Քաղաքական ճնշումների տնտեսական արդյունքը…

31 10 2008

96341

՚Սիլ գրուպՙ կոնցեռն-ը` աշխատանքային ամբողջ կոլեկտիվի, ինչպես նաեւ իր կազմում գտնվող եւ համագործակցող կազմակերպությունների անունից դատապարտում է երկրի իշխանություններին (այդ թվում` դատական), Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ քաղաքական վրեժխնդրություն դրսեւորելու համար: Քաղաքական վրեժխնդրության զոհ են դարձել մասնավորապես` ՚Բջնի հանքային ջրերի գործարանՙ ՓԲ ընկերությունը, ՚Պարես Արմենիաՙ ՍՊ ընկերությունը (Ֆիլիպ Մորիսի պաշտոնական ներկայացուցիչը), ՚Պիցցա Դի Ռոմաՙ ՍՊ ընկերությունը, ՚Սպորտ Թայմՙ ՍՊ ընկերությունը (Ադիդասի պաշտոնական ներկայացուցիչ), ՚Երեւանի Ալրաղացՙ ԲԲ ընկերությունը եւ ՚Նոր Շինՙ ՍՊ ընկերությունը: Այս կազմակերպությունները ակնհայտորեն կրում են մեծ չափերի հասնող վնասներ:

Միայն ՚Բջնի հանքային ջրերի գործարանՙ ՓԲ ընկերության գույքի վրա արգելանքներ դնելու եւ բռնագանձման գործընթաց սկսելու արդյունքում, ոչ միայն տուժել է ընկերությունը, ընկերության արտասահմանյան ներկայացուցչությունները եւ ընկերության արտադրատեսակների վարկանիշը, այլ նաեւ 483 աշխատողներ մատնվել են հարկադիր պարապուրդի: Որպես տնտեսությունից իրազեկ կազմակերպություն, հարկ ենք համարում վկայակոչել միայն այն իրողությունը, որ Չարենցավան քաղաքում (որտեղ գտնվում է Բջնի գործարանը եւ որտեղ մեծամասամբ աշխատում են Չարենցավանի բնակիչները) ավելի քան 450 ընտանիքների եկամուտների աղբյուրը վերացվել է: Մեր զգայուն տնտեսությունում, որտեղ ամբողջ շրջանառությունը համախմբված է Երեւան քաղաքում, իսկ մարզերում ու մյուս քաղաքներում տնտեսության վիճակը շատ վատ է, ստեղծվել է մի իրավիճակ, որ Չարենցավան քաղաքում սոցիալ տնտեսական վիճակն էականորեն կվատթարանա: 450 ընտանիքների բյուջեից պակասած գումարներն այլեւս չեն շրջանառվի նույն Չարենցավան քաղաքում: Չենք կարծում, որ այս պարզ հաշվարկներին ծանոթ չէ իշխանությունը:

՚Պարես Արմենիաՙ ՍՊ ընկերության (Ֆիլիպ Մորիսի պաշտոնական ներկայացուցիչը) բիզնեսը մաքսային պետական կոմիտեի կազմակերպմամբ խլեցին, քանի որ իր ապրանքները մաքսային մարմինների պատճառով Հայաստանում մատակարարելու անհնարինության պատճառով, Ֆիլիպ Մորիս ընկերությունը փոխել է իր գործընկերոջը, որն ըստ հավաստի աղբյուրների de facto (փաստացի) պարոն Սերժ Սարգսյանի փեսային է պատկանում: Նույն վիճակի մեջ են ցանկանում գցել ՚Սպորտ Թայմՙ ընկերությանը (Ադիդասի ներկայացուցչին): Մենք դատապարտում ենք բոլոր այն դատավորներին, որոնք երդվել են ղեկավարվել միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով, մինչդեռ անտեսում են այդ բարձր ուժ ունեցող նորմերը: Սահմանադրությամբ երաշխավորվել է իշխանությունների տարանջատումը, սակայն մեր պետությունում բոլոր իշխանությունները նախագահական մեկ հեռակառավարման վահանակից են կառավարվում:

Որպես երկար տարիների փորձ ունեցող կազմակերպություն, մեզ համար դատապարտելի են այն բոլոր մեթոդները, միջոցները եւ մեխանիզմները, որոնք ուղղված են գործող ձեռնարկությունները ոչնչացնելուն: Այս մոտեցմամբ գործող իշխանությունը մի բան է ապացուցել, որ այն գործարարները, որոնք կհանդգնեն չառաջնորդվել իրենց խաղի կանոններով, կպատժվեն կամայականության գործիքներով ամենայն խստությամբ: Բոլոր գործարարներին կոչ ենք անում միանալ մեր նախաձեռնությանը եւ պաշտպանել մեր գործընկեր Սուքիասիանների ընտանիքին, դրանով իսկ պաշտպանելով բոլոր ձեռնարկատերերին հնարավոր կամայականություններից:


Actions

Information

36 responses

31 10 2008
blansh

՚ԲՋՆԻԻՙ 483 ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԱՊԱՍՏԱՆ ԿԽՆԴՐԻ, ԵԹԵ…
[17:03] 28 Հոկտեմբերի, 2008

՚Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ ՚Բջնիՙ գործարանը քաղաքական վրեժխնդրության զոհ է դարձել, եւ նույնիսկ ամենամիամիտ մարդը կարող է վկայել, որ գետը հոսած հանքային ջրի համար չի կարելի ընկերությանը պահանջ ներկայացնել, ընդ որում տուգանքների եւ տույժերի տեսքով:

Դա թողնենք, քանի որ մեր խնդիրը ոչ թե իրավաբանությունն է եւ երկրում տիրող արդարադատության պակասը, այլ` մեր գոյությունըՙ,- ՚Բջնիՙ հանքային ջրերի գործարանՙ ՓԲ ընկերության 483 աշխատակիցները նման բովանդակությամբ նամակ են հղել երկրի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին,Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:

483 մարդ ահազանգում է, որ դատապարտված է միանալ գործազուրկների շարքին: ՚Արդյո՞ք ճիշտ է մեկ հարվածով ազդել 483 ընտանիքի ճակատագրի վրա: Արդյո՞ք ճիշտ է հարկադիր կատարողների ՚մասկի շոուՙ օպերացիան իրականացնել առանց այն էլ վախեցած աշխատակազմի վրա: Արդյո՞ք ճիշտ է ոչնչացնել ՚Բջնիՙ եւ ՚Նոյՙ ապրանքատեսակները, որոնց ճանաչմանը հասել ենք մեր քրտինքովՙ,- ասում են ՚Բջնիիՙ աշխատակիցները: Նրանք հիշեցնում են, որ 2006-2008թթ. ընթացքում ընկերությունն աննախադեպ հաջողության էր հասել արտադրանքի արտահանումների մասով: Այս տարիների ընթացքում արտահանումների միջին աճը կազմել է 200 տոկոս:

՚Կարծում ենք, որ մեր ղեկավարությունը քաջ տեղյակ է, թե ինչ դժվար է հայրենական արտադրանքը հանել արտասահմանյան մրցունակ շուկա եւ փորձել նունիսկ ինչ որ դիրք գրավել: Մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ դա հաջողվել է: Այո, ամսական մոտ 50 կոնտեյներ արտադրանք արտահանելն արդեն ցանկացած պատվոգրերի եւ շքանշանների արժանի արարք է եւ ոչ թե` հակառակը: Սրա հետեւանքը նա է լինելու, որ միջազգային շուկայում հայկական արտադրանքը վստահությունը կորցնելու է: Չէ՞ որ ցանկացած օտարերկրացի սպառող ի վերջո ձեռք կքաշի մի բանից, որը երկար կյանք չունիՙ,- նշում են ՚Բջնիիՙ աշխատակիցները:

Նշենք, որ ՚Բջնիՙ ընկերությունը վճռաբեկ բողոք է կազմում եւ դրա համար ունի օրենքով տրված երեք ամիս: Ընկերությունը դիմել էր նույն վարչական դատարանին եւ խնդրել էր մինչեւ բողոք բերելու ժամկետի ավարտը թույլատրել աշխատել եւ բռնագանձումը տարածել միայն արտադրանքի վաճառքի գումարի 40 տոկոսի նկատմամբ, մնացած գումարը թողնելով վճարել աշխատակիցներ աշխատավարձը, փաստաբանների վարձը, ընթացիկ հարկերը եւ արտադրանքի համար անհրաժեշտ ծախսերը, բայց այդ դիմումին որեւէ ընթացք չի տրվել:

Դիմելով նամակի հացեատերերին` ՚Բջնիիՙ աշխատակիցները նրանց խնդրում են մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքները` քաղաքական կամք դրսեւորել եւ չթույլատրել ՚Բջնիՙ ընկերության ոչնչացումը, այլ` օբյեկտիվ արդարադատություն իրականացնել այդ գործով: Քանի որ ԴԱՀԿ-ի հարկադիր կատարողները դիմակներով ներխուժել էին եւ տարել էին ընկերության տրանսպորտային միջոցները ՚Բջնիիՙ կոլեկտիվը նաեւ ասում է. ՚Եթե հարմար չգտնեք տրանսպորտային միջոցների վերադարձը, մենք պատրաստ ենք նույնիսկ անձամբ մեր մեջքով կրել արկղերը եւ հասցնել մատակարարներին, միայն թե` գործարանը աշխատիՙ:

Իրենց խնդրանքը անտեսելու, երկրի ներսում իրենց նկատմամբ արդարադատություն չիրականացվելու դեպքում ՚Բջնիիՙ 483 աշխատակիցները խոստանում են իրենց ընտանիքներով դիմել ՀՀ-ում օտարերկրյա դեսպանություններին` ապաստանի խնդրանքով:

31 10 2008
ann

Ում են պատժում Սուքիասյանին, թե հերթական անգամ ժողովրդին։

1 11 2008
realarmenia

Իմ կարծիքով պանիկայի մեջ իզուր են ընկել,կփոխվի սեփականատերը և գործարանը կշարունակի աշխատանքը:

1 11 2008
Aram

Կարծում եմ բնական գործընթաց է, որը կարելի էր ակնկալել: Իհարկե սա մեծ հարված կլինի տնտեսությանը առաջին հերթին ներդրումների ռիսկայնության իմաստով, սակայն պետք է խոստովանել, որ Հայաստանը դեռևս տասնամյակներով հեռու է ժողովրդավար երկրի վերածվելուց: Եվ այս պայմաններում այլ բան ակնկալելն անհնար էր: Այդ ռիսկը գիտակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը “խոշոր խաղադրույք” կատարելուց առաջ: Չանտեսելով Սուքիասիաների ունեցած ներդրումը “Նոյն” ու “Բջնին” իսկապես մրցունակ բրենդի վերածելու գործում, այնուամենայնիվ կարելի պնդել, որ սա և մնացած պատմությունները “ջրի բերած, ջրի տարած” դեպքին են վերաբերում: Որովհետև ազգային հարստություն համարվող հանքային ջրերի այս պաշարներին Սուքիասյանը չէր կարող ժամանակին տիրանալ, եթե չունենար անհրաժեշտ “տանիք”: Իսկ նման “աղմուկ” բարձրացնել իսկապես չարժե, որովհետև նույն այդ չարենցավանցիների օրապահիկ ցածր աշխատավարձերի հաշվին Սուքիասյանը անձնական հոբբի դարձրած շքեղ և թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն պարբերաբար համալրում էր տարատեսակ “Բենթլի”-ներով և “Մայ Բախ”-ներով: Համաձայն եմ, որ Սուքիասյանը մեր երկրում ամենաառաջադեմ և գրագետ բիզնեսմեններից մեկն է, սակայն նման զեխությունները, երբ ազգի կեսը գոյության համար նվազագույն պայմաններ չունի, ստվերում են նրա ու նրա ընտանիքի մասին եղած դրական համբավը: Դրա փոխարեն կարելի էր չարենցավանցիներին քիչ ավելի “արժանապատիվ” վարձատրել կամ, առհասարակ, ավելի “բարոյական” նպատակների ծառայեցնել:
Համաձայն եմ realarmenia-ի կարծիքին. խուճապի մեջ պետք չէ ընկնել, “Նոյ” և “Բջնի” բրենդերը չենք կորցնի, չարենցավանցիներն էլ գուցե ավելի բարենպաստ պայմաններով կաշխատեն:

1 11 2008
Osan

Yete duq karcum eq, te terer@ poxvelov piti zhoxovrdi vijak@ lavana, apa sxalvum eq.Nax nor sepakanater@ aveli shat petq e harstahari joxovrdin.Aystex tujox@ linelu e joxovurd@ yev naxkin sepakaater@.Bayc himnakan xndir@ nranumn e, vor Suqiasyan@ tujvum e miayn nra hamar, vor satarel e LTP-in, isk sa shat cavali e, usti bolor@ miasin petq e payqaren dra dem , anorinakanutyan dem. Suqiasyan@ kangnec zhoxovrdi koxqin, zhoxovurdn el piti kangni nra koxqin. I tarberutyun myusneri Suqisyan@ gone orinakan harker vjarel, uremn tox bolori anorinakanutyunner@ mejtex hanen, yete iharke goyutyun uni ardarutyun. Isk hetaqrqir e(realarmenyan paniqi mej cher lini, yete irenic anorinabar xleyin ir harstutyun@). Shat naxanc azg enq, lavutyun el en anum, eli vatn enq cankanum, dra hamar el es orin enq.

1 11 2008
Aram

Հարգելի Օսան, իհարկե ընդունում եմ, որ էս “հաշվեհարդարը”, որ Սուքիասյանի հետ են տեսնում միմիայն քաղաքական խնդիր է, սակայն ուզում եմ նաև հասկանանք, որ Սուքիասյանը պարզապես ոտքով-գլխով պարտական էր ԼՏՊ-ին, ու հենց վերջինիս իշխանության ու նրա, Վանոյի ու մյուսների օրոք է Սուքիասյանը տիրացել էս ամենին` նաև “հարստահարելով” մեր ազգին: Էնպես, որ պարզապես բարոյական պարտավորվածության իմաստով նա չէր կարող չկանգնել ԼՏՊ-ի (և ոչ թե ժողովրդի) կողքին: Ձեռքը ճար լիներ չէր էլ կանգնի, միգուցե նաև բարձր էր գնահատում Տեր-Պետրոսյանի հնարավորությունները: Եվ իհարկե, նաև դրա համար հատույցի ակնկալիքներ էլ ուներ: Համաձայն եմ էս իշխանությունները մի բարի պտուղ չեն, բայց պետք չի կուրորեն հավատալ նաև գառի դիմակ հագած “փրկիչների” ֆարսին: Համաձայն եմ նաև, որ տուժողը էլի ազգն է, որովհետև Սուքիասյանը հիմա իր համար հանգստանում է Լոնդոններում կամ Դուբայներում: Ասելով, որ սա բնական գործընթաց է, ես չեմ արդարացնում իշխանությունների արածը, բայց պետք էլ չի էդքան “կարեկցանք” հանդես բերել նման մարդկանց նկատմամբ: Ի սեր Աստծո, նրանք դրա կարիքը չունեն: Ազգի մասին մտածող մարդիկ էին, թող նման զեխություններ թույլ չտային իրենց, նորից եմ կրկնում: Մի փոքր ավելի համեստ կյանքով ապրելը նրանց չէր խանգարի: Այո, հիմա էլ կան ժամանակակից Սուքիասյաններ ու ցավը սա է, ոչ թե այն, “ազգի կողքին կանգնած մարդու” “օդերը փակել” են: Ինչ վերաբերում էօրինական հարկերը վճարելուն, հավատացեք, բարոյականության տիպար է պետք լինել հարկերից խուսափելու հնարավորություն ունենալով հանդերձ` դրանք “սրբորեն” կատարելը:
Շատ կուզենայի պատասխանեիք, արած լավությունը ո՞րն է, որ “էլի վատն ենք ցանկանում, շատ նախանձ ազգ ենք”: Էն որ Ազատության հրապարակում պիցցա ու Բջնի էին բաժանում: Թող մինչ էդ բաժանեին Երևանին պատիվ չբերող մուրացկաններին, կամ անտուններին: Թող էդ 5-6 հազար եվրոյանոց Բենթլիների, Մայբախերի ու Ռոլս Ռոյսերի գումարներով մի հատ ծերանոց բացեին, կամ մանկատներին օգնեին: Այ սա է ցավը…

1 11 2008
Aram

Հարգելի Օսան, իհարկե ընդունում եմ, որ էս “հաշվեհարդարը”, որ Սուքիասյանի հետ են տեսնում միմիայն քաղաքական խնդիր է, սակայն ուզում եմ նաև հասկանանք, որ Սուքիասյանը պարզապես ոտքով-գլխով պարտական էր ԼՏՊ-ին, ու հենց վերջինիս իշխանության ու նրա, Վանոյի ու մյուսների օրոք է Սուքիասյանը տիրացել էս ամենին` նաև “հարստահարելով” մեր ազգին: Էնպես, որ պարզապես բարոյական պարտավորվածության իմաստով նա չէր կարող չկանգնել ԼՏՊ-ի (և ոչ թե ժողովրդի) կողքին: Ձեռքը ճար լիներ չէր էլ կանգնի, միգուցե նաև բարձր էր գնահատում Տեր-Պետրոսյանի հնարավորությունները: Եվ իհարկե, նաև դրա համար հատույցի ակնկալիքներ էլ ուներ: Համաձայն եմ էս իշխանությունները մի բարի պտուղ չեն, բայց պետք չի կուրորեն հավատալ նաև գառի դիմակ հագած “փրկիչների” ֆարսին: Համաձայն եմ նաև, որ տուժողը էլի ազգն է, որովհետև Սուքիասյանը հիմա իր համար հանգստանում է Լոնդոններում կամ Դուբայներում: Ասելով, որ սա բնական գործընթաց է, ես չեմ արդարացնում իշխանությունների արածը, բայց պետք էլ չի էդքան “կարեկցանք” հանդես բերել նման մարդկանց նկատմամբ: Ի սեր Աստծո, նրանք դրա կարիքը չունեն: Ազգի մասին մտածող մարդիկ էին, թող նման զեխություններ թույլ չտային իրենց, նորից եմ կրկնում: Մի փոքր ավելի համեստ կյանքով ապրելը նրանց չէր խանգարի: Այո, հիմա էլ կան ժամանակակից Սուքիասյաններ ու ցավը սա է, ոչ թե այն, “ազգի կողքին կանգնած մարդու” “օդերը փակել” են: Ինչ վերաբերում էօրինական հարկերը վճարելուն, հավատացեք, բարոյականության տիպար է պետք լինել հարկերից խուսափելու հնարավորություն ունենալով հանդերձ` դրանք “սրբորեն” կատարելը:
Շատ կուզենայի պատասխանեիք, արած լավությունը ո՞րն է, որ “էլի վատն ենք ցանկանում, շատ նախանձ ազգ ենք”: Էն որ Ազատության հրապարակում պիցցա ու Բջնի էին բաժանում: Թող մինչ էդ բաժանեին Երևանին պատիվ չբերող մուրացկաններին, կամ անտուններին: Թող էդ 5-6 հարյուր հազար եվրոյանոց Բենթլիների, Մայբախերի ու Ռոլս Ռոյսերի գումարներով մի հատ ծերանոց բացեին, կամ մանկատներին օգնեին: Այ սա է ցավը…

1 11 2008
lilit

Ինչ հետաքրքիր տրամաբանություն ունեք: “Սեփականատերը կպոխվի”, իհարկե սեփականատերը կդառնա Ռոբը կամ Սերժիկը և ծախվող Ղարաբաղից մի քանի հազար հոգի էլ կգան նոր սեփականատիրոջ մոտ աշխատելու: Ինչ կապ ունի Սուքիասյան գործարարի անցյալը և քաղաքական հայացքները, եթե նա աշխատել է օրինական հարկային դաշտում: Ազգային ժողովի և գործարարների մեծ մասը նույն ձևով են սկսել ինչպես Սուքիասյանը, բայց համենայն դեպս ոչ ոք օրինական չի աշխատել և առավել ևս վտանգի տակ չի դրել իր անձը շարժման համար` իր գրավը դնելով անորոշ ապագայի վրա: Ի գիտություն ասեմ, որ Ծառուկյանն իր առաջին գործը սկսել է Վանոյի իրեն տված 1000 դոլլարով: Համենայն դեպս, այս բոլորը կարևոր չէ, կարևորն այն է, որ անօրեն երկրի անօրեն իշխանությունների կատարած քայլերը բացարձակապես չընդունելու փոխարեն հորդորում եք չլացել Սուքիասյանի համար, քանի որ նա արժանի չէ դրան: Սա , մեղմ ասած անտրամաբանական է կամ ինչպես Օսանն է ասում հայի չկամություն:
Ինչպես Լևոնն ասաց հանրահավաքներից մեկի ժամանակ հայկական շուկան փոքր է և կամաց-կամաց մնացածներն էլ են դուրս մղվելու, քանի որ ամբողջ տնտեսությունը կենտրոնանալու է կլանի ձեռքին: Մի բան էլ հիշեցնեմ, Ռուսաստանից բերվելիք Արա Աբրահամյանի անմշակ ադամանդի գործը նույնպես կասեցվեց, այժմ Քոչարյանի ձեռքն անցնելու համար: Եվ պատկերացրեք արդեն անցել է:

2 11 2008
Osan

Sireli aram qo karciqov Serjn u Rob@ Levonin partakan cheyin, vor davajanecin, hexapoxutyun arecin, harstaharecin talanecin Hayastan@. Isk im karciqov hima zhamanakn e tac@ choric tarberel. Inch aner Suqiasyan@, mnar, vor myusneri nman bantum taraper, gone @ndhatakum mnalov aveli mec ogut kta.

2 11 2008
ann

Ես չեմ հասկանում Արամի ասածի առանցքը որն է՞։ Հակասություններ են միայն։ Նա դեմ է քաղաքական հաշվեհարդարին, սակայն հորդորում է Սուքիասյանի մասին շատ չմտածել, քանի-որ նրա հանդեպ չունի վստահություն, մարդը ժամանակին խելացի քայլեր արեց և հարստացավ, շնորհիվ իր վարած քաղաքականության Երևանը սկսեց քաղաքակիրթ սպասարկում տեսնել, ոճային առավելություններ զգացվեցին։ Միայն այն, որ նա օգտագործում է Երևանի հին շենքերը իր պիցցայանոցների համար, այլ չի քայլում մարդկանց սեփականության վրայով , ինչպես դա արվեց Քոչարյանի կողմից, արդեն ինձ՝ բնիկ Երևանցուս համար մեծ հարգանք է ներշնչում դեպի նա։ Ուղղակի ձևի համար մտեք նրա օբյեկտները ու մտեք Ռոբերտո, կտեսնենք գավառամտությունը ոնցա փչում Քոչարյանի օբյեկտներից։ Մարդը խելացի բիզնես է վարում, կարևորը իրա բիզնեսի համար ոչ մեկի գլուխ չի ջարդում ու Երևանն էլ չի սարքում գեղցի անճաշակների մայրաքաղաք։ Ապրի Սուքիասյանը։ Միշտ օգտվել եմ իրա մատուցած ծառայություններից, իսկ մարտի 1-ից հետո միայն իրա արտադրանքից եմ օգտվում։ Թեկուզ մի հատ ապրանք էլ արտադրի մենակ իրանից կգնեմ։ Իսկ աշխատավարձի առումով նույպես անհեթեթություն է ասում։ Սուքիասյանի բոլոր օբյեկտներում բարձր են վարձատրում ու ժամանակին։ Ինչը չես ասի ՍԱՍ սուպերմարկետի մասին, որը իր աշխատողներին գցելովա զբաղված։

3 11 2008
jackal

Barev bolorin.
De iharke…himikvanner@ mi bari ptux chen? Aram shat nurb ches asum? menak Suqyasyannern en che Bently, Maybax qshum?
Arajin angamem lsum vor ashxatoxnerin kexeqela. Es menak gitem vor inq@ ir ashxatoxnerin shat lavel vardzatrume, u shat ira ashxatoxneric em lsel vor shat gohen…inch verabervuma ceranoc sarqelun, Suqyasyan@ ayn hazvadep mardkancica vor bazmativ baregorcakan ashxatanqner e arel. Isk inchu ches asum ayn oligarxneri masin te iranq inchen anum kam arel @ndhanrapes, te menak “bari ptux chen” aselov karelia ezrapakel…

5 11 2008
hay

Es cavum em cer hamar payqarikner. Qani vor duq srbacnum eq ayn mardkanc voronq cer koxqin kangnum en irenc shahheric bxvelov. Suqiasyany, LTP-n ev myusnery voron cer koxqin kangnac en yuraqanchyury ir shahy uni ev ayd shahy noric xekavarutyan galn e ev dra hamar nranq ogtagorcum en cez. Suqiasyany vochnchov chi tarbervum myus oligarxneric voronc masin duq grum eq miak tarberutyuny ayn e vor na LTP-i koxqin e nran gumarapes ognum e ev iharke ognum e qani vor nran e partakan ir ayjmyan harstutyan hamar. Havataceq vor duq shat u shat baner chgiteq nra masin inchpes naev nra klani masin ( miayn nshem ayn vor mi hasarak madu na ir tiknapahneri het miain hashmandam darcec ayn bani hamar miayn qani vor nra chanaparhy pakum er ev avelin sparnac vor kspani nra yntaniqi bolor andamnerin ete na vostikanutyun boxoq nerkayacni– sa cez irakan patmutyun). Es chem asum vor ayjm lav e. Voch ayjm kan shat anardarutyunner. Sakayn payqarel aydamboxji dem suqiasyanneri u ltp-neri nman arajnordi het ERBEQ qani vor ltp-n inqy skizb drec aysorva iravichakin vory menq unenq. Es inqs payqarum em anardarutyunneri dem sakayn erbeq chem lini mi arajnordi cerqerum vorin es chem havatum ev gitem vor naxekavarvum e drsic. Duq im gracnerin kpatasxaneq viravoranqnerov u cer tesaketnerov. Skayn mievnuynn e es im karciqy unem ev ayn chi poxvi. Yuraqanchyury iravunq uni ir tesakety unenal. Ev ERBEQ HAMOZVAC MI EXEQ VOR DUQ GITEQ AMEN INCH CER ARAJNORNERI U NRANC KOXQY KANGNAC MARDKANC MASIN. Ev mek nshum el es hamarum em cez tuyl mardik vorovhetev duq aranc arajnordi cezanic uj cheq nerkayacnum duq nman eq mi bazmutyan vory aranc arajnordi chgiti inch anel ev molorvum e. Xosum eq ayjmyan oligarxneric u naxagahneric bayc misht havatacac exeq karevor chi ov e naxagahy karevory joxovurdn e nra baroyakan arjeqnery u nra ujy. Qani vor joxovurdy karox e stipel cankacac naxagahi lini da Qocharyan te Sargsyan te Ter-Petroyan stipel gorcel orenqi shrjanaknerum. Bayc qani vor ayjm Hay joxovrdi mecamasnutyan arjeqnery ev makardaky shaaaaaaat cacr. Isk vochnchov chtarbervox arajnornerin poxeluc (aysinqn LTP-in SS-ov) vochinch cheq poxi. Ayjm cez ogtagorcum en. Chviravel noric em zgushacnum. Ev chem patasxanelu cer harcerin qani vor sa yndameny im tesaketn er ev cer het banavichelu cankutyun chunem.

5 11 2008
SS heracir

Hayin-ara de eli sksaq ankap-ankap dus tal? noric hin erg@ LTP-n sax stexcela ev ayln inch katarvuma na e mexavor, mut u curt……..haskaceq, arden hognel enq!mi qich xelqin mot baner aseq! Karch asac apren Suqiassianner@!

5 11 2008
lilit

Շատ ուրախ կլինեմ, եթե Հայը կարողանա ապացուցել, որ այս երկրում ապրելով իրեն ոչ-ոք չի օգտագործում: Եթե նույնիսկ մեզ օգտագործում են որպես գործիք տհասներից ու անօրեններից ազատվելու համար, մենք համաձայն ենք այդպիսի օգտագործմանը: Իսկ իրեն որպես ինչ են օգտագործում և ով է օգտագործում? Չե որ դա շատ կարևոր է:
Թե դու Հայաստանում չես էլ ապրում?

6 11 2008
blansh

ՍՈՒՔԻԱԱՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԽԼՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
[14:35] 06 Նոյեմբերի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ ՚Հայրը, ով չի կարողանում պետության միջոցով պաշտպանել իր որդու անմեղությունը, իսկ որդին` հոր պատիվը, ստիպված են լինելու իրենց իրավունքների պաշտպանության այլ ճանապարհներ փնտրելՙ,-սա մեջբերում է ընդհատակում գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հոր` 71-ամյա Ալբերտ Սուքիասյանի նամակից: Նա բաց նամակ է հղել Հայաստանի իշխանություններին, մամուլին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանություններին եւ միջազգային կառույցներին:

Նամակը ներկայացանում ենք ամբողջությամբ:

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Ես արդեն 71 տարեկան եմ: Իմ ապրած տարիների ընթացքում շատ փորձությունների միջով եմ անցել, շատ դառը բաներ եմ տեսել, բայց իմ չորս որդիներին դաստիարակել եմ աշխատելու եւ բարիքներ ստեղծելու ոգով: Նրանց բոլոր գործերը հաջողությամբ էին պսակվում աշխատասիրության, համերաշխության եւ եղբայրասիրության շնորհիվ: Դա է մեր ընտանիքի հաջողությունների հիմքը, որի արդյունքում ստեղծել ենք ամուր տնտեսական կառույցներ եւ հազարավոր աշխատատեղեր:

Իմ ավագ որդին` ՀՀ Ազգային ժողովի երեք գումարման պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը համարձակություն ունեցավ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած ընդունելությանը, իսկ հետագայում հայտարարեց նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Այդ օրերից սկսվեց իշխանությունների մի վայրագ, անօրինական եւ ամոթալի արշավ մեր ընտանիքի եւ նրան մոտ կանգնած մարդկանց եւ կազմակերպությունների դեմ:

Բերեմ միայն մի քանի օրինակ: 2007 թ վերջում հարկային տեսչության ծառայողները ոստիկանության հետ համատեղ ներխուժեցին ՚Պիցցա Դի Ռոմաՙ ընկերության հասարակական սննդի օբյեկտները, ահաբեկեցին, ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկեցին ընկերության բազմաթիվ աշխատակիցների, կալանավորեցին ընկերության տնօրենին: Հետագայում կալանավորեցին նաեւ Պիցցա Դի Ռոմաՙ-ի երկու կին աշխատակիցների, որոնք արդեն մեկ տարուց ավել է ինչ գտնվում են քննչական մեկուսարանում /ի դեպ կանանցից մեկը այրի է եւ խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա/: Չզարմանաք, բայց հարկային ծառայության հաշվարկներով ՚Պիցցա դի Ռոմանՙ-ն աշխատել է տարեկան 11.000 տոկոս շահութաբերությամբ, եւ ունենալով տնտեսության պատմության մեջ չլսված այդպիսի շահույթներ, համապատասխան հարկեր չի փոխանցել բյուջե:

Հաջորդ թիրախը ՚Բջնիՙ հանքային ջրերի գործարանն էր: Այստեղ հարկային մարմինները որեւէ խախտում չկարողացան գտնել, եւ ստիպված եղան ՚չարաշահումներՙ հայտնաբերել բնօգտագործման վճարների մասով: Հարկային ծառայության ՚հանճարեղՙ պատճառաբանությամբ ընկերությունը ջրի հաշվիչը ՚սխալՙ տեղում է տեղադրել, ինչի հաշվին պետությանը սոսկալի վնաս է հասցրել: Պարզաբանեմ, որ գործարանի ջրի հաշվիչը 2005 թվականին տեղադրվել էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որից հետո վերջինս երկու անգամ ստուգում էր անցկացրել ու խախտում չէր գտել: Եվ ընդհանրապես հաշվիչը ոչ մի կապ չունի ՚Բջնիՙ գործարանի հետ: Հաշվիչը եւ հորատանցքը պատկանում են բնապահպանության նախարարությանը: Որեւէ խախտում չէր արձանագրել նաեւ հարկային ծառայությունը 2006թ© ստուգման ժամանակ, սակայն 2008թ. հունվարին եկել էր հակառակ եզրակացության: Հարկայինի աշխատակիցների կարծիքով ՚Բջնինՙ պետք է վճարի մի քանի տարում ընդերքից դուրս եկած եւ գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալի համար: Իսկ իրականություն այն է, որ ՚Բջնինՙ ըստ պայմանագրի պարտավոր էր հանքային ջրի մշտական հոսքն ապահովել եւ վճարել միայն այն հանքային ջրի համար, որը խողովակով ստացել է հանքավայրից: Սակայն ՚Բջնիինՙ պարտադրում են վճարել նաեւ գետը թափված ջրի համար: Դատական քաշքշուկներից հետո /բոլորս շատ լավ տեղյակ ենք Հայաստանի դատական մարմինների ՚անկախությանՙ մասին/ որոշվեց ՚Բջնիիցՙ գանձել մոտ 4 մլրդ. ՀՀ դրամ (ավելի քան 13 մլն. ԱՄՆ դոլար): Այս պահին ընկերության գործունեությունը դադարեցվել է, եւ 480 աշխատակիցներ մատնվել են հարկադիր պարապուրդի:

Հետո հերթը հասավ ՚Ֆիլիպ Մորիսիՙ ապրանքները Հայաստան ներկրող ՚Պարես Արմենիաՙ ընկերությանը: Մաքսային ծառայությունը անհեթեթ մի որոշում կայացրեց արգելակել մեծ քանակի ապրանքների ներմուծումը: ՚Պարես Արմենիանՙ ստիպված էր դիմել դատարան: Վարչական դատարանում գործն ամիսներով ձգձգեցին, իսկ դրան զուգահեռ իշխանություններին մոտ կանգնած մարդիկ /այդ թվում գործող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փեսան/ բանակցություններ սկսեցին ՚Ֆիլիպ Մորիսիՙ հետ, Հայաստանում գործընկերոջը փոխելու առաջարկով: Այսինքն այսպիսի մեթոդներով, օգտագործելով պետության բոլոր հնարավորությունը փորձում են խլել կայացած բիզնեսը:

՚Սպորտ Թայմՙ ՍՊԸ-ին ՚Ադիդասՙ ընկերության տված հաշիվ-ապրանքագրերը մաքսային ծառայությունը հրաժարվել է հիմք ընդունել եւ ընկերության ապրանքների մաքսագնի վրա ավելացրել է 40% հավելում: Սա այն դեպքում, երբ մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ը կատարված ներմուծումներով հավելումը կատարվել է ամենաշատը 1 %: Այսինքն փորձ է արվում դուրս մղել ՚Սպորտ Թայմՙ-ին սպորտային հագուստի շուկայից միայն այն պատճառով, որ այն պատկանում է մեր ընտանիքին:

Մոտ 300 մլն. դրամի ակտ հարկային ծառայությունը կազմեց ՚Էկոնոմինկասացիաՙ ընկերության նկատմամբ, քրեական գործ հարուցելով տնօրենի նկատմամբ: Եւ դա այն դեպքում երբ ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես պարզաբանումներ է տվել խնդրո առարկայի վերաբերյալ ի օգուտ ՚Էկոնոմինկասացիաՙ-ի, իսկ հարկային մարմինները տարիների ընթացքում, ընդունելով ընկերության հայտարարագրերը, որեւէ անգամ որեւէ պահանջ չի ներկայացրել:

Այլ օրինակներ չբերեմ, նշեմ միայն, որ բոլոր ստուգումները, ձերբակալությունները, ձեռնարկությունների բնականոն աշխատանքների խափանումը, մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող հարկային պահանջների ներկայացումը սկիզբ առան 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո:

Որպես քաղաքացի ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր ընտրություններին սատարել են Սերժ Սարգսյանին, դա ցանկացած մարդու ընտրությունն է եւ իրավունքը: Բայց եթե դա այդպես է, ինչու՞մն է իմ որդու՝ Խաչատուրի մեղքը: Այն որ կանգնել է իր ավագ ընկերոջ կողքի՞ն: Դա էլ որդուս քաղաքական իրավունքն է, որը պետք է հարգի եւ Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմի ցանկացած անդամ:

Տեսեք, մեր երկիրն այսօր ողողված է սպանություններով, ծանր այլ հանցագործություններով, հաշվեհարդարներով: Դա խոսում է նաեւ այն մասին, որ արդարադատությունը կախել է գլուխը եւ մարդիկ փորձում են ծագած հարցերը, վեճերը լուծել իրենց ձեւով:

Ես արդեն դժվարանում եմ մեղադրել այդ մարդկանց: Հայրը, ով չի կարողանում պետության միջոցով պաշտպանել իր որդու անմեղությունը, իսկ որդին` հոր պատիվը, ստիպված են լինելու իրենց իրավունքների պաշտպանության այլ ճանապարհներ փնտրել:

Մի բան է միայն ինձ մխիթարում` հասարակության վերաբերմունքը: Հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ խոսքով եւ գործով փորձում են օգնել մեզ, միայնակ մեզ չեն թողնում: Որքան, օրինակ, փորձում են ՚վերեւներիցՙ ոչնչացնել ՚Բջնինՙ, այնքան ավելանում են ընկերության ապրանքների վաճառքի ծավալները:

Ես քաջ գիտակցում եմ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ նպատակ ունեն վերաբաժանել, խլել մեր քրտնաջան աշխատանքով վաստակած ունեցվածքը: Եվ այս ամենը կատարվում է օրը ցերեկով եւ մի ընտանիքի նկատմամբ, որն ունի մեծ հեղինակություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, եւ որը բարեխիղճ եւ շատ խոշոր հարկատու է: Եթե այդպես են վերաբերվում մեր հանդեպ, ապա ինչպե՞ս վարվեն, ու՞մից պատիվ պահանջեն հարյուրավոր այլ ձեռնարկատերեր, որոնց շահերը պարբերաբար ոտնահարվում են: Պատկերացրեք, ինչքան մարդ է հույսը կորցրել պետությունից եւ իրենց հարցերը փորձում են լուծել այլ` անօրինական ճանապարհներով:

Այս ամենին վերջ տալու համար քաղաքական կամք է հարկավոր:

Կոչ եմ անում Ձեզ, հորդորեք ներկայիս իշխանությանը մտածել ոչ միայն այսօրվա իրենց անձնական շահերի մասին, հակառակ դեպքում ատելությունն էլ ավելի է խորանալու, իսկ ատելությամբ երկիր չեն կառավարում:

6 11 2008
HIMA

Es hayn giti vor chi karox patasxanel, miangamic asum e, vor chem patasxanelu.

Sra nman amorf mtqer ov ases karox e artahayti. Bayc aranc lutsum naxanshelu, um en petq ayd mtqery. Asenq te catsr e azgi makardaky, ba heto??? inchqan petq

6 11 2008
HIMA

Es hayn giti vor chi karox patasxanel, miangamic asum e, vor chem patasxanelu.

Sra nman amorf mtqer ov ases karox e artahayti. Bayc aranc lutsum naxanshelu, um en petq ayd mtqery. Asenq te catsr e azgi makardaky, ba heto??? inchqan petq e ayn catsr mna???

datarkabanel bolorn el karox en, u dra hamar mardkayin banakanutyun petq chi…

***
Ayn struky ov chi dzgtum azatutyan, arjani e ir kargavichakin
***

7 11 2008
lilit

Klanneri ev strukneri makardak@ iharke cacr e ev nrank ashkhatum en vor amboxch hai azg@ irenc makardak@ unena. Barebaxtabar der chi hajoghvel. Bayc yete dra nman strukner@ sharunakven butsvel, aydpes el klini.

7 11 2008
Ուսանող

Անդրադառնալով Արամի տեսակետին, նշեմ, որ դատապարտելի չէ Բենտլի կամ Մայբախ ունենալը, եթե այն ձեռք է բերվել այնպիսի եկանուտներով, որոնք հարկվել են և համապատասխան չափով ուղարկվել մանկատներ, անօթևանների համար բնակարաններ և դպրոցներ կառուցելու նպատակով: Ես անկեղծորեն կուրախանամ ՀՀ ներմուծվող ամեն մի շքեղ և թանկարժեք ավտոմեքենայի համար` պատկերացնելով դրանց ձեռաբերման համար վաստակած գումարի չափը և այդ գումարը ձեռք բերելու ժամանակ վճարված հարկերը: Խ. Սուաիասյանի դեպքում կարծում եմ, որ արդպես է, դրա մասին վկայում է այն, որ նա տառիներ շարունակ ՀՀ խոշոր հարկատուներից է:

7 11 2008
HIMA

Usanoxi het amboxjovin hamamit em. Yes el miayn uraxanum shqexutyunner tesnelov hayastani poxocnerum. Bayc mi tarberutyamb: Lfik Samoyi Bentley-n yes em arel im grpanic tvats amen orva 5-10.000 dramov (dzet, shaqar, alyur yev ayln) u pastoren ayd meqenan imn e, bayc lfikn e varum. Isk Suqiasyanneri depqum, yerb nranq chunen voch mi menashnorh u harkayin artonutyun, da aydpes che…

7 11 2008
Aram

Բոլորին անկեղծորեն շնորհակալ եմ, իսկապես հետաքրքիր էր լսել բոլորի կարծիքներն էլ (թեև նաև ինձ հետ ոչ համամիտ), բայց իմ ասածն էն էր հարգելիներս, որ պետք չի կուրորեն երկրպագել մեկին, ով պատեհապաշտ կոչվելու բոլոր հիմքերն ունի: Համաձայն եմ, Սուքիասյանը երբեք իր գաղափարները չի կիսել էս իշխանությունների հետ, բայց էդ ամենևին էլ չի արդարացնում իրեն: Իսկ նրա 71-ամյա հոր “լացուկոծը” անկեղծորեն չեմ հասկանում: Ինչ Գյուլնազ տատի հեքիաթն ա պատմո՞ւմ…հա, երևի նեղն ա ընկել, էլ …Լավ էլի, թարգը տվեք ժողովուրդ ջան: Դարձել եք “ազատատենչ” բարոյախրատախոսներ: Ինչի պետք է Սուքիասյանի ձեռքին միաժամանակ էդքան բիզնես կենտրոնացած լիներ, որ մի հատ էլ նրա “պարտաճանաչ խոշոր հարկատու” լինելը գովաբանվեր: Իսկ Ուսանողին կառաջարկեմ մտովի իրար կողքի դնի “Մայբախի շքեղությունն” ու Երևանի պատերի տակ ծվարած փող մուրացող հաշմանդամների աղերսող հայացքները: Սիրուն ա, չէ՞, ափսոս որ քիչ են էդ “գյոզալ” մեքենաներից Հայաստանում: Իսկ HIMA-ի եկամուտներին անկեղծ ասած նախանձեցի:)… Է~, ինչ եք կորցրել, ինչի հետևից եք ընկել…

8 11 2008
lilit

Իհարկե, “պետք չի կուրորեն երկրպագել մեկին” և ասեմ ձեզ, որ համենայն դեպս այս բլոգում, որտեղ ես բավականին երկար ժամանակ եմ անցկացնում, դեռևս չեմ տեսել որևէ մեկին աստվածացնելու ձգտում, բայց շատ եմ տեսել ձեր նման, ոչ մի տրամաբանական արգումենտ չառաջարկող և ոչ մի տրամաբանական փաստարկ չնդունող մարդկանց: Չեք կարծում, որ պետք չէ նաև կուրորեն ատել մարդկանց, կոնկրետ այս դեպքում այնպիսի տպավորություն է, որ դուք ճանաչում և ատում եք Սուքիասյանին, բայց փորձում եք դա ներկայացնել մեղմացրած ձևով և բավականին թույլ տրամաբանական փաստարկներով: Եթե չեք սիրում Սուքիասյանին ձեր բերած “փաստարկների” հիման վրա, ապա մինչև նրան հասնելը շատ-շատերը կան, որոնց պիտի որ ավելի շատ ատեիք:

8 11 2008
Azat erkir

Im kartiqov Aram@ mi poqr sxal e @nkalum iravichak@… Ete Khachatur Suqiasianin patzhein vorovhetev inq@ ir unecvacq@ aporini kerpov e vastakel` karoghanalov apacucel da, apa es khamadzajnei liovin… Juraqanchjur hancanq gortsac mard petq e patzhvi, havanabar menq bolors ajd erkri hamar enq pajqarum… Sakajn erb aknhajtoren shincu iravichak steghcelov pordzum en juracnel Bjnii gortsaran@ da iharke anarjan qajl e… Ev bentley-ner@ kap chunen, juraqanchjur mard azat e ogragortsel ir vastakac gumarner@… Inch veraberum e Albert Suqiasiani bac namakin… Apa ajn mi poqr iharke aghavaghvum e irakanutyun@, vorovhetev es bazmics lsel em, orinak Pares Armeniji ghekavarutan@ mot kangnac mardkancic, vor ajd @nkerutyun@ Suqiasianner@ vacharel en lurj gnov ev shat goh en mnacel… Da chi herqel naev Suqiasian eghbajrneric mek@…

Isk inch veraberum e hay-i asacin apa ajstegh meknabanutyunnern avelord en.. vorovhetev miakohmani hajacq@ misht dataparteli e…

8 11 2008
HIMA

Aram jan,

Shat karch kpatasxanem qez, qani vor naxord 2 grarumov grete amen inch asvats e.

Du anlurj mard es…u qo het chraji banavichel…

8 11 2008
HIMA

Inch veraberum e Albert Suqiasyani namakin, apa chapazancnelu vochinch el chka, amen inch shat chisht a grats. Chgitem iranq da tsaxel en te che, bayc karayin hangist chtsaxeyin u eli ashxatacneyin Pares-Armenian. Iranq yete nuynisk tsaxel en ayn, apa stipvats, qani vor maqasyiny cher maqsazercum apranqy, inchpes nayev akciz cher talis, vorpeszi artadroxy ayn pakcni apranqi vra.

9 11 2008
Antonio

BAC NAMAK prn. SUQIASYANIN
HARGELI GORCARAR. ES VORPES HASARKAKAN QAXAAKAN GORCIC, VOR BNAKVUM EM ARTERKRUM QAXAQAKAN APASTANOV, IM EV IM QAXAQAKAN ARTASAHMANYAN NERKAYACUCUTYAN ANUNIC ARAGARKUM EM HAMAGOCAKCEL, EV EVROPAIC YNDEM HH-I KSTACVI PAYQAREL…
MANRAMASNERI HAMAR KAPNVEL HETEVYAL E-MAIL HASCEOV

williamdavid_morisonbarker@live.it

9 11 2008
Ուսանող

Շնորհակալ եմ Արամից` բանավեճը հետաքրքիր դարձնելու համար: Նա այս բլոգի քիչ և գրագետ մարդկանցից է, ով ունի մեծամասնությանը հակընդեմ հայացքներ, շնորհակալ կլինեմ, Արամ, եթե դու, քո տեսակետը հայտնես նաև այլ հարցերի շուրջ:
Իսկ ինչ վերաբերում է սրտաճմլիկ համեմատությանը, ապա ասեմ, որ նույնը կարելի է տեսնել և ԱՄՆ-ում, և եվրոպական ցանկացած երկրում:
Հարցի լաւծում կարելի է ստանալ միայն այն դեպքում, եթե ընդունվի, շքեղ և թանկարժեք ավտոմեքենաների, հագուստի և այլ պերճա նքի առարկաների արտադրությունը արգելող օրենք: Հակառակ դեպքում, հարգելի Արամ, ամբողջ աշխարհը ականատես է լինելու, քո համար այդքան ցավոտ համեմատությանը:

9 11 2008
Ուսանող

Իսկ Անտոնիոին կոչ եմ անում չպայքարել ՀՀ-ի դեմ, պայքարեք խնդրեմ երևույթների և անձերի դեմ:

10 11 2008
Aram

Ինձ թվում է էս բլոգում գտնվող շատերի համար էդպես էլ ընդունելի չդարձավ իմ ասելիքը, որը հետևյալն էր. մարդը, որը այսքան մեծ կարողության տեր է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո հասարակության ունեցվածքը “փայ-փայ անելու” անվերահսկելի գործընթացներից ճարպկորեն օգտվելով և այդ և դրան հաջորդած տևական ժամանակ հնարավորինս օգտագործելով “իշխանական ռեսուրսը”, հիմա կարեկցանքի արժանի չէ: Հերքում եմ հնչած կարծիքները, որ ատում եմ Սուքիասյանին, դա էդպես չէ: Սակայն ընդունում եմ նաև, որ նա Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց առաջ, որոշակի լուրջ հաշվարկներ է արել, բացի “ստիպված լինելը”: Հասկանում եմ նաև բլոգի որոշ մասնակիցների զայրույթը իմ` իրենց համար ոչ բարեհաճ մեկնաբանությունների կապակցությամբ: Դա կապում եմ իրենց խիստ միակողմանի քաղաքական հայացքների, մասնավորապես ԼՏՊ-ին հարելու և մնացած ամեն ինչին այդ տեսանկյունից դիտարկելու մեջ: Չեմ թաքցնում, ԼՏՊ-ին չեմ հարում, որովհետև նա էն մարդը չէ, որ պետք ա առաջնորդի էս ազգին: Իհարկե Սերժն ու Ռոբն առավել ևս: Բայց այն, որ ուրիշ հարմար այլընտրանք չկա Լևոնից բացի, թույլ չի տալիս նրան աստվածացնել ևս: Հասկանում եմ շատերին Լևոնից բացի ուրիշ այլընտրանք չտեսնելուն մղել է անելանելի վիճակը, որ էսօր ստեղծված ա մեր հասարակական-քաղաքական կյանքում: Շատ չխճճվելով քաղաքական հարցերի մեջ և դառնալով “Էդ Սուքիասյանից բացի էլ մարդ չկա” տիպի հարցադրումներին ասեմ, որ իհարկե կան, էն էլ սիրտներդ ինչքան ուզի: Իհարկե ինձ համար ցավ ա, որ էսօր մեր տնտեսության գերակշիռ մասը անիրավացիորեն գտնվում ա մատերի վրա հաշված մարդկանց ձեռքին, էդ թվում տարբեր հայտնի և անհայտ խողովակների միջոցով Քոչարյանին ու իր որդուն: Իհարկե ողբերգություն ա, որ մեր երկրում էսօր գերիշխում են լֆիկական ու դոդական լրիվ նոր տիպի տնտեսական ընկալումները, դեմ էմ էն անարդարություններին, որ կա մեր կյանքում: Բայց ուզում եմ նաև էս ստեղծված իրավիճակում Սուքիասյաններին ակամա տրված “խիստ բարոյական” կերպարին նայեք մի քիչ իրատեսական հայացքով: Ի վերջո մի ստեղծեք անհատներին հանիրավի աստվածացնելու նախադեպ:
Ի վերջո էս հարցը թող ձեզ համար չդառնա ողբերգություն, հարգելիներ, ուրիշ շատկարևոր հարցեր կան: Ու եթե Սուքիասյաններն իրենց ունեցվածքը արդար ձևով “վաստակած” լինեին, օրինակ “Պարես Արմենիայի” դեպքում, սկզբում չէին գնա բանակցությունների (թեկուզ ստիպված) նոր սեփականատիրոջ հետ, գումարը ստանա, հետո սկսեին բողոքել ու բաց ու փակ նամակներ գրել:
Իսկ վիրավորական խոսքերի ծարավ մասնակիցներին խորհուրդ կտամ զերծ մնալ հոխորտանքներից ու տհաճ ակնարկներից: Կարծում եմ բլոգում բոլորս էլ պարտավոր ենք պահպանել որոշակի նորմեր:

12 11 2008
Antonio

Hargeli usanox. ydunum en cshgrtumt….
Ev hetevyal arcyn wuxum””(liovin cem ynderjl Qo koxmic blogum sharadrvac nyutery) ev kcanayai imanal te ardyoq Hayastan kabnakis…..
Ev incpes karox es “npastel , ognel kam inch tarberak kam teorea karagarkes stexcvac iravijakayin pakuxuc elq gtnelu hamar….?
Isk Inc vereberum e Arami karciqin ‘ “kalvacqi” jerqberman canaparhneri ev dranc “mut” manramasnutyunnerin.. apa, vorpes qaxaqaget ev uxiaki anj, nshem vor cankacac nori skizby “mut” ev voch mish bolorin “haceli” tarberaknerove eyndhanum…. ev bnakan e inchpes amenorya arevamutn u mankan chicy, henc aynpes ev antirakan vochic chi linum vor kisvi. amen inchy ev vochincy bolorinne ev vochvoqiny, imy ev guce qony? pilisopayakan dialog canelov nshem vor amen depqum Suqiasyanneri yntaniqy bavakan mec der e qaxacel ev kxaxa hay irakanutyan mej miajazgayin makardaknerin “hamapatasxan” buissnes dialogneri ev hamagorcakcutyunneri ev yndhanrapes shukayakan-kapitalistakan haraberutyuneri jevavorman gocum….. Tagavorakan tohmi veracveluc araj tagavor kam taguhi cen linum, spanum, nvacum, bnagngum en ev haverjakanutyunic ekac ev haverjakanutyan orenqov sharjvox ujexi jerqy amure ev haxtanaky iskzbane mekinne aynuhetev miayn boloriny….

12 11 2008
HIMA

Մի բան է ինձ միայն տարակուսել այս ամբողջ ընթացքում: Միթե որևէ անձի ընկալումը կարող է այսքան հատվածավորված լինել՞՞՞:

Այս վերջին տարվա ընթացքում բազմաթիվ նմանատիպ դեպքերի եմ ականատես եղել: Մարդուն ասում ես խնձորը կանաչ է, նա պատասխանում է, թե դու սխալ ես ասում, քանի որ հեռավոր Աֆրիկայում դեռ մարդակերներ են ապրում: Միթե դա է մեր ազգի մտավոր ներուժը:

Ասում ես Բջնին փակում ու 500 ընտանիք առանց եկամուտի են թողնում մի շինծու գործով, որտեղ տուգանում են գետ թափված հանքային ջրի համար: Այն գործով, որտեղ մի “բնապահպան” տեսուչ ԿԳԲ-ի ճնշումների տակ ակտ է գրել, մի բանի համար, որի համար ինքն էր պատասխանատու, այլ ոչ թե Բջնին (հաշվիչի տեղադրման վայրի մասին է խոսքը):

Այսքան բան ասելուց հետո մարդիկ շուռ են գալիս ու ասում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Սուքիասյանները չէին կարող այդքան արագ հարստանալ:

Միթե կարելի է այդքան անտրամաբանական ու բանավեճի անընդունակ լինել: Սեփական փորձովս փաստում եմ, որ կարելի է: Ավաղ բայց այդպիսինները շատ շատ են:

Էհհհ…

12 11 2008
Ուսանող

Անտոնիոին
ԱՅՈ, Հայաստանում եմ ապրում: Եվ ցավոք սրտի, այս երևույթը քննադատելուց բացի, ուրիշ մի բան, որը կարող էր օգնել իրավիճակից դուրս գալ , չեմ կարող անել և առաջարկել:
Միայն կասեմ, որ շարժվում եմ Մահաթմա Գանդիի ժամանակին առաջարկած ձևով. անհրաժեշտ բոլոր դեպքերում բացառապես օգտվում եմ ,,ՍԻԼ ԳՐՈՒՊ,,-ի ապրանքատեսակներից և ծառայություններից:

15 11 2008
Antonio

Usanoxin…..
Es karox em argarkel hetevyal tarberaky, yelnelov hetevyal hangamanqneric….. ev dranc patcarhetevanqayin kapi azdecutyunic…..

Es bnakvum ev evropayum…. manramasnern e-mail.ov
Estex cen hasnum kam hasnum en axavaxvac ev arden scenarapoxvac lurer….
Arajiny ayn klini vor texekatvutyuny iratesoren sprvi… ev hamozvac em vor arjaganqnery nman erevuyti nkatmamb spasel chen ta…..
Es aystex xekavarum em hasarakakan karuyc, vory zbaxvum e mardu iravunqneri himnaharcerov,,,,,,,, Sakayn ayn hangamanqy vor cnoxners der hayastanum en cem karox public qayler katarel…..
Et inj ognes,,, cem karcum vor incvor ban skselu hamar ayl ban e anhrajesht, erku . im tpavorutyamb banimac anjer karonq enq iragorcel hetevyaly…. dimel evropakan karuycnerin ev mamulin, anyndhmej irazekelov ev texekatakan piar paterazm haytararel, xarabaxyan klanin…. spasum em qokarciqin ev hysov em vor ays angam erku hayi brnac gorcy ir ardyunavet avarty kunenea…..

18 11 2008
David

Barev dzez. shat hetaqrqire kardal mardkants tarber kartsiqner ev ezrakatsutyunner anel katarvatsi masin. E 1 amis araj lqel em hayreniqs chnayats ahavor sirum em hayastan@. Lqel em voch te im qagaqakan hayatsqneri kam sovats linelu patcharov ayl ain patcharov vor hangstutyun gtnem ays bolor anorinakanutyunnerits. Mejberem mi ban Hamashkharayin chgnajamits heto boloris haytni Kirk Kirkoryan@ kortsrel e pashtonakan tvyalnerov 4.5 miliardi unetsvatsq vor@ nra anbogj karogutyan 40 tokosne e kazmum. Nran hima berum en vorpes amenaanhajog biznesmeni orinak, ayninch 1 tari araj USA i shat qagaqatsiner (ev voch miayn hay) nran astvatsatsnum ein. Es Krkoryani hamar shat aveli em tsavum qan Suqiasyanneri @ntaniqi. Mi ban sertetsi hayastanum 20 tarva ankakhutyan paymannerum vor mer erkrum gumarelineri tegapoghutyunits gumar@ chi pogvum. Bolors el giteinq vor @ntrutyunner@ avarteluts heto kam Tsarukyanin ein talu Suqiasianin, kam @ndhakarak@. Sa e mer tsavali irakanutyun@. Hamadzayn em shat kartsiqneri het chka get mi namak vori mej es chgtnem chisht khosker tsankatsats kogmits. An@nduneli em hamarum qagaqakan hetapndumner@ Suqiasianneri @nteniqi nkatmamb. Sakayn dra het mek teg chem kartsum vor bjnii ashkhatogner@ voronts hamar srtants tsavum em kmnan arants ashkhatanq. Asem mi qich jogovrdakan terminov relsi vra drats gorts@ erkar anter chi mna vortev amenabard ban@ brand stegtsel@ arden arvats e, isk nor sepakanater@, sepakan pordzs indz hushum e vor amenahavanakan teknatsun klini Tsarukyan@ ashkhatanqits chi azati pordzaru masnagetnerin..
Egel en nayev shat urish biznesmenner hayastanum vor hima chkan. Vorpes orinak karog em berel Shahmuradyan Rafikin vorin spanetsin toliatium.
Ays bolor hartseri hanguytsalutsum em tesnum miyayn mi dzevov, nor gagaparakan lideri dzevavorumov. @ndunenq vor irakan lideri teg@ Tapur e mer erkrum, vor@ erkar chi tevi. Im kartsiqov shat shutov ayd bats@ lratsvelu e ev mer hognats qagaqakan gortsichner@ irents kisavayreni hayatsqnerov lqelu en mez. Hamenayn deps da im amenamets tsankutyunn e. Im kogmits nshem im kartsiq@ vor indz tvum e vor arden suqiasianner@ tanul en tvel irents amen inch@, inchin vor hima menq akanates enq darnum da tekhnikakan manramasnutyunnern en.

28 11 2008
Antonio

acqy hanelu tarberaky shat lavne ev ujex, miayn te serji ac u rubiki jex…..

20 03 2012
http://mensengagementrings.ca

I’m still learning from you, as I’m trying to achieve my goals. I definitely love reading everything that is written on your website.Keep the stories coming. I liked it!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: