Նոր “սեզոն”, նոր կրքեր…

1 09 2008

Երբ գալիս է սեպտեմբերը… Շնորհավորելով ձեզ աշնան առաջին օրվա եւ նոր ուսումնական տարի մտնելու առթիվ, ձեր թույլտվությամբ ամփոփենք նաեւ նախորդ` օգոստոս ամսվա հասարակական-քաղաքական կուրսը մեր երկրում: Այսպես, վրաց-օսական պատերազմը եւ ռուս-վրացական փոխադարձ նախահարձակ հարաբերությունները եւ լարված իրավիճակը մեր հարեւան երկրում եկավ ցույց տալու Հայաստանի ոչ այնքան կայուն տնտեսական իրավիճակը: Միեւնույն ժամանակ աշխարհը գործնականորեն ապացուցեց, որ հետաքրքրված է Հարավկովկասով եւ իսկ Ռուսական իր գերիշխող դերը տարածաշրջանում չի զիջի եւ ոչ մի եվրոպական իրավունքի կամ նախադեպի, առավել եւս ԱՄՆ նավթային հավակնություններին:

Ապա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային կրքերի եւ քաղաքական շահարկումների ալիքը ամբողջությամբ փակեց ներքաղաքական բազմաթիվ իրադարձությունների կարեւորությունը: Կառավարության հարկային բարեփոխումները, հարկային-մաքսային վարչարարությունն ու ՀԴՄ-ների համակարգի անցումը, ապա ամենատպավորիչ` նախագահի “մատ թափտալու արարողությունը” նվազագույնը գոնե կառավարության աշխատելու պատրանք ստեղծեցին, ինչը արդեն լավ է: Իսկ ահա Սևանա լճից մինչև 360 մլն խմ ջրի բացթողումների ավելացման մասին ընդունված որոշումը վերջնականորեն զայրացրեց բնապահպանական ՀԿ-ներին, որոնք վերջինս որակեցին որպես նախագիծը հոգուտ մի խումբ հարուստ մարդկանց քոթեջներն ու հյուրանոցները ջրի տակ մնալու վտանգից փրկելու նախագիծ:

Ապա տարածաշրջանային լարված դրության պարագայում Հայաստանում եւ այլուր մոռացան ԵԽԽՎ սպասվելիք նստաշրջանի եւ “մարտմեկայն” հանձնաժողովի մասին: Որպես ետգրություն հիշենք հերթական անգամ հիշենք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպուման ու “մնացյալի” համատեքստում/Գյուլի հավանական այցելությունը, թուրք ֆուտբոլասերների Հայաստան գալն ու բոլոր տիպի հավանական հարաբերությունների լավացում/ ընդդիմությունը դադարեցրեց իր նստացույցը Հյուսիսային պողոտայում եւ հետաձգեց սպասվելիք հանրահավաքը, իսկ Դաշնակցություն կուսակցությունը հայտարարեց վաղը կայանալիք հանրահավաք-համերգի մասին: Հիշենք նաեւ ՏԻՄ ընտրությունների մասին, որոնք հավանաբար քիչ կհիշվեն ֆուտբոլային կրքերի համատեքստում:


Actions

Information

One response

2 09 2008
nonanme

Ed harkayin gorcuneutiuny iroq qnnarkmantemna a

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: