Հայ-ռուսական բարեկամությունը պատրա՞նք է, թե՞ իրականություն

21 10 2008

Երեւանը բավականին լուրջ էր պատրաստվել “ռազմավարական դաշնակից” Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորելուն: Երեւանի կենտրոնական փողոցներում եւ օդանավակայան տանող ճանապարհին ծածանվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները: Անվտանգության նպատակով Նախագահական նստավայրի հարակից փողոցներում ավտոմեքենաների կայանումն արգելված էր, ու թեեւ ԱԺ-ի նիստ էր, պատգամավորները դժվար է ասել, թե որտեղ էին կարողացել թաքցել իրենց մեծ ու թանկարժեք ավտոմեքենաները: Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո հանդիպեցին լրագրողների հետ, նաեւ ամփոփեցին այցի արդյունքները։

“Արդյո՞ք հայ-ռուսական բարեկամությունը պարտադրված իրողություն է. երկու երկրների ղեկավարներն էլ գնահատեցին որոշ վերլուծաբանների նման մոտեցումը”: “Ուժով ընկերներ ձեռք չես բերի, առավելեւս չես պահպանի: Մեր հարաբերություններն իրենց բնույթով բաց են, թափանցիկ, վստահելի, եւ մենք կարծում ենք, որ մեր ընկերության ուժը փոխադարձ վստահության մեջ է. եւ հենց այդ վստահությունն է թույլ տալիս հիմնել եւ զարգացնել հարաբերություններ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս գտնվող երկրների հետ: Երբեք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարել մյուս երկրների հետ մեր հարաբերություններին”,-համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա նաեւ հավելեց. “Ես կարծում եմ, որ այսօրվա մեր երկրների հարաբերությունների մակարդակը շատ լավն է, բայց ես կուզեի, որ մեր հարաբերությունները լինեին օրինակելի, ոչ թե ցուցադրական”։ Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավելացրեց. “Գուցեեւ ՌԴ ու Հայաստանի բարեկամությունը պարտադրված է, բայց դա պարտադրված է արդեն մի քանի հարյուրամյակ եւ բացարձակապես հասկանալի է, որ այդպիսի հարաբերությունները թանկ արժեն. մենք միայն ընկերներ, հարեւաններ եւ գործընկերներ չենք: Մեր հարաբերություններն յուրահատուկ են եւ ձեւավորվել են շատ բարդ պատմության ընթացքում՝ եւ հայկական, եւ ռուսական”: ՌԴ նախագահը հավելեց, որ պատմությամբ եւ ժամանակով ստուգված հարաբերությունները վերածվել են իրավական հարաբերությունների եւ մարդկային ջերմ փոխհարաբերությունների: “Մեր մեջ դարավոր բարեկամություն կա եւ այն պետք է պահպանել հավերժ”,- թեման եզրափակեց ՌԴ նախագահը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակը զիջում է քաղաքականին:

Այո, նկատենք, որ Հայաստանը ռազմավարական գործընկերության շրջանակում իր արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ կառուցում է ռուսական հետաքրքրությունների եւ աշխարհաքաղաքական հավակնությունների պրիզմայից՝ սեփական նախաձեռնությամբ անմջական հարեւանների հետ հարաբերությունների ուղղությունները համաձայնեցնելով իր “ռազմավարական գործընկերոջ” հետ։ Սակայն պաշտոնական Երեւանը փաստորեն հաստատում է, որ ռազմավարական գործակցությունը կոչեցյալը տնտեսական ներդրումային քաղաքականություն է իրականում, որը զիջում է նույն հարցի քաղաքական ասպեկտին։ Ուրեմն, ըստ ձեզ, ի՞նչ է իրականում հայ-ռուսական գործակցությունը. փոխշահավետ պատրանք, թե՞ իրականություն։


Actions

Information

13 responses

22 10 2008
blansh

Այսուհետ Երեւանի քաղաքապետարանի ու ՚Մոսկվայի տունՙ գործարար- մշակութային կենտրոնի միջեւ գտնվող տարածքը կոչվելու է Ռուսաստանի հրապարակ: Այն պաշտոնապես բացվեց այսօր առավոտյան Հայաստանի եւ Ռուսատանի նախագահների մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեվի ժամանելուց ժամեր առաջ հրապարակն արդեն լեցուն էր ուսանողներով եւ դպրոցականներով, ժամանել էին նաեւ երկու երկրների բարձրաստիճան անձինք: Հավաքվածները թափահարում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները, ՚Հավերժ եղբայրներՙ, ՚Հավերժ ընկերներՙ ՚Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը ողջունում էՙ պաստառներ: Հրապարակում հնչում էր 80-ականների ռուսական երաժշտություն:

Առաջինը ժամանեց Սերժ Սարգսյանը, մի քանի րոպե անց` Դմիտրի Մեդվեդեվը: Ծափողջյունների ուղեկցությամբ նրանք բարձրացան բեմահարթակ: Ռուսաստանի եւ Հայաստանի օրհներգերից հետո առաջինը խոսեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, որը ի դեպ, հրապարակը ստեղծելու գաղափարի հեղինակն է:

Հայ-ռուսական բացմամյա կապերի եւ ռուս ժողովրդի նկատմամբ մեծ հարգանքի օրինակ համարելով այս հրապարակի բացումը, Ռուսաստանի նախագահը իր ելույթում ընդգծեց, որ միայն բազմակողմ եւ բազմածրագիր համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի հետագա ամրապնդմանը:

՚Հարգելի բարեկամներ: Այսօր Երեւանում բացված այս հրապարակը հայ-ռուսական դարավոր ընկերության վառ խորհրդանիշն է: Լավ եւ բարի հարեւանները մշտապես ուրախանում են միմյանց հաջողությամբ, եւ տեսնում ենք, թե ինչպես են հենց աչքի առաջ աճում ժամանակակից Հայաստանի ձեռքբերումները: Վերջին տարիներին դա ավելի նկատելի է եւ կասեմ անկեղծ` մենք ուղղակի շահագրգիռ ենք, որ հայ ժողովուրդը ապրի բարգավաճող, տնտեսապես ամուր եւ կայուն պետությունումՙ ,-նշեց Ռուսաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով էլ, հրապարակը Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի նվիրվածության խորհրդանիշն է: ՚Ռուսաստանի հրապարակը ճարտարապետական առումով ներդաշնակորեն միավորում է Երեւանի քաղաքապետարանի շենքն ու Մոսկվայի տունը: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ տեղ գտած մի շարք դժվարություններին, մեր ժողովուրդների միջեւ ընկերությունը երբեք չի թուլացել, ավելին` ամրապնդվել ու ժամանակի ընթացքում նոր իմաստ է ստացելՙ,- ասաց նա:

Դմիտրի Մեդվեդեւը այսօր եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=65291

22 10 2008
lilit

Այս ամենը իհարկե շատ նորմալ է և բնական: Բայց Մեդվեդևի առաքելությունը բոլորովին այլ էր, որն էլ առայժմ գաղտնի է մնալու:

22 10 2008
ann

Ինչքան հասկացա նոր Ռուսաստանի հրապարակը դա Մյասնիկյանի հրապարակն է։ Տեսնես ինչու են հենց այդ հրապարակը կոչել Ռուսաստանի չէ, որ այնտեղ կատարվածը բացասական գնահատակն ունի ժողովրդի մոտ։
ճիշտն ասած ռուսներից հատկապես մարտի 1- ից հետո ոչ մի լավ բան չեմ սպասում։ Ինձ համար նրանք արդեն անվերադարձ վարկաբեկված են։ Նրանց հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել միմիայն մեր ազգային շահից ելնելով։ Իսկ նրանց կողմից մեր տնտեսության առգրավումը, մեղմ ասած, ինձ մոտ զայրույթ է առաջացնում։

23 10 2008
Osan

Isk ov e tuyl tvel, vor argraven bolor mer taracqner@. Karcum em tuyl tvoxn e mexavor.

23 10 2008
SS heracir

Tuyl tvoxnern el mer “sireli” hayreni ishxanutyunnern en! mnum a HH taracq@ caxen, prcnen!

23 10 2008
Ararat

Patmutyun@ cuyc e tvel vor irakan barekamner chkan, skayan aysor Hayastanin ayl ban chi mnum qan linel Rusastani “barekam”.

25 10 2008
G

Hayery petq e i vrjo haskanan rusastany erbeq mez dashnkakic cher, ev mer cexaspanutyunneri mej arajnayin der e misht tarel. inchpes karoxen mer joxovordi vorosh nerkayacucichnery nranc mej prkutyun tesnel, moracel en 15 tivy? lav isk verjin jamanakashrjani iradardzutyunnery, cavy nranuma vor joxovurdy moracela ira ancyaly, moracela ova inqy chi hetaqrqrvum sebakan patmutyunov, dra hamar el chi karox haskana et menq che, vor chenq karox aranc rusastani ayl iranq aranc mez, heriqe nayel urushi dzerqin.

27 10 2008
Hayk

Քաղաքականության մեջ բարեկամությունը տեւվում է այնքան ժամանակ քանի դեռ «բարեկամների» շահերը չեն բախվել: Շահերը բախվելու դեպքում բարեկամությունը մոռացվում է: Դրա համար էլ պետք է ուժեղ լինել, միշտ՛, երբեք հույս չդնել բարեկամների վրա: Մենք էլ, եթե պահը գա մեր շահը կգերադասենք բարեկամությունից: Այդպես է…
Ուժեղանալու համար վերջին 10 տարին Հայաստանի համար կորած էին:

6 11 2008
gaytzag palandjian

HAIRENI YEV ARDYERGRI HAYER,VOGHJYUN DZEZ.HARG E HASGANAL INCHU METZN RUSIAN OSETIA ABKHAZIA-I ANGAKHUTYUN HASDADECIN, VRASTANI DARACKAYIN AMBOGHJAGANUYAN ARHAMARELOV …ISK YERP MEZ HASAN ARTSAKH -I ANGAKHUTYUN CHEN JANACHUM.AVELIN…
MENK YEGHEL ENK HAVADARIM DASHNAGIC IRENC HED ,DVEL 200/250,000 ZOHER MINCHEV BERLIN-I BADERI DAG..INCHOV EN MEZ GNAHADEL, MEDALNEROV? inchu yerp menk bardk ouneink irenc haziv meg dasnerort@ ourishneri,DA CHI MARECIN,MINCHDER YERGU YEREK OR ARAJ CHEM HISHOUM INCH YERGRI-AH-HISHECI LIBYA-I MI KANI BILION(miliard dolar )BARDK@ MARECIN ZICHECIN…AS E IRENC MEZ SIREL@.menk bolor azgutyunnerin bidi sirenk hargenk inchkan wor irenk en mez sirum hargoum VOCH AVEL VOCH BAGAS.yete voch inchbes mi fransahay hayrenagic mi girk e grel vernagrelov ayn’ESH NAHADAG HAY ZHOGHOVOURT: ink@ bnagvoum e harafayin francia..inchkan jisht!!!
STAPVENK BAV E AYLYEVS ODARAMOL LINEL!!!!noka, ayssinkn METZN RUSIA HIMA BEDK ER WOR JANACHER LERNAYIN GHARABAGHI/ARTSAKHI ANGAKHANAL@…EL YERP? yeghbayrner amour gacek mer sourp hogheri vra…JAVAKHK VERABNAGECREK HAYEROV…TOGH VIRAHAYER KICH KICH IJNEN HARAV DEBI JAVAKHK-VERCHINN EL AUTONOMOV HRCHAGELOV…
HAma-Haigagani siro. G.P>

6 11 2008
gaytzag palandjian

gartacek khuntroum em im gayk-ej wr veroum lriv chi dbve…ayn e:-
http://www.ARMENIDAD-worldwide.org
Hayeren,Angliern, Ispaneren ou nayev ayeren LATIN DAREROV, der nor bulletinner bidi grem ayndegh shad aveli nourp harcer shoshapelov…
DER GETZZE CHEM AS MER ZHOGHVOURTIN , MINCHEV WOR CHI STAPVER AYN YEV UMBRNOUM WOR BEDK E SHAD ZGOUYSH LINEL OURISH AZGUTYUNNERI-OV OUZOUM E LINI- HED VARVELOU MEJ…SOVORENK OURISHNERIC AYLYEVS NERELI CHE AYS DAROUM darragan kaghkaganutyun chi hasganal…ez AYLAZG MER HRESH VOSOKH SRSGEL E IRENC -HAYAXOS AGENDNERI MIJOTSAV WOR MENK MIASNUTYUN CHUNENK MER MEJ …YEV MENK EL AYD TOUTAGI B ES GRGNEL ENK minchder francia i bes mi hzor yergroum voch mi miasnutyun chi ga irenc zanazan dakh ach hosankneri mej, undmishd baykari /fricion i mej en..BAYC …YERP FRANCIO UNTHANOUR SHAHERN EN MEJDEGH DRVADZ MEG BRRRROUNTZK EN DARNOUM…
M I A B A N V O U M – EN..AYS BIDI LINI NAYEV MER GAQRKAXOS@
HAMA HAIGAGANI SIRO,
g.p

1 12 2008
Մուշեղ

Ցավով տեսնում եմ, որ ևս մեկ անգամ Ռուսաստանին փորձում ենք մեր ամբողջ կեցվածքով ցույց տալ, որ առանց նրա մենք ոչինչ ենք, և որ թող ինչ ուզում է մեզ անի, մենակ թե չթողնի: Իսկ նա` Ռուսաստանը, ինչ ուզում անում է… Իսկ “դարավոր բարեկամությունը”, թև դարավոր` բայց երբեք էլ “բարեկամություն չի եղել: Ինչ ենք ստացել Ռուսաստանից, և ինչ է ստացել նա մեզանից:

Ինչևէ, ինձ առարկողներին նախապես ասեմ, որ համաձայն եմ, միջազգային հարաբերություններում թույլ երկիրը հաճախ ստիպված է լինում մի ուժեղ երկիր գտնել, ու հետը “բարեկամություն” անել, իր իսկ անվտանգության համար: Բարեկամներս, բայց այդ ամեն կարելի է անել մի փոքր ավելի արժանապատիվ!!!

Եւ վերջ ի վերջո, Ռուսաստան էլ մեր կարիքը ունի

1 12 2008
Մուշեղ

Հավելեմ, որ լիովին համաձայն եմ Հայկի հետ

6 02 2009
sarkis

och mi barekamutyun el cka!!!
ter u zarai haraberutiun a
mexavor menk enk!!!!!!!!!!!!!!!!!!!
vor misht kut enk utum AZGOVI u tuyl enk talis vor mez xekavaren “ANCARNER”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: