Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ ղեկը ստանձնելու ծրագիրը դեռ ամիսներ առաջ էր շրջանառվում մամուլում ու հավանաբար դեռ ամիսներ էլ մամուլը կվերլուծի նախագահահաճո այս դերաբաշխման բոլոր հնարավոր տարբերակները։Ու հենց այդպիսի մամուլական հրապարակումներից էլ գուցե քննարկենք բլոգում։ Միայն այսօր ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մի քանի հետաքրքիր հրապարակումների վրա, որոնց տրամաբանությունը բավականին մոտ է իրականությանը։
Ամեն ինչից երեւում էր, որ «Հովիկ Աբրահամյան-Աժ նախագահ» օպերացիան այսպես իրականացվեց՝ հենց Տիգրան Թորոսյանի վրա անհաղթահարելի ճնշում գործադրելու նպատակով, ինչը նրան կզրկեր մանեւրելու որեւէ հնարավորությունից։ Խնդրի լուծման իմպերատիվ բնույթը երկու հնարավոր արդյունք կարող էր ունենալ. կա՛մ Տիգրան Թորոսյանը, տուրք տալով այդ ճնշմանը, վայր է դնում զենքերը եւ ինքնակամ հեռանում, կամ հաշտվում է կուսակցության, ավելի ճիշտ՝ նրա նախագահի կայացրած որոշման հետ եւ, կորցնելով Հայաստանի Հանրապետության երկրորդ դեմքի իր կարգավիճակը, վերածվում է շարքային կուսակցականի։ ,-գրում է “Հետքը”՝ հանգամանորեն բացատրելով, թե ինչու՞ էր անհրաժեշտ Տիգրան Թորոսյանի հրաժարականը։ Բայց ամենաիրականը, ըստ երեւույթին, հոդվածագրի այն եզրակացություն էր ԱԺ գործառույթների ու քաղաքական հակակշիռ իստիտուտի բացակայության մասին։
Հետաքրքիր է, որ դաշնակցությունն է փորձում Թորոսյանի մասին զգուշավոր ու ազնվական գնահատականները չուշացնել։ <em>«Իսկ որպես անձ իմ կարծիքն իհարկե ունեմ: Ես այն թաքուն չեմ պահում, ես բավականաչափ գիրք կարդացել եմ և ահագին գիրք եմ գրել, որպեսզի ունենամ իմ կարծիքը մարդկանց մասին, նրանց ինտելեկտի ու փորձառության մասին: Համենայն դեպս` ես շատ հարգանքով եմ վերաբերում Տիգրան Թորոսյանին, շատ հարցերում չէ, որ համամիտ եմ եղել նրա հետ, բայց ես նրան միշտ համարել եմ մտավորական մարդ», – ասել է Ալվարդ Պետրոսյանը՝ ընդգծելով նաեւ, որ նորմալ է վերաբերվում Ազգային ժողովի նախագահի փոփոխությանը։
Ե.Գ. Հուսով եմ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ լավ նշեցիք ու ԿԵՑՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ձեր կենացներում գերակշռում։ Եվ սա ասում է ի հեճուկս տարածված այն կարծիքին, որ մեր՝ հայերիս, ուշքը գնում է ողբալու ու սգալու համար, իսկ ուրախ տոները այդքան էլ չենք սիրում։
Որքան էլ փորձում եմ, այս փոփոխության տրամաբանւթյունը չեմ կարողանում ըմբռնել: Միթե ճիտ է այն շրջանառվող լուրը, թե այդ պաշտոնը Սերժիկ Ս.-ն վաճառել է:
Esor ed 2 hodvatsnern el arden hascrel ei kardal.
Indz tvum e sa parzapes poxhatucum e mxchyani mkany ir tsarayutyunneri hamar (naxytrakan shtabi xekavar), isk mnacats npataknery bxum en sranic.
Չեմ կարծում, որ Թորոսյանը նրանից պակաս և’ նախնտրական, և’ այլ ծառայութուններ է մատուցել Սերժիկին ու նրա նախորդին: Ես անձամբ չեմ կարող բացատրել փոփոխության բուն նպատակը: Լուսաորեք, եթե տարբերակներ գիտեք:
erevi xumar en xaghacel u muk@ krela et pashton@! urish lurj himq karces chka!
De ed xumari tarberaki masin shat a xosacvel, bayc mi qich uxexums chi texavorvum serjiky edqan debil a. Inqy takanqaguyn marn a ashxarhi miguce, bayc vor debilaguyny…
Heto mkniky aveli kanxateseli a vorpes 2rd demq qan te sbkhechi uliky. Serjiki hrajarakani depqum muky aveli dajanoren kvarvi azgi het, avei gazanabari yntrutyunner kkextsi
կներեք, այս գրածս ավելի շատ կհամապատասխաներ նախորդ թեմային, բաց կարծում եմ այստեղ ավելի շատ կկարդացվի.
————————————–
Այսպես, այսօր «Հայկական Ժամանակից» տեղեկացա, որ Սերժիկը «BBC»-ի ադրբեջանական ծառայության հարցերին պատասխանելով ասել է` որ Ի. Ալիեւին առաջարկել է ներդրումներ անել ԼՂ-ում:
Սիրելի թերթը նաեւ տեղեկացնում է, որ այս կապակցությամբ ադրբեջանցիներն այն աստիճան են ոգեւորվել, որ ՀՀ նախագահի մամլո գրասենյակը երեկ ստիպված էր պարզաբանումներ տալ:
Պարզաբանումի առաջին երեք բառերից հասկանալի է դառնում, որ այն ՀՀ նախագահի մամլո գրասենյակի ինչ որ մի աշխատողի արած ձեւակերպումը չի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի`
«Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու ԼՂ ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգությանը: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն մնալու Ադրբեջանի կազմում »:
Թե հանրաքվե անելու դեպքում Ղարաբաղի ժողովուրդը ինչ ցանկություն կհայտնի, դա թողնենք մի կողմ, քանզի դա ազգերի ինքնորոշման հարց է: Բայց նկատենք նաեւ, որ այդ նույն ժողովուրդը հանրաքվեի միջոցով արդեն իր կամքը հայտնել է: Բայց փաստորեն ըստ Սերժիկի, դա այդպես չի, եւ Ղարաբաղը միչ այժմ էլ Ադրբեջանի կազմում է գտնվում: Հակառակ դեպքում նա իր պարզաբանում չեր եզրափակի այս խոսքերով` «… ղարաբաղցիները ցանկություն հայտնեն մնալու Ադրբեջանի կազմում»:
Խայտառակություն է։ Ախր սա պեշկա էլ չի է, պեշկայի տակի սոսինձնա։ Միայն ժողովրդի կողմից ընտրված նախագահը կարող է խոսել դուխով, սա հերիք չի բռնազավթելա նախագահի աթոռը, դեռ իրա լպիրշ լակոտներին առաջա տալիս։
shat azat qaxaqakanutyub HH naxagah Sargsyan-i koghmic. Iskapes imastun qaxaqakanutyun!
Apres Hayrenaser jan, indz el hishecir!!!
Lav es ashkhatum!!!
Qez nor-tarvan mot bonus e spasvum, isk te inch bonus tokh mna gaghtniq 🙂