“Վրաստանն ընդգրկված է մի շարք նախագծերում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանն իրեն նման քայլեր թույլ չի տալիս Վրաստանի նկատմամբ”,-Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջին հայտարարել է հայկական կողմը, ապա որպես օրինակ նշելով Հայաստանի չեզոքությունը ռուս-վրացական հարաբերությունների հարցում եւ հույս հայտնելով, որ Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի մեկուսացման առումով դրսից է թելադրված:
Միամտություն կլիներ կարծել, թե պաշտոնական Թբիլիսին չի վերլուծում Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանին եւ Թուրքիային հաճո քաղաքականության արդյուքները: Բայց վերջին զարգացումները Ջավախքում ցույց տվեցին, որ վրաց իշխանությունները մեղմ ասած նաեւ թքած ունեն հարցի ֆորմալ բարեկամական ֆոնի վրա, որը այդքան ժրաջանորեն փորձում են պահպանել հայկական իշխանությունները: Այս օրերին Ջավախքում հակահայ հիստերիայի արդյունքում ազգությամբ 2 հայ ոստիկան զոհվեցին եւ բաղմաթիվ հայեր ձերբակալվեցին, այդ թվում եւ «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի ղեկավար` Վահագն Չախալյանը, Ջավախքի միակ հայկական ռադիոկայանի տնօրեն` Էդուարդ Ալվրցյանը ու ռադիոկայանի այլ աշխատողներ:
Այս զարգացումների նախապատմությունը սկսվում է դեռեւս այս ամսվա 17-ից Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ պայթյուն տեղի ունեցավ/ բարեբախտաբար առանց զոհերի/: Ահաբեկչության կազմակերպիչները անհայտ են, սակայն դեպքը որպես հարմար առիթ օգտագործելով վրացական ուժային կառույցները սկսեցին հետապնդումներ ընդդեմ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամների։
Միաժամանակ խուզարկություն անցկացնելու պատրվակով, առանց համապատասխան թույլտվության, վրացական ոստիկանության զինված աշխատակիցները ներխուժեցին «Ջավախքի սկաուտական շարժման» պատասխանատու Գուրգեն Շիրինյանի տուն։ Խուզարկության ընթացքում Շիրինյանը դիմեց փախուստի, այդ ընթացքում առեղծվածային հանգամանքներում սպանվեց ազգությամբ հայ ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ Բարալեթ գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Բերուջանյանը։ Կատարված համար մեղքը դրվել է Գուրգեն Շիրինյանի վրա:
Այդ իրադարձությունների ևս մեկ վկա՝ մեկ այլ տեղացի հայ ոստիկան՝ Արմեն Գաբրիելյանը հուլիսի 20-ին խորհրդավոր հանգամանքներում «ինքնասպանություն գործեց»: Վարկածներից մեկում ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ախալքալաք քաղաքի մոտ գտնվող, դեպի Խոսպիո գյուղ տանող կամրջի կողքին գտնվող լքված շինությունում՝ վրացի հատուկ ջոկատայինների ներկայությամբ։
Ապա հուլիսի 20-21 գիշերը, վրացական հատուկ ջոկատայինները և տեղի ոստիկանական ուժերը ներխուժեցին են «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի ղեկավար Վահագն Չախալյանի տուն, կալանավորել են նրան և նրա ընտանիքի անդամներին. եղբորը՝ Արմեն Չախալյանին, հորը՝ Ռուբեն Չախալյանին և մորը՝ Գայանե Չախալյանին։ Խուզարկության արդյունքում տանը զինամթերք են հայտնաբերել, սակայն հարևանների վկայությամբ, նշված զենքը վրացական հատուկ ջոկատայինները բացահայտ կերպով, առանց թաքցնելու բերել են իրենց հետ:
Խուզարկություններ են անցկացվել նաեւ «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական Դաշինքի գրասենյակում, որտեղ նույնպես, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերել են զինամթերք: Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ, հուլիսի 17-ին, «Միասնական Ջավախքի» գրասենյակում արդեն իսկ իրականացվել էր խուզարկություն և այնտեղ ոչինչ չէր հայտնաբերվել։
ՀՀ օմբուցմեն Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց էր ունեցել վրացական իր կոլեգայի հետ` հայտնելով իր մտահոգությունները այս հարցում: Վրաց մարդու իրավունքների պաշտպանն էլ խոստացել էր այցելել Ջավախք եւ տեղում ծանոթանալ խնդրի էությանը: Ապա արդեն երեկ վերջինս տվել էր նաեւ իր “գնահատականը”, որ “կրիմինալ հանցագործությունները բացահայտումը պիտի իրականացնեն իրավապահ մարմինները”` առանց ավելորդ ձեւականությունների նշելով, որ չի պատրաստվում զբաղվել այդ խնդրով:
Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի վերջին տասնամյակի անընդհատ լարված ու “հյուծված” մթնոլորտը, բաժան-բաժան եղած հայկական համայնքն ու միմիյանց նկատմամբ դավեր նյութող հայկական կառույցների գործունեությանը թերեւս ցույց է տալիս վրացական իշխանությունների գերազանց կատարողականը: Սակայն Հայաստանը մշտական բարեկամներ չունի, մշտական խնդիրներ ունի եւ անհրաժեշտ է կանխել Նախիջեւանի պատմության կրկնությունը Սամցխե-Ջավախք-Ծալկայում: Արդեն շաբաթն է լրանում լարված այս իրավիճակի, սակայն Հայաստանի քաղաքական գնահատականն ու հստակ գործողությունները դեռ չեն երեւում: Ուրեմն ո՞րն է հարցի կարգավորման ՄԵՐ տարբերակը:
Karcum em Hayastany voch mi ban el chpiti dzernarki, qani vor chors koxmy tshnami en, vraciqin el kataxacnenq, gcenq janners, el prcum chi lini.
CHnayac xaytarak vat en iranc pahum vraciq.
Սա, իրականում շատ բարդ հարց է, իրավական տեսանկյունից, ոչոք չի կարող ասել, թէ որ երկրի տարածքում են Լոռին և Ջավախքը, իհարկե, հիմա կա միջգերատեսչական պայմանագիր, որի հիման վրա կատարվում է սահմենների դեմարկացիա, սակայն, դեմարկացիայի “լեգետիմ” լինելու համար ահրաժեշտ է կնքել միջպետական պայմանագիր և անցկացնել սահմանանշում: Սակայնն դա իրավական տեսանկյունից, իսկ քաղաքական տեսանկյունից, այդ գործողությունները իհարկե հակահայականան են, որոնց ընդացքում ոտնահարվում են մարդկանց հիմնարան ազատություններն ու իրավունքները:
Ըստ իս, հարկավոր են հետևյալ գործողությունները`
1. Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական պետություն, պարտավոր է առնվազն բողոքի նոտա ուղղել Վրաստանին,
2. Հայաստանի բնակչությունը և սփյուռքահայությունը պետքե տեղեկացվի իրավիճակի մասին,
3. ՀՀ ԱԺ-ն պետք է ստեղծվի Ջավախքի հարցերով զբաղվեղ ժամանակավոր հանձնաժողով, որը պետքե պատգամավորական դելեգացիա ուղարկի Ջավախք,
4. Ջավախքում հարկավոր է տարատեսակ գրանտներով (ՀՀ-ի կեղմից տրվող) բացել հայերեն ԶԼՄ-ներ,
5. Աշխարհի հայաշատ քաղաքներում (իհարկե նաև Երևանում) պետքե պիկետներ կազմակերպեն Վրաստանի դեսպանատների և հյուպատոսարանների դիմաց,
6. Հարկավոր է Ջավախքաբնակ ՀՀ քաղաքացիներին Հայաստանում ազատել բանակից, հատկացնել անվճար տեղեր ՀՀ բուհերում, տալ այլ արտոնություններ, դրանով իսկ անել այնպես, որ Ջավախքահայերի մեծ մասը դասռնա ՀՀ քաղաքացի:
Հ.Գ. Հարկավոր է հասկանալ, որ այս ործողությունները չեն կարող պատճառ հանդիսանալ, ասենք հաը-վրացական սահմանի փակմանը, և պետք չէ վախենալ, ինչպես, ասենք գրում է ancord-ը, քանզի, եթե վախենալով լիներ, Արցախը հիմա մերը չեր լինի:
Vorpeszi mer erkir@ iravunq ev amenakarevor@ hnaravorutyun unena harcer bardzracnel Vrastani kam cankacac ayl erkri araj, mi qani naxapaymanner en petq: Nax, legitim ishxanutyun, vor@ menq chunenq: Erkrord@, kaxvacutyun voch te mekic ayl shateric mijazgayin asparezum: Aystex @nkernerics mek@ lav asac (guce angam inqn el mekin citec, chgitem), vor kaxvacutyun@ shateric, havasar e ankaxutyan. Ayd depqum, guce charajana el nman harc bardzracnelu anhrajeshtutyun. Ev verjapes, gone mi qich petq e IRAKAN tntesakan zargacman makardak unena, voch te ayn nkarac GDP-ner@, voronc kexc linel@ parz e darnum Yerevanic 5 km heranalun pes (ete angam minch ayd pind pakum es achqerd ev chnkatelu talis shat baner). Isk ayd tntesakan zargacman karevor tarr e, vor menq voreve ban unenanq arajarkelu ashxarhin, kam gone mi qani erkri… Isk menq chunenq…
Usti ays paragayum, inchi masin e xosq@… Tekuz mer ishxanutyunner@ goran… nranc lrecnelu shat parz u hesht mexanizmner kan… el chem asum, vor nranq angam aynqan chkan, vor pordzen goral…
Usti petq e payqarel, vor te hetevanqneri dem, ayl patcharneri! Isk patcharnern aknhayt en!!!
Դանիելի հե համաձայն եմ, բայց ես ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից եմ:
Բայց արի ու տես մերոնք լրիվ հակառակն են անում: Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Երևանում ԱԱԾ-ի ձերբակալվեց Ջավախքի երիտասարդական կազմակերպություններից մեկի ղեկավարը, ով որ համարձակություն էր ունեցել արտահայտվել Վրացական իշխանությունների դեմ: Եվ փաստորեն մեր ստորաքարշ իշխանիկները ոչ միայն գեր-տերությունների հրամաններն են կատարում, այլև` մեզնից շատ քիչ տարբերվող Վրաստանի իշխանությույթւունների:
Չնայած ով գիտե, միգուցե ՌՔ-ն մի լավ հողակտոր էր ստացել Սև ծովի ափին` այդ ձերբակալման դիմաց, կամ էլ ինչ որ բեռ առանց ձևակերպումների փոխադրման թույլտվություն:
Ու Ջավախքի հարցն էլ, Արցախի ու Ցեղասպանության հարցի նման, ընդամենը բազարի առարկա են սրանց համար: Ու ես ոչ մի սկզբունքայնություն, բացի որոշների եկամուտների աճից, այս հարցերում չեմ տեսնում:
Ջավախքից եկող տեղեկությունները շատ հակասական են ցավոք:Կիսում եմ ձեր կարծիքը,որ գործող իշխանությունների կեցվածքը կապված Ջավախքում առկա խնդիրների հետ անընդունելի է:
Ես ուզում եմ հասկանալ պարոնայք…
Եղել է պայթյուն:Բնականաբար պետք է հարուցվեր քրեական գործ:Վարվեր հետաքննություն:Լինեն կասկածյալներ ,կալանավորվածներ,խուզարկություններ:
Կարծում եք այդպես չէ?
Կուզեի իմանալ թե ինչու է փախուստի դիմել Շիրինյանը? Կարծես թե նրա բնակարանում խուզարկություն էր կատարվում:Ինչու նա պիտի փախչեր?
Ինչու պիտի սպանվեր հայ ոստիկանը?
Ում էր ձեռնատու ջավախահայերի պառակտումը?
Արդյոք դրան չեն նպաստել(ում) Հայաստանում գործող հայրենակցական միությունը?Եթե չեմ սխալվում ծագումով Ջավախքից պատգամավորներ ունենք ՀՀԿ-ի ցուցակով ընտրված:Ինչու են նրանք բերանները ջուր առել?
Մի խոսքով միայն հարցեր,որոնց պատասխանները շատ կուզեի ստանալ:
EPB VOR TAP UNENANK
EN VAX TEL KARANK XOCANK
TUIL PETUTIUN ENK!!
/ERB VOP UZEX EXANK U ANKAX(SAPOGI TAKIC HELNENK)
EN BAXT EL KLUZVEN U chomi TEX HAIACTANIN CHEN DNI!!!!!!!!
Ժողովուրդ ջան, եսել եմ գտնում որ ներքին հարցերը շատ կարևոր են, որ ոչ լեգետիմ իշխանության վրա հեշտ է ճնշում գործադրել, և այլն…
Բայց…
Բայց, իմ գրված 6 կետերից միայն 3-ն են վերաբերվում իշխանությունների ամինջական գործողություննեին, կետերից 3-ը կարող է անել (ընդորում էֆեկտիվ) նաև ոչ լեգետիմ իշխանությունները… Մենք պետք պահանջենք իշխանություններից, որ իրենք կատարեն վերոնիշյալ գործողությունները, իսկ այն կետերը, որոնք չեն վերաբերվում իշխանությունների ամինջական գործողություններին (օրինակ` 2-րդ և 5-րդ կետերը), մենք կարող ենք, և պիտի անենք!
Եթե մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ բոլոր արտաքին հարցերը հետաձքենք մինջև իշխանափոխություն, կարող է լավ բան չստացվի:
Այդ տրամաբանությամբ, եթե պատերազմ լինի ոչ լեգետիմ Սերժի հրամանատարության ներքո չպետքե կռվենք???? (Եթե չպետքե, ապա ասելիք չունեմ) Կամ, Ջավախքահայերին ասենք, “գիտեք, թող վրացիք ձեզ “բռնաբարեն”, մինջև մենք հեղաշրջում կանենք, դաել եսիմ երբ կլինի”!!!
Հ.Գ. Պետք է տարբերել 2 դեպք` երբ արտաքին ուժ ես բերում իշխանությունների վրա և երբ արտաքին ուժ ես բերում (կամ թողնում որ գա) ՊԵՏՈՒԹՅԱՆ վրա` այսինքն քո վրա: Կարծում եմ ասածս միարժեք է և հասկանալի:
Դանիել ջան,
Դու ճիշտ ես, ոչ մի հարց էլ պետք չի հետաձգել մինչև իշխանափոխություն: Նույնիսկ ոչ լեգիտիմ իշխանությունների վրա կարելի է և պետք է ճնշում գործադրել:
ՀԻՄԱ քո թվարկած կետերից 2-ն ու 5-ը կարելի է փորձել անել առանց կառավարության միջամտության, իսկ մնացածի համար մենք պետք է ճնշում գործադրենք: ՀԻՄԱ ոնց անենք Դանիել, ուժերներս չի հերիքի համ իշխանափոխության վրա աշխատենք, համ էլ դրա վրա: Ցավը նրանում է, որ Հայաստանում շատ քաղաքացիական պատասխանատվություն ունեցող հասարակական նույն խմբերը զբաղվում են գրեթե ամեն ինչով, այսինքն շատ քիչ են կոնկրետ խնդրով զբաղվողները, որ միայն ու միայն դրանով զբաղվեն ու լուրջ զբաղվեն: Նույն մարդիկ, գնում են Թեղուտի պաշտպանության ակցիաներին, Համաժողովրդական շարժման բողոքի ակցիաներին ու էլ ուժ չի մնում նոր խնդիրներով զբաղվելու:
Իսկ Հայաստանում ապրող ջավախահայությոնն էլ մեծամասամբ թքած ունի Ջավախքի խնդիրների վրա` մանավանդ ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված և ՀՀԿ վերնախավի համապատասխան տեղերը մտած Շիրակ Թորոսյանը և Տաճատ Վարդապետյանը, որոնք միայն գործի են լծվում Սերժիկ Սարգսյանին գովեստի խոսքեր ասելու և Ջավախքից մարդ բերելու անհրաժեշտության դեպքում:
Կարծում եմ առաջին հերթին պետք է ակտիվացնել Հայաստանում ապրող ջավախահայությանը ու փորձել նրանց միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա: