Նիկոլ Փաշինյանը խոսեց

17 10 2008

Մարտի 1-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին։

-Դուք ընդհատակում եք, բայց ձեր հոդվածներից երևում է, որ տեղյակ եք Հայաստանի քաղաքական զարգացումներին։ Դուք հայտարարել էիք հեղափոխության մասին։ Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը` հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է։

– Իմ կարծիքով՝ հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել։ Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են։Վերցնենք, թեկուզ, տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները։ Դրանցից բխող եզրակացությունը մեկն է` ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձևավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից և հնարավորությունից։Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է։Ի դեպ, հենց այս համատեքստում եմ դիտարկում ընդդիմության վերջին 8 ամիսների մարտավարությունը։ Համաժողովրդական շարժումը զերծ մնաց կոշտ քայլերից` ինչ-որ իմաստով իշխանություններին շանս տալով ապացուցել, որ առանց հեղափոխության, այսինքն` առանց գործող իշխանությունների հեռացման հնարավոր է երկրում հաստատել օրինականություն, վերականգնել քաղաքացիական իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը։ Բայց հենց իշխանությունն իր գործողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը օրինականության հաստատման միակ տարբերակն է։ Եվ ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունը մեր հանրության միասնականության վերականգնման միակ ճանապարհն է նույնպես, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են միասնական լինել միայն այն դեպքում, երբ բոլորի համար գործում է նույն օրենքը, այդ օրենքը բոլորի համար գործում է նույն չափով։Ինչ խոսք, մեր հեղափոխությունը պետք է լինի թավշյա, անարյուն, խաղաղ, բայց սա ոչ միայն, ավելի ճիշտ` ոչ այնքան ընդդիմությունից, որքան իշխանությունից է կախված։

– Հայտնի է, որ դուք մեղադրվում եք «Մարտի 1»-ի մայր գործով` սպանությունների և այլ հանցագործությունների մեջ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ մեղադրանքներին, պատրաստվո՞ւմ եք արդյոք դատարան ներկայանալ։

– Ես համարում եմ, որ մարտի 1-ին զոհվել են իմ եղբայրները, որոնց կորուստը անձնական կսկիծ ու ողբերգություն է ինձ համար, և ես ինձ պարտավորված եմ զգում այդ մարդկանց հիշատակի առաջ։ Այո, իշխանությունները մեզ մեղադրում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ, այսինքն` մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու մեջ։ Սա մի աննախադեպ իրավական աբսուրդ է, որովհետև այդ մեղադրանքը ենթադրում է, որ սպանությունների անմիջական կատարողները ոչ միայն բացահայտված են, այլև ապացուցված է, որ նրանք գործել են ընդդիմության հրամանով։ Ինչ վերաբերում է իմ` ազատության մեջ, ընդհատակում կամ բանտում լինելուն, դրանք, անկեղծ ասած, ինձ համար ոչ թե կենցաղային իրավիճակներ են, այլ պայքարի եղանակներ։ Այսքան ժամանակ ես ընդհատակում եմ, քանի որ կարծում եմ, որ մի ինչ-որ պահի իմ հայտնվելը հանրահավաքի հարթակում կարող է ուղղակի անհրաժեշտ լինել համաժողովրդական շարժմանը` շատ անհրաժեշտ։ Եթե տեսնեմ, որ նման անհրաժեշտության հնարավորությունը սպառված է, առանց սեթևեթանքի կընտրեմ բանտը` որպես պայքարի հերթական հանգրվան։ Եվ ի դեպ, բազմաթիվ հռչակավոր գործիչներ երկար տարիներ անց են կացրել բանտում` հանուն ժողովրդի հաղթանակի։ Բայց ո’չ բանտը, ո’չ ընդհատակը, ո’չ ազատությունը քաղաքական գործչի համար ինքնանպատակ լինել չեն կարող։ Եվ այսքան ժամանակ ընդհատակում գտնվելով` ես խնդիր ունեի նաև ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը ամուլ կառույցներ են և ի վիճակի չեն ինտելեկտուալ մրցակցության ու պայքարի։ Եվ ի դեպ, եթե մարդիկ լսեն մի օր, որ ինձ ձերբակալել են, թող իմանան ուրեմն, որ ես եմ այդպես ցանկացել, ցանկացել եմ պայքարս շարունակել բանտում։

-Կարծիք կա, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելով հնարավոր է հանել հասարակության մեջ առկա լարվածությունը։ Համաձա՞յն եք արդյոք։ Եթե այո, ապա ինչո՞ւ իշխանությունները չեն գնում լարվածության թուլացման։

– Անկեղծ ասած, ինձ զարմացնում են բոլոր այն տեսակետները, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը համարում են իշխանության անելիք։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ կարձակի, եթե այլ տարբերակ չունենա, այսինքն` այլընտրանք չունենա։ Իսկ իշխանությանն այդ այլընտրանքից զրկելը Հայ ազգային կոնգրեսի անելիքն է, համաժողովրդական շարժման անելիքը։ Եթե իշխանությունը մեր ընկերներին բանտում պահելու հնարավորություն ունի, ուրեմն` մենք նրան տվել ենք այդ հնարավորությունը։ Ես մեր շարժման բոլոր մասնակիցներին, համակիրներին կոչ եմ անում քաղբանտարկյալների ազատության հարցը դիտարկել հենց այս տեսանկյունից։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը և Եվրոպայի խորհրդին` այն ոչ թե սկզբունքներ է պաշտպանում, այլ արձագանքում է ուժերի հարաբերակցությանը։ Եթե շարժումը ուժեղ լինի ու հետևողական, միջազգային հանրությունը կաջակցի, կպաշտպանի միջազգային իրավունքի նորմերը։ Եթե շարժումը երկչոտություն ու հարմարվողականություն ցուցաբերի, միջազգային հանրությունը կմոռանա մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների, հռչակագրերի մասին։ Սա պարզ իրողություն է, և ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ելնենք հենց այս ճշմարտությունից։


Actions

Information

25 responses

17 10 2008
Nor mard

Bayc Nikoly mechneric amenalavn a. ZZvum em ed ynddimadir sharqic, bayc sharunakum em pndel, vor es amen inchi kentronum Nikoln a exel, inqn a levoni mutqy naxapartastel, cragiry kazmel u inqn a ardaracioren sharjman arachnordy.
Tox brnen u mi lav das tan, vor imana ir ujn u uxexy vortex ogtagorci, hakarak chambarnerin ejan gnerov carayutiunenr chmatuci

17 10 2008
Nor mard

Ha, moraca, narord bajnum dzer gracnerin chem patasxanelu u chem el partatvum. Pakel a petq haykakan jamanaky. esqany

17 10 2008
ann

Էս “նոր մարդը” հեչ էլ նոր չի, այլ վաղուց մոռացված հին մարդ։
Նիկոլը ապրի։ Հույս ունենանք, որ շուտով նրան և Միքայել Հայրապետյանին կտեսնենք։

19 10 2008
Gegham

Nikol yerevuma es nor mardu tshambarnerum aveli bartsr en vartsatrum, tun@ komp. uni hl@ internetitsel ogtvel giti, zzvelu masin el chem asum …….. mi khosqov ahagin bana jokum. <>

20 10 2008
es

Նիկոլ ջան ես էլ եմ քեզ հետ համադզայն, բայց ախր մենք այսօր այդքան լծակներ չունենք, եւ եթե մենք նեղում ենք սրանց, մեր ճնշումը փոխադրվում է արտասահմանցիների ձեռքի գործիք է դառնում եւ նրանք դա օգտագործում են մեր դեմ Ղարաբաղի հարցում, այո մենք պետք է ուժեղ լինենք որ մեզ հետ հաշվի նստեն, բայց ինչի հաշվին, օրինակ եթե մենք այստեղ մեծ ցնցումներ անենք, որ սրանց դուրս շպրտենք, ոչ թե 10 այլ 1000 մարդ զոհվի, կամ Ղարաբաղը դզռի դզռի սրանք հանդզնեն, եւ մեզ դա հաջողվի անել, ինչպես կնայենք այդ իշպանությանը, չէ որ այժժ էլ պայքարը բավականին դաժան է, մենք պետք է իմանանք թե ում ջրաղացին ենք ջուր լցնում, եթե սերժիկը սպանեց 10 հոգու ապա ադրբեջանցիները կսպանեն հազարների, իսկ դա անթույլատրելի է, ես շատ եմ ափսոսում որ դու հիմա մեզնից հեռու ես քո տեղը շատ է երեւում, բայց որոշումները իմ կարծիքով ավելի հեռատեսն են, իսկ որ դրանց վրա քո ասածներն էլ վաղը մյուս օրը կազդեն ես միանգամայն վստահ եմ… սպասում ենք քո հաղթական վերադարձին, իրոք շատ հաջելի էր քո ձայնը լսել այս օրերին, ամնեամեծ գործը որ դուք անում եք դա նա է որ այժմ էլ չկա այն անորոշությունը, մենք գիտենք մեր անելիքը, որի համար իմ մեծ շնորականությունն եմ հայտնում Պարոն Տեր-Պետրոսյանին եւ քեզ նմնա իրոք հերոս մարդկանց որոնք համախմբվել են իրական գաղափարների շուրջ, ու այժմմ դուք ձեր կրակի մկրտության փորձությունն եք անցնում որպեսզ ապագայում ամբողջապես առժանի լինեք այն գահին որ ձեզ կտրվի եւ երբեք էլ ձեր վրա չազդեն ոչ մի բան ոչ հարստությունը ոչ փողերը …

20 10 2008
es

ՀԱՂԹԵԼԻ ԵՆՔ !!!

20 10 2008
es

Oops!
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ !!!

20 10 2008
Ararat

Yaxq! Es zzvum em es urodic.
Vonc vor hogekan hivand lini.

20 10 2008
Gegham

Ararat um its es zzvum? kamel zzvum es mi ker, kez ova stipum.

20 10 2008
ann

:)) Ararat isk inchov es nax@ntrum ketchupov te majoneziov?

21 10 2008
Ararat

@Gegham

Kargin humor unes. Mer Hartuki gorcaranum qo nman glux hartukox ein uzum.

22 10 2008
Gegam

nikoly hayoc patmutyan mej amenaunikal agardionn a…

23 10 2008
Karen

Qagaqi amen duxov tgen NIKOL PASHINYAN…..HAGTELU ENQ

24 10 2008
Ararat

@Karen

loooool
Vor qaxaqi amenaduxov txen etia , ba en vo ch duxov@ ov piti lini.

26 10 2008
Gegham

Araratin; Yes chgitei vor hayastanum harduki gortsaran ka, bayts amen depkum arajarkatsd gortsits chei hrajarvi, kani vor inchpes yerevuma Hayastanum mivakht karakusi glux ka, et mardkants mek@ piti ogni te voch.

26 10 2008
Վարդան

Այ հիստերիկ, դուխտ հելե քեզ ուտում էր, էս ո՞ր ծակը մտար: Ուզում էիր մեր միամիտ ժողովրդին խաբեի՞ր: Ըտենց էլ մի պադվալում կռիսի պես կանէանաս, ջհուդի ճորտ, տեսար տերերդ ոնց «քցին» քեզ ու քո նմաններին

16 04 2009
Sovorakan Hay

Nikol-i miak tegh-e bant-n a, 20 taruc voch pakas.

16 04 2009
Sovorakan Hay

45 or minchev levon-i liakatar xaytarak partutyun-e. srtere hovanalu en. Hoonis-i mek-in kayf a lineloo es blog-um tesnel levonakanneri lac u koc-e.

Mer dsaynere goxatsan
Levon-e stacel a dsayneri 110%
Iskakan qaxaqapet-e Levon-n a

Isk Hoonis-i 5-in arden:

zhoghovoord payqar-e sharunakvum a.
Ishxanutyunnerin 15 or a mnacel.

….Ay levonakan vaxkot vochxarner….

miayn kataghi payqar levonakanutyan dem!!

16 04 2009
Sovorakan Hay

45 or minchev levon-i liakatar xaytarak partutyun-e. srtere hovanalu en. Hoonis-i mek-in kayf a lineloo es blog-um tesnel levonakanneri lac u koc-e.

16 04 2009
Sovorakan Hay

sranq aseloo en:
Mer dsaynere goxatsan
Levon-e stacel a dsayneri 110%
Iskakan qaxaqapet-e Levon-n a

16 04 2009
Sovorakan Hay

Isk Hoonis-i 5-in arden:

zhoghovoord payqar-e sharunakvum a.
Ishxanutyunnerin 15 or a mnacel.

miayn kataghi payqar levonakanutyan dem!!

16 04 2009
Sovorakan Hay

Isk Hoonis-i 5-in arden:

zhoghovoord payqar-e sharunakvum a.
Ishxanutyunnerin 15 or a mnacel.

17 06 2009
Gevorg

Ara ay lakotner, chek amachum ….. Bo*@,.,,, ara Nikol@ duxov kargin tghaya….. u nuynisk ete Levonakan chek, meka ,ete chek @Ndunum ir pes Hayrenikin nvirva& tghu, uremn duk anhayrenik Shun ek….. dzer mer@ petka dzezabort aner ,vor es azgim mej kchanayik….. “harganknerov” Gevor

18 06 2009
Myasnik Malxasyan

HHSH-i Gevorik,

Nikol yev “kargin tgha” haskacoghutyunner@ chen hamnknum knereq. Iharke yete kargin tgha haskacoghutyun@ kez hamar, psixoz, uxex-i kes@ korcrac muys kesn el levonin partq-i tvac, kisaanasoon stahak a.

Nikol kochecyal vaxkot, hayreniqic paxstakan, ir lav axpernerin bantum toghnogh stahak-in 30 tari bant@ dneyin voch cheyi asi.

Tqem nra yeresin

21 06 2009
Vahe Avetian

Azatutyun radiokayany harcazruyts e vertsnum Nikol Pashinyanits, nshanakum e, vor kan mardik, vor giten nra gtnvelu vayty. Khndrum em haghordel nran ajstegh gratss, ete kareli amboghjutyamb, tar ar tar.

Bozi vastak,

du tariner sharunak lrutyan es matnel qeznits bazum tariner avel qaghaqakanutyamb, grakanutyamb, lragrutyamb zbaghvogh mardkants qaghaqakan hetapndumneri veraberjal pastery, erb khoselu hnaravorutyn uneir, ev takavin unes tertid mijotsov u lrum es.

Bozi vastak,

dzer bolorid vra vagh te ush azdelu e dzer tiroj Serzhi, dzez netats tulapajy, hamanerumy, baits very nshvats mardkanc vra ajn chi azdelu, nranq mnalu en hetakhuzman mej u aneatsvats sepakan erkrits.

Bozi vastak,

es andzamb qez u qo chekist bozi vastak akherutyany vagh te ush kbrnem mi negh araheti vra hat hat, u voch mi hamanerum qez u mnacjal bozi vastaknerid chi prki.

Vahe Avetian

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: