Միաժամանակ Վանաձորում եւ Ալավերդիում

29 10 2008

Հոկտեմբերի կեսից Վանաձորում բռնկված աղիքային վարակիչ հիվանդությունը համաճարակաբանների համար դարձել է գլուխկոտրուկ: Մի քանի օրվա ընթացքում Լոռու մարզի 341 բնակիչ դիմել է բուժօգնության՝ աղեստամոքսային ինֆեկցիայի նշաններով, որոնց մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: Մայրաքաղաքից ժամանած մասնագետների հետ միասին վանաձորցի բժիշկները քանի օր շարունակ դժվարանում են պատասխանել, թե ինչն է դարձել աղիքային վարակիչ հիվանդության պատճառ՝ ջո՞ւրը, թե՞ սննդամթերքը:Միեւնույն ժամանակ շարունակվում է Ալավերդիում հոկտեմբերի 22-ից արձանագրված աղիքային ինֆեկցիայի բռնկումը։Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացվել էին 14 հիվանդներ, որոնցից 12-ը` երեխաներ:

“«Համաճարակ չէ, բայց մի քանի օրվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվեց»,- ասել է Լոռու մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը: Մասնագետների հետ փորձաքննության ենթարկելով ջուրն ու հիվանդների թվարկած սննդամթերքը՝ ձուն, հավի միսն ու կանադական ապխտած նրբերշիկը, մասնագետները դժվարանում են պատասխան տալ վանաձորցիներին` վարակի ծագման ու պատճառների մասին: Վարակի ախտանշաներն են բարձր ջերմությունն ու որովայնի ցավերը: Մի քանի օրվա ընթացքում Վանաձորի 60 մահճակալ ունեցող ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնվեց հիվանդներով: Ըստ բժիշկների` հիվանդների վիճակը կայունանում է մի քանի օրից՝ ջերմությունն իջնում է, որովայնի ցավերն անցնում են: Մահացության դեպքեր չեն եղել“,-գրում է “Արմենիանաուն”։

“Հոկտեմբերի 27-ին Ալավերդու տեղական հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ Ալավերդիում եւ Վանաձորում բռնկված համաճարակների միջեւ կապ չի տեսնում: Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն էլ Առողջապահության նախարարի կարծիքին հակառակ տեսակետ հայտնեց. «Ալավերդիում բոլոր հիվանդներին մեկ առ մեկ զննելով` մենք եկանք այն հետեւության, որ այստեղ լրիվ նույն հիվանդությունն է, ինչ որ մենք ունենք Վանաձորում: Սա աղիքային վարակիչ հիվանդություն է, որի բակտերիան միանշանակ վարակ է, վկայությունն էլ այն է, որ հակաբակտերիոզ բուժումից հետո հիվանդները լավանում են: Այն, որ հիվանդ երեխաների թիվն ավելի շատ է, քան մեծահասակներինը, նույնպես բնորոշ է աղիքային ինֆեկցիաներին»”,-գրում է “Հետքը”։

Քննարկելով Լոռու մարզում միջին մակարդակը գերազանցող ինֆեկցիոն դեպքերի ստուգումների արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Լոռու մարզի դատախազի կողմից հոկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սանիտարահամաճարակային կանոնները խախտելը): Միջադեպերը իրոք ցավալի են, կասկածելի ու վերապահումների տեղիք են տալիս։

Photo by Armenianow


Actions

Information

One response

5 11 2008
Seroj

Ahavor depqer en, iroq

bayc amenaahavorn en a, vor nman karevor harcery toxac drel bolory qaxaqakanutiun en qnnarkum chaguch-chaguch. Amot

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: