ու վախկոտներն են, մյուս կողմում ազգի ու հայրենիքի ցավերով տառապող, ժողովրդավարական արժեքներ դավանող բարի ու խելացի ժողովուրդն է: Հարգելիներս, ուր կարող է տանել մեզ այս քաղաքական դալտոնիզմը, երբ ամեն ինչ կամ սև է կամ սպիտակ: Ինձ համար, օրինակ, միանման զզվելի են թե “Հայոց Աշխարհը” և թե “Հայկական Ժամանակը”, թե Վանիկ Սմբատիչը և թե Մուկը: Բայց դա ինձ չի խանգարում տեսնել մեր իրականության և լավը, և վատը:
Ի վերջո, Hayk, այն մարդիկ, որոնց դեմ դու այսօր դուրս ես եկել, ինչ որ առումով ճիշտ և ճիշտ քո նման են մտածում` ուզում են ախոռները մաքրել և էշերին վտարել, պարզապես էշերն են տարբեր նրանց աչքերում… Իսկ ուր մնացին դեմոկրատիան, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, երբ իմ նման “ստրուկն ու վախկոտը” հանդգնեց քո կարծիքի հետ չհամընկնող ինչ-որ բան ասել:
Ի դեպ ասեմ, որ ես ՀՀ ազատ քաղաքացի եմ, անկուսակցական, ոչ մի պաշտոն կամ այլ կախվածություն պետական կառույցներից չունեմ և ունեմ ընկերներ թե իշխանամետ և թե ընդդիմադիր ճամբարնեում: Իսկ նա, ով գոնե մի քիչ ծանոթ է ինձ, բարեկամ թե չկամեցող, ինձ չի անվանի վախկոտ կամ ստրուկ:
Հ.Գ.
Սրանով թեման իմ համար համարում եմ փակված: Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ մեր հարևանների ֆորումներից մեկի շփման կուլտուրային և կարդալ մի շատ հետաքրքիր հարցազրույց, որը շատ պատահականորեն գտա նախորդ օրը:

http://www.day.az/forum/index.php?showtopic=13517

15 12 2008
Ararat

@lilit

Chem uzum xelq dnel qo nmani het. Mi guce jamanakin chisht er vor “axchka xosq@ asnavani cher”.

15 12 2008
Hayk

Արարատիկ
Քեզ նմաններին շատ ձեռնտու է իհարկե, որ երկրի իսկական տերերը գնան ու թողնեն որ դուք անարգել հոշոտեք մայր Հայրենիքը, բայց չի ստացվի…
Էս անգամ խոփը քարին ա դեմ առել: Համաժողովրդական շարժման երթերը տեսել ես չէ՞, իմացիր, էդ մասսայի մեջ Հայաստանը լքել պատրաստվողներ չկան:

Քո նմանների պուճուր ուղեղիկները օրինակ չեն կարող հասկանալ հետեւվյալ միտքը. մարդուն ասել «գնա հայրենիքիցդ, եթե դուրդ չի գալիս, որ ավազակները իշխանություն են վերցրել», ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է:
Մեր սուրբ հողը քո նման թուրքի մնացուկերին չենք թողելու, չերազե՛ք:

16 12 2008
Hayk

Arm-ին
Ձեր մեկնաբանությունը հետաքրքիր էր թեկուզ նրանով, որ փորձ էր արվում քաղաքակիրթ հունով տանել քննարկումը:
Գուցե «ուրիշ մի վայրում, ուրիշ երկրի մեջ» ես սթափվեի ու նույնիսկ ներողություն խնդրեի կոպիտ արտահայտության համար, բայց ո՛չ հիմա, ոչ այստեղ…
Իսկապես հիմա երկու գույն է գերիշխում՝ սեւ ու սպիտակ, որովհետեւ երբ մարդը դուրս է գալիս իր ազատ արտահայտվելու իրավունքը իրացնելու, ոչ մի ձեւ չկա նրան մեղավոր ճանաչելու եւ գնդակահարելու: Հենց այդ պահից ամեն ինչ ինձ համար դարձել է սեւ ու սպիտակ: Չէ՛, կներես մի գույն էլ կա՝ մոխրագույն: Դրանք գուցե վախկոտ ու ստրուկ չեն, բայց անտարբեր են, իրենց համար մեկ ա:
Չե՞մ հասկանում, ինչ գերբնական հանդարտություն է մտել իրենց մեջ, որ հանգիստ են վերաբերվում այս ամենին:
Դուք հաստատ հանրահավաքների մասնակից չեք եղել: Ե՛ս եղել եմ եւ իմ հիշողությամ մեջ մեր ազգի՝ ջահելների եւ մեծերի, տղաների եւ աղջիկների ազնիվ ոգեվորությունն է: Մենք շատ նորմալ բան էինք ուզում Հայաստանի համար՝ ազատություն ու արդարություն:
Դիպուկահարը, զինվորների ոտքերին կրակելու հրաման տվողը, բանակը անզեն մարդկանց դեմ հանողը, առանց հիմքի մարդկանց դատողը, սուտ ցուոցմունք տվողը, քաղբանտարկյալին քաղբանտարկյալ չասողը ինձ համար ՍԵՎ է: Իսկ այս ամենին ինչ որ արդարացում փնտրողները՝ որ հանգիստ շարունակեն ապրել՝ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ են:
Ե՛ս ե ոչ միայն ես երբե՛ք չենք ների մարտի 1-ը: Ամեն թափած արյան, կրակած ոտքի, ջարդված գլխի համար պատասխան են տալու: 18-ամյա զինվորի ահաբեկված դեմքի համար պատասխան են տալու…
Իսկապես չեմ ուզում խոսել. հասկացողը վաղուց հասկացած պիտի լիներ: Պատվի հարց ա:

17 12 2008
Ararat

@Arm

Kardaci. Shat hetaqrqir er :). Apres!

17 12 2008
Hayk

Arm

Ararat-ին շատ դուր եկան ձեր մեկնաբանությունները: Երեւի մտածեց՝«վերջապես մի գրագետ մարդ էլ մեր կողմից գրեց»: Սա իմիջիայլոց:
Իսկ հիմա ըստ էության:
Հայ ժողովուրդը 2 ճամբարների չի բաժանվել: Կա նաեւ 3-րդը՝ անտարբերների մի մեծ բանակ: Սրանց ես մոխրագույնով կներկեի: Սակայն իրավիճակը այնպիսին է, որ «մեջտեղում» հնարավոր չէ գտնվել՝ մի կողմից ժողովուրդն է, որ փորձում էր օգտվել ազատ արտահայտվելու իր իրավունքից, մյուս կողմից՝ ժողովրդի վրա կրակողը: Չկ՛ա բանակը սեփական ժողովրդի դեմ հանելու համար որեւէ արդարացում, չկ՛ա… Եվ չսկսեք «մյուս կողմից, որ նայենք», «նայած թե ոնց»: Եթե սկսեք, ուրեմն դուք հենց են անտարբերներից եք, որ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն իրենց դիրքորոշումը արդարացնելու համար անպտուղ դատողություններ է անում:
Մարտի 1-ը երբեք չի ներվի: Թեկուզ մի տարի էլ որ «չարտոնված միտինգներ» արվեին նման վերջաբան չպետք է լիներ: Սա ես չեմ ասում, սա ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ վաղուց արդեն ճանաչված եւ ընդունված նորմ է: Եւ պետք չի զարմանալ Հունաստանի դեպքերի վրա: Եթե ժողովուրդը հունից դուրս է եկել, ուրեմն իշխանությունը սխալ է թույլ տվել:
day.az-ի քննարկումներն էլ պարապ եւ անտարբեր մարդկանց համար է: Ժամանակն ափսոս է:

17 12 2008
Ararat

@Haykulik

Dzer koxmic gragetn el du es? 😛
Vor etqan antarber lineinq shat petqners er mtneinq es blog qo het glux dneinq?
I miji ayloc henc nra jamanak drvec razmakan brnapetutyan skizb@.
Isk Levon papikit ardaracnum es? vor tanker@ hanel er sepakan joxovrdit dem?
Ovqer iskapes ardarutyun ev sepakan aprelu iravunqn ein uzum.
Da el kyanqum chi nervi. Nra brnapetutyan zoh darcan 100-ic aveli mard voronc mej er naev hayreniqit heros Vitya Ayvazyan@( Ete chanachum es iharke ).
Isk gites inchi hamar er heros? Bnakanabar chgites! Kam el mi texic kkardas kases gitem kam el kases inq@ heros chi.
Esqann el a bol!

Mnacac@, im karciq@ chem el artahaytvi Marti 1-i masin. Anogut e. Aveli lav e du qez jan ases jan lses u qo Yux-i mej tapakves.

18 12 2008
gaytzag palandjian

SA IRAVI WOR XAYDABXED,CHASELU HAMAR XARNIJAXANCH MI GFORUM I E VERACVELU YETE MI KICH CHI ZSBVEN BORTKOUMNER.BAYC DA CHI NSHANAGOUM WOR MIUSNER AVELI CHAPAVORNER ARIT CHUNENAN HIN BAYC I R A G A N PASTER MEJ DEX DNEL.ZOR ORINAG LTP ER AYSINKN LEVON TER APRAHAMIAN WOR TANKER KSHEL DVEC ZHOXOVRTI VRA…
HARG E VERHISHEL NAMAN KHUNTIRNER YEV HANGIST DADEL.TEREVS OURISHNER SA PORCEN MORANAL BAYC ANOKUD..NOUYNBES NRA-MEG ANKAM EL GREL EM- YERGRISC DOURS ARDAKSER HRAIR MAROUXYANIN-INCH IRAVUNKOV?mite gareli a mi hai ir hairenikic ardaksel -darber gaxapari der linelu hamar-grgnem yes DASHNAK CHEM..GAROX ER NRAN MI VOYEVE HAYKAKAN DARACK I VRA TOXNER MNA, MINCHEV IR TANKERI HARC@ GARKADRER…DESNUM EK SIRELIKKK BOLOR@S INCH WOR CHAP IRAVABASHD ENK.INDZ HRAVER YEGAV AYSOR LOS-IC WOR OZHANDAGEM HAY BANDARGYALNERI UNDANIKNERIN-OUM? rinag ltp i naxgin ardnaxarari undanik TE AZADAMARDIGI MUH..YETE VERCHINI HAMAR E BAZHALSDA SIROV….

NAXABES EL ASECI BADSHAJ BIDI LINER YETE NAXAGAH NEROUM I ARZHANACNER AZADAMARDIGNERINNNBYAC MIUSNERIN EL -GARCEM AYDBES EL ANELU EN- DADAVORUTYUNIC HEDO TEREVS…
HANGIST DADEK MEG MIUSI HANDOURZHECEK…OUNENK METZ DAD….SHAD AVELI G A R E V O R MER DARAVOR VOSOXI DEM..
AYSOR GREL EM GAREVOR MI GRUTYUN WOR GAROX EK GARTAL-ANGLIERENOV- http://www.armeniancafe.com
Hamahaigagani SIRO,
GAYDZ-SANTAGIZOUM

18 12 2008
Arm

Այն, ինչ կատարվեց մարտի 1-ի առավոտյան օպերայի հրապարակում, դա, անշուշտ, իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է: Համաձայն եմ նաև, որ եթե ժողովուրդը հունից դուրս է եկել, ուրեմն իշխանությունը սխալ է թույլ տվել, և պետք է ոչ թե բիրտ ուժով լռեցնել խաղաղ ժողովրդին, այլ վերացնել դժգոհության պատճառը: Բայց ես համոզված եմ, որ օրվա հետագա զարգացումները, մասնավորապես ոստիկանության հետ բախումները և մարդկային զոհերը ԿԱՐՈՂ ԷԻՆ կանխվել ընդդիմության լիդերների կողմից: Պարզապես 2 կողմին էլ ձեռնտու էր իրավիճակի սրացումը և երկուսն էլ գործում էին “նպատակը արդարացնում է միջոցները” սկզբունքով: Իսկ նպատակը Լևոն Տեր-Պետրոսյանի համար, իմ խորին համոզմամբ, իշխանության գալն էր, որի համար, թերևս, կարելի է մի քանի տասնյակ մարդու կյանքով էլ վճարել: Ուրիշների իհարկե:
Ընդհանրապես, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իմ կարծիքը մի քանի տարում չէ, որ ձևավորվել է: Եվ ես հեռու եմ այն պրիմիտիվ դատողություններից, թե` Լևոն Տեր-Պետրոսյանը վատն է, որովհետև իր ժամանակ մութ ու ցուրտ էր: Ամեն ինչ շատ ավելի խորն է: Եթե հարգելի gaytzag palandjian –ը մի փաստ նշեց նրա իշխանության տարիներից, ես կարող եմ տասնմեկն էլ ավելացնել և էլի շարունակել: Միթե ինչ-որ մեկը կարող է պնդել, որ նախկինում Հայաստանում Սահմանադրական հանրաքվե կամ նախագահական ընտրություններ խայտառակ ձևով չեն կեղծվել: Միթե Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել: Կամ միթե ստիպողաբար իշխանամետ ցույցեր չեն անցկացվել: Թե ոստիկանական համակարգն էր գոնե մի-քիչ ավելի պարկեշտ կամ Հայլուրը` ազատ: Իսկ եթե ինչ-որ մեկը կասի, որ նախկինում խաղաղ հանրահավաքը ցրելիս մարդիկ չեն զոհվել, ապա ես կկրկնեմ. պարզապես մեր հասարակությունն է փոխվել: Այն արդեն չի հանդուրժում անարդարություն, իր իրավունքների ոտնահարում և պատրաստ է ՄԻՆՉև ՎԵՐՋ պայքարել իր ազատությունների համար: Իսկ այժմ նույն ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը ոտքի է ելել` մեզ փրկելու անարդարությունից: Չէ որ նա ներողություն է խնդրել: Կներեք` ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Նա պարզապես ցանկանում է օգտագործել ժողովրդին և ոչ հակառակը, ինչպես ինքն է պնդում: Սա բարոյականության խնդիր է, և ոչ թե սխալմունքի:
Շատ բան կա ասելու, պարզապես ֆորմատը թույլ չի տալիս: Միայն ավելացնեմ, որ չնայած նրան, որ Հայաստան երկիրը իրոք ազատ և իրավական պետություն դարձնելու մեր ուղիները տարբեր են, բայց, որ նպատակը նույնն է (տպավորությունն է այդպիսին)` դա արդեն ուրախացնում է:

18 12 2008
Arm

…Ինչ վերաբերվում է “ժամանակի ափսոսին”
Իմ կարծիքով, այսօր չկա մի լրատվամիջոց, որը համապարփակ և, ամենակարևորը, 100%-անոց անաչառ լրատվություն տա: Իմ համոզմունքն այն է, որ եթե ուզում ես որևէ խնդի վերաբերյալ կարծիք կազմել, առավել ևս այդ կարծիքը արտահայտել, ապա պետք է բազմակողմանի ինֆորմացիա ունենաս. պետք է ծանոթանաս բոլոր կողմերի մեկնաբանություններին ու փաստարկներին, նոր միայն, գործի դնելով բանականությունը, հետևություն անես, և ոչ թե հիմնվես մի կողմի դատողությունների վրա, ինչքան էլ որ այդ կողմը հեղինակություն լինի քեզ համար: Չգիտեմ դու` ոնց, Hayk, բայց ես հենց այդպես եմ անում: Դա է պատճառը, որ ես “ստիպված եմ” օգտվել տարբեր տեսակի, որակի ու ձևաչափի լրատվամիջոցներից, այդ թվում նաև ադրբեջանական, որպեսզի ինձ համար “մաղեմ” ճշմարտությունը: Իսկ day.az-ի ֆորում (ես արդեն նշել էի) շատ պատահական էի մտել:

19 12 2008
Hayk

Arm

Միանգամայն համաձայն եմ: Եթե մարդը ճիշտ է, ոնց դա չես ընդունի: Ամեն տեղ էլ կարելի է մտնել, ամեն ինչ էլ կարդալ:Ես էլ Հայլուրը լսում եմ հասկանալու համար , թե ինչ կա «տողատակին»: Day. az-ի քննարկումներում էլ մի քանի անգամ հանդիպելով “армянский плагиат” բառերին ՝նյարդերս չդիմացան, մեկընդմիշտ դուրս եկա:

Հաջողությւոն քեզ:

19 12 2008
Mushegh

Inchpes asel em hancharegh Haykon u Mkon` “hekiatnery koghki bazhnum!” Avagh, arayzhm ayd ` mardu iravunk kochvatsy mez mot hekiat e

20 12 2008
Arm

Հարգելի blansh, իմ մեկնաբանությունը դարձյալ տեղ չի հասել… Արդեն 3-րդ օրն է 😦

22 12 2008
Arm

Այն, ինչ կատարվեց մարտի 1-ի առավոտյան օպերայի հրապարակում, դա, անշուշտ, իշխանությունների ամոթն ու խայտառակությունն է: Համաձայն եմ նաև, որ եթե ժողովուրդը հունից դուրս է եկել, ուրեմն իշխանությունը սխալ է թույլ տվել, և պետք է ոչ թե բիրտ ուժով լռեցնել խաղաղ ժողովրդին, այլ վերացնել դժգոհության պատճառը: Բայց ես համոզված եմ, որ օրվա հետագա զարգացումները, մասնավորապես ոստիկանության հետ բախումները և մարդկային զոհերը ԿԱՐՈՂ ԷԻՆ կանխվել ընդդիմության լիդերների կողմից: Պարզապես 2 կողմին էլ ձեռնտու էր իրավիճակի սրացումը և երկուսն էլ գործում էին “նպատակը արդարացնում է միջոցները” սկզբունքով: Իսկ նպատակը Լևոն Տեր-Պետրոսյանի համար, իմ խորին համոզմամբ, իշխանության գալն էր, որի համար, թերևս, կարելի է մի քանի տասնյակ մարդու կյանքով վճարել: Ուրիշների իհարկե:
Ընդհանրապես, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իմ կարծիքը մի քանի տարում չէ, որ ձևավորվել է: Եվ ես հեռու եմ այն պրիմիտիվ դատողություններից, թե` Լևոն Տեր-Պետրոսյանը վատն է, որովհետև իր ժամանակ մութ ու ցուրտ էր: Ամեն ինչ շատ ավելի խորն է: Եթե հարգելի gaytzag palandjian –ը մի փաստ նշեց նրա իշխանության տարիներից, ես կարող եմ տասնմեկն էլ ավելացնել և էլի շարունակել: Միթե ինչ-որ մեկը կարող է պնդել, որ նախկինում Հայաստանում Սահմանադրական հանրաքվե կամ նախագահական ընտրություններ խայտառակ ձևով չեն կեղծվել: Միթե Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել: Կամ միթե ստիպողաբար իշխանամետ ցույցեր չեն անցկացվել: Թե ոստիկանական համակարգն էր գոնե մի-քիչ ավելի պարկեշտ կամ Հայլուրը` ազատ: Իսկ եթե ինչ-որ մեկը կասի, որ նախկինում խաղաղ հանրահավաքը ցրելիս մարդիկ չեն զոհվել, ապա ես կկրկնեմ. պարզապես մեր հասարակությունն է փոխվել: Այն արդեն չի հանդուրժում անարդարություն, իր իրավունքների ոտնահարում և պատրաստ է ՄԻՆՉև ՎԵՐՋ պայքարել իր ազատությունների համար: Իսկ այժմ նույն ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը ոտքի է ելել` մեզ փրկելու անարդարությունից: Չէ որ նա ներողություն է խնդրել: Կներեք` ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Նա պարզապես ցանկանում է օգտագործել ժողովրդին և ոչ հակառակը, ինչպես ինքն է պնդում: Սա բարոյականության խնդիր է, և ոչ թե սխալմունքի:
Շատ բան կա ասելու, պարզապես ֆորմատը թույլ չի տալիս: Միայն ավելացնեմ, որ չնայած նրան, որ Հայաստան երկիրը իրոք ազատ և իրավական պետություն դարձնելու մեր ուղիները տարբեր են, բայց, որ նպատակը նույնն է (տպավորությունն է այդպիսին)` դա արդեն ուրախացնում է:

23 12 2008
Hayk

Arm-ին

Ես հավատում եմ Լեւվոն Տեր-Պետրոսյանին:

Հավատում եմ, որ ինքը պաշտոնի համար չի պայքարում:
Չհավատացողների համար մի լրացուցիչ ապացույց կա՝ իր հրաժարականը: Պաշտոնասեր մարդը այդպիսի բան չէր անի, ինչպես ՍՍ-ն երբեք չի անի: Պատկերացնում եմ ինչ ցնծություն կլիներ Հայաստանում եթե դա տեղի ունենար…

Հավատում եմ, որ ինքը չի ուզում հայ մարդու արյուն թափվի:
Մեր ամենամարդաշատ հանրահավաքը /այն որ Սերժի հանրահավաքից փախան միացան մեզ/, եթե ուղղեին նախագահական ոչ՛ մի ուժ չէր կարող կանգնեցներ:Եվ բոլոր հարցերը միանգամից կլուծվեին: Բայց Լեւովը դա չարեց, որովհետեւ մարդկային զոհեր կլինեին՝ 10 թե 100՝ բայց կլիներին ու նա դա չարեց «պաշտոնի համար»:

Հավատում եմ, որ իր նպատակը ուժեղ ու արժանապատիվ երկիր ունենալն է՝ ազատ ու բարեկեցիկ բնակչությամբ: Հավատում եմ, որ նա երբեք նյութապաշտ չի եղել եւ չի լինելու:

Իր ժամանակ կար ազատ մամուլ եւ հեռուստատեսություն: Իրեն ինչքան ասես քննադատում եւ հայհոյում էին: Երբեք իշխանական պատվիրված հավաքներ չեն կազմակերպվել: Իսկ մեր հասարակությւոնը փոխվել է , որովհետեւ գտել է մեկին, որին հավատում եւ վստահում է: ԻՆչքան էլ 500000 ավոր մարդիկ նույն բանը մտածեն, նրանց առաջնորդ է պետք այդ իրականացնելու համար:

Մարտի 1-ի հետագա զարգացումները արդյունք են առավոտվա զարգացումների: Ես այնտեղ էի: Մեծ-մեծ վիրավորանք ու ցասում կար ժողովրդի մեջ: Ոչ ոք մեզ չկանչեց՝ մենք եկանք: Դուք չէ՞իք գա, եթե իմանայիք, որ ձեր հարազատին, ընկերոջը, ժողովրդին ջարդել են: Եկել էինք, որ ասեինք «բավական է»: Կարծում եմ, որ իշխանությունը հարձակվեց ու կրակ բացեց զուտ այն պատճառով, որ ՎԱԽԵՑԱՎ: Մտածեց «այս անգամ հաստատ կգնան նախագահական»: Բայց մենք մեր առաջնորդին էինք սպասում , նրա իմաստուն խոսքին: Ի դեպ, համաձայն չէինք, որ առանց թիկնապահների գար ու մի հատ էլ «ուչաստկովիի գործ» բացեր մեծն մարդասպանը:

23 12 2008
Ararat

@Hayk

“Hav@ erazum koreka tesnum.”
……………….
Inq@ hrajarakan tvec vortev urish el char chuner etqan mardu kyanq xlec. U tesav vor vochinch chi linum hrajarakan tvec.
Inq@ Cher uzum bayc miamit mi 100 hayi aryun tapvav, inq@ cher uzum eti.
………………
Isk qo verjin harcin senc kpatasxanem. Es imacel em vor im motikneric inch vor mek@ @texa exel. U iran asel em lav en arel gluxtel jardel en, vorovhetev ches gnacel qo iravunqner@ pashtpanelu, ayl gnacel es inch vor mi lpirsh Levoni “gah”-in nstacnelu. Vor urish arajnord liner , amen inch 180 astichanov kfrar.

24 12 2008
Hayk

Ararat
Շնորհակալ եմ, որ պատասխանել ես ինձ, բայց ես քո լեզուն չեմ հասկանում: Ես չեմ նեղանա, եթե դու էլ չպատասխանես իմ comment-ներին:
Լավ մնա ու թող կյանքը լուծի մեր վեճը:

27 12 2008
gaytzag palandjian

Hayreni yev ardyergri Hayer-chem garox aysdex bolorid tvel-inchyeve..
AYS ORERIS METZ TURKIA -IM GARCIKOV-SGZBNAVOREL E MI NOR PORC-MANEUVRE, YETE GOUZEK MER “barmidner”-IN TAGARDELU YEV HARCN AYN CHE WOR AYD MDAVORAGANNER-KHOSK@- SDRAGRUTYUNNER HAVAKELN E MER METZ YEXERNI UNTOUNMAN HAMAR..
AYL DRANC-IC OUZOUM E YERGRAGNDI HASARAGUTYN CUCADREL WOR ARTEN ISK DARVOUM EN XACAXUTYAN PORCER, BANAGCUTYUNNER GENOCIDE -I HARC LUCELU YEV -AYD BIDAGI NERKO CHI TOXNEL WOR MNeri nor NAXAGAH YEV IR DAHLIJNER UNTUNEN WOR HAYOTZ YEXERN IRAGANUTYUN E YEV..
ISK MIUS GOXMIC EL YEVROPAYIN EL XAXI EN BRNE-MI MORACEK OSMANYAN GAYSRUTYUNIC ZHARANGAC OUNEN DARERI UNTACKOUM KAXAKAGANUTYUN VARELU AMEN DESAG GEXCIKNEROV, CHARASHAUTYAMB YEV XAPEUTYAMB…
WOR OUREMN NAXGIN@ CHENK yev hayastani/hayutyan hed el d zer ouzacxi bes hasdutyan enk gnoum…
ay kezi ban… YEV AHA MER DADI HASDADUM AYS DZEVOV VIZHECNEN GRGIN…GAM MI KANI DAROV HEDADZGEN..
DZEZ SRELI HAYRENAGICNER AXHERS OUNEM PORCECEK GARTAL IM GAYK-EJ OU-NORERI HAMR AYSDEX G’GRNEM KICH HEDO VAR@, HADGABES #7 BULLETIN-OUR MI NOR SYSTE EM NERGAYACNOUM UNDRAGAN, KANZI NERGA-N ASHXARHN IVER, XACERGUTYUN E CHI HAMABADASXANUM IRAGAN UNDRUTYANC.

HEDO..YEGEK PORCEK “masnagidutyanc marzeri ungeragcutyanc “HIMNOUM HAIRENIKOUM WOR VOCH SINDIKA AGAN E VOCH E BANVORAGAN-MER ZHOXOVOURT HIMA -TE HAIRENIKOUM YEV TE ARDYERGROUM AVELI BARCR MAGARDAKI VRA E YEV GAROX EN KICH KICH AZGAYIN ASHXADANKNERI HRABARAG ICHNEN–GOXKIN-NGADECEK DEM CHEM GOUSAGCUTYANC- YEV IRENC ASELIK ASEN…
HAMA-HAIGAGANI SIRO,
GAYTZAG PALANDJIAN

27 12 2008
gaytzag palandjian

moraca…gayk-ej @S E http://www.armenidad-worldwide.org
NOUYNBES AYCELEK http://www.armeniancafe.com
our shantagizoum pseudonym nerko groum em yerpemn..
H-Haigagani SIRO.G.P>

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: