Կոպիտ ընտրախախտումներ ամենուր

28 09 2008

Այսօր առավոտյան 8:00-ից Երեւանի Կենտրոն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան եւ Շենգավիթ համայքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ “Ա1+”-ի թղթակիցները արդեն հասցրել են ականատես լինել բազաթիվ ընտրախախտումների: Մասնավորապես բաց քվերակության հանգամանքը բացահայտվել է տասնյակի հասնող ընտրատեղամասերում, վստահված անձանց ահաբեկում եւ ընտրատարածքից դուրս հրավիրելու միջադեպ, լրագրողի նկատմամբ սպառնալիքներ, ընտրակաշառքի բաժանում։Որպես քաղաքացի կարեւոր ներդրում կատարած կլինեք, եթե բլոգում պատմեք ձեր տեսածի եւ անմիջապես ձեր ընտրատարածքում ձեր քվերակության ժամանակ տիրող իրավիճակի մասին կամ այն ինչ երեւում է ձեր պատուհանից եւ պատմել են ձեզ ձեր բարեկամները։ Շտապ միջադեպի պարագայում էլ չմոռանաք գրել բլոգում եւ հնարավորության դեպքում անպայման կարձագանքենք դրանց։

Իսկ այժմ մի փոքր ընտրախախտումների “ոդիսականներից”։Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց: Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Թաղապետի թեկնածու Արարարատ Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեցնել բաց քվերկությունը: Դրան ի պատասխան` Սերգեյ Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել ու հարվածել են Զուրաբյանի վստահված անձին:

Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության: Մետաքս թաղամասում գտնվող թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրական տեղամասում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիմակիցները “Գազել”-ներով ընտրողներին բերում են քվերկության, վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտողների հետ մոտենում են քվեախցիկին` ստուգելու համար, որ նրանք ընտրել են Գագիկ Բեգլարյանին:


Actions

Information

61 responses

28 09 2008
blansh

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ՄՈՐԹԵԼ
[14:04] 28 Սեպտեմբերի, 2008

Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում, այսօր Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի վստահված անձինք ահաբեկել են ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին: Մեսրոպյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այդ տեղամասում վախի մթնոլորտ է տիրում. ՚Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նկատեցի թե ինչպես են նույն անձինք քվեարկելուց հետո հեռանում, ապա նորից վերադառնում եւս մեկ անգամ քվեարկելու համար: Երբ նկատեցի դա եւ փորձեցի պարզել, ինձ մոտեցան Գագիկ Բեգլարյանի համակիրները եւ ասացին. ՚Հանգիստ պահի քեզ. էստեղից հելնել կաՙ: Այս երիտասարդները չգիտես ինչու ազատ մուտք եւ ելք ունեն ընտրատեղամասՙ: Մեսրոպյանը զրուցել է նաեւ Արարատ Զուրաբյանի վստահված անձի հետ. ՚Նա տեղյակ էր այս ամենից, սակայն վախեցած էր եւ զգացվում էր, որ նրան ահաբեկել են ինչպես եւ ինձ: Երիտասարդները ցինիկաբար տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Մասնավորապես տեսնելով, որ ես չեմ նահանջում նրանք սպառնացին մորթել ինձ: Ներկայումս էլ կավիճով գիծ են քաշել, թե իբր այստեղի առաջ չգասՙ:

Այս ընտրատեսամաս է եկել Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրաչյա Սարգսյանը, որին ըստ Մեսրոպյանի մեծ դժվարությամբ են թողել ընտրատեղամաս: Տաթեւ Մեսրոպյանն այնուամենայնիվ շարունակում է մնալ ընտրատեղամասում:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64447

28 09 2008
blansh

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
[12:28] 28 Սեպտեմբերի, 2008

Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբից տեղեկացնում են, որ մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումներ:

Գրողների միության շենքում տեղակայված թիվ 10/49 տեղամասում ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել բաց քվերակություն: Նույն տեղամասից դուրս են հանելԱրարատ Զուրաբյանի վստահված անձին: Թիվ 19 մանկապարտեզում գտնվող 10/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արա Սադոյանը ոստիկանների օգնությամբ ընտրատեղամասից դուրս է հանել վստահված անձանց:

Իսկ Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/39 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Մկրտչյանը և հանձնաժողովի անդամ Արևիկ Ղազարյանը ընտրողներից պահանջում են քվեախցից դուրս գալուց հետո բացել ծրարը և միայն քվեաթերթիկն իրենց ցույց տալուց հետո գցել քվետուփի մեջ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64439

28 09 2008
blansh

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ
[12:41] 28 Սեպտեմբերի, 2008

ԿԵնտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը շարունակում է ահազանգել ընտրախախտումների վերաբերյալ:

Ժամը 10:45-ի սահմաններում միջադեպ է տեղի ունեցել Այգեստան թաղամասում գտնվող Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված N 10/03 ընտրական տեղամասում: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոստանյանը ընտրողներից պահանաջել է կատարել բաց քվեարակություն, այսինքն` քվեաթերթիկը քվեատուփը գցել իրեն ցույց տալուց հետո: Թաղապետի թեկնածու Արարարատ Զուրաբյանի վստահված անձը պահանջել է դադարեՍԵցնել բաց քվերկությունը: Դրան ի պատասխան` Սերգեյ Կոստանյանը կանչել է տեղամասի մոտ հավաքված մի խումբ տղաների, որոնք քաշքշել ու հարվածել են Զուրաբյանի վստահված անձին:

Ժամը 10:55-ին բաց քվերակություն է կատարվել նաեւ Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/32 ընտրական տեղամասում: Բաց քվերարկությունը դադարեցնել պահանջող վստահված անձանց ոստիկանները դուրս են հանել տեղամասից:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64440

28 09 2008
blansh

ԳԱԶԵԼՆԵՐՈՎ ԸՆՏՐՈՂՆԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ
[12:47] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության` Մետաքս թաղամասում գտնվող թիվ 39 դպրոցում տեղակայված 10/33 ընտրական տեղամասում գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիմակիցները ՚Գազելՙ-ներով ընտրողներին բերում են քվերկության, վստահված անձանց արգելում են մոտենալ ընտրացուցակներին եւ հանձնաժողովի անդամների թողտվությամբ ընտողների հետ մոտենում են քվեախցիկին` ստուգելու համար, որ նրանք ընտրել են Գագիկ Բեգլարյանին:

Իսկ Կիլիկիա թաղամասում տեղակայված թիվ 10/51 տեղամասում քիչ առաջ արգելել են լրագրողների մուտքը. լրագրողների թվում է եղել նաեւ Գյումրիի ՚Գալլաՙ հեռտուստաընկերության նկարահանող խումբը:

Հիդրոպնեվավտոմատիկայի ինստիտուտում տեղակայված թիվ 10/53 տեղամասում Ժամը 10:15-ի դրությամբ քվերակել է 50 ընտրող, մինչդեռ այս տեղամասից թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ուղարկվել հաղորդագրություն, ըստ որի այդ պահի դրությամբ քվերակությանը մասնակցել է 150 ընտրող:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64441

28 09 2008
blansh

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐԱՓ
[13:09] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի շտաբի, այսօր ընթացող համայնքի ղեկավարի ընտրություններում արդեն իսկ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել:

Փչացնում են Զուրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

Մետաքս թաղամասում գտնվող թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 10/29 ընտրական տեղամասում վստահված անձինք մեկուսացվել են, հանձնաժողովի նախագահ Միշա

Սանթրյանի կարգադրությամբ տեղամասում գտնվող մի խումբ երիտասարդներ նրանց թույլ չեն տալիս տեղաշարժվել տեղամասում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի համակիրները այս տեղամաս են բերել Կենտրոնի բնակիչներ չհանդիսացող քաղաքացիների, որոնք քվեարկել են` հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ քվեաթերթիկներ ստանալուց հետո: Այս տեղամասում գտնվող ՚Հայքՙ թերթի թղթակից Տաթեւ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի հետ ՚համագործակցողՙ ինչ-որ երիտասարդներ ահաբեկել են, սպառնալով` ՚եթե ուզում ես քո հետ վատ բան չլինի, հանգիստ նստի տեղդՙ:

Իսկ ժամը 11:25-ին Ծխախոտագործների 1 հասցեում գտնվող թիվ 10/33 տեղամասից դուրս է հանվել համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ, ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Մեսրոպյանը: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 11:50-ին բացել է արդեն քվեարկված քվեաթերթիկները և Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկվածների վրա նշումներ անելով` դրանք դարձրել է անվավեր: Իսկ ժամը 11:30-ին ՚Հրազդանՙ մարզաթատերական համալիրում գտնվող թիվ 10/51 և Կիլիկա թաղամասի թիվ 22 գրադարանում տեղակայված 10/52 տեղամասեր է (դրանք գտնվում են հարեւանությամբ) մուտք գործել

Դավիթ Օհանյան անունով ինչ-որ քաղաքացի և երկու հանձնաժողովների նախագահներին հրավիրել է տեղամասում գտնվող ոստիկանների սենյակ: Այդտեղից դուրս գալուց հետո հանձնաժողովների երկու նախագահներն էլ չհրկիզվող պահարաններից (սեյՖերից) հանել են քվեաթերթիկները և պահում են իրենց գրապաններում:

Ընտրակաշառք են բաժանում

Կենտրոն համայնքի ղեկավարի` այսօր ընթացող ընտրությունների գնացողներին թաղապետի թեկնածուներից մեկի` Գագիկ Բեգլարյանի թիմակիիցներն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել:

Մասնավորապես, Կոնդ թաղամասի Ռուսթավելու անվան դպրոցում տեղակայված թիվ 10/47 և 10/48 ընտրատեղամասեր գնալուց առաջ մի շարք ընտրողներ, վստահված անձանց ուղեկցությամբ մտնում են մոտակայքում գտնվող ոմն Սմբատի տուն, ստանում գումարը (այս պահին գումարի չափը դեռևս հայտնի չէ) և համապատասխան ցուցակում իրենց անունը նշելուց հետո գնում են քվերկության:

Քվեարկում են ուրիշի անձնագրով

Ծխախոտագործների 1 հասեցում գտնվող թիվ 10/33 ընտրական տեղամսաում ժամը 11:05-ին արձանագրվել են ինչ-որ անձանց կողմից իրենց չպատկանող անձնագրերով քվերկելու դեպքեր: Նույնը տեղի է ունեցել Շևչենկոյի անվան N 42 դպրոցում գտնվող թիվ 10/40 ընտրատեղամասում: Ժամը 11:10-ին այլ անձի անձնագրերով այստեղ քվերակություն է կատարվել:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64442

28 09 2008
blansh

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՚ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻՙ
[13:16] 28 Սեպտեմբերի, 2008

Այսօր առավոտյան ժամը 8:00-ից Երեւանի Կենտրոն, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Դավիթաշեն, Ավան եւ Շենգավիթ համայքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: ՚Ա1+ՙ-ը եղել է Կենտրոն համայքնի 5 ընտրատեղամասերում:

՚ԱՆՁՆԱԳԻՐԴ ՏՈՒՐ, ԿԱՍԵՄՙ

Պուշկինի 3ա հասցեում տեղակայված 10/18 ընտրատեղամասի նախագահ Գրիգոր Շահնազարյանը ՚Ա1+ՙ-ի լրագրողից պահանջել է ոչ միայն լրագրողական փաստաթուղթը, այլեւ անձնագիրը: Երկու փաստաթղթերն էլ ուշադիր զննելուց հետո միայն հանձաժաղովի նախագահը ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚կարեւոր տեղեկատվությունՙ. Մինչ ժամը 11:27-ը ոչ մի միջադեպ կամ անճշտություն չի գրանցվել: Մեր այցելության պահին ընտրատեղամասի 1552 ընտրողներից ներկայացել էին մոտ 60-ը:

ՆԱԽԱԳԱՀԸ ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ

Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղակայված 10/44 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, տեսնելով ՚Ա1+ՙ-ի լրագրողին անակնկալի եկան: Իսկ հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանն այնքան էր շփոթվել, որ չցանկացավ անմիջապես պատասխանել ՚Ա1+ՙ-ի հարցերին. ՚Զբաղված եմ, հաշվարկներ ունեմ անելու, մի քիչ ուշ կպատասխանեմՙ,- ասաց նա եւ առանձնացավ սենյակներից մեկում: Մեկ րոպե անց նա դուրս եկավ սենյակից եւ ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մինչ այժմ ոչ մի միջադեպ չի գրանցվել:

Այս ընտրատեղամասի 1641 ընտրողներից ժամը 11:35-ի դրությամբ ներկայացել էին 55-ը: Խնկո Ապոր անվան գրադարանում տեղակայված 10/17 ընտրատեղամաս հանձնաժողովի նախագահ Միքայել Վարդանյանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, թե դեռեւս ոչ մի միջադեպ չի գրանցվել: Ընտրատեղամասի 1935 ընտրողներից ժամը 11:50-ի դրությամբ քվերակել էր 75-ը:

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում տեղակայված 10/22 ընտրատեղամասի նախագահ Արմեն Հովսեփյանը ՚Ա1+ՙ-ին ասաց, թե ոչ մի միջադեպ չի գրանցվել: Ժամը 12:00-ի դրությամբ 1219 ընտրողներից քվեարկել էին 58-ը: Նույն դպրոցում տեղակայված թիվ 10/23 ընտրատեղամասի նախագահ Գեղամ

Կարապետյանի հավաստամբ` ընտրություններն առանց ընտրախախտումների եւ միջադեպերի են ընթանում: Այստեղ 1417 ընտրողներից իրենց ընտրությունը կատարել էին 65-ը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64443

28 09 2008
blansh

ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԵՍ
[13:22] 28 Սեպտեմբերի, 2008

Այսօր անցկացվող Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրություններում վաղ առավոտից բազմաթիվ տեղամասերում բացահայտ խախտումներ են տեղի ունենում եւ ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում:

Նման տեղմասերից մեկն էլ ՀՀ Գրողների Միության շենքում տեղակայված թիվ 10/49 ընտրատեղմասն է, որտեղ արդեն մի քանի ժամ է`բաց քվեարկություն է կատարվում:

Ընդ որում, հենց առավոտից այս տեղամասի հանձնաժողովի որոշ անդամներ հայտարարել են, ՚թե բաց քվերակությունը օրենքով չի արգելվումՙ` վկայակոչելով 2005 թվականի

Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի կողմից բաց քվեարկելու փաստը: Հանձնաժողովի նույն անդամները բաց քվեարկելու մասին հայտարարություններին զուգահեռ բացահայտորեն կոչ են անում ընտրողներին քվեարկել Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի օգտին:

Իսկ թիվ 19 մանկապարտեզում տեղակայված 10/07 ընտրական տեղամասում ժամը 12:05-ի սահմաններում Գագիկ Բեգլարյանի համակիրները ծեծի են ենթարկել Զուրաբյանի վստահված անձանց և նրանց դուրս են հանել տեղամասից:

Տեղեկատվությունը տրամադրել է Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64444

28 09 2008
blansh

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՍՏԱՌՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ
[13:27] 28 Սեպտեմբերի, 2008

Շենգավիթ համայնքում այսօր ավագանու ընտրություններ են ու թեեւ ընտրական քարոզարշավը պաշտոնապես ավարտվել է սեպտեմբերի 26-ին, թեկնածուներն իրենց պաստառները ոչ միայն չեն մաքրել պատերից, այլեւ ավելացրել են:

Մասնավորապես` ավագանու թեկնածու Հանրապետական կուսակցության անդամ Իսահակ Ստեփանյանի պաստառներն այսօր փակցված են բազմաբնակարան շենքերի մուտքերի մոտ, իսկ անկուսակցական Ռոման Սարոյանի մի քանի տասնյակ պաստառներ փակցված են 12/25, 12/27 եւ 12/28 ընտրական տեղամասերի անմիջական հարեւանությամբ:

Շենգավիթ համայնքի բնակիչներից մի քանիսը, չներկայանալու պայմանով, ՚Ա1+ՙ-ին ասացին, թե ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար խոստացել են մարել բնակիչների կոմունալ վարձերը: Բնակիչները չհամարձակվեցին նշել թեկնածուի անունը, միայն ասացին, որ գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն էլ իրենց ընտրելու համար դիմում են ամենատարբեր միջոցների:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64445

28 09 2008
blansh

ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԹԵԿՆԱԾՈՒԻ
[13:53] 28 Սեպտեմբերի, 2008

՚Ա1+ՙ-ի լրագրողը Շենգավիթ համայնքի ընտրատեղամասերում շրջելու ժամանակ ականատես է եղել հետեւյալ տեսարանի. 18-22 տարեկան մի խումբ տղաներ բակից բակ են գնում եւ իրենց ընկերներին ու ծանոթներին համոզում են գնալ ընտրություններին. ՚38 համարին կընտրեսՙ,- կոչ են անում տղաները: Նշենք, որ 38 համարի թեկնածուն երիտասարդ անկուսակցական Ռոման Սարոյանն է, ով ամենից շատ պաստառներ է փակցրել Շենգավիթում:

Ընտրատեղամասերի անմիջական հարեւանությամբ գտնվող թեկնածուի շտաբում անընդմեջ երիտասարդ տղաներ են ներս ու դուրս անում, հրահանգներ ստանում եւ կրկին վազում դեպի բազմաբնակարան շենքեր:

Շենգավիթցիներից շատերը վատ եղանակի պատճառով դեռ չեն մասնակցել ավագանու ընտրությանը. ՚Ինձ ոչ մեկը լավություն չի արել, ինչի՞ համար գնամ ընտրությանՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց 51-ամյա Անահիտը: ՚Ինչ-որ բան եթե փոխվի, իրենց համար է փոխվելու, մեզ դրանցից օգուտ չկաՙ,- ասում է Շեմգավիթի խանութներից մեկի վաճառող Սուրենը:

՚Ա1+ՙ-ի այցելության ժամանակ թիվ 12/04 ընտրատեղամասի դիմաց հավաքված էին տասից ավելի տղամարդիկ, ովքեր ՚Ա1+ՙ-ի լրագրողին վստահեցրին, որ ոչ մեկին չեն համոզում ընտրել իրենց թեկնածուին. ՚Չհասկացա, մեր թաղում կանգնելու իրավունք չկա՞ՙ,- բացատրում էին տղամարդիկ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64446

28 09 2008
blansh

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆՏՐԵՑ
[14:22] 28 Սեպտեմբերի, 2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Կենտրոն համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցեց թիվ 10/39 ընտրական տեղամասում` ժամը 13.00-ին: Առաջին նախագահը ընտրատեղամաս ներկայացավ բարձր տրամադրությամբ` իր ընտանիքի անդամների ուղեկցությամբ: Նախագահի ընտանիքից այսօր ընտրությանը մասնակցեցին երեք ընտրող:

Նախագահին մինչեւ քվեախուց ուղեկցեցին թոռնիկները, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը ամենափոքրիկին զգուշացրեց. ՚Լյուսիա, սա գաղտնի է չի կարելիՙ, եւ առանձնացավ քվեախցիկում:

Թիվ 10/39 տեղամասում իր ընտրությունն է կատարում 1945 ընտրող: Առաջին նախագահն այսօր 215-րդ ընտրողն էր: Թիվ 10/39 տեղամասը բացվել է առավոտյան ժամը 8.00-ին եւ որեւէ խախտում ժամը 14.00-ի դրությամբ չի արձանագրվել:

Փետրվարի 26-ին Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի եւ նրա ընտրողների հետ հանդիպման ընթացում, որտեղ Առաջին նախագահը մասնակցում էր որպես Կենտրոն համայնքի բնակիչ, Տեր-Պետրոսյանը կատակելով ասաց, որ ժողովուրդն իրեն կողմնորոշեց:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64448

28 09 2008
blansh

ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՉԵՆ ԾԱՆՈՒՑԵԼ
[14:33] 28 Սեպտեմբերի, 2008

Շենգավիթ համայնքի բնակիչ Ջուլիետա Հարությունյանը չի մասնակցելու ավագանու ընտրություններին, քանի որ իրեն ընտրությանը մասնակցելու ծանուցագիր չեն ուղարկել: ՚Առանց այդ էլ չէի ուզում ընտրել, հիմա ծանուցագիր չկա, առավել եւս չեմ գնաՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Ջուլիետան:

Նա միակը չէ, ում ծանուցագիր չեն ուղարկել: Համայնքի մեկ այլ բնակիչ` Անահիտ Մարգարյանն ՚Ա1+ՙ-ին ասաց, որ իրենց հասցեում գրանցված քրոջ ամուսնուն ծանուցագիր եկել է, իսկ իրեն` ոչ: ՚Քրոջս ամուսինը արդեն 7 տարի է բացակայում է երկրից, իսկ ես որ նախորդ բոլոր ընտրություններին մասնակցել եմ, այս անգամ չեմ գնալու, որովհետեւ չգիտեմ, անունս կա՞ ընտրացուցակում, թե ոչՙ,- իր դժգոհությունը հայտնեց Անահիտը: Նշենք, որ բնակիչներին ուղարկած ծանուցագրերում նշված է լինում ընտրատեղամասի համարն ու հասցեն:

Շենգավիթի ՚չծանուցվածՙ բնակիչները կարծում են, թե պետությունը չի կարեւորում ավագանու ընտրությունները, այդ պատճառով էլ հարկ չի համարել ծանուցագրեր ուղարկել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական բաժնից ՚Ա1+ՙ-ին տեղակացրին, որ համայնքի ոստիկանությունը ցանկացած ընտրություններից առաջ պարտավոր է բնակիչներին ծանուցագիր ուղարկել: Շենգավիթի ոստիկանությունից ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ այսօր բոլոր աշխատակիցները ծառայության մեջ են եւ չեն կարող մեր հարցերին պատասխանել:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64449

28 09 2008
blansh

ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿ ՚ՄԵՏԱՔՍՈՒՄՙ
[14:58] 28 Սեպտեմբերի, 2008

Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Տեղամասը գտնվում է այսպես կոչված ՚Մետաքսՙ թաղամասում:

Նախկին թաղապետ, ներկայումս համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ Լուսիկ Հակոբյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ ընտրատեղամասում իրավիճակը չի վերահսկվում. ՚Աննկարագրելի կեղծիքներ են տեղի ունենում: Հանձնաժողովի անդամները լինելով ՚Մետքասիՙ բնակիչներ, արդեն գիտեն` ով է գալու ընտրության, իսկ անդամներից մեկը ընտրողների հետ մտնում է քվեախցիկ` համոզվելու, որ նրանք ընտրում են Գագիկ Բեգլարյանին: Երբ ես ահազանգում եմ այս մասին, հանձնաժողովի նախագահը չի արձագանքում: Բացի այդ, գալիս են անձինք, իրենց չպատկանող անձնագրերով: Երբ նկատում եմ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում եւ փախչում: Կան նաեւ անձինք, որոնք մեկ անգամ քվեարկելով որոշ ժամանակ անց կրկին վերադառնում են քվեարկելուՙ:

՚Ա1+ՙ-ին այս ընտրատեղամասի բնակիչներից մի քանիսն էլ վստացրեցին, որ 10/29 ընտրատեղամասում Գագիկ Բեգլարյանի շտաբը նախատեսել է 80 տոկոսից ավել ձայն ունենալ.՚Սա Գագոյի թաղն է եւ այստեղ նա միշտ էլ ուզում է ինչքան հնարավոր է շատ ձայն ունենաՙ:

Ավելի վաղ այս ընտրատեղամասում ահաբեկել էին ՚Հայքՙ օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանին:

Քիչ առաջ Արարատ Զուրաբյանի շտաբից հայտնեցին, որ Նույն տեղամասից բռնի կերպով դուրս է հանվել ավագանու թեկնածու Կարեն Կարապետյանի վստահված անձ Արտյոմ Բալաբեկյանը:

Իսկ ավագանու թեկնածու Կարեն Կարապետյանի մեկ այլ վստահված անձի` Նորայր Պապյանին, ծեծի ենթարկելուց հետո դուրս են հանել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում տեղակայված 10/36 ընտրատեղամասից:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64450

28 09 2008
ann

Իմ ամուսինը Նորագյուղում է վստահված անձ, ասեց, որ իրենց բարեհաջող այնտեղից էվակուացրել են։ Բաաա։ Չհոռնի Գագոյի չոռնի գործերը

28 09 2008
Վահագն Ղուկասյան

Որ ընտրախախտումները ամենատարբեր ձեւրի կլինեն` մասայական լցոնումներ, բաց քվյարկություններ, կռիվ-ջարդ, մենթերի աջակցությամբ բեսպրիդել… դրանք են գլխից էլ պարզ է: Իսկ ընտրողների ընդհանուր քանակը ո՞նց է: Այ ինձ հիմա սա է հետաքրքրում, ընտրությանը մասնակցողների ինչպիսի՞ ակտիվություն է նկատվում

28 09 2008
HIMA

Yes inchpes haskatsa A1plus-i nyuteric tnroxneri qanaky bavakanin catsr e. U im kartsiqov haziv te hasni 30-35 %-i.

28 09 2008
Վահագն Ղուկասյան

Այ ամենացավալին դա է, որովհետեվ վերեւում նշածս ապօրենիությունների դեմը առնել, ուղակի ֆիզիկապես հնարավոր չի, միակ հնարավոր ձեւը ընտրությանը ընտրողների քանակի մեծ ակտիվությունը ապահովելն է: Որովհետեւ որքան քիչ լինեն մասնակիցները, այնքան կեղծիքներ կատարելու հնարավորություն է ստանում լծակներ ունեցող թեքնածուն:
Այն բոլոր խախտումները որ արդեն տեղի են ունեցել ու կշարունակվեն մինչեւ ժամը 20:00, կարծում եմ դրանք ընդհանուր ապորենիությունների շատ քիչ տոկոսն են կազմելու: Ամենահավոր կեղծիքները կարծում եմ սկսվելու է տեղամասերը փակելուց հետո եւ դա կատարվելու է ընտրությանը չմասնակցած անձանց հաշվին((((

28 09 2008
HIMA

Liovin hamadzayn em Vahag jan, sakayn inchpes hamozenq bnakichnerin gnal yntrutyan, yete bolory miaberan pndum en, vor mievnuynn e kextselu en u irenc dzayny poshianalu e. Ay aystex e bun xndiry.

Mez gone mek aknaru naxadep e petq hakaraky cuyc talu hamar. Henc ayd naxadepy lini, arden dran hetevox yntrutyunnerum masnakcutyuny bavakanin mest tokos kkazmi.

28 09 2008
blansh

Իրոք ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է, անգամ ընտրատարածքների դիմաց “մասկիռովկա” եղած տեղական հեղինակությունները, որ ընտրատարածք մտնողներին “բարեկամաբար” հիշեցնում են, թե ում օգտին պիտի քվեարկեն, անգամ իրենց են ձանձրանում։ Մարդ չկա…

28 09 2008
blansh

ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ
[15:19] 28 Սեպտեմբերի, 2008

Ըստ Արարատ Զուրաբյանի շտաբի, այսօր ժամը 15-ի սահմաններում հերթական միջադեպն է արձանագրվել Նորագյուղ թաղամասում: Թիվ 10/53 եւ 10/54 ընտրական տեղամասերում մի խումբ զինված անձանց կողմից հարձակման են ենթարկվել թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի եւ ավագանու թեկնածուների վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովի` ՚Ժառանգությունՙ կուսակցությունը ներկայացնող անդամը: Նրանց դուրս են արել տեղմասից եւ այլեւս թույլ չեն տալիս մուտք գործել:

Կեղծ վստահված անձինք
Ժամը 14-ի սահմաններում Չարենցի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/46 ընտրական տեղամաս է մուտք գործել Արմեն Պետրոսյան անունով մի քաղաքացի եւ ներկայացել որպես թաղապետի թեկնածու Արարարատ Զուրբյանի վստահված անձ: Նա ցույց է տվել վստահված անձի մի վկայական, որը, ինչպես պարզվել է, նրան տրված չի եղել Զուրաբյանի նախընտրական շտաբի կողմից: Նման դեպք է արձանագրվել նաեւ Հանրապետության փողոցում գտնվող Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/13 եւ 10/14 տեղմասերում, որտեղ որպես Արարատ Զուրաբյանի վստահված անձ է ներկայացել ոմն Գալուստ Ալոյան: Նրա ներկայացրած վկայականը եւս տրամադրված չի եղել Զուրաբյանի նախընտրական շտաբի կողմից:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64451

28 09 2008
blansh

ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
[16:50] 28 Սեպտեմբերի, 2008

Ժամը 16-ի սահմաններում Այգեստան թաղամասում գտնվող Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/23 ընտրական տեղամասում թեկնածուներից մեկի` Գա•իկ Բեգլարյանի համար աշխատող մի խումբ զինված երիտասարդներ հարձակման են ենթարկել վստահված անձանց` փորձելով ծեծելով նրանց դուրս հանել տեղամասից:

Հիշեցնենք, որ այս տեղամասում առավոտյան տեղի էր ունեցել բաց քվեարկություն, ինչը կանխելու` վստահված անձանց փորձին ի պատասխան հանձնաժողովի նախագահ Սեր•եյ Կոստանյանը կանչել էր տեղամասի մոտ կանգնած երիտասարդներին, որոնք կրկին ծեծել էին վստահված անձանց:

Իսկ Նորագյուղ եւ Կիլիկիա թաղամասերում վերջին ժամերին ընտրողներին եւ վստահված անձանց ահաբեկելու գործընթացն ավելի համակարգված բնույթ է ստացել: Մի քանի տասնյակ զինված երիտասարդներ թանկարժեք արտասահմանյան մակնիշի մեքենաներով (հիմնականում ջիփերով) շրջում են տեղամասերին հարող տարածքներում` ընտրողներին եւ վստահված անձանց սպառնալով, որ Գագիկ Բեգլարյանին չընտրելու եւ նրա համար ՚աշխատողներինՙ խոչնդոտելու դեպքում ՚վատ կլինիՙ: Դրանց թվում են հետեւյալ պետհամարիշներով արտասահմանյան մեքենաները, որոնցից մի քանիսի մակնիշը եւս հաջողվել է ճշտել. 600 ss 06 պետհամարանիշով սեւ ՚Range Roverՙ, 60 666 սեւ ՚Mersedes Brabusՙ (վերջին երկուսը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են ԱԺ պատ•ամավոր Սամվել Ալեքսանյանին` ԼՖիկ Սամոյին), 53 SS 555 պետհամարանիշով ՚7-րդ դասի BMWՙ:

Զինված խմբավորման մյուս ավտոմեքենաներն ունեցել են հետեւյալ պետհամարանիշները` 50 555, 04 040, 09 990, 70 111: Տեղեկատվությունը մեզ է տրամադրել Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64452

28 09 2008
blansh

ԼԻԱԶՈՐԸ ՏԵՌՈՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ
[17:55] 28 Սեպտեմբերի, 2008

Այսօր Վանդանանց 28 շենքի բնակչուհի Կարինե Դավոյանը իր քաղաքացիական պարտքը կատարելիս Շավարշյան անվան թիվ 40 դպրոցում տեղակայված 10/05 ընտրատեղամասում պարզել է, որ 20 տարի իրենց շենքում եւ ընդհանրապես Հայաստանում այլեւս չբնակվող հարեւաններն այսօր ընտրություն են կատարել. նրանց անվան դիմաց դրված են եղել ստորագրություններ:

Տիկին Կարինեն ակնհայտ կեղծիքի մասին բարձրաձայնել է, ինչին ի պատասխան, մի խումբ տղաներ, որոնք նստած են եղել տեղամասում հայտնի չէ, թե ինչ նպատակով, հարձակվել են կնոջ վրա.՚Արա, դու ով ես, հըլը անունդ ասաՙ: Այս իրավիճակից Կարինե Դավոյանն ավելի է վրդովվել եւ պահանջել է հանձնաժողովականներից` արձանագրել խախտումը` վկայելով, որ այդ մարդիկ տասնամյակներ շարունակ չեն բնակվում Հայաստանում: Ինչին ի պատասխան միայն Զուրաբյանի վստահված անձն է խոստացել, որ կփորձի այնպես անել, որ արձանագրություն կազմվի:

Իսկ այն բանից հետո, երբ տղաներից մեկը հանկարծ ճանաչել է տիկին Դավոյանին, որը դասավանդում է ինստիտուտում, հանձնաժողովի նախագահը մոտեցել է խախտումը նկատած կնոջը եւ տեղեկացրել, թե գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել եւ պետք չէ վրդովվել:

Թե ովքեր են եղել այդ երիտասարդները, որ վիրավորել են տիկին Կարինեին, նա դժվարացավ ասել, բայց մեկի անունը Հրանտ է եղել, եւ որեւէ փաստաթուղթ նրանք չեն ներկայացրել կամ հագուստի վրա չեն ունեցել:

Տիկին Կարինեն մեզ տեղեկացրեց նաեւ, որ իրենց մեկ այլ հարեւանուհի, որն արդեն Գերմանիայում դպրոցական երեխա ունի, կանոնավոր կերպով բոլոր ընտրություններին ՚մասնակցում էՙ, իսկ նրա մայրն ասել է, որ որքան պահանջում է, որ աղջկան ցուցակից հանեն` չեն հանում: Նա եւս այսօր ՚ընտրել էՙ եւ բնականաբար, Գագիկ Բեգլարյանի օգտին:

Ի դեպ, տիկին Կարինեն ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ իրենց ՚շենքի լիազորՙ Աիդան Հովհաննիսյանը ուղղակի տեռորի է ենթարկում բոլոր բնակիչներին, հատկապես թոշակառուներին, ինչ-որ բաներ է խոստանում, կոմունալ ծախսերը հոգալ եւ այլն` մեկ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սար•սյանին ընտրելու համար, հիմա էլ Գագիկ Բեգլարյանինՙ,- ասում է տիկին Կարինեն ու ավելացնում, որ խեղճ թոշակառուներն էլ իրենց երեխաների ու թոռների ապագան վտանգում են հանուն կոմունալ ծախսերի:

Այսօր էլ բավականին ակտիվ աշխատում է Աիդա Հովհաննիսյանը. թեեւ դեռ քվեարկության ավարտին 2 ժամ կա, իսկ Աիդան ՚խառնվածՙ զանգահարում է շենքի բնակիչներին ու պահանջում` գնալ ընտրության, եւ իր անհանգստությունը շենքի բնակիչներին բացատրում նրանով, որ իրեն ՚անընդհատ վերեւներից անհանգստացնում ենՙ:

ԼԻԱԶՈՐԸ ՏԵՌՈՐԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ
[17:55] 28 Սեպտեմբերի, 2008

Այսօր Վանդանանց 28 շենքի բնակչուհի Կարինե Դավոյանը իր քաղաքացիական պարտքը կատարելիս Շավարշյան անվան թիվ 40 դպրոցում տեղակայված 10/05 ընտրատեղամասում պարզել է, որ 20 տարի իրենց շենքում եւ ընդհանրապես Հայաստանում այլեւս չբնակվող հարեւաններն այսօր ընտրություն են կատարել. նրանց անվան դիմաց դրված են եղել ստորագրություններ:

Տիկին Կարինեն ակնհայտ կեղծիքի մասին բարձրաձայնել է, ինչին ի պատասխան, մի խումբ տղաներ, որոնք նստած են եղել տեղամասում հայտնի չէ, թե ինչ նպատակով, հարձակվել են կնոջ վրա.՚Արա, դու ով ես, հըլը անունդ ասաՙ: Այս իրավիճակից Կարինե Դավոյանն ավելի է վրդովվել եւ պահանջել է հանձնաժողովականներից` արձանագրել խախտումը` վկայելով, որ այդ մարդիկ տասնամյակներ շարունակ չեն բնակվում Հայաստանում: Ինչին ի պատասխան միայն Զուրաբյանի վստահված անձն է խոստացել, որ կփորձի այնպես անել, որ արձանագրություն կազմվի:

Իսկ այն բանից հետո, երբ տղաներից մեկը հանկարծ ճանաչել է տիկին Դավոյանին, որը դասավանդում է ինստիտուտում, հանձնաժողովի նախագահը մոտեցել է խախտումը նկատած կնոջը եւ տեղեկացրել, թե գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել եւ պետք չէ վրդովվել:

Թե ովքեր են եղել այդ երիտասարդները, որ վիրավորել են տիկին Կարինեին, նա դժվարացավ ասել, բայց մեկի անունը Հրանտ է եղել, եւ որեւէ փաստաթուղթ նրանք չեն ներկայացրել կամ հագուստի վրա չեն ունեցել:

Տիկին Կարինեն մեզ տեղեկացրեց նաեւ, որ իրենց մեկ այլ հարեւանուհի, որն արդեն Գերմանիայում դպրոցական երեխա ունի, կանոնավոր կերպով բոլոր ընտրություններին ՚մասնակցում էՙ, իսկ նրա մայրն ասել է, որ որքան պահանջում է, որ աղջկան ցուցակից հանեն` չեն հանում: Նա եւս այսօր ՚ընտրել էՙ եւ բնականաբար, Գագիկ Բեգլարյանի օգտին:

Ի դեպ, տիկին Կարինեն ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ իրենց ՚շենքի լիազորՙ Աիդան Հովհաննիսյանը ուղղակի տեռորի է ենթարկում բոլոր բնակիչներին, հատկապես թոշակառուներին, ինչ-որ բաներ է խոստանում, կոմունալ ծախսերը հոգալ եւ այլն` մեկ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սար•սյանին ընտրելու համար, հիմա էլ Գագիկ Բեգլարյանինՙ,- ասում է տիկին Կարինեն ու ավելացնում, որ խեղճ թոշակառուներն էլ իրենց երեխաների ու թոռների ապագան վտանգում են հանուն կոմունալ ծախսերի:

Այսօր էլ բավականին ակտիվ աշխատում է Աիդա Հովհաննիսյանը. թեեւ դեռ քվեարկության ավարտին 2 ժամ կա, իսկ Աիդան ՚խառնվածՙ զանգահարում է շենքի բնակիչներին ու պահանջում` գնալ ընտրության, եւ իր անհանգստությունը շենքի բնակիչներին բացատրում նրանով, որ իրեն ՚անընդհատ վերեւներից անհանգստացնում ենՙ:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64454

28 09 2008
blansh

՚ՈՐ ԼԻՄՈՒԶԻՆՈՎ ԷԼ ՏԱՆԵՔ, ՉԵՄ ԳՆԱՙ
[18:12] 28 Սեպտեմբերի, 2008

Մետրոյի Շենգավիթ կայանի հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչներից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրին, որ իրենց բակի ՚հեղինակավորՙ երիտասարդները այցելում են բնակիչների տներն ու նրանց համոզում մասնակցել ընտրություններին. ՚Սկեսուրս մեծ կին է, վատառողջ, ասաց, որ ի վիճակի չէ տանից դուրս գալու, իսկ այդ տղաներն ասացին, որ մեքենայով կտանեն, եթե իրենց թեկնածուին ընտրենքՙ,- պատմում է 41-ամյա Աիդան: Տղաները բնակիչներին չեն հայտնում իրենց թեկնածուի անունը, մինչեւ չեն համոզվում, որ բնակիչը պատրաստ է ընտրել նրան:

՚Սկեսուրս ասաց, որ եթե անգամ լիմուզինով էլ գան տանեն, չի գնա ընտրության: Այդ տղաները հասկացան, որ մենք ծախվող չենք, թեկնածուի անունը չտվեցինՙ:

Շենգավիթի մեկ այլ բնակիչ` 43-ամյա Ռաֆիկն ՚Ա1+ՙ-ին պատմեց, որ այդ նույն տղաները ամեն ընտրության ժամանակ աշխատում են որեւէ թեկնածուի օգտին: ՚Նրանց անունն արդեն թաղում հայտնի է որպես քաղաքական պոռնիկներ, դրա համար էլ բոլոր թեկնածուները նրանց են դիմում ընտրությունների ժամանակՙ,- ասում է Ռաֆիկը:

՚Ա1+ՙ-ի լրագրողը կեսօրին շրջել է Շենգավիթի մի քանի ընտրատեղամասերում. եւ ի տարբերություն կենտրոն համայնքի մասնավորապես` 12/12, 12/27 եւ 12/28 ընտրատեղամասերում խաղաղ մթնոլորտ էր տիրում, բակում մարդիկ չէին կուտակվում: Իսկ համայնքի ագանու ամենաերիտասարդ թեկնածուի` 23-ամյա Ռոման Սարոյանի նախընտրական շտաբի դիմաց մոտ տասնյակ մեքենաներ էին կայանած, շտաբի ներսում եւ մուտքի մոտ հավաքվել էին թաղի ՚լավՙ տղերքը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64455

28 09 2008
blansh

ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻՑ ՚ԶԳՈՆՈՒԹՅԱՆՙ ՇՆՈՐՀԻՎ
[18:51] 28 Սեպտեմբերի, 2008

Մինչ Արարատ Զուրաբյանի շտաբից վստահեցնում են, որ ընտրություններն ընթանում են խայտառակ կեղծիքներով, նրա մրցակցի, հանրապետական Գագիկ Բեգլարյանի շտաբից ՚Ա1+ՙ-ին տեղեկացրին, որ ընտրությունների ընթացքը գնահատում են նորմալ, ՚թեեւ եղանակային պայմանների պատճառով մինչեւ ժամը 16.00-ն ընտրողների ակտիվությունը բավարար չի եղելՙ: Բեգլարյանի շտաբում սակայն վստահ են, որ քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտին ընտրողների ակտիվ մեծամասնությունն իր ընտրությունը կատարած կլինի:

Ինչ վերաբերում է մրցակցի շտաբի տարածած տեղեկություններին, թե Զուրաբյանի վստահված անձինք ծեծի են ենթարկվում, կամ դուրս են վռնդվում տեղամասերից, Բեգլարյանի շտաբում նման տեղեկություններ չունեն, եւ բացատրություն տալ այդ կապակցությամբ չցանկացան. միայն ասացին, որ եթե կան նման փաստերի ձայնագ‎րություններ, կամ տեսագրություններ, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին: Փոխարենը, Բեգլարյանի շտաբում ահազանգեր են եղել, որ ՚տարբեր տեղամասերում Զուրաբյանի կողմնակիցները փորձել են սադրանքներ կազմակերպել, սակայն չի հաջողվելՙ: Կոնկրետ տեղամաս շտաբում չնշեցին:

Իսկ մեր հարցին, թե Գագիկ Բեգլարյանը մտավախություն էր հայտնել, որ ընդդիմությունը կարող է կեղծել ընտրություններն. այսօր իրենց կասկածները հիմնավորվե՞լ են, թե փարատվել, շտաբից ասացին, որ իրենց հաջողվել է խուսափել կեղծիքներից միայն իրենց վստահված անձանց զգոնության շնորհիվ:

Շտաբում անհամբեր սպասում են ընտրությունների ավարտին եւ քվեարկության արդյունքներին:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64456

28 09 2008
garik

Լավ, հետո? Միթե այսպես անուժ ենք այս անարժանների դեմ, միթե ոչ մի ելք չկա: Ես հասկանում և գնահատում եմ ընդդիմության կտրուկ միջոցների չդիմելու քաղաքականությունը, բայց միթե այլ ելք չկա: Միթե շարունակ այսպես անարժանապատիվ ենք ապրելու: Ի միջի այլոց Իտալիայի սահմանադրությունը որպես ամենաառաջին և ամենակարևոր իրավունք սահմանում է մարդու արժանապատվությունը: Ամերիկյան սահմանադրության հիմնարար իրավունքները բոլորովին այլ են: Մենք ոչ սա ունենք, ոչ էլ մյուսը:

28 09 2008
Վահագն Ղուկասյան

Գարիկ ջան կա! հաստատ կա!!! դրա համար անհրաժեշտ է չհուսահատվել ու համբերություն!!!
Ի դեպ այսօր մեկ ուրիշ ֆորումում մեր ակտիվ երիտասարդներից մեկը նույնպես հոսահատ տոնով մի-քանի տող գրեց, իսկ իրեն ուղված բազմաթիվ պատասխաններից, հատկապես ինո դուր եկավ մեկ այլ ակտիվ երիտասարդի պատասխանը, որում հիշեցրեց հանրահավաքի ժամանակ պարոն նախագահի եւ մասնակիցներ երկխոսությունը`

– Կանգնած ե՞ք:

– Այո՜:

-Մինչև վե՞րջ:

– Այո՜:

– Ես էլ եմ կանգնած՝ մինչեեեեեեեեեեեեեեեեեվ վերջ: Պայքար, պայքար մինչև վերջ:

Մինչև վերջ ուրեմն՝ մինչև վերջ: Համբերություն է պետք ու այ այս փոխադարձ խոստմանը տեր կանգնել:
Ստորեւ գրված (մգացված շրիֆտով) այսօր մեր ակտիվ

28 09 2008
HIMA

100% kangnats enq.

ՍԿԶԲԻՑ ՔԵԶ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՔԵԶ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ՔԵԶ ԾԵԾՈՒՄ ԵՆ, ՀԵՏՈ ԴՈՒ ՀԱՂԹՈՒՄ ԵՍ:

ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ

29 09 2008
hayrenaser

Partvec Zurapyan-e!

Haghtec hayrenaser Hayastan-e.

Kecce levonazerc Hayastan-e.

Iskapes shat urakh em yev hpart!

29 09 2008
HH glkhavor Tatar-Monghol

Partvec Zurapyan-e!

Partvec Azat ankakh Hayastan-e!

Haghtets Hayastani sev apagan!

Haghtec sapraglukh Tatar-Mongholstany-e.

Kecce serjarobayin strukneri Hayastan-e.

Araj strukner!!! Araj depi andund!!!

29 09 2008
ann

Այստեղով անցել են թուրքերը…
Այստեղ հայերը կեղծել են ընտրություւները…

29 09 2008
Hayrenaser

Srikaneri partutyune petk a tonakatarel.

Minchev tareverj levonazerc Hayastan. Aylntranq chka!

29 09 2008
blansh

ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ՉՓՈԽՎԵՑԻՆ
[10:33] 29 Սեպտեմբերի, 2008

Սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն եւ Նոր Նորք համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Կենտրոն համայնքում առաջադրվել էին գործող թաղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանը եւ 1996-2002թթ. համայնքը ղեկավարած, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Ընտրությունները անցան բավական լարված մթնոլորտում: Արարատ Զուրաբյանի շտաբը երեկ բազմաթիվ ընտրախախտումների մասին ահազանգեց: Ինչեւէ, արդեն հրապարակվել են ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնը պահպանել է Գագիկ Բեգլարյանը, որը ստացել է 22369 ձայն: Ըստ ԿՀԸ-ի պաշտոնական կայքի Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկել է 8085 ընտրող: 1117 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ընտրություններին մասնակցել է 31691 ընտրող, մինչդեռ կենտրոնը ուներ շուրջ 91000 հազար ընտրող: Նախորդ` 2005թ. ընտրություններում, Կենտրոն համայնքում ընտրության էր գնացել շուրջ 38000 ընտրող:

Նոր Նորքում համայնքի ղեկավարի ընտրություններում պայքարում էին գործող թաղապետը` Դավիթ Պետրոսյանը եւ Մելիք Գասպարյանը: 2 թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ էին, սակայն կուսակցությունը պաշտոնապես սատարել էր միայն Դավիթ Պետրոսյանին: Նոր Նորքում եւս ընտրողները պասիվ են եղել: 93500 ընտրողներից միայն 29395-ն են մասնակցել ընտրության: 16913 ձայն ստացել է Դավիթ Պետրոսյանը, իսկ նրա մրցակիցը` Մելիք Գասպարյանը, արժանացել է 10982 քվեի:

Այսպիսով, 2 համայնքներում էլ գործող թաղապետերը պահպանել են իրենց պաշտոնները:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64466

29 09 2008
blansh

ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ՀՀԿ-Ն
[10:58] 29 Սեպտեմբերի, 2008

Երեկ Շենգավիթ համայնքում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրված 15 ավագանիներից 10-ը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից են: Մյուս 5 թեկնածուներից 3-ը անկուսակցական են: Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցություններն ունեն մեկական ընտրված ավագանի:

Երեկ կեսգիշերից հետո ընտրված ավագանիներից մի քանիսը իրենց հաղթանակը տոնում էին հրավառությամբ, նրանից մեկն էլ ավելի մատչելի միջոց էր գտել. նորաթուխ ավագանին իր ընկերների հետ մեքենաներով շրջում էր բակից բակ` ձայնային ազդանշաններով խանգարելով շենգավիթցիների քունը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64467

29 09 2008
blansh

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ՄԵԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ
[11:53] 29 Սեպտեմբերի, 2008

Երեկ Կենտրոն համայնքում տեղի ունեցան ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների`համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը:

Ավագանու ընտրված 15 անդամներից 6-ը Հանրապետական կուսակցությունից են, 5-ը` անկուսակցական: ՚Բարգավաճ Հայաստանՙ, ՚Հայ Յեղափոխական դաշնակցությունՙ, ՚Ազգային Միաբանությունՙ եւ ՚Հայոց Համազգային շարժումՙ կուսակցություններից ընտրվել են մեկական ավագանու անդամներ:

ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Նոր Նորք համայնքում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրությունները կարելի է ՚ոչ քաղաքականՙ համարել, քանի որ սա միակ համայնքն է, որի ընտրված ավագանիների անդամների մեծամասնությունն անկուսակցական է:

36 ավագանու անդամի թեկնածուներից ընտրվել է 4 Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, մեկը` ԲՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից, մյուս 11 ընտրված անդամները անկուսակցական են:

Նշենք, որ Նոր Նորքում երեկ վերընտրվեց գործող թաղապետ ՀՀԿ-ական Դավիթ Պետրոսյանը:

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64471

29 09 2008
lilit

Տոնեք ձեր հաղթանակը ստրուկների, խաբեբաների, այլասերվածների թափոր: Դուք արժանի եք դարվինյան տեսությունը հաստատող ՍՍ -ՌՔ զույգին և նրանց կլանին: Ղարաբաղից հետո Հայաստանն են ծախելու, իսկ դաշնակները հաղթանակներ են տոնում:

29 09 2008
Hayrenaser

Yerb cez asum eyi marti mekic heto inqzinq levonakan kochogh cankacac anc es erkrum tegh chuni,cicaghum eyik.

Nayek verchi 1.5 amsva im gracnere. Amen mek kanxatesum irakanutyun e darnum. Vor xelk-i chi ashek dser verj-e inqnazercum a, mah arands harutyan.

Hayrenaser serundner vrej en lucum cezanic 1988-2008 cer vojirneri hamar. Isk im yeraz-e mekn a. Mi hat lav cecel Levon kochyal cerunun. tareverjin anhaytanaluc, tan pakveluc araj.

Ararat Zurapyani dem haxtanak-e hamayn Hayutyan haxtanakn a! Araj depi levonazerc Hayastan,hastatun qaylerov! Varvek levonaharner!

29 09 2008
Hayk

Իրավիճակ.

Երկու հոգի կռվում են:
Մեկը զինված է, ստոր, տականք եւվ գող, մյուսը՝ անզեն է, չի ընդունում բռնություն եւ ուզում է հաղթել արդար պայքարում:
Մեծն նաստրադամուս Hayrenaկer-ը կանխատեսել էր, որ զինվածը հաղթելու է: Մարտի 1-ին էլ էր «կանխատեսել», որ ինչքան ասես արյուն կթափեն… Շատ խելոք ա, էհ…
Պայքարը անհավասար է, որովհետեվ դիմացինը ոչ մի սահման եւ օրենք չի ճանաչում, բայց հենց դա էլ ավելի հաստատակամ է դարձնում մեզ: Ինչ ՞ապացուցվեց էս ընտրությւոններով՝ որ գազանը, գազան ա …Դե ուրեմն ճշտենք պայքարի միջոցները…
Պայքար, պայքար մինչեւ վերջ:

29 09 2008
lilit

“Հայրենասեր” հորջորջվող,
քո ավազակապետությունը քանիսով է ծախվել թուրքերին: Դուք ոչ թե Լեվոնի, այլ Հայաստանի դեմ եք պայքարում: Ձեր նմանների համար հայրենիք և հայ գոյություն չունի, ձեր նմանների պայքարը փողի և իշխելու պայքար է: Արդեն ծախում եք գրաված տարածքները 5 միլիարդով, հետո ձեր հայրենի Ղարաբաղը ռեֆերենդումով` 10 միլիարդով, հետո կգա Հայաստանի հերթը: Հետո դուք կսատկեք այդ բոլոր փողերը չհասցնելով լափել: Իսկ մենք ձեր դեմ անվերջ պայքարելու ենք և աստված տա, որ տեսնենք ձեր վերջը: Եվ Հայաստանը լքենք ոչ թե մենք, այլ ձեր նման գավառական տգետները, որոնք մեր Հայրենիքից իրենց նախանձոտ մանկության վրեժն են հանում: Դեռ հոշոտելու եք իրար, դաշնակների, ԱԽՔ-ի ու մյուս հայրենադավ, փողի ու իշխանության մոլուցքով տարված տականքներին էլ ձեր հետ:
Միևնույն է, ձեր նմանների վերջը գալու է:

29 09 2008
Hayrenaser

Shat jishd usta Hayk Xorenaci.

Մեկը զինված է, ստոր, տականք եւվ գող

Mart-i mekin sranq levonakannern eyin vor qandecin talanecin Yerevane…

մյուսը՝ անզեն է, չի ընդունում բռնություն եւ ուզում է հաղթել արդար պայքարում

Marti mekin sranq mer heros vostikannern eyin, mer heros Hay zinvorn er, voronq HHSh-akan borenineric joghovrdin pashtpanelu jamanak, tvecin 2 nahatak yev bazmativ viravorner.

Isk im kanxatesumnere sksvel en miayn Ogostos-in voch avel ush voch avel shut.
Amen mi kanxatesum irakanacel a.
Maqrazercenk mer hayreniq-e, amen gnov, levonakan cancer-ic!

Depi levonazerc Hayastan!

29 09 2008
HH glkhavor Tatar-Monghol

Apres o im Hayrenaser struk,

Lav es ashkhatum. Ay yete mi qich shat linein qo nman hlu-hnazand hpatakners, apa minchev hoktemberi verj kunenayinq Levonazerts Hayastan, bayc qani vor du menak es, apa haziv el te minchev tareverj hascnenq ays aznvabaro gortsy.

Araj depi levonazerc Hayastan!!!

29 09 2008
lilit

Սիրելի “Հայրենասեր”,
հիանալով ձեր արտահայտած ողջախոհ մտքերով և սթափ դատողությամբ, այնուամենայնիվ ուզում եմ ճշտել մի փոքր մանրուք, արդյոք ձեր նման կարդացած, կանխատեսումներ անելու մեծ օժտվածություն ունեցող անձը, որին անգամ Նոստրադամուսը կնախանձեր, սովոր է “քաղցկեղ” բառը միայն իր այլալեզու տարբերակով օգտագործել, թե կարծում եք դրանով շեշտում եք մեր անհաղթահարելիության փաստը:

29 09 2008
Hayrenaser

Sireli Lilit,

Yes huzvac em, yes anaknkali em ekac, September-i 29-e im kyank-i amenabaxtavor or-n a vor HHShakan mi hasarak pornik inc sorvecrec kaghckegh bar-i imast-e. Matenadarani avelacu Levon papik-e inchkan lav a sovoracrel kez Hayerene.

Yes…. zkacvac em. Barer chkan artahaytelu im hiacmunk-e.

Du…. haxtel es!

29 09 2008
lilit

Կարիք չկա շնորհակալություն հայտնելու սիրելիս: Քո կյանքն էլ այդպես է դասավորվել, Ղարաբաղյան քո ծննդավայրում քեզ այդպես են սովորեցրել: Եթե ուզում ես կարող եմ “պոռնիկ” բառի մի քանի մեղմասություններ (euphemisms) էլ քեզ սովորեցնել, որ օգտագրծես մորդ դիմելիս: Տես արդեն քանի բառ սովորեցիր Լևոն պապիկի սաներից:

29 09 2008
HH glkhavor Tatar-Monghol

Strukis khndrum em mi neghacreq, na shat lav ashkhatum e, bayc es verjers sksel e qich hayhoyel dzez, ay levonaharner!!!

29 09 2008
ann

Լիլիթ ջան խոզերի առաջ մարգարիտներ շաղ մի տուր։ Խոզը մնումա խոզ։

29 09 2008
lilit

Ասեմ, որ շատ հաճելի են ann-ի և նույնիսկ HH glkhavor Tatar-Monghol-ի կարճլիկ մեկնաբանություննրը: Երբեմն, նույնիսկ բլոգում, երբ տեսնում եմ մեր համերաշխությունը, սկսում եմ մտածել, որ գուցե իսկապես կկարողանանք հաղթահարել մեր գենետիկական թերություններն ու թերարժեքության բարդույթները: Կամ գուցե մեզանից որոշները արդեն հաղթահարել են: Մի ստրկամիտ մասնագիտությամբ բժիշկ, որը Հայաստանի այս իրավիճակի ամենահմայիչ բանը համարում էր այն, որ կարող է մեքենայով խախտումներ անել ու փող տալ ու գնալ ինձ ասաց, որ Հայաստանում միշտ այսպես է լինեու, քանի որ սա Ֆրանսիա չի, մենք էլ ֆրանսիացի չենք, ես վիրավորվեցի մինչև հոգուս խորքը: Պետք է պարծենալ ոչ թե մեր հազարամյա պատմությամբ, այլ մեզանով, իսկ մեզանով պարծենալու համար, ինքներս էլ գիտենք, որ պետք է նաև ներաշխարհի հետ կապված խնդիրներ հաղթահարենք:

29 09 2008
HIMA

Lilit jan, aydpisi txmarner bolor azgerum el kan, bayc kan nayev hakaraky mtatsoxnery, voronq inchpes yev bolor azgerum poqramasnutyun en kazmum. Lav mardik amenur qich en, parzapes menq barduytavorvats enq nranov, vor mer mot lav mardik araj chen gnum, ayl gluxnery kax gorts en anum. Isk ay vatery gnum em araj, darnum em avagani, heto taxapet, heto deputat, heto el avazakapet.

30 09 2008
Hayk

Struk-ին

Մարտի 1-ին մեր հերոս ոստիկանները չէին կրակում ժողովրդի վրա, այլ սափրագլուխները եւ ղարաբաղից ու վրաստանից բերված օտարները: Իսկ ուր՞ են զինված ցուցարարները, գոնե մի հոգու չգտան, որ դատեին…

Անտեղյակ մարդ էս երեւվում, իսկ ավելի ճիշտ՝ շատ լավ էլ տեղյակ ես, ուղղակի պոռնիկի զավակ ես, քո տերերի նման:Մուսուլմանի պես առանց աչք թարթելու սուտ եք խոսում: Ի դեպ հենց սրանով եք տարբերվում հայերից:

Ի դեպ կանանց նկատմամբ քո անսահման թույնը քո ինպոտենտության հավաստի նշանն ա, քուրս…

Սիրելի ժողովուրդ, դուք սխալվում եք, սա ղարաբաղցի չի ՝ աղբար ա, վաղուց էի նկատել, վերջին գրածի մեջ էլ sorvecnel բառն է օգտագործել: Ինչքան ռք-ն կթարգի «գնհատել » ասել էնքան էլ աղբարը՝ «սորվեցնել»… Սրանք եթե երկար մնան, հայերենը կմեռնի…

Դե ուրեմն, պայքար, պայքար մինչեւ վերջ տգետների եւ թուրքի մնացուկների դեմ…
Թույլ չտանք, որ հազարամյակներից 21-րդ դար հասած հայ արյունը Երեւվանի փողոցներում թափողները անպատիժ մնան…
Իհարկե, հաղթելու ենք!!!!!!!!!

30 09 2008
Ararat

Ete @ntraxaxtumner nuynisk exel en ev dranq i vnas en HHSH-in uremn chisht el arel en.
Azat, anqyor Hayastan!

30 09 2008
Ararat

Haxtelu enq!!!

P.S. : Mi meshok cement
looool

30 09 2008
Hayk

Արարատ դու հաստատ թուրքիայի կողմի արարատն էս…

30 09 2008
lilit

Խնդրում եմ այս տխմարներին մի պատասխանեք, բայց այնուամենայնիվ ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք մի փաստի, որը թերևս բոլորս էլ նկատել ենք: Նայեք իշխանամետ մեկնաբանություններին, որոնք ավելի քան խոսուն են և նայեք ընդդիմադիր մեկնաբանություններին: Իրենց տերերի նման անկիրթ, գռեհիկ, այլադավան, հայի ու Հայաստանի նկատմամբ ատելություն է թափվում նրանց “փաստարկներից”: Իսկ մենք, միգուցե շատ բան չենք հասկանում քաղաքականությունից, բայց սիրում ենք մեր երկիրը և ցավում նրա համար: Եվ բոլորս ուզում ենք օր առաջ տեսնել մեր հայրենիքը մաքրված տերերից ու նրանց ստրուկներից: Մի խոսքով, ես հպարտանում եմ մեզանով:

4 10 2008
Դանիել Իոաննիսյան

Ժողովուրդ, ես այդ օրը շենգավիթում էի, որտեղ ավագանի էին ընտրում: Եվ նույնիսկ մեր մոտ տիրում էր без 5-и минут безпредел!… Ուղակի, ի գիտություն…

5 10 2008
Hayrenaser

hargeli pornik lilit,

Du ko gordz-ov zpaghvi , “qaxbantarkyalnerin pogh havaqi, menk el mer gords-ov

5 10 2008
Hayrenaser

Haykush?

Krkin harbel es?,

Mart-i meki amboghj patskhanatvutyun-e enknum a HH Glxavor Monghol Levon Ter Petrosyan-i vra. Nra hramanov hazaravor harbac, narkoman, ZINVAC cucararner, Nikol Pashinyan-i Myasnik-Sasun strkacac-zombiacac anasunneri arajnordutyamb, Hay zinvor-in Hay vostikan-in khabelu yev spannelu, Yerevan-e qandelu arajin (yev verjin) porc-e katarecin, vor-e shnorhiv HH naxagah Kocharyan-i hetevoghakan qaylerun, jzmvec mi orva mej, yev kriminalnere, Park Astutzo, bantarkvecin, yev Hayastan-e ayd medz vtang-ic prkvec.

HH glxavor Monghol Levon-e mi or petakan orenq-ov kam zhoghovrd-i ardarutyamb patjvelu a ir gorcac mec davachanutyan hamar. Ed or-e mer nororya Mayis 28-e mer nororya Sardarapat-n a linelu!

levonakan veracnogh-e Hayreniq-i arzhani zavak e!

5 10 2008
Դանիել Իոաննիսյան

“Հայրենասեր”, կարաս տաս հայրենիքի և հայրենասիրության սահմանումները?

6 10 2008
Ararat

zzzzzzzzzz

6 10 2008
Ararat

@lilit

Vor etqan sireir qo erkir@ , cheir mti blogum hayreniqid dem xosair.

6 10 2008
Դանիել Իոաննիսյան

“Արարատ”, դու նույն “Հայրենասեր”-ն ես?

Եթե այո, ապա տուր հայրենիքի և հայրենասիրության սահմանումները:

8 10 2008
Ararat

zzzzzzz

8 10 2008
Ararat

Voch Daniel Ioannisyan, es Hayrenaser nickov@ chem.
Es karam tam, asa du karanair, u tvarkeir ovqer en hayreniqid herosner@ u ov inchi hamar e heros!!!

14 05 2009
Ratak

misht vonc exela nenc el ksharunakvi

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: