Քայլում եմ փողոցով ու ոչ մի կերպ չի ստացվում չնայել պատերին, ավելի ճիշտ ՏԻՄ ընտրությունների նախընտրական պաստառներին՝ պատերին փակցված։Այ այստեղ նվազագույնը երկու էջ բազմակետեր: Այնպիսի դեմքեր են, որ թատրոնում առանց դիմակի խաղալու համար բավականին մեծ հոնորարներ կստանան: Երեւում է, որ կարգին գումարներ են ծախսում, պաստառները բավականին մեծ են եւ հարյուրներով իրար կողքի փակցված ու ցավալի է, որ մի ազնիվ խորհրդական այդպես էլ չեն կարողացել գտնել, ով ոչ մի դեպքում թույլ չէր տա օրինակ նման դեմքը պաստառին տպել /թող տպվեր ցանկացած սիմվոլ, թեկուզ ծառ ու ծաղիկ, բայց ոչ այդ դեմքերը, որ մթության մեջ նաեւ վախեցնում են անցորդներին/… Կարգախոսները մի այլ պատմություն են… Հարցերցի բակերից մեկում “նարդու շուրջ հավաքված տղամարդկանց», թե ով է պաստառի մարդը. պարզվեց այդ շենքի “էլեկտրիկն է”… Հուսով եմ արժանավոր էլէկտրիկ է ու իմ հաշված 61 ավագանու թեկնածուների մեջ արժանավորները շատ են…
Տպավորություններից-փաստերին… Ավանդաբար ՏԻՄ ընտրությունները Հայաստանում չեն փայլում իրենց թափանցիկությամբ եւ ամենաշատ խախտումները գրանցվում են հենց ՏԻՄ ընտրություններից: Այս ընտրություններին է նաեւ, որ տարածքային գզիրները իրենց թաղային հեղինակություններին գերնվիրվածություն ցույց տալու համար դռնեդուռ են ընկնում, ընտրական աֆիոռաների բոլոր կարելագործված մեխանիզմները կիրառում։ Ինչեւէ, օրեր անց/ավելի կոնկրետ՝ այս կիրակի/ արդեն պարզ կլինի ինչ «տեխնոլոգիաներ» կիրառվեցին, չնայած տարատեսակ լուրերի մասին խոսվում է եւ այսօր։
Օրինակ՝ Արաբկիր համայնքում /թեկնածուներն են՝ գործող թաղապետ Հովհաննես Շահինյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանն ու անկուսակցական գործարար Ալբերտ Երիցյանը/ պտտվող գաղտնի հանդիպման եւ պայմանավորվածությունների հանգամանքը այսօր ժխտեց «Ժառանգության» պատգամավորը, սակայն ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը դեռ շարունակվում են արդիական մնալ։ Ապա Քանաքեռ-Զեյթուն համայնքում էլ /թեկնածուներն են ՀՀԿ-ական գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանը, «ԺՈՒԿ» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանն ու անկուսակցական, անհայտ Վարուժան Մկրտչյանը/ պրիմիտիվ՝ ընտրակաշառքի տեխնոլոգիան արդիական է, համենայն դեպքս այս մասին են վկայում համապատասխան հրապարակումները։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ տարածքի բնակիչները մեղմ ասած՝ թքած ունեն այս պրոցեսների վրա, համենայն դեպքս դա երեւաց «Ա1+»-ի անցկացրած հարցումներից… Գուցե խնդիրը այլ է… Բայց հավատացեք որոշ ավագանու թեկնածուների դեմքերը ֆանտաստիկ կրիմինալ «էլեկտրիկների են», չհաշված աչքերի արտահայտություններն ու հետեւի ֆոնը…
Հոկտեմբերի 27-ի աուդիո ձայնագրություն ( ընդհանուր տեւողությունը 52 րոպե)
http://septemberi21.blogspot.com/2008/09/27-audio-1700-1752.html
՚ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼՙ
[19:08] 04 Սեպտեմբերի, 2008
Արդեն մեկ օր է, ինչ Արաբկիր համայնքի բնակիչները շփոթմունքի մեջ են եւ չգիտեն որտեղից ճշտեն իրենց քվեարկության իրական տեղամասը: Նրանք ահազանգում են, որ, օրինակ, ըստ ՏԻՄ ընտրությունների մասնակցելու համար իրենց հանձնված ծանուցագրերի` Կասյան փողոցի բնակիչը պետք է քվերկության գնա Քանաքեռ ՀԷԿ-ում:
Արաբկիր համայնքի 4-րդ ընտրական տեղամասի նախագահի տեղակալ Կարինե Շահինյանը մեզ փոխանցեց նման ծանուցագրերից մի տրցակ եւ տեղեկացրեց, որ բնակիչները, ավագանու անդամները ահազանգել են թյուրիմացությունների մասին, ապա այդ ծանուցագրերից իրենց փոխանցել, որից հետո հանձնաժողովի ներկայացուցիչները հանձնել են վերջիններս ոստիկանության համապատասխան բաժնին` հարցի իսկությունը պարզելու:
՚Սա սարքված թյուրիմացություն է եւ կատարվել է փոստի աշխատակիցների մասնակցությամբ: Ինձ թվում է պետք է շենքերի մուտքի առջեւ թղթեր փակցնենք, ցույց տանք բնակիչներին իրենց ընտրատարածքի տեղը, որ մարդիկ կողմնորոշվեն եւ գնան ընտրության, ոչ թե խառնվեն ու չգնանՙ,-ասաց Կարինե Շահինյանը, ապա նշեց, որ ոստիկանությունից բացարձակապես ոչ մի արձագանք չեն ստացել:
՚Մենք հարցը բարձրացրեցինք ընտրատարածքային հանձնաժողովին, ասացին` մենք հարց ենք քննարկում, սա մեր հարցերի մեջ չի մտնումՙ,-նշեց նա, ապա հայտնեց, որ` իր որակմամբ կազմակերպված թյուրիմացություններ էլի են եղել: ՚Փոստի աշխատակիցները` թոշակ բաժանողները, անձնագրերի սերիական համարներ էին հավաքում եւ գումարներ խոստանում, մենք դա կանխեցինք: Խոսեցինք հետները, ՚Ժառանգությանՙ ներկայացուցիչն էլ էր ներկա եւ կարծում էինք, թե այլեւս խախտումներ չեն լինի, բայց տեսնում եք էլիՙ, պատմեց հանձնաժողովի նախագահի տեղակալը:
՚Ա1+ՙ-ը փորձեց այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալ ԿԸՀ-ից եւ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բաղչագուլյանը հայտնեց, որ թեեւ իրենք այդ հարցով չեն զբաղվում, բայց կփորձեն միջոցներ ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետի թեկնածուները չորսն են` գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը, գործարար Ալբերտ Երիցյանը, ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=63757
ՄԻԱԿ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՐԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է ԶԳՈՒՄ
[20:34] 03 Սեպտեմբերի, 2008
Ընդամենը մի քանի օրից Երեւանի մի շարք համանյքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Արաբկիրի թաղապետի 4 թեկնածուներից Զոյա Թադեւոսյանը վերջին օրերին սկսել է ավելի ակտիվ ահազանգել համայնքում ընթացող խախտումների մասին: Ի՞նչ բնույթի են տեղի ունեցող խախտումները, ովքե՞ր են դրանց հեղինակները: ՚Ա1+ՙ-ն այս եւ այլ հարցերի մասին է զրուցում թեկնածուի հետ:
Ես անընդհատ ահազանգել եմ խախտումների մասին եւ կշարունակեմ ահազանգել: Չի կարելի խախտել խաղի կանոները, իսկ այդ կանոնները չխախտելու համար` պետք է լավ տիրապետել ընտրական գործընթացներին: Իմ մրցակիցները, եթե օրենքի նկատմամբ հարգանք չունեն, ապա վստահ եմ, որ օրենքի նկատմամբ նրանց անհարգալից վերաբերմունքը հետագայում շատ ավելի վառ կդրսեւորվի բուն աշխատանքի ընթացքում: Հենց դա պետք է լինի թեկնածուներին միմյանցից տարբերելու համար: Եթե թեկնածուն իշխանության է գալիս օրենքը խախտելով, հետո նրա համար օրենք խախտելը խնդիր չի լինելու:
– Ձեր 3 մրցակիցներից, ովքե՞ր են այս ընթացքում օրենք խախտել:
Օրինակ` օրենքի խախտման ակնառու դեպք է, երբ թեկնածուներից մեկը կաշառքը ընտրողին հասցնելու համար օգտագործեց Սոցապհիմնադրամի աշխատողներին, որոնք ցուցակագրում էին մարդկանց եւ նրանց գումարներ բաժանում: Մենք հայտնաբերեցինք եւ դիմեցինք դատախազություն:
Թեկնածուներից ո՞վ էր դրա հեղինակը:
Ալբերտ Երիցյանը: Եթե մարդը ինտելեկտուալ պոտենցիալ ունի, իրեն երբեք նման բան թույլ չէր տա: Ես կեղծիքները ուղղակիորեն կապում եմ մարդու ինտելեկտուալ պոտենցիալի հետ: Մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկսվելը` կրկին Ալբերտ Երիցյանի թիմը մարդկանց ցուցակ էր կազմում, մարդկանց դռները ծեծելով` պահանջում էին նրանց անձնագրերի համարները եւ ստիպում ստորագրել, թե Երիցյանի համակիրներն են: Այդպես բազմաթիվ ցուցակներ կազմվեցին, որոնք գումար արժեին, իսկ հետո զանգում էին մարդկանց եւ հեռախոսով ճշտում, թե ում են տալու իրենց ձայնը: Մի խոսքով` մարդկանց համոզելով կամ ահաբեկելով` փորձում են ձայներ կորզել: Այն ընտրողը, ով գիտի ընտրությունների գաղտնիության մասին, դա նրա վրա որեւէ ազդեցություն չունի, սակայն կան ընտրողներ, ովքեր հայտնվել են վախի մթնոլորտում եւ այդ վիճակում են առաջնորդվում ընտրության ժամանակ: Դա անազնիվ ճանապարհ է: Չի կարելի անընդհատ խոսել արդարության, ազնվության մասին եւ անազնիվ ճանապարհ ընտրել:
– Միայն Ալբերտ Երիցյանի՞ կողմից եք խախտումներ արձանագրել:
Ոչ: Օրինակ` գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը կոմունալ պարտքեր ներելու ճանապարհով է ընտրողներին իր կողմը գրավել: Այսինքն` մարդիկ գալիս են իշխանության` վերարտադրելու իրենց տերերին: Քանի որ Ալբերտ Երցյանը Քոչարյան Ռոբերտի մարդն է, նա փորձում է այս ճանապարհով դառնալ համայնքի ղեկավար` հետագայում Քոչարյանի վերադարձին նպաստելու համար:
Իշխանությունները այդպես էլ չհայտարարեցին, որ պաշտպանում են Հովհաննես Շահինյանին:
– Ինձ համար մի բան հստակ է` Երիցյանն եւ Շահինյանը համագործակցում են: Նրանք եկուսն էլ իշխանության ցանկությունները իրականություն դարձնելու միջոց են: Իշխանության համար ի՞նչ տարբերություն, թե ում միջոցով կյանքի կկոչեն իրենց ծրագրերը: Թեեւ Հովհաննես Շահինյանին ՀՀԿ-ն պաշտոնապես չի պաշտպանում, սակայն հանձնաժողովում ՀՀԿ-ի տեղերը Շահինյանինն են, իսկ դա արդեն լուրջ եւ ստվերային աջակցություն է:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ի՞նչ է պատճառը, որ ՀՀԿ-ն բացահայտ չհայտարարեց, որ պաշտպանում է Հովհաննես Շահինյանին:
– Վերջին նախագահի ընտրություներում Հովհաննես Շահինյանը ծառայություն էր մատուցել իշխանություններին, սակայն ոչ խոստացված չափերի: Նա ավելի շատ ձայն էր խոստացել Արաբկիրում, սսակայն չկարողացավ ապահովել, իսկ բռնություններն ու կեղծիքներն էլ գերազանցեցին սպասվածին: Սերժ Սարգսյանը չի կարող բացահայտ խրախուսել ընտրությունների ժամանակ Հովհաննես Շահինյանի գործողությունները, որը հանգեցրեց աղմկոտ բռնությունները: Եթե այդ ամենը արվեր այնպես, որ աղմուկ չլիներ, ապա Շահինյանի ծառայությունը կգնահատվեր ՚դրականՙ: Նախագահի ընտրությունների ընթացքում Շիրվանզադեի դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում էին փորձում ձայներ ապահովել Սերժ Սարգսյանի համար, որտեղ մեծ ազդեցություն ուներ Հովհաննես Շահինյանը: Միայն այդ տեղամասում Սերժ Սարգսյանը բացարձակ ՚հաղթեցՙ:
– Գոնե Հովհաննես Շահինյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի այս ընտրությունները ընթանան ազատ, անկախ եւ թափանցիկ:
Ես վստահ եմ, որ դրանք զուտ խոստումներ են եւ այդքանով էլ սահմանափակվելու են: Ես չեմ հիշում որեւէ ընտրություն, որ իշխանությունները կամ ներկայացուցիչները չհայտարարեն, թե երաշխավորելու են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները եւ իրենք էլ չխախտեն իրենց խոստումը: Ես վստահ եմ, որ նախապատրաստվում են լայնածավալ ընտրակեղծիքներ: Գիտեմ նաեւ, թե դրանք ինչ բնույթի են լինելու, սակայն դա չի նշանակում, որ հնարավոր կլինի դրանք իրականացնել: Այսօր իշխանությունները գործ ունեն արդեն վիրավորված ինքնասիրությամբ ընտրողների հետ, որոնք նախագահական ընտրություններից, մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո չեն հանդուրժելու իրենց իրավունքների ոտնահարումը: Ես բոլոր թեկնածուներին կոչ եմ անում չխաղալ ընտրողների զգացմունքների եւ ինքնասիրության հետ եւ չմոռանալ, որ այս ընտրույթուններից հետո էլ պարզ ճակատով փողոց դուրս գալու խնդիր են ունենալու: Պետք է թույլ տալ մի փոքր ուրախություն ապրել ընտրողներին:
– Տիկին Թադեւոսյան, Ձեզ պաշտպանում է Հայ Ազգային կոնգրեսը, դա ինչպե՞ս կանդրադառնա ընտրությունների վրա:
– Մեր հասարակության գերակշիռ մասն այսօր ընդդիմություն է, ոչ թե իր քաղաքական հայացքներով, այլ այս իշխանությունների պատճառով: Իշխանությունների ապաշնորհ ներքին, արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հասարակությունը դժգոհ է նրանցից, ի վիճակի չէ հանդուրժել նրանց: Եթե հասարակության 50 տոկոսը գործազուրկ է, ժողովուրդը չի կարող լավ վերաբերվել այդ իշխանություններին, մանավանդ որ նրանք գալիս են կեղծիքներով, ահաբեկություններով եւ սպանություններով:Ժողովուրդն ինձ ընկալում է իբրեւ իր մասնիկներից մեկը: Այս առումով Հայ Ազգային Կոնգրեսը ներառում է բոլոր այն ուժերին, որոնք դժգոհ են այս իշխանություններից: Ես կարծում եմ, որ այսօր իշխանություն է դառնում ժողովուրդը, իսկ ժողովրդի ընդդիմությունը այս իշխանություններն են:
– Ձեզ պաշտպանում է ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն հանձնաժողովում տեղեր է հատկացնում Հովհաննես Շահինյանին, Ալբերտ Երիցյանը, ինչպես Դուք նշեցիք, Ռոբերտ Քոչարյանի մարդն է, իսկ Աշոտ Մկրտչյանին պաշտպանում է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը: Թեկնածուներից Հովհաննես Շահինյանը մեզ տված հարցազրույցում ասում էր, որ Արաբկիրում թաղապետի ընտրությունները պետք է ընթանան ծրագրերի միջեւ, դա որքանո՞վ է այսօր հնարավոր:
– Բոլոր թեկնածուներին էլ այս կամ այն քաղաքական ուժն է սատարում: ՏԻՄ ընտրություննեհո չքաղաքականացնելու համար որեւէ քաղաքական ուժ որեւէ թեկնածուի չպետք է սատարեր:
– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու շանսերը:
– Շատ մեծ:Բայց պետք է նշեմ, որ այս վերջին օերի ընթացքում երկու տղամարդու կեցվածքով թեկնածուներն ինձ փորձում են հարվածել տարբեր կողմերից: Կեղծ լուրեր են տարածում, իբր ՀԱԿ-ն ինձ չի սատարում, քանի որ ՚Ժառանգությունըՙ չի միացել Կոնգրեսին:
– Տեր-Պետրոսյանն իր ասուլիսում ընդգծեց, որ Կոնգրեսը սատարում է Ձեզ:
– Այդ մարդիկ ասուլիսների չեն հետեւում, հեռուստատեսություն չեն դիտում, թերթեր չեն կարդում: Իրենք միայն իրենց մտավոր կարողություններին համապատասխան խոսակցություններ են վարում, որոնք սահմանափակվում են պարոն Տեր-Պետրոսյանի կողմից նշված` ՚տյունինգ, ախպեր, դզող, մզողՙ բառապաշարով: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի մեկ նախադասությունը, թե Կոնգրեսը Արաբկիրում սատարում է Զոյա Թադեւոսյանին, սա նրանց համար շատ բարդ նախադասություն է` ընկալելու համար: Օրինակ` լուրեր էին տարածել, թե ավտովթարի եմ ենթարկվել եւ մահացել եմ, կամ հանել եմ իմ թեկնածությունը, կամ Շահինյան Հովիկը լուրեր է տարածում, թե ես կաշառված եմ Ալբերտ Երիցյանի կողմից եւ ինձ 50 հազար են խոստացել իմ թեկնածությունն առաջադրելու եւ Շահինյանի դեմ քարոզչություն իրականացնելու համար եւ այլն:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նման լուրեր տարածում:
– Ես նույնիսկ չեմ վիրավորվում այդ մարդկանցից: Ումի՞ց վիրավորվեմ` մարդկանցի՞ց, որոնց չափանիշը փո՞ղն է: Նրանց արժեքային համակարգում փողից բացի ոչինչ չկա: Փողը մարդն է հնարել, բայց հնարած ամեն բան չէ, որ կարող է դառնալ մարդու պաշտամունքի առարկա:
– Խոսքը թեկնածուներից ո՞ւմ մասին է:
– Երկու թեկնածուներն էլ` Հովհաննես Շահինյանն եւ Ալբերտ Երիցյանը, ինձ համար գտնվում են նույն հարթության վրա: Նրանք երկուսն էլ ինձ համար խաղի կանոներ խախտող են, եւ ես նրանց մրցակից չեմ համարում: Ընտրություն չի նշանակում քո ճանապարհին ոչնչացնել ցանկացած բան, իսկ նրանք այդպես են վարվում:
– Դուք միակ կին թեկնածուն եք: Դա ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
– Ես չեմ կարծում, որ հերյուրանքներ տարածող, պայքարի կեղծ միջոցներ որոնող թեկնածուները հարում են տղամարդու կերպարին: Ես գտնում եմ, որ իմ դիմաց կանգնած են թույլ էակներ, եւ ես ինձ ավելի ուժեղ եմ համարում:
– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր քարոզարշավը:
– Ես ցավում եմ, որ եղանակային պայմանների պատճառով, մենք չենք կարողանում լինել բոլոր բակերում: Շոգին մարդիկ չեն կարողանում երկար կանգնել բակերում, որոշ բնակիչներ հանդիպումների ժամերին աշխատանքի են լինում: Գիտեք, որ այս օրերին օրը մթնում է ոչ թե ժամը 22.00-ից, այլ 21.00-ից: Մենք ստիպված հանդիպումներ ենք կազմակերպում նաեւ շաբաթ եւ կիրակի: Հանդիպումներում ես կարեւորում եմ ընտրողների պատրաստակամությունը եւ մեր նկատմամբ ջերմությունը: Ես հանդիպում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են ընտրել միայն նրան, ով ի վիճակի է բարձրացնել իրենց խնդիրները եւ բացի ժողովրդի կողքին լինելուց, ժողովրդի համար աշխատելուց, Արաբկիրը ժողովրդավարության կղզյակ դարձնելուց, այլ նպատականեր չունի:
– Դուք ի՞նչ եք խոստանում Ձեր ընտրողներին հանդիպումների ժամանակ:
Ես իմ ծրագրերի մասին եմ խոսում: Մյուս թեկնածունները ասում են` ստեղ պատ եմ շարելու, ստեղ կաչելի եմ դնելու: Իսկ ո՞վ ասաց, որ համայնքի ղեկավարը, եթե գնա եւ տնօրինի համայնքի բյուջեն, պետք է չբարեկարգի բակերը, ասֆալտապատի եւ այլն: Նրանք խոստանում են կատարել այն, ինչը պարտավոր են կատարել: Դա առնվազն տգիտություն է: Դա նույնն է, որ ես դասախոս եմ եւ աշխատանքի ընդունվելիս բուհի ռեկտորին ասեմ` ես խոստանում եմ դասախոսություններ կարդալ: Ես իմ ընտրողներին խոստանում եմ լինել ազնիվ, համայնքի բյուջեն ամբողջությամբ ծախսել նպատակային, եւ մեկ տարվա ընթացքում համայնքի յուրաքանչյուր բնակիչ դա կզգա իր մաշկի վրա: Իսկ այսօր Արաբկիրը գարշահոտության մեջ է: Խնդրեմ դուրս եկեք եւ տեսեք:
Ձեր համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը Ձեզ բարձր է գնահատում, որպես տնտեսագետ, սակայն կասկածներ ունի, որ դուք լավ թաղապետ կլինեք` նշելով, որ փորձի պակաս ունեք: Ի՞նչ կասեք այդ մասին:
Եթե նրանց թվում է, որ իրենք փորձ ունեն, սխալվում են: Հովհաննես Շահինյանն իր կարգախոսով ասում է .՚Եկեք խոսենք փաստերովՙ: Ես ել ասում եմ` եկեք: Եկեք շրջենք Արաբկիրում եւ կտեսնենք` աղբ, գարշահոտություն, չլուսավորված փողոցներ, ոչ կանաչապատ բակեր, չվերանորոգված շենքեր եւ այլն: Արաբկիր համայնքն ունի 2 միլիարդ 36 միլիոն դրամ բյուջե: Բացի դրանից համայնքի բյուջեն ունի նաեւ ստվերային մաս, որը ոչ ստվերայինի 40-50 տոկոսն է կազմում: Բյուջեի նկատմամբ պետք է պատասխանատվություն ունենալ եւ եթե խախտվում է բյուջեի կատարումը, դա քրեական պատասխատանվություն է ենթադրում:
Իսկ Ալբերտ Երիցյանի փորձին ծանո՞թ եք:
Եթե մարդը խանութի տարածքը մեծացնելու նպատակով 400 քառ. մետր մայթից վերցնում է, դա արդեն շատ վատ փորձ է, եւ այդ փորձից պետք է վախենանք, որ վաղը, մյուս օրը հնարավոր է, որ ամբողջ Արաբկիր համայնքի մայթերը կարող են վերանալ եւ խանութներ դառնալ: Երիցյանը վերացրել է նաեւ Արաբկիրի եզակի մշակույթի տներից մեկը: Շենքը վաճառել է Հովհաննես Շահինյանը, գնել է Ալբերտ Երիցյանը եւ խանութ դարձրել: Ամենազավեշտալին այն է, որ այսօր այդ 2 թեկնածուները առանձին-առանձին փորձում են ինձ մեղադրել իրենցից մեկի հետ համագործակցելու համար: Փաստորեն նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ ՀՀԿ-ի թեկնածուի կամ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող թեկնածուի հետ համագործակցելը խայտառակություն է, եւ եթե ժողովուրդը այդ մասին տեղեկանա, ապա ես կվարկաբեկվեմ: Այդ դեպքում, ինչո՞ւ են իմ հարգարժան մրցակիցները մոռանում, որ իրենք հենց ՀՀԿ անդամ են կամ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող եւ իրենց տրամաբանությամբ արդեն իսկ վարկաբեկված են: Ես չեմ հերքում այսօր ՀՀԿ-ի շարքերում դեռ կան պարկեշտ մարդիկ եւ գտնում եմ, որ նրանք ամեն ինչ պետք է անեն ՀՀԿ-ին վարկաբեկողներին իրենց շարքերից հեռացնելու համար:
Տիկին Թադեւոսյան, իսկ ինչո՞ւ եք ընտրել ՚Տեր կանգնեք մեր համայնքինՙ կարգախոսը:
– Թեկնածունրից մեկը` Ալբերտ Երիցյանն ասում է. ՚Ես գալիս եմ աշխատելուՙ: Իսկ մինչեւ այդ ի՞նչ էր անում, հիմա աշխատել սովորելն արդեն ուշ է: Հովհաննես Շահինյանն ասում է. ՚Ես հաղթելու եմՙ: Ես նախ համարում եմ, որ դա պլագիատ է, չի կարելի վերցնել ուրիշի կարգախոսը: Դա շատ ծածուկ նպատակ ունի. ժողովրդի աչքերին թող է փչում, թե ինքն էլ է ընդդիմադիր հայացքների տեր, ժողովրդի մի մասն է: Մարդիկ մոռանում են, որ մեր ժողովուրդը, մանավանդ Արաբկիրի բնակիչները այդ խաղերը վաղուց խաղացել են: Բացի դրանից ՚Ես հաղթելու եմՙ կարգախոսը եսակենտրոն է: Ոչ ոք մենակ չի կարող հաղթել: Ես ասում եմ`՚Տեր կանգնեք մեր համայնքինՙ:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=63722
Երեկ խոսում էի մանր-մունր “աֆիոռաներից”, այսօր արդեն միջադեպ է գրանցվել։ Եվ այսպես.
ԱՅՐԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ
[12:26] 05 Սեպտեմբերի, 2008
ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ Այսօր հրդեհվել է Քանաքեռ- Զեյթունի թաղապետի թեկնածու Մանուել Գասպարյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Ադոնցի 3 հասցեում՝ բնակելի շենքի առաջին հարկում:
Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեց Մանուել Գասպարյանը, երեկոյան ժամը 3-ին, երբ շտաբը փակել են եւ դուրս է եկել շտաբի պետի եւ մնացած աշխատակիցների հետ, ոչ մի արտառոց բան չեն նկատել, իսկ առավոտյան ժամը 9-ին հավաքարարը զանգահարել է եւ տեղեկացրել, որ ապակիները կոտրել եւ բենզինի շիշ գցել ներս, որից այրվել են պաստառները, ցուցանակը: Սենյակի պատերը ամբողջովին սեւացել են: Մանուել Գասպարյանը կարծում է, որ ՚սա մի խումբ տկարամիտ մարդկանց ձեռքի գործն է, որոնք տեսնում են, թե ինչքան մարդիկ են հավաքվում նրա հանդիպումների ժամանակՙ:
Մանուել Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու օր առաջ նրա շտաբերից մեկն է մտել թաղապետի մյուս թեկնածու, գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին աջակցող ավագանու մի թեկնածու եւ սկսել է հայհոյել շտաբի կանանց, սպառնալ, սեղանին դրված նախընտրական բուկլետները գցել է գետնին, իսկ պատերին փակցված ցուցանակները պատռել:
Թաղապետի թեկնածուն նաեւ տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ փորձել են կաշառել նաեւ նրա շտաբերից մեկի պետին՝ երեկոյան այցելելով նրա տուն:
Մանուել Գասպարյանը, որին աջակցում է Հայ ազգային կոնգրեսը, չի ընկճվում նման դեպքերից. ՚Ես ավելի վստահ եմ, որ իմ հաղթանակը երեք օրից պետք է տոնենք, ուղղակի համբերություն է պետքՙ:
ՆԱԵՎ ԶՈՅԱՅԻՆ
[16:29] 05 Սեպտեմբերի, 2008
Երեկ Մանուկ Գասպարյանի որդուն` Մանուել Գասպարյանին սեպտեմբերի 7-ին կայանալիք Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրություններում աջակցելու կոչով հանդես էին եկել մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալներ: Այսօր նույնատիպ աջակցության կոչով քաղբանտարկյալները հանդես են եկել նաեւ Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Զոյա Թադեւոսյանի համար, եւ կոչ արել արաբկիրցիներին քվեարկել ՚Ժառանգությունՙ կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի օգտին:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63788
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
[18:56] 05 Սեպտեմբերի, 2008
Իր կենտրոնական նախընտրական շտաբն այսօր առավոտյան հրդեհելու առիթով Քանաքեռ-Զեյթունի համայնքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Ինչպես արդեն հայտնի է` շտաբի ապակիները կոտրել են եւ բեզինով շիշը գցել ներս:
Արդյունքում Մանուել Գասպարյանի եւ նրա հոր` Մանուկ Գասպարյանի լուսանակարներով պաստառները այրվել են: Մանուել Գասպարյանը ՚Ա1+ՙ-ին դժվարացավ ասել, թե ովքեր կարող են լինել հրդեհի հեղինակները:
Տեղի ունեցածի մասին Մանուել Գասպարյանը հայտնել է համապատասխան մարմիններին: Մանուելը միայն ասաց. ՚Վերջին մեկ շաբաթը շատ լարված էր համայնքում: Տհաճ միջադեպեր տեղի ունեցավ նաեւ ընտրողների հետ իմ հանդիպման ժամանակ: Մյուս թեկնածուի աջակիցներից մեկը փորձեց վեճի բռնվել իմ կողմնակիցներից մեկի հետ: Մոտ 15-20 երիտասարդներ հրահրում էին վեճը, սակայն ես հանդարտեցրի եւ ոստիկանների հրավիրեցիՙ:
Գասպարյանի կողմանկիցների հետ վեճի բռնվողները Քանաքեռ-Զեյթուն համայնքի գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանի կողմնակիցներն են եղել:
Այս օրերին փորձել են ահաբեկել նրա նախընտրական շատբերից մեկի պետին. ՚Ուշ երեկոյան այցելել են իմ շտաբերից մեկի պետի տուն եւ նրան կաշառք առաջարկել` իմ օգտին չաշխատելու համարՙ:
Իսկ այս ընթացքում Ձեզ ահաբեկելու փորձեր չեն եղել` ՚Ա1+ՙ-ի հարցին Մանուել Գասպարյանը պատասխանեց. ՚Ոչ ինձ չեն ահաբեկել: Ես դա հենց սկզբից կանխեցի` հրապարակավ հայտարարելով, որ ոչնչից չեմ վախենում եւ չեմ դադարեցնելու իմ պայքարը: Ինձ եւ իմ թիմի ներկայացուցիչներին ընդամենը փորձում են ներքաշել վեճերի մեջՙ:
Նա վստահեցրեց, որ տեղի ունեցած միջադեպերը որեւէ կերպ չեն ազդել ընտրողների տրամադրության, հայացքների վրա եւ ավելացրեց.՚Ընդամենը ջղաձգվում են իմ հակառակորդները: Այսօր որեւէ կերպ հնարավոր չէ գնել կամ վախեցնել ընտրողին, նրանք այդ էտապներն արդեն անցել են: Այս օրերին ես նաեւ մեսիջներ եմ ստանում ընտրողներից, որ նրանք չեն ցանկանում բացահայտ հայտնել իրենց դիրքորոշումը եւ ընտրության օրը կապացուցեն, որ իմ կողքին ենՙ: Մանուել Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի գործող թաղապետի թիմը քարոզարշավի ընթացքում այցելել է դպրոցներ. թիվ 59 դպրոցի տնօրենը բացահայտ հայտարարել է, թե 16 դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ սատարում են գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանին, ինչն օրենքով արգելվում է:
Ավելի հետաքրքրիր է մանկապարտեզներում իրականացվող քարոզարշավը: ՚Մանկապարտեզներում հավաքել են երեխաներին եւ մանկապարտեզի աշխատակիցներից մեկը երեխաններին սովորեցրել է, որ բարձրաձայն երգեն. ՚Մեր թաղապետը Արայիկ Քոթանջյանն է: Մենք ընտրելու ենք Արայիկ Քոթանջյանինՙՙ,- պատմեց նա: Անկախ համայնքում տիրող իրավիճակից, իր մրցակիցների ընտրած քարոզարշավի ոճից, Մանուել Գասպարյանը չի կասկածում, որ հաղթելու է.՚Ես բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցել ընտրություններին, եւ ընտրել միայն խղճի համաձայնՙ: Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի ընտրությունները տեղի են ունենալու կիրակի` սեպտեմբերի 7-ին:
http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=63801