Քիչ առաջ ԱԺ արդեն նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը ասուլիսում հայտարարեց իր հրաժարականի մասին, հայտնեց նաեւ, որ հեռանում է Հանրապետական/ՀՀԿ/ խմբակցությունից: Նա իր հրաժարականը բացատրել է «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ զգալի տարակարծություններ ունենալու պատճառով: Համամասնական ընտրակարգով ԱԺ անցած Թորոսյանը նաեւ ասել է, որ պատրաստվում է շարունակել իր աշխատանքը խորհրդարանում պատգամավորի կարգավիճակով:
Հիշենք, որ արդեն օրեր առաջ ՀՀԿ գործադիր նիստի որոշում էր կայացրել, որ այլեւս աննպատակահարմար է Տիգրան Թորոսյանի ԱԺ նախագահի պաշտոնում աշխատանքը եւ այդ պաշտոնում առաջադրել դեռ օգոստոսին մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Ըստ ամենայնի ՀՀԿ-ն հենց այսօր կգումարի խորհրդի նիստ, որտեղ եւ կհաստատի Տ. Թորոսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելու վերաբերյալ որոշումը: Մի հիշեցում էլ անենք այն մասով, որ Հովիկ Աբրահամյանն էլ խորհրդարան էր մտել 17 ընտրատարածքից պատգամավոր ընտրված իր պատգամավոր եղբայր Հենրիկ Աբրահամյանի հրաժարականի արդյունքում:
Խորհրդարանական այս “ռակիրովկայի” հավանաբար անակնկալի չբերեց շատերին, դեռ ամիսներ շարունակ մամուլում քննարկվում էին Հովիկ Աբրահամյանի` Աժ գալու լուրերը: Բայց այս իրադարձությունների համատեքստում նոր էին Թորոսյանի` ՀՀԿ-ից հեռացումը: Իշխանությունների գործողությունները պաշտպանող եւ գործող վարչակազմին անգնահատելի ծառայություններ մատուցած քաղաքական գործիչի` ընդդիմություն մտնելու մասին խոսք էլ չի կարող լինել ըստ ամենայնի: Բայց զարգացումները ցույց են տալիս, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ իշխանական շրջանակներում… Ուրմեն ըստ ձեզ, ինչն է Թորոսյանի ՀՀԿ-ից հեռանալու պատճառը եւ ինչ եք մտածում այս զարգացումների մասին առհասարակ?
Այս մասին հրապարակումներն ու նյութերը դնում եմ հաջորդիվ` մեկնաբանությունների բաժնում:
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱ՞Ն
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ասուլիսում հայտարարեց, որ դիմում է գրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Ինչպես փոխանցում է Panorama.am-ի մեր թղթակիցը, Ազգային ժողովի նախագահը նաև հրաժարական է տվել: Տիգրան Թորոսյանն իր հրաժարականը բացատրել է այսպես. «ներքին քաղաքական հարցերում մեծամասնության հետ կան զգալի տարակարծություններ»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը խոստացել էր ասուլիսում արտահայտել իր դիրքորոշումները ՀՀԿ գործադիր նիստի որոշման մասին: Նկատենք, որ գործադիր նիստի որոշմամբ ՀՀԿ-ն այլևս աննպատակահարմար էր գտել Տիգրան Թորոսյանի պաշտոնավարումն ԱԺ նախագահի պաշտոնում:
«Մենք այսօր առավոտյան ժամը 11:01-ին դիմում ենք ստացել Տիգրան Թորոսյանի կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Մեր կանոնադրության համաձայն, ցանկացած ոք իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ դուրս գալու կուսակցությունից»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
Է. Շարմազանովի խոսքով, այդ դիմումը քննարկելը պարտադիր չէ, քանի որ կանոնադրությունը դա թույլ է տալիս:
ՀՀԿ-ն այսօր կգումարի խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվեր կուսակցության գործադիր մարմնի որոշումը` ԱԺ պաշտոնում Տ. Թորոսյանին Հ. Աբրահամյանով փոխարինելու վերաբերյալ
http://www.panorama.am/am/politics/2008/09/16/ttorosyan/
Տ. ԹՈՐՈՍՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ով ամիսներ շարունակ հերքում էր իր հրաժարական տալու մասին մամուլում անընդհատ շրջանառվող լուրերը, այսօրվա ասուլիսում ի վերջո հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Դրան էլ գումարած` նա դիմում է ներկայացրել նաև ՀՀԿ շարքերից դուրս գալու վերաբերյալ:
Սակայն ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Տ. Թորոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում թողնել իր պատգամավորական մանդատը, և խորհրդարանում իր աշխատանքը կշարունակի արդեն պատգամավորի կարգավիճակով:
Հարցին, թե ԱԺ որ մշտական հանձնաժողովի կազմում կընդգրկվի նա, Թորոսյանը պատասխանեց, որ դեռ չի հստակեցրել:
Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմինը Տ. Թորոսյանի հետագա պաշտոնավարումը աննպատակահարմար համարելով որոշում էր կայացրել այդ պաշտոնում առաջադրել ընդամենը օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Նշենք, որ նույն ընտրատարածքից ընտրված պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ով Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր` հրաժարական էր տվել:
Ի դեպ, խոսելով իր հետագա ճակատագրի մասին, Տ. Թորոսյանը նշեց, որ իր ճակատագրով ոչ ոք թող չմտահոգվի, դրա իրավունքը չունեն: «Թող վերցնեն իրենց 30 արծաթը և շարունակեն իրենց ճանապարհը»,-ասաց նա, ավելացնելով, որ ՀՀԿ գործադիր մարմնի` սեպտեմբերի 6-ին կայացրած որոշումը նախապես հայտնի էր:
http://www.panorama.am/am/politics/2008/09/16/deputat/
ՀՐԱՏԱՊ. ՀՀ խորհրդարանի խոսնակը բացատրել է իր հրաժարականի և ՀՀԿ-ի կազմից դուրս գալու որոշումը
14:32 | 16/ 09/ 2008
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, ով երեքշաբթի հայտարարեց իր հրաժարականի և իշխող ՀՀԿ-ի շարքերից դուրս գալու մասին, իր որոշումը պայմանավորել է ներքին քաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման հարցում և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։
ՀՀԿ-ի գործադիր մարմինը շաբաթ, սեպտեմբերի 6-ին արդեն որոշում է ընդունել Թորոսյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում մնալը ոչ նպատակահարմար համարելու մասին՝ հավանություն տալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։
Ծրագրվում է, որ ՀՀ ԱԺ նախագահի փոփոխման մասին հարցն այսօր երեկոյան կքննարկի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը, որին ամրագրված է խոսնակի պաշտոնը։
Լուրերն այն մասին, թե Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է խորհրդարանի նախագահ, արդեն մի քանի ամիս շարունակ արծարծվում էր հայկական մամուլում, իսկ ՀՀ ԱԺ գործող խոսնակ Տիգրան Թորոսյանը պարբերաբար հերքում էր մամուլում հայտնված՝ իր պաշտոնից հեռանալու մասին լուրը։
Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը զբաղեցրել է իր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պատգամավորական աթոռը, ով ամռան սկզբին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ իր հրաժարականը հիմնավորելով այն պատճառաբանությամբ, թե ցանկանում է ղեկավարել Արտաշատի գինու գործարանը։
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ խոսնակի փոփոխման մասին որոշումը ՀՀԿ-ի իրավունքն է։
Քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 21-ին։ -0-
http://ar.newsarmenia.ru/arm1/20080916/41948711.html
ԱԺ նախագահի պաշտոնի կապակցությամբ կարծիքս ասել եմ (Բլանշ ջան, որ նախորդ բաժնում գրածս տեղափոխես այստեղ, շնորհակալ կլինեմ), Սերժը վաճառքի էր հանել:
ՀՀԿ-ի մասով… Տիգրան Թորոսյանին թերեւս ամենալավը բնորոշեց իր կուսակցական «ընկերը»` ՀՀԿ նախագահի տեղակալ` Զոհրաբյան Ռազմիկը, հետո նույն կարծիքն արտահայտեց նաեւ` ՀՀԿ նախագահի մյուս տեղակալը` Սահակյան Գալուստը:
Վերջիններս փաստորեն ոչ միայն հայտնեցին լավ խաղացող Թորոսյանին զոհաբերելու իրենց հնազանդ համաձայնությունը, այլ նաեւ վերահաստատեցին բազմիցս հնչած այն կարծիքները, որ Հանրապետականի վերեվներում` հանրապետականներ չեն մնացել: Էս մի քանիսն էին` Տիգրան Թորոսյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զորհաբյան, Գագիկ Մկրտչյան, բայց սրանք էլ փաստորեն քաղաքական տրյապկեք են …
Ո՞վ է հաջորդը…
Հարցիս մեջ ափսոսանքի երանգ կա, չէ՞. բայց էս հիշատակածս կուսակցական գայլերի համար չի, ես ափսոսում եմ երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի երազած կուսակցությունն է, իսկ հիմիկվանը` 2001թ.-ին Հայաստանը Ռուս-բելոռուս միությանը միանալու համար` 2 երկու պատգամավորի ձայն տվեց…
Վահագն ջան, լավ կլինի նույն մեկնաբանությունը քոփի անես նաեւ այս բաժնում:
Ի դեպ, նոր իմացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանն է հրաժարական տվել: Քիչ հետո մանրամասները կդնենք կայքում:
ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
[16:28] 16 Սեպտեմբերի, 2008
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրաժարական դիմում է գրել` ՀՀԿ շարքերը լքելու մասին, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստին կներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Նկատենք, որ մինչ ԱԺ խոսնակի պաշտոնից հրաժարական տալը Տիգրան Թորոսյանն ունենալու է իր գործընկերներին ամբիոնից դիմելու, իր խոսքը լայն հանրությանն ու իր ընտրողներին հասցնելու հնարավորություն: Այդ ժամանակ նա թերեւս կունենա կուսակցական իր ընկերներին ասելիք: Իսկ լրագրողներին այսօր Տիգրան Թորոսյանը տեղեկացրել է, որ այն, ինչ կատարվեց իր հետ, վաղօրոք է պլանավորված եղել, դեռ 4 ամիս առաջ: Բայց նկատենք, որ բոլոր այդ ամիսների ընթացքում նա հերքում էր շրջանառվող լուրերը կամ չէր ուզում հավատալ սեփական կուսակցությունում իր դեմ նյութվող դավադրության մասին լուրերին:
Տիգրան Թորոսյանի կարծիքով` գորրծընթացն սկսվել է թերթերում իր դեմ պատվիրված նյութերի, սեւ քարոզչության, անբարոյական դրսեւորումներով, որի հեղինակներն ու պատվիրատուները իրեն հայտնի են, բայց նա անուններ չհրապարակեց: Տիգրան Թորոսյանը ձեւական է համարում այն հայտարարությունները, թե իր փոփոխությունը զուտ կուսակցական խնդիր է: Նրա կարծիքով, որեւէ պետական պաշտոն չի կարող պատկանել որեւէ կուսակցության կամ ուժի, անկախ նրա ունեցած ձայների քանակից: ՙՊաշտոնը չի կարող բաժանվել՚,- հայտարարեց Տիգրան Թորոսյանը:
ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին վերջին օրերին խոսում էին Թորոսյանի կուսակիցները: Այսօր բոլոր նրանց հարց ուներ ԱԺ նախագահը, թե հատկապես ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը: ՙՉի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս՚,- փաստորեն կուսակցական ղեկավարներին, ՙցուցակ կազմողներին՚ կշտամբեց Տիգրան Թորոսյանը:
Նա խոսեց նաեւ իր կուսակցական մեծամասնության հետ ունեցած անհաղթահարելի տարակարծությունների մասին, ինչի պատճառով էլ հրաժարական է տալիս եւ նաեւ դուրս գալիս ՀՀԿ շարքից, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնին մնալը նա համարում է այլեւս անիմաստ. ՙՊաշտոնը ինքնանպատակ չէ, այլ ծրագրերով արդյունքի հասնելու միջոց՚:
Ի դեպ, Տիգրան Թորոսյանը հայտարարել է նաեւ, թե այդքան էլ չի հավատում նոր իշխանության այն խոսքերին, թե այլեւս կառավարման համակարգը հիմնված է լինելու գիտելիքի եւ ինտելեկտի վրա:
Ինչ վերաբերում է կուսակցությունից հեռանալուն, ապա Թորոսյանի համար շատ ցավալի է հեռանալը, բայց պետք է կարողանալ ճիշտ գնահատել պահը եւ կայացնել ճիշտ որոշում: Թորոսյանը չի պատրաստվում իր հետեւից համակիրների շարք տանել, քանի որ ինքը ՀՀԿ-ում ՙչուներ համակիրներ, ուներ ընկերներ, որոնք հիմա էլ կան՚, բայց կուսակցության անդամակցությունն ու դուրս գալը անհատական որոշման խնդիր է եւ ինքը մտադրություն չունի որեւէ նման քայլ նախաձեռնել, որ իր հետ դուրս գան նաեւ այլ մարդիկ եւ ստեղծեն քաղաքական ուժ:
Տիգրան Թորոսյանն ասաց, թե ամեն մարդ ինքը պետք է կայացնի իր որոշումը, մնալ, թե դուրս գալ: Տիգրան Թորոսյանն նաեւ հայտարարեց, որ չի զղջում ՀՀԿ կազմում, եւ ընդհանրապես վերջին 16 տարվա ընթացքում իր ծավալած գործունեության համար: Իսկ իր որոշումը կայացրել է` հաշվի առնելով մարդկային գործոնը, որպեսզի ՀՀԿ-ի իր շատ ընկերներին չդնի ծանր իրադրության առաջ, երբ նրանք ստիպված լինեն մի բան մտածել եւ այլ բան անել, առավել եւս, ինչպես նշել է Թորոսյանը, որ ինքը գիտե, որ կարելի է մարդկանց դնել որոշակի իրավիճակի մեջ եւ պարտադրել քվեարկել այս կամ այն որոշման համար:
Երբ երկու շաբաթ անց ԱԺ նիստում Տիգրան Թորոսյանը ներկայացնի իր հրաժարականը, ապա հնգօրյա ժամկետը լրանալուց հետո հաստատի այն, դիմումը կհամարվի ընդունված: Տիգրան Թորոսյանը դիմումն արդեն գրել է եւ ցույց է տվել լրագրողներին, մնում է ներկայացնի ԱԺ նիստը վարող փոխնախագահներից մեկին:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=64096
Քիչ առաջ խմբագրություն գալիս ՀՀԿ գրասենյակի մոտով էի անցնում եւ առաջին տպավորությունը այնպիսին էր, թե քաղաքում մի բան է տեղի ունեցել ու ես տեղյակ չեմ` ոստիկանների բազմություն, մեքենաներին ուղեկցող ոստիկակական մեքենաների սուլոցներ եւ այլն, եւ այլն……
Կարճ ասած` հանրապետականի խորհրդի նիստը սկսվել է, իսկ ներքեւում են քաղաքի բոլոր թիկնապահները: Հավատացեք, այդքան հաստ “պարանոցավոր” թիկնապահների միասին տեսնելը իրոք արտառոց “կայֆ” է: Մեր օրերում էլ “պալատական կայֆերը” ու հասարակական դիրքի ցուցիչը փաստորեն թիկնապահներն են 🙂
Թորոսյանին դա դեռ քիչ է: Նրան պետք է դատել մեր դատարանում, որպես մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկը, ինչպես նաև նրա առաջ քաշած հակաժողովրդական օրենքների համար: Միայն քրեական պարագլխով Մկների ժողովն էր պակասում մեզ Այ քեզ բան …
dikran torosyan==inch vor tsanes ayn ge hentses
ays regime martig ge pokhe zkesd pokhelu bes, uremn goch nran dzarayogh sdrgamid tadavornerin, zinvornerin, militsyayin, kaghakagan kordzihcnerin, jurnalisdnerin u manglavignerin, … tuk abrank ek…ge kordzadzvik mi kani ankam u hedo megti ge nedvik…
aveli lav e ellal, aghkad payts makur hayrenaser, joghovrti hed entem mafiayin, koghaganin u vojrakordz sriganerin
levon ekmekjioghlu,
Hayreniq-i Petakanutyan dem paykar-e qez nman davachanneri hamar a steghcvac isk levonakan-lkti hnchakyan hexapoxutyun-e anvanvum a bornik-neri hexapoxutyun.
Hay azg-i MECAMASNUTYUN-E aysor yete lrelyayn Serge- Sargsyan-i n e pashtpanum, da anum e vorovhetev levonakanneric inch vor hotogh “sharjum”-neric aveli azgadavan, qandogh ban verchin angam exel a Hnchakyan-komunistneri cerok 1918-i arachin hanrapetutyan aten yerb srank ashxatum eyin qandel norankax hanrapetutyun-e.
Cer sut-ere Hay zhoghovurd-e lav giti, yev skzbi poqr hetakrkrutyun-ic heto Levon-e arden enkalvum a vorpes azg-i davachan Hay zhoghovrd-i MECAMASNUTYAN koghmic.
Isk ov e aysor kanknaca Levon-i mot:
1. HHSh-i vohmak-e psixoz David Shakhnazar hopar-i glxavorutyamb.
2. Ginov caxracu glxavor marxist
3. 10-15 hogi-ov kusakcutyun kazmac Hnchakyan-nere glkhavorutyamb naxkin marmnavajaruhi Lyudmilla-in.
4. Los Angeles-i goxakan ashxarh-i nerkayacucichner, Rudik, Anahit yev mi urish 100-150 mard mecamasnutyamb ceruniner voronk voch mi ban anelik chunen.
5. HIMA-yakan voske serund (Mecamasnutyun-e zavak-nere |HHShakan paragluxnerin), voronq demokratya-i dimak hagaz antun shnikner en.
6. Mi 10-12 kusakcutyun (aysinkn mi 12 mard voronq st-ic kusakcutyun en steghcel irenc anc-i shurj)
Aha sa e patker-e bornik-neri hexapoxutyan. Bornik-ner, vorovhetev sranq Satanayin el k pashten miayn mi qich pox , pizza , ator bajanes sranc.
Duq yerbek voch es kyank-um voch el hajord kyank-um chek haghtelu. Duk arden antun taparakan shnikner ek dser erkrum. Edpes el sharunakvelu a minchev khelq-i chkak.
Isk vor verchin hanrahavaq-in MAXIMUM 3000 mard er yekel yev Levon-e iskapes cancracnum er ir kisat-brat xosacnerov u sra past-e haziv mi 2 angam zorrov capaharutyunnern eyin nra amboghch yeluyt-i entack-in, es bolor-e shat parz a yerevum nouynisk HHSh-akan avazakakhmb-i barekam A1plus-i katr-erum. Sa arden verch-n a. Artnacek. Miacek dser azg-in . Bavakan a davachannere dsez khaben!
Uxaki mez petk chi antrash Azgayin Zhoghov-i Naxagah, inchpes mez petk chi qor Hayastan-i naxagah :)))))))))))))))))
Hovik Abrahamyan-in i srte maxtank-s:
Shat aveli agresiv payqar levonakanutyan dem , yev hajoghutyun minchev tareverj yev levonazerc Hayastan steghcelu mej.
AY txmar /hayrenaser} qez dur e galis goxakanneri ayd vohmak@ vor@ 10 taruz avel e kerav es xexj zhoxovrdin, ch@hashvac artyerkriz uxarkaz mer phoxer@. Karzum em normal hay mard@ chi karox ir atelutyun@ taphel boxoqox zhoxovrdi glxin. PHARQ LTP-in vor na mnaz ir barzrutyan vra yev ter kangnez ir zhoxovrdin, isk yete du iskapes hayrenaser es nerkayazir qo iskakan anunov . Hxtelu enq dra hamar es mrmrum.
Los-i Osan,
Robert Kocharyan-e lavaguyn-e arec zzveli Levon-e 8 tari-n lavacnelu. Ed 8 tarum stahak levon-e yerkir-e 80 tari het tarav, qandec Hayastan-e . Hayastanci chka esor vor chi hishi davachan Levoni arac-e 10 tar-um Kocharyan-e Levon-i averakneric yerkir steghcec. Isk Serj-e aveli lav-n e anelu hajord 10 tarum.
Uremn qez asem:
Kam k hashtves minjev 2018 Serj Sargsyan Naxagah-in.
Kam el hiastaputyun-icd haytnvelu es hogebujaran-um, mouys zombi-neri het.
PS. Rudik Nahapet-in barevner. Asa aveli u aveli tcharanum a nra mrut-e
Isk goxakanneri vohmak vonc vor Vano Siradeghyann a steghcel, ed 100 tarum mi angam patahum a edpes ban.
Krkin asum em Levon u levonakanutyun veranalu en minchev tareverj. Unenalu enk levonazerc Hayastan, mer yerazneri Hayastan-e!
Kargin xarnvel es irar, gites vor vergnert yekel e. Uremn inz lsir VANON miyak xekavarn er, vor kz@crec goxakannerin, isk inch verabervum e LEVONIN menq petq e miayn hpartananq nranov, de yete du krtvac lineyir yerbeq cheir pashtpani ayd ankirt avazaknerin, amboxg Hayastan@ darcrin bardak te qez et kyanq@ dur e galis da arden urish harc e. Chgitem du vortex es aprum, bayc yes kuzeyi aynqan orinakan yev bolori hamar havasar liner HAYASTAN-@,vor bolors karoxanayinq yet veradarnal.Lav hishir ays or@, vstah yexir LEVON-@ zer verg@ talu e ir xelqi shnorhiv. HAXTELU ENQ.
Osan kochecyal HHSh-i bornik (bornikneri hexapoxutyan karkarun nerkayacucich). Vor levon-e mi qich khelq unenar , avelin, khighj unenar paterazm cher sksi sepakan hayreniq-i u zhoghovrd-i dem. Vor xelq unenar cher sksi qaxaqakan bespretel vor-e inq shat lav a haskanum kyank-um chi haxtelu. 10 Hay zoheri hamar , mi payloun or nororya Soghomon Tehlirian-e amboghtch hay azg-i anunic vrej a lucelu es stahak-ic.
Hishi im xosq-ere Osan (hogebuzharan-i hivand). Minchev tareverj sharjum-marjum chi mnalu…
vonc moraca, yerevi Sashik@ vor 30 milioni hoxer u shenqer arav Losum, yerevi halal qrtinqov er vastakel ayd phoxer@, kam el kraz@ qshelu zhamanak pulikov voski er gtel. Amot e yuraqanchur iren hargox mard dranc chi ardaracni.
Sireli [hayrenaser] xndrum em hunic durs mi ari nerverd xnayi der shat vat orer e zez spasvum.
Բլանշ, արևի շող 😉 լավ կլիներ որ մի քիչ տայր հետադարձ դեպքերի նկատմամաբ ինֆորմացիա որպեսի հնարավոր լինի անել վերլուծություներ: Փաստորեն աբմբողջ Տիգրան Թորոսյանի մամլո ասուլիսից ոչինչ չիմացանք: Չիմացանք թէ ինչն է հակասության պատճառը: Կարծիք է ստեղծվում ինձ մոտ որ այս նյութը կարմիր մսի էֆէկտի համար է՝ գազազացնելու շներին:
Շատ ճիշտ էս նկատել: ԼՏՊ-ի տղան վերջերս գնեց մի քանի միլիոնանոց դղյակ Beverly Hills-ում: Երևի հալլալ քրտինքով է վաստակել այդ փողերը: Ամոթ նրանց, շատ ամոթ:
Sireli [VANO] Tigranin aysor ir kusakcutyun@ matax arec, hertov kamac-kamac.
Բլանշ ջան! շնորհակալություն ինֆորմացիայի համար…)))))))
Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հրաժարականը, փաստորեն հաստատեց մամուլում հնչած այն կարծիքները, որ իշխանությունը ներսից ճաքեր է տալիս: Ինձ թվում է, որ հիմա արդեն կարող ենք ասել` դարձյալ ճաքեր է տալիս…
Ի դեպ, կարթացել ե՞ք, քաղբանտարկյալ իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի` «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ » հոդվածը: Ինձ շատ դուր եկավ…
Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ Հովհաննես Մանուկյանը հրաժարական տալու որոշում կայացրած լինի, Ջհանգիրյանի հոդվածը կարդալուց հետո: Ինքս կարծում եմ` հնարավոր է …
Մեջբերեմ մի հատված. «մարտի 1-ի» գործերով ուրիշ է: Առաջին ատյանի դատարանի պարոնա՛յք դատավորներ, դուք հանգի՛ստ եղեք: Վերաքննիչ դատարանի եւ ոչ մի կազմ չի բեկանի եւ չի փոփոխի մինչդատական վարույթի ընթացքում կայացրած Ձեր ոչ մի որոշում (եթե կա, մտցրեք աչքս), վճռաբեկ դատարանն էլ ուղղակի Ձեր որոշումների դեմ բերված բողոքները վարույթ չի ընդունի ու վերջ: Ջայլամի պես գլուխը խոթում է ավազի մեջ ու հետույքը թողնում դուրսը. ոչինչ չեմ տեսնում, ինչ ուզում ես արա:( » http://septemberi21.blogspot.com/2008/09/blog-post.html )
Հարգելի մասնակից, պարզապես առաջարկում եմ հիմնական նյութի տակ դրված առաջին մի քանի մեկնաբանությունները, որոնք ասուլիսի մասին օն-լայն մամուլի հրապարակումներն են, մեկ անգամ եւս ընթերցել: Կարծում եմ բավականաչափ բազմակողմանի եւ ինֆորմատիվ են` իրադարձության ամբողջական պատկերը ստանալու համար: Շնորհակալություն:
Բլանշ ջան, ի դեպ նախորդ բաժնում քեզ ուղված, հռետորական «հարց» կար…
Չե, չի հոգնել!! Ինքը ամեն ինչ հաշվարկված է: Հերթով` ամեն պրոցես իր ժամանակին` ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ…
ՏԱՂ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
Աշխարհըս մե Հաագա է, հայցերումեն բեզարիլ իմ,
ԵԱՀԿ դիտորդների այցերումեն բեզարիլ իմ,
Մարտի մեկի գուրծըն փակվեր, չոր դուրս գայի էդ ջըրեմեն,
Յիս` վառոդի բոչկի վըրա, կայծերումեն բեզարիլ իմ:
Էշխըդ ցնդեց, երազ դառավ մեր Սաշիկի պազի նըման,
Սիրտըս էրվեց, մոխիր դառավ չերյոմուխի գազի նըման,
Քու խոսքիրըտ հոգիս լըցրեց կոկաինի դոզի նըման,
Գըլխիս տակին Ռոբի դըրած բարձերումեն բեզարիլ իմ:
Ընդդիմության միտինգները քամուն տըվին իմ բըմբուլըն,
Երեւանյան այցից հետո ինձ խայտառակ արավ Գյուլըն,
Թե Մըկանը գործ եմ տալի` դիմադրում է ԱԺ ուլըն,
Իմ էս հալին էդ էր պակաս… Այծերումեն բեզարիլ իմ:
ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉէՐ ԿԱՐՈՂ ՎԱԽԵՆԱԼ?
[15:01] 17 Սեպտեմբերի, 2008
ՀՀԿ-ն երեկ երեկոյան խորհրդի նիստում միաձայն հաստատել է գործադիր մարմնի սեպտեմբերի 6-ի որոշումը` Հովիկ Աբրահամյանին առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում:
Իսկ ինչու հենց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, չեք կարծում, որ նրա թեկնածությունը վարկաբեկում է ՀՀԿ-ի հեղինակությունը` ՙԱ1+՚-ի հարցին` ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ՙԵս համամիտ չեմ Ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ: Յուրաքանչյուր գործչի նկատմամբ կան վերապահումներ: Համաշխարհային պատմության մեջ չկա մի գործիչ, որը… նույնիսկ Ռոբեսպիերը, Դանտոնը, Դը Գոլը, Ֆրանսուա Միտերանը, իրենց երկրներում ժամանակին վերապահումներով են ընդունվել՚: Ձեր խոսքից կարելի է ասել, որ Դուք Հովիկ Աբրահամյանի դասում եք Ձեր թվարկած դեմքերի կողքին` ՙԱ1+՚-ի մեկ այլ հարցի` Շարմազանովը շտապեց պատասխանել. ՙՈչ: Խոսքը դրա մասին չէ: Ես ուզում էի ասել, որ նույնիսկ այնպիսի հանճարեղ գործիչների, ինչպիսին Ռոբեսպիերն էր, Շարլ դը Գոլը եւ մյուսները, իրենց ժամանակաշրջանում վերապահումներ են ունեցել՚: Որքան էլ Շարմազանովը խուսափում էր անդրադառնալ Տիգրան Թորոսյանի` ՀՀԿ-ից դուրս գալու դիմումին, սակայն ստիպված էր արձագանքել Թորոսյանի մի քանի հայտարարություններին:
Թորոսյանը ասել է, որ սեպտեմբերի 6-ին գործադիր մարմնի նիստում որոշ մարդիկ անբարոյական գտնվեցին եւ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացրեցին քվեարկությանը: ՙԵթե պարոն Թորոսյանը այդքան ասել է, ապա մնացածն էլ պետք է ասեր: Ես ասեմ, որ ՀՀԿ-ում չեն կիսում պարոն Թորոսյանի տված գնահատականները, այնուհանդերձ, որոշակի ըմբռնում կա: Մարդ է, ոչ մեկս ռոբոտ չենք եւ կարծում ենք, որ ժամանակի ընթացքում այդ զգացմունքայնությունը կանցնի, եւ պարոն Թորոսյանն ավելի սառը կդատի: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի երեկվա նիստին, ապա խորհրդի 102 անդամից բացակա են եղել 8-ը, իկ մնացած 94-ը միաձայն որոշել են, որ պետք է պաշտպանեն Հովիկ Աբրահամյանին՚:
Բոլոր դեպքերում Շարմազանովը ափսոսում է ՀՀԿ-ից Տիգրան Թորոսյանի դուրս գալու որոշման համար. ՙՀՀԿ-ն խնդիր չուներ Տիգրան Թորոսյանին հեռացնելու կամ նրա գործունեությունը սահմանափակելու ՀՀԿ-ի կառուցվածքում: ՀՀԿ-ն մտադիր է Տիգրան Թորոսյանի ահռելի փորձը եւ անցած ճանապարհը օգտագործել մեկ այլ ոլորտում` ի շահ մեր երկրի եւ հետո նոր մեր կուսակցության՚: Երեկ Տիգրան Թորոսյանը նաեւ հայտարարել է, որ տարաձայնություններ ունի ՀՀԿ-ի հետ քաղաքական հարցերում: ՙՓաստն այն է, որ Տիգրան Թորոսյանը առաջին անգամն է, որ հայտարարում է, թե տարաձայնություններ ունի կուսակցության քաղաքական գծի հետ: Տարաձայնությունները արտահայտում են քվեարկությամբ, իսկ Տիգրան Թորոսյանը այս տարիների ընթացում խորհրդի նիստում երբեք դեմ չի քվարկել որեւէ հարցում՚:
Իսկ մի±գուցե պարոն Թորոսյանը վախենում է հայտնել իրականությունը` մեր հարցը զարմացրեց Շարմազանովին. ՙԻնչի±ց է վախենում: Այս տարիների ընթացքում Տիգրան Թորոսյանը ապացուցել է, որ վախկոտ չէ: Մենք ժողովրդավարական երկիր ենք: Մարդիկ 350 հազարանոց միտինգներ են անում, չեն վախենում, Տիգրան Թորոսյանը վախենու±մ է: Էդ 18-20 տարեկանները չեն վախենում գոռում են …., իսկ Տիգրան Թորոսյանը վախենո±ւմ է՚: Պարոն Շարմազանովը նկատի ուներ այն 18 տարեկաններին, որոնք փողոցներում այսօրն վանկարկում են ՙԼեւոն, նախագահ՚: Իսկ երբ նրան խնդրեցինք կրկնել, թե փողոցում ինչ են այսօր վանկարկում, նա սկսեց լիաթոք ծիծաղել եւ ասաց.ՙՏարբեր բաներ՚:
ՈՎՔԵՐ ԵՆ ՀՀԿ-Ի ՀՈՒԴԱՆՆԵՐԸ
Բացի ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտնելուց, Թորոսյանը որոշ ՀՀԿ-ակաների հասցեին նաեւ ասել է, որ նրանք կարող են վերցնել 30 արծաթը եւ շարունակել ճանապարհը, այսինքն` նրանց մեղադրել է դավաճանության մեջ: Իսկ թե ովքեր են 30 արծաթ վերցնողները` Շարմազանովը դժվարացավ ասել, ավելի ստույգ նշեց, որ ՀՀԿ-ում Հուդաներ չկան: ՙՔաղաքական գործիչը պետք է մնա կոռեկտության մեջ: Ինչ վերաբերում է այդ 30 արծաթին, ապա կուսակցական գործընկերները իրականացրել են իրենց որոշումը: Այն մարդիկ, ովքեր արտահայտվել են Տիգրան Թորոսյանի ճակատագրի վերաբերյալ, նրանցից որեւէ մեկը ոչ կոռեկտ արտահայտություն չի արել: Բարոյականության խնդիր չկա: Կուսակցությունն է որոշում յուրաքանչյուր անդամի տեղն ու դերը քաղաքականության մեջ: Նախկինում մենք ունեցել էինք բազմաթիվ նախարարներ, պաշտոնյաններ որոնք այսօր նախարար, պաշտոնյա չեն, ինչ է` նրանք պետք է նեղանային, դուրս գային կուսակցությունի±ց: Չպետք է անձնական ամբիցիաները վեր դասեն պետական, կուսակցական շահերից՚: Իսկ, ով պետք է ՀՀԿ-ում փոխարինի Տիգրան Թորոսյանին, Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում այս հարցը դեռ չի քննարկվել եւ այսօր ավելի կարեւոր խնդիրներ կան: Փաստն այն է, որ այսօր ՀՀԿ-ի առաջին դեմքերը ՀՀԿ հիմնադիր անդամները չեն: Ինչպե±ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀԿ –ի այսօրվա առաջնորդները որեւէ կապ չունեն ՀՀԿ-ի հիմնադրման հետ եւ ՀՀԿ-ն դարձել է իշխանության գալու եւ այն պահպանելու միջոց` ՙԱ1+՚-ի հարցին` Շարմազանովը պատասխանեց. ՙՀամամիտ չեմ ձեր գնահատականի հետ: Կուսակցությունը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, որը վերջին 20 տարիների ընթացքում մշտապես եղել է քաղաքական գործընթացների կիզակետում, եղել է այն անձը, նաեւ որի աշխատանքին է պարտական մեր ժողովուրդը այսօրվա Հայաստանի համար՚: ՙՎազգեն Սարգսյանը, մեր սպարապետը, որն ազգային արժեք է, ՀՀԿ մտավ 1998թ, բայց դրանից 10 տարի առաջ նա ազատագրական պայքարի մեջ էր: Եւ Վազգեն Սարգսյանը, եւ Սերժ Սարգսյանը եղել են ուժային կառույցների ղեկավարներ, եւ այնքան էլ չէր խրախուսվում, որ ուժային կառույցների ղեկավարները զբաղվեին քաղաքականությամբ: Երբ մարդիկ որոշեցին ավելի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, անդամագրվեցին ՀՀԿ-ին, որի գաղափարները նրանք կիսում էին: Մեր հասարակության մեջ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, որ թե Վազգեն Սարգսյանը եւ թե Սերժ Սարգսյանը ազգային ազատագրական պայքարի, այդ թվում Նժդեհի գաղափարախոսության կրողներն են: Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի գործի արժանի գաղափարական շարունակողն է: Դրանում չկասկածեք՚:
Քանի որ այսօր ՀՀԿ-ն, ըստ տարածված կարծիքի, տարանջատված է 2 մասի` գաղափարական եւ կրիմինալ, ՙԱ1+՚-ը պարոն Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինքն իրեն որ հատվածում է տեսնում: ՙԵս իմ մասին դատողություններ չեմ անում, դուք որոշեք` ես կրիմինալ եմ, թե գաղափարական: Ես մարդկանց բաժանում եմ 2 չափանիշներով` բարոյական եւ անբարոյական, եւ կուսակցական պատկանելությունն այստեղ կապ չունի՚,-ասաց նա:
ԳԱԼԻՍ Է, ՉԻ ԳԱԼԻՍ, ԳԱԼԻՍ Է, ՉԻ ԳԱԼԻՍ…
Հովիկ Աբրահամյանի համար Աժ նախագահի պաշտոնի նախապատրաստման մասին հաասարակության մեջ դեռ մի քանի ամիս առաջ տարածված լուրերը վերջնականապես հաստատվեցին: Նույն լուրերի համաձայն` Հովիկ Աբրահամյանի գալով նախապատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը` վարչապետի պաշտոնով: ՙՆման բան մեր կուսակցությունում ընդհանրապես չի քննարկվել` ոչ գործադիրում եւ ոչ էլ խորհրդում: Մենք վերջերս ենք համաձայնություն տվել Տիգրան Սարգսյանին որպես վարչապետ, եւ մեր կուսակցության մեծմասնությունը ԱԺ-ում իր հավանությունն է տվել Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին: Կարծում եմ`Տիգրան Սարգսյանն այն անձնավորություն է, որը կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները՚:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա Շարմազանովն ասաց.ՙԵս այն մարդկանցից չեմ, որ իրավիճակի փոփոխության հետ կապված ամիսը մեկ փոխի իր կարծիքը: Պարոն Քոչարյանի 10 տարիները` իրենց թերություններով հանդերձ եղել են զարգացման տարիներ՚: Իսկ Քոչարյանի վերադարձի մասին մասին լուերրը Շարմազանովը ոչ հերքեց, եւ ոչ էլ հաստատեց:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=64127
Հայեր ջան, նոր ծանոթներից մեկը Տիգրան Թորոսյանի հետ կապված ինձ հիշեցրեց «բումերանգի օրենքը»: Ես այնքան էլ լավ չմբռնեցի թե նրա հրաժարականն ու «բումերանգը ինչ կապ ունեին իրար հետ, բայց այ «բումերանգի օրենքի» մասին արտահայտությունը ինձ 8-10 տարվա վաղեմության մի պատմություն հիշեցրեց:
1999թ.-ի դեկտեմբեր, 2000թ.-ի հունվար կամ փետրվար ամիսներն էր : «ԱՐ» հեռուստատեսությամբ «հոկտեմբերի 27-ի» մասին հաղորդում էր : Նաեւ դեպքի վայրից վիդեո կադրեր էին ցուցադրելու : Հաղորդման հյուրերի մեջ էր նաեւ ահաբեկչության օրը ԱԺ դահլիճում մահացու վիրավորված Անդրանիկ Մանուկյանը:
«Սերվիզի Անդոյի» վիճակը իրոք սարսափազդու էր, վիրավորված աչքը հեռացրել էին, դատարկ խոռոչն էլ սեւ գույնի աչքակապն էր ծածկել: Նա մեծ դժվարությամբ էր խոսում, բառերը դժվարությամբ ու երբեմն էլ` կիսատ արտաբերում, միմիանց կապում, փորձում կապել : Հուզվում էր, դողում… մի խոսքով այդ հաղորդման ժամանակ Անդրանիկ Մանուկյանը այնպիսի մի իրավիճակում էր, որ խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք, պետք է նրան կարեկցեր…
Ես չնայած տեսամագնիտաֆոնը միացրել ու այդ հաղորդումը պատճենահանում էի, բայց մեր տան անդամներին (մասնավորապես երեխաներիս) նախապես խնդրել էի հաղորդման ընթացքում լռություն պահպանեին: Անդրանիկ Մանուկյանը հուզված ու խղճահարություն առաջացնող ձայնը լսելուց հետո, զավակս կանգնեց սենյակի մեջտեղում ու. «Հայրիկ, սա այն մարդն էր չէ՞, որ Մանանի աչկի համար…», -«հա´, բայց ասացի չէ՞, որ սուս ենք մնալու», չոր ու պահանջկոտ տոնով, ընդհատեցի երեխայիս ու շարունակեցի հաղորդումը դիտել : Ավելի ճիշտ փորձեցի շարունակել, բայց ուշադիր դիտել` չստացվեց : Ուշադրությունս հաղորդումից 2-2,5 տարի ետ գնաց, հասավ այն օրերին, երբ Մանանի աչքի համար Մանուկյան Անդոյին մոտեցա…
Մանանը իմ աղջիկս է, հիմա 13 տարեկան է : Մարիամ է, նաեւ` Մանան էլ ենք ասում…
Երեխաս հեռատես է ծնվել, իսկ պոլիկնիկայի տուպոյ բժիշկները կարծում էին, թե երեխային ներվերը լավ չի, դրա համար է չորս կողմը նայելիս հայացքը լարում, այսպես ասած` չռում… Արդյունքում վիրահատության կարիք առաջացավ :
98-ին էր : Բժշկին պետք էր վճառել: Ոչ միայն պետք էր, այլ նաեւ` անհրաժեշտ, որովհետեւ նախորդ վիրահատության ժամանակ արդեն համոզվել էինք, որ վճարված գումարը ամբողջովին հիվանդանոցի ներսում է ծախսվում` առաջին հերթին հիվանդի առողջացման համար ավելի բարենպատս պայմաններ ստեղծում : Մի խոսքով վիրահատությունը վճարովի է, ես դրան սրտանց կող եմ, ավելին` անհրաժետ եմ համարում վճարել, բայց դժվար լուծելի ֆինանսական խնդիրներ ունեի:
Վիրահատության ու նաեւ` վճարման անհրաժեշտության մասին մանրամաս գրեցի… Երեկոյան ԱԺ-ում արտահերթ նիստ պետք է լիներ (կարծեմ` Էլ. Էներգիայի նոր գների սառեցման հետ էր կապված) : Ես ուշացրի, Ա.Մանուկյանը մտել էր ԱԺ տարածք : Պատգամավորներից «բռլյանտի Գագոյին» խնդրեցի նամակս փոխանցեր Մանուկյան Անդոյին…
Արտահերթ նիստը բավականին ուշ պրծավ, երբ մոտեցա Անդրանիկ Մանուկյանին, նա նախ ճշտեց, թե` ո՞ր նամակի մասին եմ հարցնում, մի ակնթարդ դաթար տվեց հետո գլուխը իմ կողմն արած, բայց հայացքը` չգիտեմ ուր, ասաց. «Հիմա ի՞նչ, ու մտքով ինչ անցնի, պետք է վերցնի թղթի վրա գրի բերի տա հենց Անդրանիկ Մանուկյանին», – Ես իրոք անակնկալի եկա, չեի սպասում, որ սպասեի, ի սկզբանե չէի դիմի : Ի տարբերություն իրեն, ես աչքերս չթաքցրի, հայացքը բռնացրի ու ընդհամենը ասացի «կներեք, Ձեզ դիմելու հարցում, ես իրոք սխալվել եմ …
Հուզմունքից դողում էի, հեռացա… 20-25 քայլ էի արել, երբ հասա «քյարփնջի կոդլին» (թղթախաղի չէ, «Երկրապահներից» Բազեյան Աբոյի նեղ շրջանակի թիմակիցներին` Արամազդը Զաքարյան, Դալաքյան Վիկտորը, «խոպանցի թաղային Վարոյի տղա` Ահարոնյան Հովիկը…) : Արամազդը, որ մի ժամանակ իմ ազնիվ ընկերս էր, հարցրեց` «Վահագ ի՞նչ եղավ», իսկ ես հուզմունքս այլեւս չկարողացա զսպել, պայթեցի : Մինչ այդ արած 20-25 քայլերիս ընթացքում մտքումս ինչ ասել էի Անդրանիկ Մանուկյանի հասցեին, մի բանել ավելացրի ու արդեն բարձրաձայն, վրա տվի Արամազդին…
Ասածս Արամազդին ցավեցրել էր, հաջորդ առավոտյան, այցելեց ինձ, իսկ արդեն երեկոյան տեղեկացրեց վիրահանտության օրվա մասին…
Այս պատմությանս տարբեր հատվածներին, 98թ-ին ԱԺ պատգամավորներից շատերն են ծանոթ : Դավիթ Շահնազարյանն էլ, Սամսոն Ղազարյան էլ : Սամսոնը նամակիցս տեղյակ էր, իսկ բովանդակության մասին հետո իմացավ : Ինձ էլ մեղադրեց, որ այն ժամանակ իրեն չեմ ասել…
Հիմա 8-10 տարվա վաղեմության այս պատմությունը հիշեցի, մտովի 8-10 տարի ետ գնացի, վերադարձա ու այսպիսի մի հարց անցավ մտքովս.
Որ հիմա Անդրանիկ Մանուկյանը հիշեր այս դեպքը, ի՞նչ կասեր, թեքուզ` մտքումը ի՞նչ կմտածեր… էդ որ ասում են «բումերանգի օրենք», դա սրա հետ կապ ունի՞…
Ճիշտն ասած. հիմա չգիտեմ էլ Անդրանիկ Մանուկյան ինչ կասի, կարող է նաեւ հրապարակավ, այսինքն` բարձրաձայն չհիշել : Դե հո զոռով չի, ձեռնտու չի, չի հիշում… Բայց որ մտքումը հիշելու է, ու թե այդ պահին ի՞նչ է զգալու, այ ես հենց միայն դրանով էլ բավարարված եմ…
Vago,
Esqan — patmutyun, vor nerkayacrel es vorpes grakanutyan gohar, yes kyank-um chem lsel. Es patmutyun-e tsuyts a talis ko —e , yev taknvac atelutyun-e. Du iskapes amen tvyal-nere unes Levonakan darnalu.
Nikol-i het dser i dser duq yerevi nororia Shiraz-Charents-Narekaci eq darnalu ha?
Iskapes —er grads-d. —!
Yes krknum em levonakanneri xostum-s,
Vor dsez lav chpaheq, vor chachakcek, Tigran Sragsyan-in 2009-in Kocharyan-n a galu varchapet. Kocharyan-i ham-e tesel eq tas-e tari, uremn shat ushadir exek, Kocharyan-i het iskapes xagh chka.
xelq-erd havaqek, Serge-i shurj hamaxmbvek, te voch….
Qocharyan@ qez nmannerin miayn kvaxecni, hatkapes, vor na mer phoxeri shnorhiv e mard darel, hima zhoxovurd@ chi vaxenum dra var apacuyc@ nerka iravijakn e, yev mek@ndmist moracir robikin vorovhetev zhoxovrdi datic na chi azatvelu .Isk bloti masnaget serjin @ndhanrapes moracir na aysor ka vax@voch. Gites nranc anunner@ ditmamb em poqratar grum,miayn ayd zevov karox em arhamaranqs artahaytel.
— levonahar kiner inchpes osan-e yerevi misht linelu en mer mej yev petk a linen, vorpeszi normal Hay-ere irenc zavak-nerin cuyc tan mat-ov , te inchpes Hay-e petk che lini. levonaharutyun-e karox enq, SPIT-i AIDS-i het baxdatel bayc baxtavor enq vor teyev AIDS-i buzhman naxanshannere chen erevum, sakayn levonakan virus-i haxtaharum-e shat shat mot a. terevs el petk chlini levonin endhanrapes veracnel, na shut-ov minjev tareverj kam k lqi erkir-e, kam el tan-e krkin mi tas tari kanckacni “bornikneri hexapoxutyan ” masin grker k gri uraxacnelov osannerin..
Zhamanak-e nran koxk-in chi. Zhamanak-e Hayastan-i zhoghovrd-i aveli qan 85% nerkayacnogh karavarutyan het a , mekusacnelu sranc yev veracnelu virus-e Hayastanic.
Isk Robert Kocharian-i masin: Im khighj-e hangist a. Yes dsez zgushacrel em, yete 2009-in stipek nran veradarnal dser harc-ere ir cevov a lucelu. Vaxenalu ban a, vka 10 tari-n HA Ha Ha Ha. Es angam ink-n a levon-in Hayr Mer-e sorvecnelu mouys atchk-n el qoracnelu.
Parq Kocharyan-in , park Serge-in vor vnasazercum en mer erkir-e levonakan ankoch hyureric. osanner erkar karogh en khosel vor haxtelu en. zhamanak-n a cuyc a talis arden te ov a haghtum .
Payqar minchev verj levonakanutyan cancer-i dem!
ROBI YEV SERJI YERG@ YERGVAC E , AYLANDAKUTYUN@ KLANEL E VERNAXAVEN
Yerg-i barer-n en:
levon-i achke qorcucink
HHSh-i mer-e q—cink,
sranc gnack-i mej dnelov
irenc haireniq Turqia uxarkecink.
osan-e xelk-e korcrel a,
Or u gisher “Sharjum” a,
vonc gitna vor minchev tareverj
levon-i verch-e galu a?
Payqar, payqar minchev Serj!
Iroq tulacel en levonaharnere verchi hanrahavaq-in mardkanc MEDSAMASNUTYUN-E ARDEN CHI HAVATUM , LEVON-E VOREVE NOR BAN UNI ANELIK KAM ASELIK! uremn ov xelaci a hima e aten-e levonakanutyun-ic buzhvelu, yev mianalu levonaharneri dem payqar-in!
Arden gitem vor du shahamol u tget dashnak es, LTP- in qarkocelu phoxaren gna serji u gyuli votqer@lpsti davachan.
nax barev hayer!!!kartunm em komentarner u apshum ,vonc kareli e viavorel Levonin u nra sharzumn,knshanaki da uranal e Hayrenikn,kani vor ayspisi jgnazamum LPT n karox e durs berel voch te mi narkaman,vorn marti 1 iragorcec,isk hayrenaser shat mi uraxaci nranc verjn kga, havatum em ev axotum
Բոլորին, բացի Hayrenaker-ից
Համազգային շարժումը արդարացնելու ոչ մի փաստարկ պետք չի, բավական է կարդալ Hayrenaker-ի «քերթվածքները»:
Դրանց մեջ երբեմն պարզ լսվում է նրա չուգուն գլխի զնգոցը, հատկապես, երբ սկսում է փաստեր համադրել:
Հիմնականում աչքիս առաջ գալիս է ուրիշի թիկունքում թաքնված զազրախոսի կերպարը: Ուրիշը ռ-. ու ս-ն են բնականաբար: Ինքը լինելով թույլ մարդ, իր կարծիքով գտել ա ուժեղ կողմը ու մտել նրա հետեւվը /բոլոր իմաստներով/:
Ւնքը չի թաքցնում, որ հիացած է իր տերերի արյուարբու կերպարով, հանկարծ սկսում ա հիստերիկ քրքջալ, «տեսեք ձեզ ինչ կանեն»… Լինելով վախկոտ, սահմանափակ ու տգետ չի պատկերացնում, որ մենք էլ լավ գիտենք իր տերերին, հենց դրա համար էլ ելել ենք պայքարի:
Ու սատանային ծառայող էս եզը աստծո անունն ա տալիս…խելքին աշեցեք
Satanayi kerpar-e marmnavorum a azgi davachan 1 milion Hay-i taragir darcrac amenaqich-e 100 Hayi spannac Hay azganoon-ov mer Saddam Hussein-e. Anun-e:
Levon Ter Petrosyan.
Saddam Hussein-i vaxjan-e amen mard lav giti.
Levon-inn el hamayn Hay joghovurd-n a voroshelu.Noren yev misht piti asem: Minchev tareverj. Lav hishek es khosq-ere. 2009-ic levonazerc Hayastan. Miak tarperutyun-e , yete lev chpaheq duk dsez 2009-e ksksenk aharku Robert Kocharian-ov (i harke aharku miayn levonaharneri hamar). Isk yete bari ellaq , shat aveli soft Tigran Sargsyan-ov.
Miayn es masov duq iravunk unek voroshelu. levonaharneri veracnelu arshav-e sksvac e yev ankaseli a. Menk zhamanak chunenk korcnelu.
Azatatnch u arjanapativ hayer jan es serjarobakan strukneri, inchpisin en chhayrenaser hayrenaker, Vanoi anvan tak handes ekox myus chichun u mnacac pnakalezeri vra ushadrutyun mi darcreq.
es der huys unei vor serjakanneri mej normal tramabnox vichabanelu unak mard ka, bayc sranc bolori uexner lvacaca, past es asum sranq nuyn dzevov esh-esh dus en talis. tox durs tan, bani tex mi dreq.
Srancic tramabanakn , himnavor xosq lsel animasta, sranc ararqnerum xosqerum aznvutyun, obyektivutyun erkri u azgi nkatmamb srtacavutyun, mtahogutyun spasel anhnar. Sranq voch Astvac unen voch srbutyun, sranc Astvacn u srbutyun poxna, shah. ameninhci patrast en hanun poxi , hanun mi tulapayi, kcaxen ameninch, bayc iharke ed hntacqum iranc knerkayacnen vorpes “hayrenaserneri”, or 24 jam sranc nmanner kvxtan tv-nerov vorpes azganver gorcicner u kvatabanen iskakn azgayin gorcichnerin.
iranc Astvac serjna, rob u pox.
erkri naxagahn narkoman, xaxacox, angraget, otar erkrneri gaxtni gorcakala, aj-i 95% u dra naxgah angraget , iranc anun azganun aranc tarasxal grel chkarecox, qreakan, orenqic heru anvoxnashar erkri vra tqacunecox mi strukneri havaqacu, karavarutyan xekavar, texakal gomik, naxararner cexic durs en ekel u ekel en naxarar en ashxatum, talanci angraget, iranc vstahvac gorcic antexyak, iravapah hamakarg mi hastaglux anuxexneri zangvac vor borenineri pes ira ban u gorc toxac erkri anvtangutyun toxac hardzakvuma sepakan joxovrdi vra, halacum u hetapndum aylakrcutyun, petutyun darcrel en sepakan bostan isk joxovrdin hndunum en vorpes iranc andznakan strukneri, erkrum hamatarac xraxusvuma anbaroyakanutyan, storaqarshutyan mtnolort, banak darel mi biznes korporacia, vortex baci da verjin 10 tarum xaxax paymannerum aveli shat hay zinvor e spanvel banaki hramanatarutyan koxmic, erkri hnderq bnutyun ekologian, mer bnakan harstutyunner talanvum u vayrenabar vochncacvum en, aranc byujein ogut talu, amboxj herustastesutyun lcvac e iranc kextov (bayc eli 30.000 tpagir mamulic shan pes vaxum u hnknum en hogexangarmunqi mej), mardik vaxenum en iranc karciq bardradzaynen haytnen, aylaxohutyun hamarvum e amenamec hancagorcutyun hayeri 60% mtacum e arajin isk hnaravorutyan depqum lqi ir hayreniq, isk verjin 10 tarum “serjarobiki” tarinerin Hayastan 2.5 angam aveli shat mard e toxel qan paterazmi tarinerin, bolori achqi araj talanvum en mer petakan harstutyunner, amen-amen, shahi hamar rejim uranum e cexaspanutyun (isk ayd nuyn pornikner mez mexadrum en aprili 24-in, vor tasnyak tariner exel e hayeri payqari maqarman xorhrdanish, hayi vogu, strkacman chhamakerpman chhandurjman or, hayi vogin artun pahelu mej), vacharqi e hanel Xarabax, u nuynisk Hayastan, serjik axperutyuna anum turqeri het, bacahayt patrastakamuyun haytnum caxel Xarabax u es anasunner dergorum en araj qina Hayastan, apri serjik, kori Sharjum (i dep ete mek abijnika HHSh-ic uremn tas angam avel piti chnduni serjin u robin qani vor nranq u ayl tzrukner vor varkabekecin 88-Sharjum, HHsh-n, esor arneti pes cvarel en hntex vortex poxna u shah, es Ter-Petrosyani miak lurj sxal da em hamarum vor chnkatec te inchpes serjaroberi pes takanqner, srikaneri, apazgayin turqacac molaxoter ekan mtan u shakali pes hoshotelov saxin iranc andznakan shahi hamar daran erkri ter.).
serj, rob u sranc manklavikner turqacac shakalner e vor sepakan shahi hamar Xarabaxn el kcaxen HAyastann el , sax hay joxovrdin el.
Im ver grac paster en u ete mek sranq chi tesnum u chi uzum tesnel urmen dra het animasta u petq chi glux dnel.
Vor vax hayerin kotoren el eli es turqacacner kasen “araj qina Hayastan”.
Aynpes vor hima ameninch aveli qan parza, ov vor Sharjman dema na davachana.
Menq Haxtel enq u mer de yure Haxtanaki anxusapeli linelu mej vochvoq nuynisk serjarob chen kaskacum, u dra hamar el erb lsum en Sharjman, Levon Ter-Petrosyani anun vatanum en, gazazum, anjatvum en u iranc maklavik pnkalez struknerin te stex te amenur qsi en talis joxovrdi vra.
Mer verjnakan Haxtanak anxusapeliya u da bolor giten.
Payqar, Payqar Minchev Verj
P.S.
uzum em naev gunavor apazgayin serjaroberin hishecnel, vor Hayastanum arajinna ashxarhum texi unecel gunavor hexapoxutyun, vor texia unecel 1996-ic sksac idiot vazgenik manukyani ogtagorcmamb arajin pul, erkrord 1997-1998-in, vor hangecrec Ter-Petrosyan i hrajarakan, ev errord pul 1999 hoktemberi 27, u ays gunavor hexapoxtyan 3 puleri ardyunqum Hayastanum ishxanutyan ekan apazgayin turqacac ujer serjiki u robiki glxavorutyamb.
Parq Astco , vor mer joxovurd haskacav vor 1996-1999 na exel e gunavor hexapoxutyan zoh u dranov e paymanavorvac vor joxovurd haskanalov ir sxal, xabvac linel aydqan jerm hndunec Levon Ter-Petrosyani veradarc.
Hay joxovur kuxi ir sxal, ev turqacac gunavor apazgayin serjaroberic u iranc kexteric mer erkir kmaqrenq u kveragtnenq mer erkri arjanapatvutyun, baroyakanutyun , kkarucenq iravahavasar, azat, hzor u barekecik Hayastan.
inchpes misht xosq chka Hayk jan, shat lavn er gracd!
Haykoyi grac-nern kardum es u zamanum, inchpes es ararac-e hogebuzharan-um chi haytnvel, kam el hogebuzharannerum arden internet-i kap unen?
Levonahar goxakanneri verj-e motenum a. Sranc partutyun-e voch te anxusapeli a aylev, sranq arden partvac en . Yerb eschap xapeyutyun es anum, zhoghovurd-n el esh tchi.
Im kanxatesumnere hajord yerek amisneri hamar:
Yerevi sranq mi hanrahavaq yevs kanen zorov-morov, nouyn 3-4000 hogoo hamar. verjin hanrahavaq-in Zurapyan-i hamacayn , yexel a voch aveli qan 3000 mard yev na arden ir mtahogutyunn er haytnum mardkanc pasivutyan hamar (ay txmar ases, zhoghovurd-e atum a dsez mtacum es aktiv en linelu?)
Uremn mi hat el hanrahavaq Hayko-i nman aru pornik-neri hajuyk-in hamar. Heto arden sranq amen inch anelu en vor yeres chsevacnelov anhetanan , uremn levon-e mi 2-3 mamlo asulis a talu (3-4 animast document e hraparakelu, levonaharnere hiacaz hurra en kanchelu). Heto arden HIMAyakanner hamarcakvelu en poghotc-um mardkanc xapel, cec u chart, mi yergook-e k hasnen hivanadanoc. Poral kanchel. heto shniknere lrelu en.
Heto arden irenq el harc piti sksen tal Levonin “ay ceruni, hanrahavaq anelov ur es hascnum mez, vortegh e sra verj-e?” Levon-e patasxan chi unenalu. sharjum kochvac bandit-neri khumb-ic sksvelu en hrajarakannere. I verjo mnalu en miayn irenk, Levon efendi David Hopar biza Babken, genius Hrand, Bulbulak Aram, Styopa-n (tan-e tey a xmelu)…Isk Haykkin sarqelu enk Lachin-i Hanrapetutyan Naxagah! :))))))))
Bayc lurj, verlucelov levonakan pornikneri hexapokhutyun-e vor verj a gtnelu amenaush-e minchev tereverj, inchi korcrec Levon-e?
1. Yevropan Osetya-i patjarov yeres darcrec nranic, yev Serge-i jkun qaxaqakanutyan shnorhiv, levon-e darcav animast nerkayutyun.
2. Zhoghovurd-e chkhapvec, joghovurd-e haskacav vor Marti mek-i 10 zohere miayn levoni arkacakhndrutyan patjarav en zohvel.
3. Levon-e irok poqr mard a Kocharyan-i poghpatya kamk-i aratch, Kocharyan-i shnorhiv Hay zhoghovurd-e naxagah-i pashton varogh davachan levonin uxarkec tun..
4. Gaxtnalsumneric haytni darcav vor Levon-i hamar Alik-ic u Nikol-ic u Shahnazar axber-ic baci voch mek-e karevor chi. Merel en, satkel en, enkan aten vor Levon pashtpanvac a.
Uremn ays e sireliner pornikneri hexapokhutyan patmutyun-e vor verj a gtnum. Lav-n er urax momentner el unecank, levon-i parel-e tesank, sakayn jamanak-n e arden ays amen-e ornal nor ej banal yev hamaxmbvel Hayastani Hanrapetutyan arzhanavor Naxagah Serge Sargsyan-i shurj.
levonaharner, the game is over, sharjvum enk depi levonazerc Hayastan.
Isk Haykoyin maxtum em uraxutyun yev yerazneri irakanacum :)))))))))))
Na haxtelu a!!!! Anpayman haxtelu a!