Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որը վարող ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը հավաքվածներին դիմեց “Հայաստանի ազատ քաղաքացիներ, Հյուսիսային պողոտայի տերեր, Հայ Ազգային կոնգրեսի անդամներ” բառերով: Ողջունելով բոլորին՝ նա ասաց, որ այս հանրահավաքը նվիրված է հաղթանակին ավելի մոտենալուն, եւ հանրահավաքի պատճառներից մեկը Կենտրոնի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի քարոզարշավին նպաստելն է: Նա շեշտեց, որ Կենտրոնի թաղապետի ընտրությունները ոչ թե նրա ընտրությունը եւ հաղթանակն է լինելու, այլ Հայ Ազգային կոնգրեսի:
Ապա ելույթ ունեցավ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նույնպես նշեց, որ սա ոչ թե թեկնածուի, այլ Կոնգրեսի հաղթանակն է լինելու եւ կասկած չունի, որ Հայ Ազգային կոնգրեսը հաղթելու է: “Եթե դուք մեր հավաքատեղիները սահմանափակում եք, մեզ թույլ չեք տալիս ուզած տեղերում հանրահավաք անել, դրանով մեծացնում եք հիասթափությունը ժողովրդի` ձեր նկատմամբ”,- դիմելով իշխանություններին՝ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Հանրահավաքը շարունակեցին քաղբանտարկյալների կայանք եւ հայտարարեցին իրենց միացմանը Հայ ազգային կոնգրեսին: Իսկ ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարո Կարապետյանը խոսեց ավագանիների անուններից` ներկայացնելով իր ընկերներին, ապա հրապարակվեց 12 ավագանու թեկնածուների անունները: Նշենք, որ Լեւոն Զուրաբյանը իր ելույթի ժամանակ հրապարակ մտավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ում ողջունեցին ծափողջույններով եւ “Լեւոն նախգգահ” վանկարկումենրով: Հիշեցնենք, որ մինչեւ հանրահավաքը ոստիկանության աշխատակիցների կուտակումներ էին ողջ կենտրոն համայնքում:
Հիմա հանրահավաքի վիդեոների մոնտաժման վրա ենք աշխատում, քիչ հետո դրանք արդեն Ա1-ի youtube-ում ու բլոգում կդնեմ: Սպասեք մի փոքր:
ԸՆԴՀԱՏԵՑ ԼԵՎՈՆԻ ԵԼՈՒՅԹԸ
[20:30] 26 Սեպտեմբերի, 2008
Այս պահին հանրահավաքը շարունակվում է քաղբանտարկյալների հայտարարությամբ: Այսօր բոլոր անազատության մեջ գտնվողները, նրանց ընտանիքները հայտարարում են, որ պաշտպանում են Արարատ Զուրաբյանին եւ միանում են Ազգային կոնգրեսին: Անազատության մեջ գտնվողների անունից հանդես եկավ Ալիկ Ազումանյանի Մելիսա Բրաունը եւ քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի կինը: Մելիսա Բրաունին այսօր նվիրեցին Ալեքսանդր Արզումանյանի լուսանկարով վերնաշապիկ: Նա էլ ողջունելով բոլոր հավաքվածներին շնորհակալություն հայտնեց` իր ՚սիրելիին նվիրելուՙ համար: Այնուհետեւ քաղաբանտարկյալների կանայք եւս հայտարարեցին, որ միանում են Հայ ազգային կոնգեսին եւ վստահեցրեցին, որ այս սրբազան պայքարի համար պատրաստ են նույնիսկ չխնայել իրենց կյանքը: ՚Մենք դանդաղ, բայց վստահ քայլերով գնալու ենք առաջՙ,-ասացին:
Արամ Մանուկյանը, որ վարում է հանրահավաքը, շարունակեց նշելով, որ քաղբանտարկլայները այսօր պայքարի ոգին են եւ այսօրվա կարեւոր քաղաքական դեմքերն են, իրական հերոսները, որոնք ուշ թե շուտ պիտի հայտնվեն ազատության մեջ եւ շարունակեն այդ պայքարը: Ելույթ ունեցավ նաեւ Հայ ազգային կոնգեսին միացած Հրաչյա Սարգսյանը /՚Նոր Ժամանակներՙ/:
Այսօր հանրահավաքին Հայ ազգային կանգրեսը հրապարակեց իր 12 ավագանու թեկնածուների անունները, եւ ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարո Կարապետյանը խոսեց ավագանիների անուններից` ներկայացնելով իր ընկերներին:
Լեւոն Զուրաբյանը իր ելույթում հայտարարեց, որ իշխանությունները առնվազն հիմարություն են արել, որ իրենց դուրս են արել Ազատության հրապարակից եւ շատ ավելի հարմար տեղ են տվել հանրահավաք անցկացնելու համար` նկատի ունենալով Հյուսիսային պողոտան: Հենց այդ խոսքերի ժամանակ հրապարակ մտավ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ Զուրաբյանի ելույթը ընդհատվեց, ժողովուրդը սկսեց վանկարկել ՚Լեւոն, նախագահՙ: Առաջին նախագահին ողջունելոց հետո Լեւոն Զուրաբյանը կարողացավ շարունակել իր ելույթը` ասելով, որ Կենտրոն համայնքի ընտրություններով հայ ժողոովւրդը սկիզբ է դնելու իր ընտրական հաղթանակներին:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64429
ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ
[20:02] 26 Սեպտեմբերի, 2008
Հյուսիսային պողոտայում այսօրվա հանրահավաքը վարում է ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը: Նա հավաքվածներին դիմեց հետեյալ բառերով` Հայաստանի ազատ քաղաքացիներ, Հյուսիսային պողոտայի տերեր, Հայ Ազգային կոնգրեսի անդամներ:
Ողջունելով բոլորին՝ նա ասաց, որ այս հանրահավաքը նվիրված է հաղթանակին ավելի մոտենալուն, եւ հանրահավաքի պատճառներից մեկը Կենտրոնի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի քարոզարշավին նպաստելն է: Նա շեշտեց, որ Կենտրոնի թաղապետի ընտրությունները ոչ թե նրա ընտրությունը եւ հաղթանակն է լինելու, այլ Հայ Ազգային կոնգրեսի:
Արամ Մանուկյանը նախապես մեջբերեց Ընտրական Օրենսգրքից հատվածներ՝ նշելով, որ այսօրվա միջոցառումը, թեեւ քաղաքապետարանը չի արտոնել, սակայն լիովին տեղավորվում է օրենքի շրջանակներում եւ այն անօրինական համարել չի կարելի:
Արամ Մանուկյանը ներկաներին նաեւ վստահեցրեց, որ այն խոսակցությունները, թե շարժումը մարում է, իրականությանը չեն համապատասխանում, եւ այս շարժումը չի կարող մարել, քանի որ կազմված է հաղթած եւ վստահ մարդկանցից:
Արամ Մանուկյանից հետո ելույթ ունեցավ Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նույնպես նշեց, որ սա ոչ թե թեկնածուի, այլ Կոնգրեսի հաղթանակն է լինելու եւ կասկած չունի, որ Հայ Ազգային կոնգրեսը հաղթելու է: ՚Եթե դուք մեր հավաքատեղիները սահմանափակում եք, մեզ թույլ չեք տալիս ուզած տեղերում հանրահավաք անել, դրանով մեծացնում եք հիասթափությունը ժողովրդի` ձեր նկատմամբՙ,- դիմելով իշխանություններին՝ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանի ելույթից հետո Արամ Մանուկյանը ասաց, որ այստեղ են գտնվում միջազգային դիտորդներ, նրանց շնորհակալություն հայտնեց` հուսով, որ ընտրություններում իրենց պարտքը ուշադիր կկատարեն եւ կնպաստեն նրան, որ խախտումներ չլինեն: Հանրահավաքը շարունակվում է:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64425
1 milion mard voghoghel a Hyusisayin-e!
Sharqer erkarum en minchev Shengavit. Payqar-e mtel a vchrakan pul!
Septemberi 28-in Ararat-e partvelu a!
ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ
[17:48] 26 Սեպտեմբերի, 2008
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է մեր երկրում գտնվող իր քաղաքացիներին, որ այսօր ժամը 18.00-ին Հյուսիսային պողոտայում ընդդիմությունը չարտոնված հանրահավաք է անցկացնում, որից հետո կարող է լինել բողոքի երթ Երեւանի կենտրոնական փողոցներով: Հաշվի առնելով իրավիճակի անկանխատեսելիությունը` Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ բոլոր քաղաքացիներին այսօր երեկոյան զգույշ լինել Երեւանի Կենտրոնում գտնվելիս:
՚Մենք կուզենայինք հիշեցնել Ամերիկայի քաղաքացիների, որ նույնիսկ խաղաղ նպատակներ ունեցող ցույցը կարող է վերաճել առճակատման եւ ուղեկցվել բռնությամբ: Ուստի կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին` խուսափել ցույցի անցկացման վայրին մոտ գտնվելուց եւ զգույշ լինելՙ,- ասված է հաղորդագրության մեջ:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=64407
Այո դժվար է։ Ոչ ոք չէր էլ սպասում, որ հեշտ է լինելու ։ Կյանքը պայքար է դարձել։ Բայց մենք ժպտում ենք…
Ո՞ւր են վիդիոները, ու՞ր են։
Զավեշտալի էրլսել,թե ինչպես ԿԳԲ-ի նախկին ղեկավար`Շահնազարյանը խոսում է մարդու իրավունքներից ու դեմոկրատիայից:)
Շարունակելով Դավիթի միտքը,շարժման ընթացքը լինելու է հետևալը
Ազատության հրապարակից-Ազատության Պողոտա-Ազատության նրբանցք-
Ազատության տուպիկ:)
Sireli Blansh shat shnorhakal enq qezanic. Or@ 10 angam mtnum em ays kayq@ , vorovhetev miayn aystexic karox enq normal texekutyun staal. Astvac varcahatuyc klini ays mec gorci hamar. Yerbeq chem kaskacel, dzhvar e bayc haxtelu enq yev ta astvac 1 or shut bolors veradarnanq mer qaxcr u sireli hayreniq@. PAYQAR, PAYQAR MINCHEV VERG.
Osan hetaqrqir e te or@ 10 anga kayq mtnelov ,vonc piti hxtenq?en el erb hayreniqic durs eq?
Yes el im zevov em im ognutyun@ cuyc talis sharzhman@, tarberakner@ shat shat en yev chem karox manramasnel amen inch. Yete du iroq sirum es qo hayreniq@ apa heravorutyun@ kap chuni hayreniqic heru es te hayreniqum es. Yev havatacac exir vstah em vor haxtelu e ays sharjum@, vorovhetev hayreniqic durs gtnvoxner@ aveli lav en tesnum te inch e katarvum irakanum.
Ha mi ban el asem, miayn spyurqahayeri shnorhiv er, vor jisht texekutyun@ taracvec hayastanum Marti 1-i depqeri het kapvac.
Եթե մարդը ուղեղ ունի մտածելու, եթե մարդը կարող է կարդալ, լսել, հասկանալ և վերլուծել այսօրվա իրականություը և վերջապես ըմբռնել, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում, դրա համար պետք չէ անպայմանորեն Հայաստանւմ ապրել, այլ ուղղակիորեն խելք ունենալ և ազատամիտ ու ազատասեր լինել: Ստրուկներն ու ապուշները ամեն տեղ էլ նույնն են:
Erekva hanrahavaqy ahagin durs ekav, chnayats vor qich mard kar. Manavand hanarahavaqic heto texi unecox yergn u pary. Kartses te minchmartimekyan Hayastanum lineinq – borenineric azatagrvats azatutyan hraparakum. Joxovurd amsi 17-i hanrahavqi ory amenayn havanakanutyamb kapvats e adrbejanum naxagahakan yntrutyunneri het kapvats. Qani vor ayntex e sovorakan dictatura u eli yntrutyunnery kextsvum en, apa da lracucich larvatsutyun e mtcnelu regionum. De vrastani masin el chem asum. Karch asats indz tvum e vor sharjman arajnordutyuny votqy kax e gcum, vorpeszi regioni myus tej keterum iravchaky maximal handartvi, vorpeszi menq sksenq mer vchrakan gortsoxutyunnery.
Inchpes mer sireli u hogexangarvats Hayrenasern er asum
Minchev tareverj anserj Hayastan 🙂
Yaaaaaaa et vonc?
Ba a1 plus@?
Harcerd lav chi haskacvum “verlutsox”.
Վերլուծողը երևի որոշ tip-եր է կարդաել բլոգում գրելու կանոնների մասին և ընկալել միայն սեղմ գրելու պահը: Պետք է գրել նաև պարզ, մատչելի և գերադասելի է գոնե միջին գրագիտության և ոչ փողոցային հայերենով: Ձեզ իհարկե չեմ մեղադրում մյուս պահանջերը չկատարելու համար բայց բոլորովին չի հասկացվում, թե ինչ եք ուզում ասել:
Ուզում եմ մի բան հարցնել բոլորին, ով է Մարկ Գրիգորյանը, որը իր բլոգում շատ անտեղյակ բաներ է գրում ԵՊՀ-ի դասախոսների աշխատանքից ազատվելու հետ կապված: Եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ լուսավորեք ինձ:
Գարիկ ջան, Մարկ Գրիգորյանը պրոֆեսիոնալ կրագրող է, «Համագործակցություն եւ ժողովրդավարությունՙ հասարակական կազմակերպության նախագահն» էր: 2002թ.ի հոկտեմբերին իր նկատմամբ մահափորձ կատարեցին (հրաշքով փրկվեց: Մինչեւ հիմա էլ մարմնում դեռ նռնակի բեկորներ կան, որոնց հեռացնելը վտանգավոր է), պատճառը` անգլիական թերթերից մեկի համար «Հոկտեմբերի 27» մասին լուրջ հոդված էր պատրաստում:
Մարկի մասին բազմաթիվ ինֆորմացիաներ կարող ես ինտերնետում գտնել: Իսկ իր նկատմամբ կատարված մահափորձի վերաբերյալ, ինքս էլ հետաքննական-վերլուծական հոդված ունեմ` տպվել է «Չորրորդ Իշխանությունում» (29-10-2002թ.), եթե հետաքրքրեց, հոդվածի Unicode տարբերակը կարող էս կարդալ իմ բլոգում, այստեղ`
http://septemberi21.blogspot.com/2007/11/27.html
Վերնագրված է` «ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ»
Հ.Գ.
Հա, նշեմ նաեւ, որ Մարկը քաղաքական ապաստարան է ստացել եւ այժմ բնակվում է Լոնդոնում:
Իսկ ինչ վերաբերվում է քո ասած հոդվածներին, ապա ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ռուսերեն չեմ կարդում
Մարկ Գրիգորյանը երևի էն որ ժամանակին մահափորձ էին արել, հավանաբար ինքն է: Ինչ որ Կովկասյան ինստիտուտի տնօրեն էր այդ ժամանակ, իսկ հիմա չգիտեմ ինչով է զբաղվում:
Երեկվա «հանրահավաքը», իրոք լավն է եղել: Թե ինչու հանրահավաքը գրեցի չակերտներում, որովհետեւ կարծում եմ երեկվանը ավելի շուտ «Կենտրոնի» ընտրողների հետ հանդիպում է եղել, քան հանրահավաք: Դրանով էլ պայմանավորված, կարծում եմ մասնակիցները քիչ չեն եղել: Բայց ամենակարեւորը երեկ նկատելի է եղել մասնակիցների շատ բարձր վճռականությունը, այսպես ասենք` էներգիան: Իսկ սա կարեւոր է այնքանով, որ ոմանք սկսել էին կասկածել, թե Շարժումը մարում է, ինչը անկողմանակալ վերլուծողներին հակառակը ապացուցեց…
Շնորհակալություն Վահագն,
Ձեր հոդվածը կարդացել եմ, ուղղակի չէի հիշում, քանի որ նույնիսկ կարդալիս Մարկի մասին չէի լսել: Քանի որ պատասխանեցիք հարցիս, ասեմ, որ ձեզ բացահայտել եմ մարտի մեկից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ քջջում էի ինտերնետը մի բան իմանալու հայսով: Եվ ապշեցի: Գտա ինձ հետաքրքրող շատ ու շատ հարցերի պատասխանը, իսկ ոճի մասին ասեմ, որ հիացած եմ: Ընդ որում ասեմ, որ մասնագետի կարծիք եմ հայտնում: Նույնիսկ կասկածում էի, որ բոլորի հեղինակը դուք չեք: Ինչևէ, շնորհակալ եմ այն բոլոր տեղեկությունների համար, որ ստացա ձեր բլոգից: Եթե անգամ ամեն ինչը հալած յուղի տեղ չնդունենք էլ, եղած ճիշտը բավական է, որ նստենք ու լացենք մենք մեզ վրա կամ պայքարենք: Երևի երկրորդը: Ուղղակի ափսոսում եմ, որ այդ բոլորը ավելի շուտ չգիտեի: Եվ ոչ միայն ես:
Շնորհակալություն:
verlucum em ,verlucum y edpes el chem haskanum te xochkornerin ov er berel fransiakan despanatan koxmer@? karox e specnazi xochkornern en ?hatuk npatakneri hamar varjecrac ?
Ըստ իրենց վարկածի, երևի դավադիր ցուցարարները իմանալով, որ սպասվում է դիպուկահարներով մարդկանց որս, նենգամտորեն դեպքի վայր են բերել տարբեր ընտանի կենդանիների մարմնի մասեր, որ վարկաբեկեն “անմեղ” իշխանություններին։
Սակայն ես հակված եմ մտածել, որ դաշնակները իրենց սիրելի Քոչարյանի հետ շփոթել են Ստամբուլը Երևանի հետ։
Ba es mer “hayrenaser” axpern ur a?
Ugharkel enq iran verapatrastvelu mer mets arj aghbor mot. Heto el aynteghic piti mi qani orov yevrodebilneri mot ugharkenq, ho en apush Prescot-in izur cheinq en 5 karatanots brillianty tvel. Heto el mi qani orov ugharkelu enq Condii mot, vor CIA-i het el mi qich ashkhati mer hayrenasery, te che miayn sovetakan methodnerov er ashkhatum.
hayreniq asacn el sa e