Որո՞նք են ինֆորմացիայի ձեր աղբյուրները

8 10 2008

Բացում ես էլ-փոստդ եւ օրական հարյուրավոր նամակներից ինֆորմացիա ստանում, դեռ էլ-փոստդ չբացած կողքին արդեն օրվա կարեւոր իրադարձությունների լրահոսն է երեւում, օն-լայն լրատվամիջոցները գլուխ են իրենց գրանցված ընթերցողների քանակը գոնե մեկով ավելացնելու համար, ազատ RSS տալիս են համարյա բոլոր տեղեկատվական ռեսուրսները, սոցիալական ցանցերում հազարավոր խմբեր են բացվում տարբեր տիպի ինֆորմացիա անձնավորված լսարանին հասցնելու համար։Այլ բառերով ասած՝ ինֆորմացիան հիմա ոչ միայն տանը, դրսում, հեռախոսով, բամբասանքներով, գաղտնագրերով է, այլեւ ամենատարբեր դրսեւորումներով։ Ուղղորդված ինֆորմացիա սպամ ենք համարում, մեզ դուր չեկած ինֆորմացիան օն-լայն քննարկումների կուլտուրայում ջնջելու ենթակա ենք համարում, ընտրում ենք սպորտ կամ քաղաքականություն, այլեւս ոչ մի ավել ինֆորմացիայով չենք ուզում ծանրաբեռնել մեզ։Ու տարօրինակ էլ չէ, որ այս ամենը “նորմալ է”։ Իրոք նորմալ է, մարդիկ ենք չէ՞։Բայց ապաքաղաքական շաբաթվա ընթացքում հետաքրքիր կլիներ քննարկել եւ իֆորմացիոն ռեսուրսների փոխանակում կազմակերպել երեւի, մանավանդ, որ այդպիսի դրեւորումների այլ թեմաների քննարկումներում եղել են։

Եվ ուրեմն, որո՞նք են ինֆորացիայի ստացման ձեր հիմնական աղբյուրները։ Հավատու՞մ եք ավանդական մեդիաներին օն-լայն տիրույթում, թե՞ նախընտրում եք բլոգային պլատֆորմները։ Ֆորումներն ու բլոգերը ինչքանո՞վ են կոմպետետ ինֆորմացիոն ռեսուրս։ Ի վերջո, ինչ եք կարդում դուք եւ ինչ խմբերի կամ “մեյլինգ լիսթ”-երի եք գրանցված։Կարող եք նաեւ գրել՝ ինչ չեք կարդում եւ ինչու չեք կարդում։ Ե.Գ. Թեմայի առանձնահատկություններից ելնելով ազատորեն կարող եք դնել ցանկացած լինք եւ ցանկացած ռեսուրսի հասցե։


Actions

Information

19 responses

8 10 2008
blansh

Մասնակցեք նաեւ նույն թեմայով հարցմանը՝ http://answers.polldaddy.com/poll/980839/

8 10 2008
Kornelij

քվեարկեցի ։Ճ

8 10 2008
Վահագն Ղուկասյան

Ինֆորացիայի ստացման ձեր հիմնական աղբյուրները
Օն-լայն լրատվամիջոցներն ու թերթերի օն-լայն տարբերակներն են

ինչ եք կարդում դուք
Օրվա լրատվությունը ստանում եմ «Ա1+»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի ինտերնետային կայքերից:
Թերթերից առաջինը ամբողջովին կարդում եմ «Հայկական Ժամանակը» , «Չորրորդ Իշխանություն», մյուսներն ուղակի ուսումնասիրում եմ.
Հա նաեւ վերջին տարիներին սկսել եմ աչքիս պոչով ուսումնասիրել «Առավոտ»-ը, իսկԱրամ Աբրահամյանի գրած խմբագրականները պարտադիր կարդում եմ ու գրեթե ամեն կարդալուց` մտքումս իր հետ «կռիվ» եմ տալիս (Հավատացեք, սա ցավով եմ ասում, որովհետեւ «Առավոտը» շատ եմ սիրել):

Ի դեպ, ասեմ որ որպես կանոն կարդում եմ նայեւ «Սեւ մամուլի» (Հայոց Աշխարհ, Ազգ…) քաղաքական մեսիջները: Ընդհանրապես այդ կարգի իշխանական «բերանները» ինձ օգնում հասկանալու, թե իրենց գրած «Ա»-ի տակ, իրականում «Բ»-ն, «Գ»-ն, թե «Ճ»-ն է թաքնված, թե դրանց տերերը ինչ նոր փորձանքի են տանում մեր երկիրը(առաջինի դեպքում` աղվանը, երկրորդի` ռուսաստանի շահերի պաշտպան` արա աբրահամյանը):

Հա, սիրում եմ կարդալ «Հետքը»:
Չեմ կարողանում կարդալ «169» ժամը: Ուղակի դժվարանում եմ: (իրենց դեմ ոչինչ չունեմ, ինքս էլ չգիտեմ թե ինչի, իմ մոտ չի ստացվում):

ինչ չեք կարդում եւ ինչու չեք կարդում
Չեմ կարդում «Իսկական իրավունք», «Իրավունք»: Ինու՞, որովհետեւ` զզվում եմ

8 10 2008
lilit

Կարդալը արյանս մեջ է, բայց ամոթով պիտի ասեմ, որ տարիներ շարունակ ոչ մի լրագիր չեմ կարդացել: Հայկական թերթերի նկատմամբ անվստահությունը երևի թե գալիս է կոմունիստների ժամանակից, թեև հետագայում էլ մեծամասնությամբ դրանք տեղեկատվական վստահելի աղբյուր չեն հանդիսացել: Օտարերկրացու զարմացած հարցին, թե ինչու Հայաստանում թերթ շատ չեն կարդում, ես` հիշելով թե ինչպես էր հորս առած թերթը հերթով անցնում հարևանից հարևան, ասացի որ մարդիկ ֆինանսապես ի վիճակի չեն թերթ գնելու, չնայած դրանք շատ էժան են: Իհարկե, այդ կիսաստիցս ամաչեցի, բայց շարունակեցի թերթ չկարդալ, մինչև…, մինչև փետրվարի 19-ը և մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ իրավիճակը: Դրանից առաջ էլ գիտեի բլոգների մասին, բայց երբեք չէի պատկերացնի, որ այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, այժմ դա տեղեկտվական գանձ է: Մարտի 1-ից հետո տենդագին փնտրտուքներս ավարտվեցին Հայաստանի հետ առնչվող բոլոր կայքերն ու բլոգները գտնելով: Հիմա եմ հասկանում թե ինչու այս վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ամեն ինչ արել է տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստան մուտքը խոչընդոտելու համար: Տեղեկատվական իմ աղբյուրներն հիմա Ա1+ն է իր բլոգով, Ժամանակ Երևանը և մնացած բոլոր բլոգները: Ասեմ, որ ապուշի պես չեմ կարդում, ամբողջ ինֆորմացիան skim and scan անելուց հետո գնահատում եմ ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը: Ավելացնեմ, որ տեսականորեն էլ եմ հետաքրքրվել բլոգների և դրանց դերի մասին ժամանակակից աշխարհում:
Այսքանը:
Շնորհակալություն բլոգներին և դրանց աշխատակիցներին:

9 10 2008
HIMA

http://www.soundupload.com/audio/t3vff9uh7sxm4vnr

Էս էլ մեր կողմից 🙂

9 10 2008
Osan

Minchev Marti 1-@ vochinch cheyi kardum, bayc dranic heto masnakceci Losum kazmakerpvac mitingnerin yev patahakan imaca A1+-i, LTP_i kayqerimasin. hima zham@ mek mtnum em internetayin tarber kayqer, an@ndhat norutyunner imanalu mtadrutyamb. Im xorin shnorhakalutyunn em uzum haytnel hatkapes Vahagn xukasyanin ayn bolor hodvacneri hamar voronc patasxanner@ yerkar zhamanak phntrum eyi yev chey gtnum.

9 10 2008
Hayk

Ճիշտ Վահագն Ղուկասյանի պես… ներառյալ Արամ Աբրահամյանի հետ կռիվ տալը՝ ինչ որ տարբերվող տեսակետ արտահայտելու , «օբյեկտիվ» մնալու մարմանջը, հանկարծ ընդդիմադիր թերթերի շարքը չդասվելու վախը չի սազում երբեմենի համարձակ թերթի համարձակ խմբագրին:
Զզվում եմ հեռուստատեսային լրատվությունից եւ կայտառ ու անուղեղ հաղորդավարներից:
Շատ օպերատիվ է աշխատում lragir.am-ը , շնորհակալություն:

9 10 2008
lilit

Հիմա,
Կարդացի Սարդարապատը: Ահավոր հուզվեցի, պատկերացնում եմ ինչ ռումբ է ֆիլմը սրանց համար: Հասկացա, թե ինչու չեն ցուցադրում: Հայի ոգի կա մեջը, նույնիսկ կարդալուց ես դա զգում:
Ահա ևս մի ապացույց, թե ինչ ուժ ունեն այսօր ինտերնետային լրատվամիջոցները: Չտեսանք, բայց գոնե իմացանք:
Երբեք չեմ կարդում “Հայոց Աշխարհը”, “Իրավունքները”, չեմ լսում Հայլուրը, չեմ լում Նիկոլի ասած ոչընտրվածին և ոմն հայատյաց կիրովաբադցի մուլտիպլիկատորին: Անհանգստանում եմ “Հետքի” թղթակիցների համար:
Մի խոսքով, կեցցե ինտերնետային լրատվամիջոցները:

9 10 2008
ann

Մինչ նախագահական ընտրությունները դեռ մեկ-մեկ նայում էի “Էքսպրես” , “Հորիզոն” ու Պետրոսի մոտ հաղորդաշարերը նույնիսկ հանդուրժում էի Հայլուրը։ Սակայն կամաց -կամաց նրանք այն աստիճան ինձ զայրացրեցին, որ ուղղակի մազոխիզմի էր վերածվում այդ հաղորդումները դիտելը, նայում էի միայն այն ժամանակ, երբ հրավիրվում էին ընդիմության ներկայացուցիչները։ Սակայն պատկերը լրվ փոխվեց ընտրության օրը ու հաջորդած օրերը։ Միացնում էի միայն, որ լսեմ ինչ հերթական կեղտոտությունն են ասում, գոնե պատրաստ լինելու հակահարվածի։
Մարտի 1-ը լրիվ ինձ համար պարզ դարձրեց մեր հեռուստատեսությունների սնանկ, անբարոյական ու լպիրշ կեցվածքը։ Այն տաշի -տուշիները Արտակարգ դրության օրերին բոլոր հեռուստաալիքներով, այն կեղտոտ, շինծու հարցազրույցները, տարատեսակ խեղկատակների ելույթները լրիվ իմ մեջ սպանեցին հեռուստացույց միացնելու ցանկությունը։ Արդեն 7 ամիս է չեմ միացնում հեռուստացույց։ Արտակարգ դրության ժամանակ օգտվում էի Ա1+ բլոգից, Day.az, Regnum, azatutyun.org և մի քանի ընդհատակյա սայթերից։ Հիմա հետևում եմ Ա1+-ի, Ազատություն ռադիկայանի տեղեկատվությանը, կարդում եմ “Հայկական ժամանակ”, “Չորրորդ իշխանություն”, “Ժամանակ- Երևան”։ Շատ են դուրս գալիս Ա1+-ի տեսաժապավենները կուզենայի ավելի շատ լինեին ու ամբողջական։
Ա1+ դուրս գալիս է իր լրագրողական ճիշտ կեցվածքով, առանց մեկնաբանությունների, վերլուծությունների առանց քեզ ուղղորդելու, ազնվորեն մատուցում է ինֆորմացիա, ինչը չես ասի մնացած իշխանամետ լրատվամիջոցների վերաբերյալ։ Վերջերս իմացա, որ Արմենիա հեռուստաալիքի մի տափակ վերլուծաբան մեդալ է ստացել։ Ա՜յ քեզ ցնդաբանություն։ Այդ մարդուն զոռով էլ չես կարում լսես։

9 10 2008
ann

Չգրվեց՞

9 10 2008
lilit

Ա1+-ում կարդացեք Հացպանյանի մասին:

9 10 2008
HIMA

TV chem nayum es arden mi qani tari a. Information-i axbyurners himnakanum internetn u tertern en.

Lilit jan, yes el esor verjapes kardaci Sardarapaty u ed yntacqum bazum huzakan paher apreci-sksat amotic, minchev marmnovs ancnox sarsury. Parkeracnum em filmy inch lavy klini. I miji aylots ays takanqnery datakan arshav en uzum sksel Xzmalyani dem, te ibr na inch vor gumarner e yuracrel.

Arajarkum em nayev yntercel aysor Lragir.am-um drvats “ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ԶՈՐԱՆԱՄԱԿԸ»” gortsy, vory krkin shat lav patmakan aknark e` zugaherner tanelov nerkayi het.

9 10 2008
HIMA

Chi grvum

9 10 2008
HIMA

Grvum e Duplicate comment detected, ayninch im commenty post chi exel.

11 10 2008
Haykk

Tv-ic hndhanrapes , chnayac azgi takanqin chanachelu hamar naxhntrkan ev ethntrakan shrjanum erbmen shrjum ei aliqnerov.

himnakan informaciayi axbyur da internet ev tertern en.

internet – a1plus.am, lragir.am ev erbmen azatutyun.am (erbemn naev radio tarberak)

terter – Haykakan Jamanak, Chorrord Ishxanuytun, miajamanak kardum ei naev Hayq ev Jamanak Yerevan, bayc hima jamanaks chi nerum.
ver nshvacic u taregir tertic baci mnacac dranq kam axb en ishxankan lapi hamar aprox trasi pornikner, kam qameleon, ibr te voch hndimutyun voch ishxanuyun, bayc patrast misht caxvelun, chnyaca erbmen tert vacharelu ev hndimadir zangvac lriv chkorcnelu hamar tetev qnnadatakan xosq ishxnuatyn hascein grox aravot.

ays blogi masin imacel em marti verjerin.

baci da shpvelu ev mardkanc het karciqner kiselu banavichelu, pahi lrjutyun bacatrelu ev haskacnelu hamar grancvel em odnoklssniki.ru – um, vortex ka stexcvac Hay Azgayin Kongress , vori andam en 1300-ic aveli hamakirner u misht qnnqrkumner en linum.

11 10 2008
SS heracir

ես կարդում եմ Ա1+,լրագիր, Առավոտ, երբեմն նաև Հետք ու Ժամանակ Երևան, ինչպես նաև ՀԺ, ՉԻ: Չեմ կարդում ազգ, Հայոց աշխարհ ու նման այլ զիբիլներ: Չեմ նայում Հայլուր, նայում եմ միայն Շանթի հորիզոնը: Ինֆոի ստացման հիմնական աղբյուրս ինտերնետն ա:

11 10 2008
SS heracir

es comment ei arel, ba inchi chi grum? ես կարդում եմ Ա1+,լրագիր, Առավոտ, երբեմն նաև Հետք ու Ժամանակ Երևան, ինչպես նաև ՀԺ, ՉԻ: Չեմ կարդում ազգ, Հայոց աշխարհ ու նման այլ զիբիլներ: Չեմ նայում Հայլուր, նայում եմ միայն Շանթի հորիզոնը: Ինֆոի ստացման հիմնական աղբյուրս ինտերնետն ա:

19 10 2008
Gegham

anshusht internet@.

29 10 2008
Aram

Lragirn a shat durs galis, A1+-@, Hetq@ mianshanak, bayc mi qich mer internet lratvamijocnerin pakasum a operativutyun@, ed tesankyunic haytnvel a nor sait tert.am. Chnaya& hl@ edqan el parz chi ov en, inch en uzum, bayc sksel a durs gal…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: