Իսկ զոհվածների հարազատներին ո՞վ է օգնելու

28 07 2008

Քաղբանտարկյալների անապահով ընտանիքների ֆինանսական օգնություն ցույցաբերելու համար “Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն” հանգանակություն է կամակերպել եւ առայժմ կարողացել է որոշակի գումար փոխանցել ամենաանապահով 6 ընտանիքների: Կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը այսօր “Ա1+”-ին հայտնել է, որ այս մարդկանց ազատազրկումից հետո նրանց քաղբանտարկյալների ընտանիքները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Բացի այդ, ըստ նրա` Հայաստանում բոլոր բանտարկյալներին պահում են նրանց հարազատները, պետության հատկացրած գումարով ազատազրկման վայրում ապրել հնարավոր չէ:

Կոմիտեն այս պահին աշխատում է կարիքավոների ցուցակի կազմման վրա, իսկ հանգանակության մինչեւ այս մասնակցել են շատ ՀՀ քաղաքացիների, սփյուռքահայեր, Լեւոն Տեր-Պետրոսյանը, անգամ մի ՀՅԴ ներկայացուցիչ, որ չի ցանկացել ներկայանալ: Անկասկած սա կարեւոր քայլ է եւ հանգանակությանը մասնակցող մարդկանց “աշխարհագրությունը” ընդգծում է հարցի նեղ կուսակցականից դեպի քաղաքացիական նշանակությունը: Բայց մի փոքրիկ նոթ նաեւ արդարության եւ բարոյականության մասին… իսկ մարտի 1-ի զոհվածների հարազատներին ո՞վ է օգնելու:

10 զոհվածների ընտանիքներից եւ ոչ մեկը ֆինանսական կայուն վիճակում չէ, զոհվածներից շատերը ընտանիքի միակ կերակրող էին, բայց այս ընտանիքների մասին երբ են սկսելու հիշել: Անգամ ՀՀ Գլխավոր դատախազությունը զոհված անձանցից ոչ մեկին անցած ամսվա դրությամբ տուժող չի ճանաչել, բնականաբար, տուժողի իրավահաջորդներ քրեական գործին ներգրաված չեն: Ե՞րբ են “գործնականում” հիշելու այս մարդկանց:

Կարդացեք այս ընտանիքների մասին այստեղ, այստեղ եւ այստեղ:


Actions

Information

19 responses

28 07 2008
Կարապետ Ռուբինյան

Շատ կարեւոր խնդիր է:
Քաղբանտարկյալների կոմիտեում այս հարցը մեկ անգամ քննարկել ենք: Տեղեկություն ունենք, որ զոհվածների ընտանիքները ահաբեկված են իշխանությունների կողմից եւ շատ դժվար է նրանց հետ շփվելը: Եթե դուք շփվում եք նրանց հետ, ունեք տեղեկություններ, կոնտակտներ, անպայման կապվեք մեզ հետ:
Ի վերջո կոմիտեն ոչ մեկի սեփականությունը չէ, մեր աշխատանքներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք` թե գործնական առումով, թե առաջարկներ անելով:
P.S. Որքան գիտեմ, վերջերս զոհվածները, այնուամենայնիվ, ճանաչվել են որպես տուժողներ, իսկ հարազատները` իրավահաջորդներ: Սա պետք է ճշտել:

28 07 2008
ann

Ինձ թվում է, որ օգնությունը պարտադիր է, չնայած համոզված չեմ, որ նրանցից բոլորը կիսում էին մեր գաղափարները, տվյալ պարագայում դա էական չէ, նրանք ՀՀ քաղաքացի էին և պետությունը պետք է հոգ տանի նրանց ընտանիքներին Ինչպես մեր նախագահը ասեց Ազգային հերոսի կոչում և Քոչարյանի հաշվին 1000000 օգնություն Նրանք այն մատաղն էին, որը մեր ժողովուրդը տվեց իր երկրի գոյության համար…Ցավոք դա վերջը չէր, դեռ էլի պետք է պայքարենք…
“Թող ինձնից բացի ոչ-ոք կախաղանին մոտ չգա”

28 07 2008
Seroj

ՉԷ պետք չի ասել, թող կառավարությունը փողերը փակվի: Դա մեր բոլորի, քաղաքացիների գործն է ու պիտի մենք անընդհատ հիշացենք կառավարութունը այդ մասին: ԹԵ չէ կառավարությանը մնա մարդա մի 50 հազար փող կտա, հեռուստաներով ցույց կտան ու կասեն, դե սուսեք ձեններդ կտրեք, ձեր տներում նստեք: փողը տված ա

28 07 2008
HIMA

Մենք, ճիշտն ասած, ՀԻՄԱ-ի ստեղծման հենց առաջին իսկ օրից, մտածել էին մարտի մեկի զոհերին ֆինանսական աջակցություն ցույց տալու մասին, բայց մի հատ մեծ պրոբլեմ ունեինք, որը մինչ օրս էլ կա. ՀԻՄԱ-ն կազմակերպություն չէր, որ կարողանար հաշիվ բացել և հանգանակություններ հավաքել, իսկ որևէ մեկին ստիպել էլ չէինք կարող, որպեսզի նա դա անի իր անձնական հաշիվներով, մանավանդ, որ դա վտանգի տակ էր դնում հաշվետիրոջ անձը, ինչպես նաև մարդիկ միգուցե և չվստահեին չճանաչված որևէ մեկի հաշվին գումար փոխանցել

Հետո Արշավիր Բոզինյանը սկսեց իր հանգանակությունը, ինչը շատ լավ միտք է, քանի որ նրան գրեթե բոլորը ճանաչում են և, կարծում եմ, նաև վստահում:

Մենք “Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեին” առաջարկում ենք հանգանակություններից որոշ մաս էլ փոխանցել մարտի մեկի զոհերի ընտանիքներին, և ինչպես նաև տեղեկատվություն տարածել դրա մասին, որպեսզի մարդի ավելի ակտիվ գումար տրամադրեն ձեզ: Մենք էլ կլծվենք այդ հանգանակության մասին տեղեկատվություն տարածելու գործին:

29 07 2008
Azgajin gaxapar

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VIII`Վանո Սիրադեղյան
http://nationalidea.am/publications.php

29 07 2008
Արմեն80

Azgajin ան/gaxapar,
Կատարյալ հիմարություն:
Դուք այդպես էլ չհասկացաք, որ տվյալ անձինք այստեղ կապ այդքան չունեն:
Չհասկացաք, որ պայքարը ժողովրդի պայքարն է անարդարության դեմ:
Բացի այդ, չհասկացաք նաեւ, որ ձեր կողմից նշված անձինք հրեշտակներ են` համեմատած ներկայիս վարչախմբի ու երկրի ֆինանսական “պապաների” հետ:
Այնպես որ, քարոզդ ու քեզ էլ հետը այստեղից վերցրու ու գնա …
Մեկա, դա քո սպասած էֆեկտը չի ունենալու:

29 07 2008
HIMA

Կարելի է վստահաբար փաստել, որ սա Համաժողովրդական շարժման հերթական, և ինչու չէ նաև կարևորագույն, հաղթանակներից է` հաշվի առնելով Արարատ Զուրաբյանի մեծ ավանդը քոչարյանասերժական ռեժիմի դեմ պայքարի նվիրական գործում:

Պրն Զուրաբյանին ցանկանում ենք շուտափույթ առողջացում և հուսով ենք, որ նա էլ ավելի մեծ եռանդով կլծվի կրիմինալ ռեժիմի կազմաքանդման գործին:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն

29 07 2008
blansh

Հարգելի Azgajin gaxapar ու HIMA, մենք ողջունում ենք բոլոր-բոլոր քաղաքացիների մեկնաբանությունները բլոգում, ինչի համար ձեզ շնորհակալ ենք: Բայց նաեւ ակնկալում ենք, որ մեկնաբանությունները կլինեն քննարկվող թեմային համապատասխան, ինչպես արդեն նշել ենք “բլոգում գրելու պարզ կանոնների” էջում: ՈՒստի հուսով ենձ ձեր հաջորդ հայտարարության տեսքով մեկնաբանությունը կարդալ “Քաղաքացու էջ”-ում, իսկ թեմային վերաբերվող ձեր կարծիքն ու մեկնաբանությունը հենց այս բաժնում: Շնորհակալություն:

29 07 2008
Haykk

Azgayin Gazaparin

du u qo pesner — chgitem duq inchic eq servac ———.

dzer pes ——– pakas hay azg voxj ira patmutyan hntacqum pakas chi unecel, dra hamar el anhndhat kotorvela spanvel u jardvel , hoxer korcrel, petutyun korcrel, sra nra struk darel.

dzer pes ——-nuynisk 20-rd dari skzbin erb turqer mtan Gyumri nranc ax u hacov dimavorecin, dashnakner ertiturqeri het inchpes hima rob u serj axperutyun ein anum` iharke dzwer pes kexc hayrenasirakan u azgayin gaxaparneri ampagorogor lozungneri tak, irenc nerkayacnelov hayrenaserner, azgi pahapanner isk turqi dem Payqari kochox, hayi mej sepakan ujeri nkatmamb havat artnacnox, strkutyun veracnox ujerin kochum ein azgadaver, davachanner.
karch asac nuyn inch katarvum e hima.

es shat kuzem imanam kga mi or vor dzer pes ——-kveranan hayi mejic, karoxa hay-turqakan sahmani bacum shat drakan der xaxa es harcum? toxeq ——hlneq gnaq dzer turq naxahayreri mot.

———————————————
Մեկնաբանությունը խմբագրված է եւ հանված են առավել անպատշաճ բառերը: Զգուշացում. կրկնվելու դեպքում մեկնաբանությունը կհեռացնեմ ամբողջությամբ:Լավագույն մաղթանքներով Բլանշ

29 07 2008
Haykk

29 07 2008
HIMA

Բլանշ ջան կներես!!!

29 07 2008
blansh

Մի փոքրիկ նշում էի ուզում անել այս թեմայով: Եթե հիշում եք, թե իշխանությունները, թե ընդդիմությունը մարտի 1-ի զոհվածներին հիշում են հրապարակային ելույթից ելույթ` որոշ դեպքերում իրենց ոլույթի տեքստերին հուզականություն տալու համար միայն:

Խնդիրն այն է, որ այս հիշատակումը գործնականում է լինի: Այսինքն ընդդիմությունը անընդհատ պիտի հիշեցնի իշխանությանը, իսկ իշխանությունը, որ ի տարբերության ընդդիմության համապատասխան լծակներ ունի այս մարդկանց օգնելու, պիտի գործի:

Նորություն չեմ ասում, պարզ մեքանիզմ է, պարզապես պետք է այն գործի գցել ու այստեղ էլ հենց գալիս է մեր` քաղաքացիներիս ու լայն հասարակական զանգվածների գործը` անընդհատ բարձրացնել հարցը:

29 07 2008
Այցելու

Բլանշ իսկ եթե դու ինքդ լինես նախաձեռնողը?Քեզ գոնե այս բլոգում ընդունում են ու կարծում եմ նաև հարգում:Կա հնարավորություն ապահովել հրապարակայնություն (չնայած ես դեմ եմ նման հարցերում աղմուկ բարձրացնելուն):
Բացիր հաշվեհամար,տեղադրիր բլոգում:Որոշ գումար հավաքելուց հետո հենց այստեղ էլ կորոշենք թե ինչպես ենք մեր փոքրիկ օգնությունը տեղ հասցնում:

29 07 2008
Դանիել Իոաննիսյան

Նախ ասեմ, որ մարտի 1-ի թէ զոհերը, թէ վիրավորները առ այսօր տուժող չեն համարվում (դե-յուրե): Նախ հարկավոր է այնպես անել, որ այդ մարդիկ ճանաչվեն վորպես տուժող կողմ, հետո, նոր իշխանություններից ֆանասական փոխհատուցում պահանջել, քանսզի հակառակ դեպքում, ինչու պետք է իշխանությունները “չտուժած” մարդկանց ինչ-որ բան փոխհատուցեն?
Բացի այդ մի կարևոր հանգամանք ևս, եթե մենք չենք հավատում որ եղել է 10 զոհ (անձամբ ես չեմ հավատում), ապա հարկավոր է մտածել նաև ոչ-պաշտոնական զոհերի մասին, քանսզի իրենց ընտանիքները մեղավոր չեն, որ իրենք զոհվել են “ոչ պաշտոնապես”…

29 07 2008
blansh

Հարգելի “Այցելու”, իհարկե կարելի է անգամ նման քայլ ձեռնարկել: Բայց այստեղ հարցի մյուս կողմն էլ կա: Նախ եւ առաջ մեր քաղաքացիական պարտքն է թեման անընդհատ բարձրացնելու եւ հիշեցնելու այդ մասին, սա կարծում եմ, ավելի կարեւոր մասն է հարցի:

Ըստ իս` հանգանակություն կազմակերպելը նշանակում է մեղմ ասած` “լավություն անել”, իսկ սա լրիվ այլ հարց է: Մենք ոչ միայն ողջ հասարակությունով, այլեւ պետական մակարդակով պարտք ենք այս մարդկանց… Հետեւենք, գրեքն ու պահանջենք, որ փոխհատուցում (չնայած այս բառը այդքան էլ տեղին չէ) ստանան: Քաղաքացիական մակարդակով հանգանակությանը կարելի է դիմել մեր առաջին եւ կարեւոր խնդիրը չհաջողացնելու դեպքում:

30 07 2008
Այցելու

Բլանշ ջան այդ դեպքում խնդրում եմ փոխանցիր գոնե Ա1+-ի լրագրակազմին,թող գոնե նրանք ցանկացած քաղաքական գործչի,որի հետ հարցազրույց կվարեն,ցանկացած մամլո ասուլիսների ժամանակ,մամուլի ակումբներում,Հյուսիսային Պողոտայում և այլուր,բարզձրացնեն այդ հարցը:
Իշխանական թեվից որևէ արձագանքի ակնկալիք չունեմ,սակայն համոզված եմ որ Արշավիր Բոզինյանի բացած հաշվեհամարից նպաստներ կհատկացվեն ու ՊԵՏՔ Է հատկացվեն:
Դու ճիշտ ես – հարցը անհրաժեշտ է միշտ պահել օրակարգում:

30 07 2008
blansh

“Ա1+”-ի լրագրողները հնարավորինս բարձրացնում են հասարակության համար կարեւոր թեմաները եւ իմ կողմից ասեմ, որ կշարունակեն իրենց մասնագիտական պարտքը կատարել:

3 08 2008
Արմեն80

ՍԱ ՄՈԼԱԳԱՐ Է ԿԱՄ ՍՐԻԿԱ

Սրանք ամենամեղմ բնորոշումներն էին, որոնք լսեցի ՀՀԿ-ականներից Վազգեն Սարգսյանի հասցեին կեղտոտ հրապարակումների հեղինակ Արտյոմ Խաչատրյանի հասցեին:

Այս տարվա ապրիլից լույս է տեսնում «Ազգային գաղափար» ամսագիրը, որի հիմնադիրը «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» առեւտրային ընկերության տնօրեն Արտյոմ Խաչատրյանն է: «Առավոտը», որպես կանոն, չի անդրադառնում այլ ԶԼՄ-ների հրապարակումներին, սակայն այն, ինչ ամսագրի արդեն 3-րդ համարում հրապարակեց Արտյոմ Խաչատրյանը՝ այնքան արտառոց էր, որ հնարավոր չէ շրջանցել: Կարծում եմ, հետագա մեջբերումներն ապացույց են, որ ընտրել ենք ամենամեղմ բնորոշումը:

«Դիապաշտությունը որպես իրական գործոն հայ քաղաքականության մեջ» հոդվածում Արտյոմ Խաչատրյանը նշել է. «Զվարճալի էր դիտել, թե ինչպես էին երկու հակոտնյաներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը, միաժամանակ եւ մեկը մյուսից անկախ, վերմակի նման իրենց վրա քաշում Վազգեն Սարգսյանի դիակը»: Ըստ նրա՝ «Ողբերգությունն այն է, որ քչերի խելքին փչեց հարց տալ. արժե՞ր արդյոք (եւ որքանո՞վ էր դա ընդհանրապես արդյունավետ քաղաքական տեսակետից) կուռքի աստիճան շնորհել մի անհատի, որը համընդհանուր զզվանքի ու նողկանքի առարկա էր եղել»: Արտյոմ Խաչատրյանը նաեւ դժգոհել էր. «Երեւանի բնակիչները հանգիստ են վերաբերում Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Դրաստամատ Կանայանի եւ այլ պատմական բակտերիաների անվամբ մայրաքաղաքի փողոցների եւ այլ հաստատությունների գոյության փաստին»: Ի դեպ, Դրոյին մեկ այլ հրապարակման մեջ նա անվանել է «գանգրենային ավանտյուրիստ»:

Հուլիսից «Ազգային գաղափարի» ինտերնետային երկլեզու կայքէջում սկսեց հրապարակվել «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը» հոդվածաշարը, որը լեցուն է վիրավորանքներով ու զրպարտություններով: Բայց այս հոդվածաշարի հերոսները կենդանի մարդիկ են եւ ցանկության դեպքում կարող են պաշտպանել իրենց: Սակայն հուլիսի 16-ին այս շարքում հայտնվեց Վազգեն Սարգսյանը՝ հրապարակվեցին հատվածներ Արտյոմ Խաչատրյանի «Մտորումներ «Պազոլինի»-ից հետո» գրքից: Հեղինակն այստեղ նշում է, թե Վազգեն Սարգսյանը կրթություն չի ստացել, անտաղանդ պատմվածքներ էր գրում ու միջակ խելքի տեր մարդ էր. «Գործընկերների վկայությամբ՝ Սարգսյանը հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն էր, իրականացնում էր խելահեղ արարքներ»: Նա նաեւ պնդում է. «Վազգեն Սարգսյանը չի իրագործել ոչ մի զինվորական սխրանք, չի կատարել ոչ մի երեւելի գործ հաղթանակի համար: Սա ընդունում է ամեն ոք, ով ինչ-որ կապ ունի ղարաբաղյան կռվի հետ»: Որպես փաստ է մատուցվում. «Վազգեն Սարգսյանը ոչ մի կապ չունի ազգային բանակի կայացման հետ, այդ գործում նրան վերագրվող հայրական վաստակները ամբողջովին կեղծիք են»:

Նախագահական քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ կազմակերպվող ցույցերի շնորհիվ էկրաններից չիջնող եւ իշխանամետ թերթերին հարցազրույցներ տվող Արտյոմ Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մասին գրում է. «Երկրի քրեական օրենսգրքում չկա որեւէ հոդված, որին հանցակից չէր նրա կեղտոտ ձեռքը: Այստեղ ե՛ւ գանձագողությունն է, ե՛ւ հարկային դաշտից դուրս ստվերային առեւտուրը, ե՛ւ, ինչպես ասում են ականատեսները՝ դիակապտությունն Ադրբեջանում պատերազմի տարիներին, ե՛ւ սովորական խուլիգանությունները, որ բազմիցս արել է նա հասարակության աչքի առջեւ, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ սպանություններ կան նրա խղճի վրա, ավելի՛ն՝ առավել համարձակ չար լեզուներն անգամ հավաստիացնում են, որ Եռաբլուրում թաղվածների 20%-ը կյանքից հեռացել է նրա անմիջական աջակցությամբ»:

Այս ամենին զուգահեռ՝ Արտյոմ Խաչատրյանը շեշտում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «սպարապետի հետ համեմատած հիրավի հրեշտակներ են»: Իսկ հրապարակման խորագիրը մեջբերում է իբր հանրային կարծիքից. «Որքան շատ եմ ճանաչում Վազգենին, այնքան շատ եմ հարգում Սերժին»: «Ազգային գաղափար» ամսագրում հրապարակված հոդվածում Արտյոմ Խաչատրյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին դառնալ «մեռելասիրության առաջին թշնամին» եւ տարակուսում, թե ի՞նչն է հետ պահում Սարգսյանին արմատական քայլերից. «Դժվա՞ր է նրան դիակների վրա կրակել եւ դրանով իսկ վերջ տալ Տեր-Պետրոսյանին, որը նրա համար ամենամեծ վտանգն է ներկայացնում: Մանավանդ որ՝ նա կարող է համազգային հակադիապաշտական կամպանիա նախաձեռնել՝ միաժամանակ մնալով ստվերում… Անձամբ նրա համար դա չի կարող ունենալ վատ ավարտ, իսկ դա արդեն արժե, որ փորձի սկսել»: Ի դեպ, հեղինակը մտադիր է նաեւ «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը» հոդվածաշարը տպագրել առանձին գրքույկով եւ «հեղեղել դրանով ողջ քաղաքը»: Ու հայտարարել է, թե նամակներ է ուղարկելու Հայաստանի բոլոր օլիգարխներին՝ առաջարկելով ֆինանսավորել գրքի հրատարակումը, խնդրելով նաեւ նշել հնարավոր մերժման պատճառները. «Այնուհետ կփորձեմ հանդիպել երկրի նախագահի հետ եւ նրան կներկայացնեմ իր «զինակիցների» նկատառումները»:

… Այս հրապարակումների մասին զրուցել ենք մի քանի հանրապետականների հետ: Սակայն հեղինակի մասին տպագրության համար անհնար որակումներ չտվեց միայն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ըստ որի՝ «Սա մոլագար է կամ սրիկա: Չի կարելի Վազգենի հասցեին նման բաներ գրել, տրամաբանորեն անընդունելի է: Եվ ոչ միայն անընդունելի է մեզ համար, այլեւ շատ վիրավորական՝ իր բոլոր հետեւանքներով»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ http://new.aravot.am/

3 08 2008
Արմեն80

Azgajin ան/gaxapar-ի մասին հոդված է…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: