Շախմատի Հայաստանի հավաքականը կրկին ուժեղագույնն է աշխարհում: Դրեզդենում այսօր ավարտված համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստները, 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ, պահպանեցին չեմպիոնի կոչումը: Հայաստանը չեմպիոն էր դարձել նաեւ 2006թ-ին: Վերջին 11-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Չինաստանի հավաքականն էր, որը դասվում էր ֆավորիտների թվին: Չինացիները հաղթանակի դեպքում կշրջանցեին առաջին տեղում ընթացող Հայաստանին, սակայն մեր ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:
4 խաղատախտակների վրա էլ հայ գրոսմայստերները առավելություն ունեին: Ակնհայտ էր, որ այս մրցամարտում չինացիները առավելագույնը ոչ-ոքի հույս կարող են ունենալ: Դա էլ բավական էր, որ Հայաստանը դառնար չեմպիոն, քանի որ զուգահեռաբար ընթացող մրցամարտում Ուկրաինան զիջում էր ԱՄՆ-ին 0:2 հաշվով: Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները 10-րդ տուրից առաջ հավասար միավոր ունեին, բայց լրացուցիչ ցուցանիշներով առջեւում էր Հայաստանը: Առաջինը ավարտվեց Լեւոն Արոնյան (2757)-Վանգ Յու (2736) պարտիան, որտեղ խաղաղ ելք գրանցվեց: Ոչ-ոքիով ավարտվեց նաեւ Վլադիմիր Հակոբյան (2679)-Բու Հիանցզի(2714) մրցամարտը: Քիչ անց Տիգրան Պետրոսյանը հաղթեց Լի Չաոյին` առաջ մղելով Հայաստանին: Իսկ Գաբրել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Նի Հուայի հետ:
Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումները.
1. Հայաստան-Իտալիա` 4:0
2. Հայաստան-Մոլդովա` 3:1
3. Հայաստան-Ֆարերներ` 4:0
4. Հայաստան-Ուկրաինա` 2:2
5. Հայաստան-Հոլանդիա` 2.5:1.5
6. Հայաստան-Ադրբեջան` 2.5:1.5
7. Հայաստան-Ռուսաստան` 2.5:1.5
8. Հայաստան-Ֆրանսիա` 3.5:0.5
9. Հայաստան-Իսրայել` 1.5:2.5
10. Հայաստան-Սերբիա` 3:1
11. Հայաստան-Չինաստան` 2.5:1.5
Ե.Գ. Մեր փոքր Հայաստանը փաստորեն շախմատային գիգանտ պետություն է: Կեցցեն մեր տղերքը…
Keccen mer shaxmatistner@!!
Shnorhavorum em boloris ays haxtanaki kapakcutyamb!
Chi kareli chpndel vor sa Serj Sargsyani hetevoxakanutyan ardyunq er.
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ
[12:29] 26 Նոյեմբերի, 2008
Հայաստանը Ռուսաստանից (ԽՍՀՄ), Հունգարիայից եւ ԱՄՆ-ից հետո դարձավ 4-րդ երկիրը, որին հաջողվել է մեկից ավել անգամ եւ 2-րդ անգամ անընդմեջ հաղթել շախմատի Համաշխարհային օլիմպիադայում:
Հայաստանը 9 անգամ է մասնակցել շախմատային օլիմպիադաներին, որոնցից 5-ում մերոնք եղել են լավագույն եռյակում: 38 օլիմպիադաների ամփոփիչ աղյուսակում Հայաստանը 4-րդ հորիզոնականում է` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի (ԽՍՀՄ), ԱՄՆ-ի եւ Հունգարիայի հավաքականներին:
Դրեզդենում ավարտված շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում հայ շախմատիստներից միայն Լեւոն Արոնյանն է վարկանիշային միավորների կորուստ ունեցել: Հայաստանի հավաքականի առաջին համարը 10 պարտիաներում 5.5 միավոր է վաստակել:
Արոնյանը -1.9 վարկանիշային կորուստ է ունեցել: Հանդես գալով առաջին խաղատախտակի վրա` Լեւոնը հանդիպել է մի շարք ուժեղ գրոսմայստերներների, որոնցից 2-ին հաղթել է, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի եւ կրել մեկ պարտություն: 1-ին խաղատախտակի վրա Արոնյանի արդյունքը 13-րդն էր օլիմպիադայում: Լավագույնը Պետեր Լեկոն էր 7.5 միավորով:
2-րդ խաղատախտակի վրա հիանալի ելույթ ունեցավ Վլադիմիր Հակոբյանը, որը հանդես գալով առանց փոխարինման, 11 տուրերում 8 միավոր վաստակեց: 2-րդ խաղատախտակի վրա սա լավագույն արդյունքներից մեկն էր: Հակոբյանը 5 հաղթանակ տոնեց եւ 6 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հիշարժան էր նրա հաղթանակը Ադրբեջանի հետ մրցամարտում, երբ Վլադիմիրը առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ եւ մեր ընտրանին կարեւոր հաղթանակ տոնեց: Հակոբյանը իր վարկանիշը բարելավեց 19.4 միավորով:
3-րդ խաղատախտակի վրա 9 միավոր վաստակեց Գաբրել Սարգսյանը, որը ինչպես նախորդ օլիմպիադայում դարձավ Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն:
Սարգսյանի ցուցանիշը լավագույնն է այս խաղատախտակի վրա: Գաբրիելը 7 հաղթանակ տոնեց եւ 4 պարտիայում մրցակիցներից բաժանվեց խաղաղությամբ: Սարգսյանի հաղթանակներից հիշարժան էր Ռուսաստանի հետ մրցամարտում Գրիշչուկի հետ պարտիան, որում առավելության հասնելով` Գաբրելը հաղթանակ պարգեւեց Հայաստանին ֆավորիտի հետ մրցավեճում: Սարգսյանը իր վարկանիշը բարելավեց 30.3 միավորով:
4-րդ խաղատախտակի վրա 7.5 միավոր վաստակեց Տիգրան Պետրոսյանը: Տիգրանի ցուցանիշը 7-րդն էր այս խաղատախտակի վրա: Պետրոսյանը իր վարկանիշը բարելավեց 13.0 միավորով: Հավաքականի կազմում 1 հանդիպուլ էր անցկացրեց Արտաշես Մինասյանը եւ նույնքան հաղթանակ տոնեց եւ վարկանիշային 1.8 միավոր վաստակեց:
Հայ շախմատիստները 11 տուրերում 44 պարտիա անցկացրին, որից ընդամենը 2-ում զիջեցին: 20 պարտիաներում Հայաստանի հավաքականի անդամները ստիպել են մրցակիցներին հանձնվել: Եւս 22 պարտիա ավարտվել է խաղաղ ելքով:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=66651
ԵՐԵՎԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
[13:25] 26 Նոյեմբերի, 2008
Երեւանը պատրասվում է մեծ շուքով դիմավորել հայ շախմատիստներին, որոնք այսօր 19:00-ին ժամանելու են ՚Զվարթնոցՙ օդանավակայան: Հայաստանի հավաքականը, երեկ Դրեզդենում դառնալով օլիմպիադայի հաղթող, այսօր չարթերային չվերթով կվերադառնա Հայաստան:
Օդնավակայանում շախմատիստներին դիմավորելու են պատրաստվում բազմաթիվ շախմատասերներ, Շախմատի ֆեդերացիայի աշխատակիցներ, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ: Հավաքականի հետ է նաեւ Սերժ Սարգսյանը, ուստի օդանավակայանում դիմավորողների ցանկում կլինեն մի շարք բարձաստիճան պաշտոնյաներ:
Իսկ 17:30-ից Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կսկսվի տոնական միջոցառում` նվիրված հայ շախմատիստների հաջողությանը: Միջոցառման միջնամասում Համալիր կժամանեն հայ գրոսմայստերները: Տոնախմբության ընթացքում ելույթ կունենան էստրադային աստղերը:
Հայաստանի հավաքականին մեծ շուքով դիմավորել էին նաեւ 2006թ. Թուրինի օլիմպիադայում հաղթելուց հետո: Նախորդ հաղթանակը տեղի էր ունեցել մայիս ամսին, իսկ հավաքականը Երեւան ժամանեց ուշ երեկոյան: Չնայած ուշ ժամին շախմատիստները անմիջապես ուղեւորվեցին Ազատութան հրապարակ, որտեղ շարունակեց տոնական միջոցառումը:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=66658
Ապրեն տղեքը, սակայն ինչ կապ ունի Սեռժիկը այստեղ չեմ հասկանու՞մ։ Դե իհարկե պետք է Հայաստանում բոլորի հաջողությունները իրեն վերագրվեն, որ գոնե իրա 10 տոկոսանոց լեգիտիմությունը ապահովի։ Գավառականությունից հեռու չենք գնում։
[…] ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին», – արձանագրել է Ա1պլյուս բլոգը՝ հավելելով. – «Մեր փոքր Հայաստանը փաստորեն շախմատային […]
Երեկ նայւոմ էի մեր, հիրավի, ոսկե շախմատիստների մեծարանքի արարողությունները եւ անսահման հպարտության զգացմունքիս խառնվում էր ահսահման զզվանքը, ճիշտ այն չափով, ինչքան ՍՍ-ն էր իրեն մեջ գցում… Ինչ ողորմելի, ինչ գավառամիտ է էս մարդը… Մեր տղաների հաղթանակը 100 տոկոսով վերագրեց իրեն, ընդհուպ մինչեւ սա օգտագործեց, իր որպես քաղաքական գործիչի հաղթաթուղթ ՝ ճառի վերջում «առաջ, Հայաստան» կոչը հնչեցնելով…
Այն որ մեր ազգը խելոք է՝ նորություն չի… ինչ է արել ՍՍ-ն ՝ լավ պայմաննե՞ր է ստեղծել շախմատիստների համար, որ ոչ մի բանի պակաս չունենա՞ն, բա մնացած մարդիկ ազգ չեն, բա ինչո՞ւ նրանց մասին չի մտածում, եթե էդքան լավ նախագահ ՝…
Մի հատ նայեք մեր ժողովրդին էլի՝ խեղճացած, ստորացած, բանտերը լցված, փողոցներում գնդակահարվող, ինչ աշխատում են մոնոպոլիստ-օլիգարխները ձեռքներից առնում են էնքան, որ մի կտոր հացից ավել հանկարծ չունենան եւ ոչ ոք ժողովրդի մեջքին չի կանգնում:
«Հայ շախմանտիստնեըը օլիմպիական կրկնակի չեմպիոններ են», շա՛տ ապրեն, բայց են սիրուն, խելոք երեխեքը, որ տնակներում են ապրում, որ վաղը, ինչու ՝ոչ, պիտի շարունակեն մեր հաղթանակները, ո՞վ պետք է մտածի որ նրանք առողջ ու կիրթ մարդիկ մեծանան:
Ամբողջ օրը հաղթած շախմատիստների հետ անցկացնելու ժամանակ պետք է չունենար երկրի ԻՍԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ:
Նայեք, ինչքան քիչ են comment-ները էս բաժնում, ես՛ էլ չէի ուզում գրել, որովհետեվ սիրտ չկա, նույնիսկ էս լավ առիթը առանձնապես չուրախացրեց:
Իսկ ինձ շատ ուրախացրեց: Շատ-շատ: Ու ևս մեկ անգամ եկավ հաստատելու այս պարզ, բայց հանճարեղ ճշմարտությունը` Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:
[…] in Dresden, thus retaining the Champions title. Armenia had first gained the title in 2006.” A1plus blog has commented on the national team’s victory, adding – “It turns out that our tiny […]
Yev shat urax em yev shat txur, aynqan jamanak liarjeq chenq uraxana, minchev mer zhoxovurdin chtesnenq azatagrvac.