Կարծիք հայտնելու ինստիտուտը մեր երկրում հասնում է պրոֆեսիոնալիզմի այն մակարդակին, որ թեմայի մասին փոքր ինչ տեղեկացված մարդիկ արդեն մամուլի առաջին էջերում կարծիք են հայտնում, մեկնաբանում ու փառաբանում: Ու ամենեւին էլ կարեւոր չէ, որ կարծիք հայտնելու “խասիաթը” վերաբերվում է արտաքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն ասպեկտներին, տարածքների զիջմանը, պատերազմին կամ խաղաղությանը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը առանց վարանման կարծիքներ հայտնեցին ԼՂՀ կարգավորման գործընթացի առաջին հռչակագրի մասին, ընդդիմության ներկայացուցիչները առանց վարանման քննադատեցին իշխանություններին: Հայաստանի համար սովորական իրավիճակ…
Սովորաբար երկրի հասարակական-քաղաքական էլիտան որոշում է երկրի “ապագան” ու քաղաքական հեղինակությունների ինստիտուտը, եթե գործում է որպես այդպիսին, նման դեպքերում խոսում է ու կարեւոր որոշումների հասնում: Խոսքը, իհարկե, այն դեպքի մասին չէ, երբ տարածաշրջանում գերտերություններից մեկի, ինչպես օրինակ` ԽՍՀՄ իրավահաջորդ պետության թողտվությամբ եւ որոշումներով է մեր շատ սիրելի երկիրը կարգավորվում իր հարաբերությունները այլ պետությունների հետ: Եթե վերոնշված դեպքը այդքան էլ տեղին չէ, ուրեմն մեզ մնում է միայն հասկանալ` ովքեր են որոշում Հայաստանի ապագան, ովքեր են այս մարդիկ եւ այս շարքում ում ենք ամենից շատ վստահում…
Ե.Գ. Առաջարկում եմ նաեւ թվարկումներ անել ու անպայման հիմնավորել` ինչու եք հեղինակություն համարում կամ ինչու հեղինակություն չեք համարում այս կամ այն հասարակական-քաղաքական այրին:
Բլանշ Էս վորոշելը դիտավորյալ ե՞ս “վո”-ով գրել, թե՞ վրիպակ է???
Bravo Արամ, դու ինձ հիացնում ես: Բայց կարծում եմ, որ վրիպակ էր, քանի որ նույն պարբերության մեջ մեկ այլ ,,Որոշում,,` իսկական ,,Ո,,-ով գրված:
Բայց կա մի հատ ,,ամենեվին,,` առանց իսկական ,,և,,-ի…
Bervac orinak@ vor@ verabervum e Russia-in lriv texin e . Avelin karam asem dranic baci urish orinak chi kara lini. Aydpisi “Ov” kam “Ovqer” cnvum en 100 tarin mek angam ovqer antesum en gerterutyunneri karciq@. Cavoq aysor aydpisi mard goyutyun chuni Hayastanum. Ya Russia-i lamuk en , ya USA-i.
Bervac orinak@ vor@ verabervum e Russia-in lriv texin e . Avelin karam asem dranic baci urish orinak chi kara lini. Aydpisi “Ov” kam “Ovqer” cnvum en 100 tarin mek angam ovqer antesum en gerterutyunneri karciq@. Cavoq aysor aydpisi mard goyutyun chuni Hayastanum. Ya Russia-i lamuk en , ya USA-i. Menq tesanq Vrastani orinakum te inch e nshanakum hakacharel gerterutyan@. Tekuz ev ays depqum anhrajesht e mer ishxanutyunnerin gorcel xelaci.
Հայ ազգը իր պատմության մեծ մասը անցկացրել է ուրիշների լծի տակ, ու փաստ է այն, որ երբ դիտավորությամբ կամ պատահաբար ազատվում էր այդ լծից, ապա միշտ հայտնվում էին մարդիկ, որոնք նոր տերեր էին փնտրում: Եվ ի ցավ մեզ, այդ մարդիկ շատ շուտով գալիս էին իշխանության, քանի որ նրանց ապագա և պոտենցիալ տերերը նրանց օգնում էին այդ հարցում: Եվ այդպիսի իշխանափոխություններից հետո մենք դե ֆակտո կամ էլ դե յուրե նորից անցնում էինք սրա կամ նրա տակ:
Այս ամենը հաշվի առնելով ես կարող եմ եզրակացնել, որ հայ ազգը, կամ դրա նշանակալից մեծամասնությունը իր գոյությունը չի պատկերացնում, որևէ մեկի “տակ” չլինելով: Եվ սրա պատճառով է, որ միշտ ծավալվում է այն բանավեճը, թե ում տակ մտնել:
Իսկ այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում փորձել են որևէ կերպ և որևէ չափով ապահովել Հայաստանի անկախությունը, հենց ոչ-անկախականների կողմից որակվել են, որպես այլ պետությունների լրտեսներ և դավաճաններ` կախված այդ պահին, թե ում տակ ենք մենք եղել: Ասածիս վառ օրինակ է վերջին զարգացումները, երբ Համաժողովրդական շարժման անդմաները որոշ վիժվածքների կողմից անվանվում էին Թուրքիայի և Իսրայելի լրտեսներ և դավաճաններ, բայց երբ սերժիկ էֆֆենդին իր արքունիքով (բառիս բուն իմաստով) սկսեց իր սիրախաղը վերջիններիս հետ, ապա Թուրքիան և Իսրայելը դարձան Հայաստանի դարավոր բարեկամները, առանց որոնց մենք չենք կարող մեր կյանքը պատկերացնել:
Ի միջի այլոց, այդ մշտապես տեր փնտրելու և բոլոր հարցերի պատասխանը տիրոջ մոտ փնտրելու հատկությունը ոչ այլ ինչ է, քան ստրկամտություն: Դուրս է գալիս, որ հայերը համաշխարհային զարգացումից հետ են մնացել` գոնե մասսամբ: Մեր գենետիկ հիշողության մեջ վառ են մնացել ստրկատիրական կարգերը, երբ մեր նախապապերին առնում ու ծախում էին (շատ հազվադեպ էլ հակառակը):
Հ.Գ. ի միջի այլոց իմ կարծիքով (ու ոչ միայն իմ) բոլոր դարերում եկեղեցին վարել է և վարում է ամենաուժեղ ոչ-անկախական քաղաքականությունը` սկսած թագավորներ սպանելուց մինչև պատերազմներ հրահրելը:
Ներեցեք, խնդրում եմ ներքևի հումորային հատվածով /Պայքարից/ ձեր լուրջ քննարկումը ընդհատելու համար, ուղղակի շատ զվարճալի թվաց, մտածեցի դուք էլ կցանկանաք մի փոքր լիցքաթափվել, նամանավանդ որ հիմա լավատեսորեն սպասում ենք, որ շուտով մեր երկիրն էլ մարդկային – ժողովրդական- օրինական կերպարանքով կկարողանա ներկայանալ մեր և աշխարհին առաջ:
“Իսկ ընդհանրապես, կլանային վերլուծաբանները այնքան են կորցրել իրենց, որ խորհուրդ են տալիս Մայնդորֆյան հռչակագրի մասին պատկերացում կազմել ստորագրման պահին Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի դեմքերի արտահայտություններից: Սարգսյանի դեմքը, ի դեպ, հիշեցնում է «Բարբոս շունը եւ անսովոր մրցավազքը» ֆիլմի հերոսներից մեկին` Ցանցառին, ով հայտնի պայթյունից հետո լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում իր հետ: Ցավալի է մտածել, որ որեւէ մեկը դեմքի այդպիսի արտահայտությամբ կարող է որեւէ լուրջ փաստաթուղթ ստորագրել: Ու եթե Սերժ Սարգսյանի դեմքն է չափորոշիչը, պետք է ուղղակի խոստովանել. այդպիսի դեմքը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում: Եւ եթե այդ դեմքին նայելով` մարդիկ պետք է պատկերացում կազմեն Հայաստանի մասին, ուրեմն նրանց պատկերացմամբ Հայաստանը տխուր, անհեռանկար, դժգույն ու անօգնական երկիր է: Խնդիրն էլ հենց դա է, որ Հայաստանը փոխելու համար նախ Հայաստանի դեմքն է պետք փոխել”:
Իսկ հիմա թեմայի շուրջ.
Գլոբալ վերցրած, որպես կանոն, ցանկացած երկրի բախտը որոշում է այդ երկրի բնակչության մենթալիտետը` դա է- հարմարվողականությունը, ազատամտությունը և փառասիրությունը (ավելի ճիշտ դրանց առկայության չափաբաժինները):
Գլոբալ առումով համաձայն եմ քեզ հետ 🙂
Ժողովուրդ ջան, մասնակցեք հարցմանը։Շատ կարեւոր է հատկապես ձեր կարծիքը։
Հնարավոր է արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մինչեւ տարեվերջ?
http://answers.polldaddy.com/poll/1099899/
Կարծում եմ, որ մինչև տարեվերջ այս խնդիրը լուծված կլինի: Իհարկե շատերը մտածում են, որ Սերժիկը հակված է ձգձգելու գործընթացը, ինչպես նախորդը, և միայն դրսի ճնշումների պատճառով է սկսել քայլեր կատարել, բայց ես գտնում եմ, որ նա ինքն էլ շահագրգռված է արագացնելու այդ պրոցեսը, քանի որ միլիարդների ակնկալիք ունի: Ընդ որում այդ ակնկալիքների մեջ անմասն չի լինելու նաև Ռոբիկը, քանի որ նա իր ձեռքում կենտրոնացրել է բազմաթիվ տնտեսական լծակներ, որոնք գործի կդրվեն վերջնական պայմանագրերը վավերացնելուց հետո: Մի խոսքով, վաճառքի հանված հիմնական ապրանքը դարձյալ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատկանող սեփականությունն է տարածքների, Ղարաբաղի, նավթամուղ-գազամուղ-ատոմակայան ձևերով: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք պատրաստվում են այս խոշոր առուծախին և բոլորովին հակված չեն հետաձգել այն: Բայց արդյոք դարձյալ մարսելու են թե ոչ, դա արդեն ուրիշ հարց է և կախված է ժողովրդից:
Im karciqov da hnaravor che. Arevmtyan qarozchakan meqenan amen dzev uzum e tesnel Xarabaxi harc@ lucvac minchev tareverj, vorpeszi irenc navtayin xndirner@ lucvi arag ( bnakanabar Xarabaxi handznumov ). Sakayn da chi hajoxvi nranc.
Իսկ ով կամ ինչը պիտի խանգարի նրանց?
hargeli barekamner, quyrer ev exbayrner, tatiknr ev papikner, mayrikner ev hayrikner, shnikner u pisikner,,,,
karmir xnzor ev zarmanalioren kanach terevner….
Ays anhaskanaliutyamb e lic dzer bolori aseliqy,,
ev mimiaynparz onlin qnnarkumneric parz e darnum vor ete 8 mard eq ev kam el te 8 milon apa 8ic 8y ev 8 milionic 8yy tarber uxutyunerov sharjvox , meky myusin atox u chargox, sa e mer grvac, pastvac ev haverjakan srtacmlik ancialn nerkan u anverj apagan…………… amot
Ժողովուրդ, Ողջույն!
Ես երկար ժամանակ քաղաքում չեի, ու չեմ կարողանում հասկանալ, սա հումոր է, թե տխուր իրականություն…
Խաղաղությունը երաշխավորելու է մի երկիր, որին ձեռք է տալիս նաֆթի գների աճ (և ուրեմն նաև պատերազմ), որը ագռեսիվ “ոչնչացնելու է խաղաղության բոլոր վտանգները”, ինչպես ասեց Դմիտրի Մեդվեդևը?… Օղորմի քեզ, Հայաստան…
Անտոնիո,
Ինչ եղավ քեզ? Ինչու ես հուսահատության գիրկն ընկել? Եվ ինչ կոչեր ես անում մարդկանց, խնձորիկներին ու փիսիկներին: Ոչ ոք չի ատում քեզ և ոչ էլ ուրիշներին: Կարծիք ունենալն էլ է մարդկային հատկանիշ, թեկուզ և իրարամերժ: Գուցե կարողանանք իրար ապացուցել, թե որն է ավելի ճիշտ, որը`ոչ: Ավելի վտանգավորը ընդհանրապես կարծիք չունենալն է:
@lilit
Dran kxangari mer joxovurd@ ayl Voch te Serjik@ ev Levonik@ 🙂
Կարծիքի հայտնելու ինստիտուտ
Զուգարան գնալու ինստիտուտ
սեքսի ինստիտուտ
փոշիները սրբելու ինստիտուտ
քամի փչելու ինստիտուտ
կայնքը վատնելու իսնտիտուտ
խմելու ինստիտուտ
պախմելի ինստիտուտ
MIAYN MEG YEZRAGANUTYAN HANGECI WOR AYSDEGH,AYN E AYS FORUM OUM GAN ARDAHAYDVOXNER -HARGADRABAR YEV DIDMAMB- MISHT OUXAGI GAM ANOUXAGI HAYDARARUM EN WOR MENK MISH YEGHEL ENK OURISH GARAVAFRMAN NERKO-MORANALOV DAVIT BEG-NER, NAKHKAN NA SAD OURISHNER ZOR MISHT BAYKAREL EN ODARNERI DEM YEV GAROXACEL MER HAYASTAN YERGIR YEV HAY ZHOXOVOURT N E R G A
BAHEL YERGRAGNDOUM-HOK CHE TE CIR OU CAN AMENOUR.PASDN E WR GANK -YEGHEL ENK YEV G’MNANK-ZGUSHUTYUN BOLORID LAV IMACEK GAN AZERI YEV TURK AGENT NER MER MEJ -KHOSK@MIAYN AYS FOUM I MASIN CHE AYL FISICABES EL BOLOR MER GAXUTNEROUM OU INCHU CHE NAYEV HAIRENIKOUM-TEBEDYEV 150,000 AZERI NER HERACAN HAYASTANIC BAYX MEG DOGOSI 10 DOG@ MNACEL EN IPR AGENTNER-ZARMANLI CHE SHAD BNAGAN..BAYC GAN MER MEJ NAYEV HAYER ZOR NRANC YERGIRNEROUM EN “gorcouxvac”TOX TSHNAMIN LAV GIDENA…
AMENAGAREVOR…YERPEK MI UNGJVEK AROXJAMID HAYER,,MENK BAYKARELU ENK YEV VOCH MI TIZ HOX CHI DRVI HED..AZERINERIN…NOKA TOX GNAN INCHKAN OUZOUM EN BORAN GANCHEN..ISK ANAXABES EL GRECI OSCE MINSK IN KHUNTREL WOR IRENC GNAL GAL@ SHUR DAN DEBI ANKARA, KANZI AYNDEXIS E GARAVARVOUM AZERI GRDSER@… YEV MER h i m n a h a r c -hagarg sireli Haireni zhoxovrti meg masi-nouynis douk aysdegh ays forum oum, skhalmambb der arajnortvoum ek ayd ouxutyamb.ASGACEK MEG ANKAM UNTMISHT, MER BOUN P R O B L E M @@@@ TURKIA-N E AZERI GRDSER@ LOK MI GORCIK NOCA DZERKOUM..
HAMA-HAIGAGANI SIRO,
GAYDZ
hed grutyun,
mi darvek pokr khuntirnerov sran nran hanaki brnelov …mer gayunutyun baymanavrvadz e lourj harcerin modena yev dadel ust aynm
NOUYN