Երեւանը շուտով եւս մեկ հուշարձան կունենա: Երեւանի Գլխավոր եւ Մաշտոցի պողոտաների սկզբնամասում տեղադրվելիք Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի հեղինակը պարզ կդառնա օգոստոսի 25-ից, երբ եւ կապմփոփվի Երեւանի քաղաքապետարանի դեռ հունիսի կեսերից հայտարարված հուշարձանի լավագույն նախագծային առաջարկների մրցույթը: Հիշենք, որ դեռեւս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երեւանի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա արձանը:
“Վերջին ժամանակների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում նույնիսկ առաջին մրցանակին արժանի գործ չի լինում: Խնդիր չի դրված, որ ուղղակի մի ինչ-որ բան կառուցել. մենք պետք է քաղաքում դնենք մի այնպիսի հուշարձան, որը լավագույնը լինի բոլոր խնդիրների մատուցման եւ ներկայացման առումով”,- “Ա1+”-ին ասել է Երեւանի գլխավոր ճատարապետ Սամվել Դանիելյանը, հավաստելով, որ հաշվի կառնվի նաեւ Դեմիրճյանների ընտանիքի կարծիքը:
Զարգացող Երեւանը անընդհատ փոխում է իր դեմքը, բայց այդպես էլ չի հաջողվում գտնել քաղաքի նոր սինվոլները: Հանրապետության Հրապարակում տեղադրվելիք հուշարձանի համար 5 մրցույթ հայտարարվեց եւ ոչ մեկն էլ արդյունավետ չեղան: Առհասարակ մայրաքաղաքը ինքը արդեն ժողովրդի կոլեկտիվ խելքի արտահայտության հուշարձան է ու մտածված պիտի լինի ամեն մի թփի ավելացումը: Այնինչ Երեւանի կենտրոնը դիտարկվում է որպես հողակտոր ու “բաշխվում” աջ ու ձախ, չնայած օրինակ Եվրոպական շատ երկրներում մեծ երկրի համար կարեւոր եւ խորհրդանշական հուշարձանների ընտրության եւ տեղադրման համար ընդհուպ մինչեւ հանրաքվե են անցկացնում: Մտածում էի գոնե մենք էլ մի փոքր քննարկենք այս թեման: Մանավանդ որ Հայաստանում հանրահավաքի հեռանկարը այդքան էլ փայլուն չէ… մեկ է ժողովրդավարական եղանակներով կեղծվելու էր այն ամենաազդեցիք ճարտարապետի ամենամոտ քանդակագործ ծանոթի օգտին 🙂
Եվ այսպես… Ձեզ դուր են գալիս վերջին տարիներին կանգնեցված հուշարձանները? Համապատասխան են արդյոք նրանք իրենց տեղերին եւ հանդիսանում են Երեւանի սիմվոլները? Ում արձանը կուեզեիք տեսնել օրինակ Հանրապետության Հրապարակում կամ ում արձանը չպիտի է դրվեր Երեւանում? Քանի նոր տեղադրված արձան եք հիշում? Քանիսն եք սիրում?
վերջապես;;;;
Շատ ամոթ այս իշխանություններին, որ այդ հարցը տենց ձգձգում են;;
Ես կասեյի քաղաքականացնում;;
Ինչպես կարելի է???
Այդ մարդու արձանի հարցը դարձնել չգիտեմ ինչ;;;
Իրենց այդ պահվածքով, իրենք իսկ իրենց վարքաբեկում են եւ ստիպված տանում են այն մտքին. որ կարող է իրենց մատը խառն է 1999թ ոճրագործության մեջ…….
ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆ ՏԵՂԱԴՐԵԼ::::ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐԵԼ:::::
“Երեւանը շփման դեմոկրատիզմ եւ զուսպ վեհանձնություն ունի”,-ասել էր օտարերկրյա հայտնի ճարտարապետներից մեկը, հիմա լավ չեմ հիշում անունը, երեւի ցանկանալով ընդգրեծ Երեւանի դինամիկ եւ զարգացող քաղաքի կերպարը:
Իրոք Երեւանը կարող է եւ պետք է փոխվի, բայց փոխվի ինչպես, փոխի ինչը: Փոխելու մոլուցքը գավառական ինքնահաստատման կարոտ փողատերերի ամեն մի “ճոխ պատվերով”, զարմանում եմ ոնց իրենց խորաթափանց մտքներով չի անեցել Երեւանի անունն էլ փոխել? Իրավունք ունեն նրանք արդյոք փոխելու այն ամենը ինը Երեւանը դարձնում է Երեւան?
Բոլորս էլ գիտեն, որ Կորբյուզեի Փարիզի կենտրոնի վերափոխման իր նախագիծը մերժվեց, հենց էն հանրահայտ Կորբյուզեի, որը ի դեպ համարձակ ու անհամամեմատ գեղեցիկ էր, բայց խախտում էր որպես այդպիսին Փարիզ դարձած քաղաքի կերպարը: Ախր հենց սա է մշակութային ժառանգություն կոչեցյալը:
Մեր Երեւանը, որը հենց ինքը արդեն սիմվոլ է, բայց մնացել է այդ սիմվոլից միայն “ց”-ն:
Ծիծաղելի օրինակ է, բայց փոխելու մոլուցքին չեն դիմանում անգամ սրճարանները, “Արաքս”-ը դարձել է հիմա “teahouse”, մենակ մի փոքր տեղ մանր հայերեն թողնել են հին անունը: Տեսնես ում խելքն է կտրել, որ տարիներ շարունակակ Երեւանցիների ամենսիրած սրճարանը Աբովյան փողոցի վրա ‘մոդնի” անուն չունի ու անպայման պիտի “ինչ-որ էլիտար անուն” մտածեն: Պապիս պատմում էր, որ իր ու իր ընկերների լավագույն գործերը հենց այս սրճարանում են գրվել, բայց հիմա…
Մեկ-մեկ երիտասարդներին հարցնում ես` որն է Երեւանի սիմբոլը, բոլորը, թե “Կարա-բալան”: Ախր Կարա-Բալան հարբեցող է եղել միշտ փողոցներում հարբած-քնած ու մարդիկ նրան շրջանցել են, աշխատել են մոտով չանցնել, որ գարշահոտը չհասնի քթներին… Նա միայն երիտասարդ տարիներին է մի երկու գեղեցիկ կանանց ծաղիկ նվիրել… Կարճ ասած` երկար պատմություն է, կարեւորը Երեւանյան պատմություն է: Կարա-Բալա-ի արձանը իրոք մեզ պետք է, բայց նա չի կարող Երեւանի խորհրդանիշ լինել:
Հիմա միջազգայնորեն ընդունված քաղաքի խորհրդանիշների մասին: Ազգային ժողովը` երկաթե ցանկապատերով ժողովրդից առանձնացնող… Անվտանգության հազար ու մի ձեւ կարելի է մտածել, բայց ժողովրդին ու ժողովրդի ընտրյալներին անջրպետով բաժանելը լուրջ հոգեբանական ճնշում է: Էլ չխոսեմ նախագահականի Նոյի ու Տիգրան Մեծի արձանի մասին: Ուշադրություն դարձրեք, սա նախագահական, բայց ոչ թագավորական պալատն է, որ այդ նեղվածքում արձանը բերեն խցկեն: Տիգրան Մեծ-ի մեծ արձան կարելի է կառուցել ու տեղադրել քաղաքում, ինչու ոչ, բայց ոչ նախագահականում: Հա, չմոռանամ,Երեւանում Պետրոս առաջին ռուս կասյեր հինգուկես մետրանոց բրոնզե արձանի մասին` Երևանի Արաբկիր համայնքի թաղապետարանի առջև: Ախր այս չափի կարող է օրինակ լինել հենց հայերի սիրած Տիգրան Մեծ-ի արձանը, բայց ոչ…
Իհարկե, քաղաքում լավ ու հետաքրքիր արձաններ կան, ավելացել են նաեւ նորերը. Բաբաջանյան, Թամանյանի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Միքայել Նալբանդյանը: Ի դեպ, հենց Նիկոլայ Նիկողոսյանը, Միքայել Նալբանդյանի արձանի հեղինակը վերջերս իր միջոցներով պատրաստեց եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրվեց Վահան Տերյանի արձանը: Շատ հետաքրքիր ու լավն են Սարյանի այգու “Տղամարդիկ”-ը կամ նոր Մոսկովյան պուրակում տեսել եմ նարդի խաղացող տղամարդու արձան: Միայն Գաֆեսճյանի հովանավորությամբ սարքված Կասկադի “կատուներ”-ի իմաստը լավ չեմ հասկանում: Եթե դուք մի բան գլուխ հանում եք, բացատրեք խնդրեմ:
Աբովյանի արձանն ու դրա հետ կապված պատմությունն էլ մի գլուխ գրելու բան է:
Սկզբից ներկայիս Ազնավուրի հրապարակում է դրված եղել, հետո տեղափոխել, դրել են կրկեսի հարեւոնությամբ մի շինհրապարակում, հետո տարել են «Մանկական երկաթուղի» կիրճում մի տեղ հարմարեցրել, վրեջում էլ տուն-թանգարանի դիմաց, ներկայիս տեղը, բայց ծանոթ ճարտարապետներս ասում են ինքը այնքան էլ չի համապատասխանում տեղին: Մասնագիտական աչքով են ասում, գուցե:
Մի այլ ցավոտ թեմա է Պանթոնի կարգավիճակը, երբ շատ իրար ոչ հավասար մեծություններ պառկած են իրքր կողքի: Ինձ թվում է, շատ մեծեր վիրավորած կլինեին, եթե տեսնեին ում կողքին են հանգչում: Ես հարգում եմ այնտեղի բոլոր արժանի հայերին, բայց հեղինակությունն ու հանճարը տարբեր բաներ են, թքամանն էլ թանաքամանի տեղ չպետք է օգտագործել:
Ներողություն եմ խնդրում, որ երկար ստացվեց, բայց ես իրոք շատ եմ սիրում Երեւանը եւ ինձ ամեն մի էլիտար ու եվրոգունավոր ցիգանությունները հին պատկառազդու շինությունների կողքին ցավ են պատճառում:
Անկեղծորեն ձեր 6-7 սերունդով երեւանցի Բլանշ
Ե.Գ. Կնոջ արձան կուզեի տեսնել, օրինակ հենց հրապարակում: Թող տիկնայք փափկասուն հայոց աշխարհի կամ բոլոր հայ մայրերը, որ եւ պահում ու փայփայում են իրենց որդիներին անկախության սերնդին անմահանան մեր քաղաքում:
Ինձ դուր է գալիս հատկապես Տղամարդիկ արձանը, շատ լավն ա, իսկ հրապարակում կարծում եմ ցմփոր քաչալ գլխով օլիգարխի արձան պիտի դնեն, որ իսկականից Երեւանի խորհրդանիշը ցույց տա: Կարելի ա կողքին մի քանի խամեր ու մի քանի հաստաքամակ ախրանիկ: Իդեալական կլինի
Seroj-ի միտքը իհարկե ողճամիտ էր, բայց կարծում եմ, որ տրագիկ հումորի ոլորտից էր!
Հանրապետության Հրապարակում կարելի է դնել` կախված ընտրության սկզբունքից, ասենք, Գարեգին Նժդեհի (որպես մեծագույն գաղափարախոս), Արամ Մանուկյանի (որպես 1-ին հանրապետության “հիմնադիր”), Մեսրոփ Մաշտոցի (որպես հայ մշակույթի հիմնադիր), Տիգրան Մեծի (որպես ամենամեծ հայաստանի թագավոր), Աշոտ Երկաթ Բագրատունու (որպես ամենա “երկաթե” թագավոր), Լևոն Տեր-Պետրոսյանի (որպես ՀՀ 1-ին նախագահ), Դարիբալթեյանին (որպես բանակի “հիմնադիր”), վարդան մամիկոնյանին (որպես հզորագույն զորավար), նանսենին (որպես հայ ժողորդի մեծագույն բարեկամ), Կըրկ Կիրկորյանին (որպես Հրապարակը վերանորոքող), Դանիել Իոաննիսյանին (որպես այս ամենը գրող), և այլն… Սակայ, իմ կարծիքով, Հրապարակում հարկավոր է դնել Ֆիդաինի արձանը, որը պաստորեն կլինի այն բոլոր հայորդիների արձանը, ովքեր իրենց կյանք անհատույց նվիրեցին հայրենիքին, այսինք` մեզ, այդ արձանը և նրանց տեղը մեր սրտերում կլինի ամենալավ հատուցումը Ֆիդաիններին! Իսկ այս մարդկանց արձանները (ումը դեռ քաղաքում դրված չի) կարելի է դնել այլ տեղերում:
Դա պետք է լինի ոչթե մի մարդու արձան (Մայր հայաստանի պես), այլ մի տաս-տասնհիգ, ասենք հրացաններվ զինված, պատրոնդաշը կապած մարդկանց արձան: Այսպես դժվար է ասել, բայց քանդակագործները գլխի կբերեն:
Հ.Գ. Իմ սիրված արձանները, դրանք մարշալ Բաղրամյանի և Մայր Հայաստանի արձանննորն են:
ԵՐԵՎԱՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՇԵՐՏԱՎՈՐ
[15:22] 01 Օգոստոսի, 2008
Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ասելովª յուրանքանչյուր քաղաք պետք է բաղկացած լինի մի քանի ժամանակաշրջան ներկայացնող շերտերով:
Հակառակ դեպքում, ըստ նրաª քաղաքները կդառնան շատ անհետաքրքիր ու անհրապույր: ՙՔաղաքը որքան շատ շերտեր ունի իր մեջ, այնքան ավելի ավանդական է ու հետաքրքիր: Աշխարհում մի հարվածով, մեկ ոճով քաղաքներ ստեղծելու բոլոր փորձերը երբեք հաջողություն չեն վայելել, քանի որ ունեցել են ընդամենը մեկ ժամանակահատված՚,- սրանք գլխավոր ճարտարապետի խոսքերն են, որի հետ զրույցի ընթացքում փորձեցինք անդրադառնալ հին Երեւանի կերպարի պահպանմանն ու վերստեղծմանը:
Երեւանը կամաց-կամաց չի± դասվում գլխավոր ճարտարապետի նշած անհրապույր քաղաքների շարքին, քանի որ այսօր գլխավորապես նախապատվությունը տրվում է ժամանակակից ճարատարապետությանն ու նոր կառույցների ստեղծմանը:
Ճարտարապետի վստահեցմամբª ոչ, քանի որ կան կառույցներ, որոնք, ցավոք, ապամոնտաժվել են քաղաքաշինական գործառույթների ընթացքում, սակայն քարերը պահվել են եւ հնարավոր է նորից վերահավաքել:
Ինչպես նաեւ, ըստ Դանիելյանի, եթե նախկինում շատ հուշարձաններ խումբ-խումբ էին ներկայացված, ապա այսօր հատ ու կենտ են դրանք դարձելª մեկն այստեղ է, մյուսըª մեկ այլ տեղ: ՙՆրանք կողք կողքի չեն, չեն օգնում միմյանց ընդհանուր միջավայր ստեղծելու տեսանկյունից՚,- կարծում է Դանիելյանըª ավելացնելով, որ հենց այդ նպատակով այժմ փորձ է արվում դրանք իմի բերել եւ ներկայացնել մեկ տեղում:
Այդ տեղը կլինի Գլխավոր պողոտայի մի հատվածը, որտեղ լինելու են բացառապես հասարակական բնույթի կառույցներª փոքրիկ սրճարաններ, արհեստանոցներ, արվեստանոցներ, որոնց միջոցով փորձ կարվի վերականգնել 19-րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբը ներկայացնող Երեւանը:
Մեր այն հարցին, թե հնարավոր չէ±ր հին կառույցները թեկուզ ցաքուցրիվ պահպանել իրենց տեղում, քանի որ այդ դեպքում ժամանակաշրջանն ավելի ցայտուն կերեւար, Դանիելյանի պատասխանը միանշանակ ՙոչ՚ էր:
Գլխավոր պողոտայում ընդհանուր առմամբ կլինի 19-20 հին կառույց: Այդ հատվածը կհամեմվի նաեւ այն ժամանակվա Երեւանին բնորոշ կենցաղային տարրերով` համապատասխան հագուստներ, կահ-կարասի եւ այլն: Նախագծի աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ սովորական քաղաքացիներ եւ ներկայացնել իրենց առաջարկները, կարծիքները, ցանկությունները, թե ինչ կուզենային տեսնել այդ միջավայրում:
Իսկ թե ինչո±ւ է ընտրվել հատկապես 19-րդ դարի վերջ -20-րդ դարի սկիզբը, ապա Դանիելյանի ասելովª այդ ժամանակաշրջանը Երեւանի համար քաղաքաշինական առումով արժեքային որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Օրինակª գեղագիտական լուծումների տեսակետից շենքերը բավականին հետաքրքիր են եղելª բավականին ակտիվ մշակված պատային հարթություններ, պատշգամբներª փայտից կամ մետաղից, փոքրիկ կամարանցումներ, եւ այլն:
ՙԱյս ամենն իբրեւ ժամանակահատվածը բնութագրող շերտ արժե պահպանել եւ ներկայացնել թե մեր սերունդներին, թե Երեւան այցելող բոլոր մարդկանց, որոնք կուզենային տեսնել ոչ միայն այսօրվա լեզվով իրականացված ճարտարապետություն, այլեւ հինը՚,- ասում է Դանիելյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ տարվա վերջ պողոտայի որոշ հատվածներում արդեն կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները: Իսկ նախագիծը հաստատվել է Երեւանի գլխավոր հատակագծով:
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=63278
Եթե մի երկրի ղեկավարություն տաս տարում չի կարողացել իր ազգային հերոսին արձան կանգնեցնել, ապա այդ ղեկավարության (լինի դա քաղաքապետ, թե երկրի ղեկավար) երեսին թքել էլ չարժե:
Ինձ համար ամենասպասված արձաններից մեկն է Կարեն Դեմիրճյանի արձանը: