Որտեղ եք “հանգստանալու”?

26 07 2008

Ուղիղ համեմատական առաջիկա օրերի +35°-ից +40° բարձրացող օդի ջերմությանը Երեւանի շինհրապարակային փողոցներում ավելի շատ են հանդիպում ձանձրույթով ու ճմրթված դեմքերով անցորդներ: Ու հենց այս օրերին է, որ ամենից շատ խոսվում է ամառային հանգիստը կազմակերպելու մասին: Երեկ ծանոթ հոգեբանը ժամերով բացատրում էր, որ ամառային հանգիստը ավելի քան անհրաժեշտ է ողջ տարին դժգոհ ու “հայի խասիաթ դարձած” դժբախտ դեմքով չպտտելու համար: Վերջում պարզեց, որ ինքն էլ ԽՍՀՄ տարիներից հետո չի հիշում` երբ է կարգին հանգստացել: Կատակեց. “հոգեբանն է դեպրեսիվ վիճակներում, բա ազգի վիճակը ինչ պիտի լինի”:

Հանգիստը կազմակերպելու եւ մնացյալի մասին փորփրեցի մամուլում ու մի քանի հրապարակումներ աչքիս ընկան: Նյութի հեղինակը հավաքել, կազմել էր Հայաստանյան հանգստայան գոտիների գնացուցակը եւ եկել այն եզրակացությանը, որ մեկ օրվա համար 5000-ից մինչեւ 100.000 առժողությամբ համարներով առողջարանները միջին խավի քաղաքացուն հասանելի չեն, վերնախավն էլ “դրսում է հանգստանում”, փաստորեն հանստյան գոտիները պիտի դատարկ լինեն: Էքսպերիմենտի համար զանգեցի 15 հանգստյան տուն եւ միայն 2-ում հաջողացրեցի ազատ տեղեր գտնել: Հարցնում եմ, տեսնես ո՞վ է հանգստանում այդ վայրերում, եթե միջին քաղաքացուն հասնալի չեն դրանք: Միլիոնատերները՞, որոնք էլ փաստորեն “դրսում են”, տրամաբանում եմ:

Միառժամանակ Վրացական հանգստյան գոտիներում, որտեղ Հայաստանի համեմատ գները ցածր են, հայերի հոսքը չի դադարում: Ըստ վիճակագրության 2006-ին Հայաստանից Վրաստան է մեկնել 30-40.000 հովեկ, իսկ 2007-ին` 40-50.000: Ու եթե չմոռանանք նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացման աճող թվերը, ապա ամեն ինչ նորմալ է կարծես: Երենաում հյուրանոցները շատ թանկ չեն, Փարիզի կամ Հռոմի գներին: Միակ խնդիրն էլ ճմրթված դեմքերն են փողոցներում, որ անհրապույր են զբոսաշրջիկների համար: Խանգարում է նաեւ զուգարանների պակասը:

Բայց ազգի մասսայական դեպեսիային կանխակալ ավելի շատ հետաքրքիր է, որտե՞ղ եք դուք հանգստանում կամ որտե՞ղ եք նախատեսում անցկացնել ձեր ամառաին հանգիստը:

Միեւնույն ժամանակ հետաքրքիր կլիներ միասին կազմել “հայավարի հանգսի” լավագույն տարբերակների տասնյակ: Չմոռանամ ամենահայտնի օրինակը հիշել` “հավաքվում են, փող գցվում, մեքենա վարձում ու գնում Գառնի-Գեղարդ` խորոված ուտելու”:

Ե.Գ. Նկատել ե՞ք վերջին մեկ ամսում մայրաքաղաքից դուրս տանող մայրուղիներին ինչքան շատ են երկաթե սյուներին հենած ծաղկեպսակները: Երեւի կռահում եք, որ հայկական սովորությամբ վթարի ենթարկված եւ մահացած դեպքերում են նման պսակներ դնում: “Հայավարի հանգստի” արդյու՞նք է:


Actions

Information

21 responses

26 07 2008
Arwen

blansh jan, du vortex eq hangstanalu?:))))))))))))[edit the title please:)]
heto el asum enq Hayastanum mardik lav chen aprum;)

26 07 2008
ann

Ամառային հանգիստը Հայաստանում անցկացնելը շատ թանկ է և անորակ: Մենք որոշել ենք գնալ Վրաստան, որը դարձել է պատուհաս կապված երեխաների անձնագրերի հետ: Չգիտեմ, որ կենդանու մտքով է անցել այդպիսի օրենք ընդունել, սակայն բառացիորեն դարձել է հերթական կաշառակերության հանգույց, որը տարբեր ճյուղավորումներ ունի: Հերթական անգամ բախվելով այդ խնդրի հետ առիթ եղավ գոռգոռալու անձնագրային վարչությունում և պատՃառը բախտի քմահաՃույքն էր, թե նախախնամությունը , սակայն նույն օրը աշխատանքից հեռացավ անարժանի Ալվինա Զաքարյանը: Որից հետո սրանք պոչները քաշեցին ու մեր գործը կարծես, թե առաջ ընկավ: Զավեշտը նրանում է, որ չգիտես ինչու թաղայինը պետք է գա այնտեղ ուր ես գրանցված եմ ու այնտեղ տեսնի ինձ իմ երեխաների հետ, որպեսզի համոզվի, որ դրանք իմ երեխաներն են ու այդ տանն են ապրում: Փաստորեն այն փաստաթղթերի մեծ կույտը, որը ես ներկայացնում եմ կեղծ են: Ես իրավունք չունեմ տնից դուրս գալու կամ ապրելու այլ վայրում…
Սակայն մինչ գնալը կմասնակցենք օգոստոսի 1 հանրահավաքին և կընդգրկվենք Հայ Ազգային Կոնգրեսի կազմի մեջ Հույսեր ունեմ, որ մինչև մեր հանգստի գնալը հոգնած Սեռժիկը հրաժարական կտա

26 07 2008
ku-ku

Ուրախ եմ այստեղ գրելու համար;;;
Ես օրինակ ամբողջ կյանքս սիրել եմ հանգստանալ Սեւանում, քշել սերֆինգ, յախտա……
Բայց էն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ շատ տարվեց սերֆինգներով,
էլ մեր ճամբարին հրածշալի սերֆինգներ նվիրեց…..այդ պահից սկսած, ես մի տեսակ հուշտ եմ լինում….ճիշտ եմ ասում…..գնամ ու քշեմ իրա նվիրած սերֆինգը???մի տեսակ ոնց որ ապականել է…իմ սերը;;;
Ես շատ եմ սիրում Սեվանը….բայց չեմ կարողանում ինձ հաղթահարեմ, ու գնամ քշելու;;;;խորհուրդ տվեք……ինչ անեմ????ուրիշ տեղ չկա, որ ես ինձ լավ զգամ, ու քամին լավը լինի;;;ես մեր պոլիտեխնիկի ճամբարն եմ սիրում….բայց այնտեղ արդեն մի քանի տարի է գրավել են Ռոբիկի սերֆինգները, պարբերաբար ինչ-որ բազեներ են գալիս;;;;ու ես ստիպված մնում եմ փտելու էս քաղաքում;;;;
Բայց էս տարի մեկ ամսով կգնամ…..ԱՄՆ….ու կքշեմ իմ ուզած սերֆինգը;;;;;եւ ստիպված չեմ լինի ռոբերտի սերֆինգը քշել;;;
նենց մանթո եմ….ես սերֆ քշում եմ 1986 թ;;;;;իսկ ռոբը այդ ժամանակ ինչ էր քշում???

26 07 2008
himaarmenia

Մենք էլ Հյուսիսային պողոտայում ենք հանգստանում 🙂
Գիշերները այնքան հաճելի զով է, իսկը քնելու եղանակ 🙂
Դե մաֆիան էլ անպակաս 🙂

Հ.Գ. որոշները կմտածեն, որ էլի էս հոգեխանգարվածները եկան ու սկսեցին իրենց քաղաքական թեմաները, որ քաղաքական քննարկման մեջ խոսել: Բայց դե ինչ անենք, արդեն տարի ու կես է զրկված ենք հանգստանալու հնարավորությունից 😦

27 07 2008
Yegor

Մյուս տարի կարծում եմ գալ Հայաստան մեծ վրանով ու ամբողջ ընտանիքով զբոսնել (Sevan, Dilijan, Hankavan, Zangezur, Meghri…) : Հույսով եմ չեն թալանի սպանի;)

27 07 2008
blansh

Սիրելի ann, ինչ օրենքի մասին է խոսքը? Ինչ-որ նոր կարգ է մտցվել անչափահասների անձնագրերի եւ այլնի հետ կապված?

27 07 2008
blansh

Arwen ջան, վերնագրի մասին ասեմ, որ շփոթմունք չէ հանգստանալը բառը փակագծերի մեջ դնելը: Օրինակ ինձ համար հանգիստը ասվածը քնելն է, շուտվանից կարգին չեմ քնել, երբ անջատեմ բոլոր “կապի միջոցները”, ամուր փակեմ սենյակից դուռը, քաշեմ մուգ վարագույրները ու քնեմ, նոր կասեմ հանգստացա 🙂

28 07 2008
Arwen

Blansh jan, es hangstanal bari masin chei xosum, ayl “du” bari ev ojandak bayi hamazaynutyan masin:)

28 07 2008
Karen

zarmanumem… 1100 USD kareli e egiptos kam turqia 14 or hangstanal – tomsi pox, 4* hyuranoc (5* – ete eritasarducyan poxaren nax@ntrumeq germanaci u angliaci tatikneri het tey xmel erekoyan) covi apin (ete karmir covn e apa dzkneri u busakanucyan gexeckucyamb zijum e miayn karibyan covin), or@ 3 angam inchqan uzum inch uzum utum es, xmijq@ orva cankacac jamin cankacac qanakucyamb, txaneri hamar – turistneri 80% rus axchikner voronq ekel en mi laaaav hangstanan, hoyakap patmakan exkursianer, mijazgayin vorakov hskayakan diskotekner hanrahayt dj-nerov (mi angam indz 1 or chheriqec david guettayi diskoyin) u amenorya tarber temanerov show-nerov….
ev incheq karcum sevanum et nuyn 1100-ov es gone mi 4 or kdzqem? hashvi charnelov vor chors koxmt hayer en u sevani chahich hishecnox jur@? chgitem… sevan@ targelem vaxuc…

28 07 2008
blansh

Օ շնորհակալ եմ Arwen ջան, այդքան բացել-փակել էի էջը, բայց չէի նկատել: Արդեն ուղղեցի: Փաստը մնում է փաստ, որ հանգստանալ իրոք պետք է 🙂

28 07 2008
blansh

Մի հետաքրքիր նյութ գտա այս թեմայով, ուզում եմ կիսվել ձեզ հետ…

«ԱՐԱ ԱԽՊԵՐ, ՉԳՆԱ՞ՆՔ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ…»

Ամառ է, մի քանի տարի շարունակ անսովոր դարձած կիզիչ ամառներից մեկը: Թեպետ` մեր կյանքում անսովորությունն էլ անծանոթ չի: Անսովորին լավ վարժված` մերոնք երամ կազմած շտապում են հանգստի:

-Արա ախպեր, ուր գնանք,- իրեն հարգող «լավ ախպոր» խոսքն է սա:

Դե, իսկ սովորական ախպերները իրենց թույլ են տալիս կես ժամում որոշեն ու երեկոյան Սևանում հայտնվեն, «Չայնու» մայրուղուց էլ գրպանով «կուպալնիկ» գնեն ու ջուրը ընկնեն, մի լավ խմեն, որ հետո… խեղդվեն:

«Խեղդվողների գռուպան, ախպեր, վապշե ուրիշ է»,- քննարկում չէ, դատավճիռ է:

Վերլուծականը սա է. Ամառվա տապից հանգստի շտապող մեր հասարակությանը կարելի է երեք շերտի բաժանել. Օրական 1500-ից մինչև 5000 դրամ վաստակող ընտանիքի երկու անդամ` հավանաբար հարսն ու տղան, իրենց կնվիրեն Քոբուլեթիին ու Բաթումիին, օրական 1600 դրամով տուն կվարձեն ու մի 70.000 դրամի սահմաններում 10 օր լավ կհանգստանան:

Հա, ի դեպ` մի լավ բան կա էս խավի մեջ. համ լավ խմել չեն սիրում, համ էլ «կարդինալ» ցեպով «կուպալնիկ» հագնել. իրենց «բեսամթ» զարգացած եվրոպացու տեղ չեն դնում ու սովորական լողափը «դիկիի» չեն վերածում,- դատավճիռ չէ, արդարացում է:

«Դիկի» (վայրի) ասեցի ու հիշեցի մեր որսորդական շանը` նրա կապերը պապս միշտ քաշած էր պահում:

Միջին խավը նախընտրում է հանգստանալ ասենք Անթալիայում, եվրոպական մի շարք երկրներում: Վերադառնալիս էլ չեն մոռանում բոլոր բարեկամներին ու հարևաններին սառնարանների համար էն մագնիսով կպցնովի բանջարեղեններից բերել. «Ջանա~, էնքա~ն թանկ երկիր էր, փողերներս պրծավ, մենակ կարացինք էս առնենք»:

Սովետականին բնորոշ միջին խավի հոգին սկսում է «տակից առածը» հանել. «Վեց-վեց աղջկաս օժիտի համար, վեց հատ գիշերանոց, վեց լիֆ… վա~յ մոռացել էի` հիմա ով է գիշերանոց հագնում, դե էն յուգասլավսկիները լավն էին էլի… հա, աղջի, բուտիկից էլ մի շիշ լավ դուխի առա` «Մաժենուառ»:

Էդ դուխուց անպայման պիտի բուրի վարդի հոտ: «Բուտիկ» բառն էլ եվրոպական նոր արժեք համարվի ու հայկական լեքսիկոնում տ-ն ծ-ի վերածվի:

Խեղդվել ցանկացող խավն էլ Դիլիջանում է, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում. արդեն զովացել են ու մի շիշ ոչ տեղական գարեջուր են ըմպում:

«Ապեր, էդի իրանց պալոժ ա»,- արդարացում չէ, գնահատական է:

Էնտեղից էլ «սիմ» քարտով տուրիստական ընկերության միջոցով պատվիրում են հաջորդ հանգստի ուղեգրերը: էս վայրերում կարմիր լուսանցք չունեցող գրպանների համար հարմար միջոցներ կան. դե անցնելն, աբգոն անելը, օրը 100 հազար ծախսելը կոպիտ ուղղագրական սխալ չի. մի օր երկուս կստանաս, հաջորդ օրը «կռիշով»` հինգ:

«Փող ունես` ուրեմն մարդ ես»,- գնահատական չէ, փիլիսոփայություն է:

Հիշեցի վաղուց կյանքը լքած մորական տատուս:

Ինչևէ. ջրախեղդ էլ չենք ուզում լինել, «բուծիկադուխախեղդ» էլ:
Մենք նախընտրում ենք գնալ հորական կամ մորական տատու տուն, կաթ, մածուն ուտել, ռեժանից պատրաստած սալի թխել, թոնրի կողքին տաք լոշով հաց ու պանրի հետ մի բաժակ թթի օղի համտեսել, մի լավ հանգստանալ ու գալ:

Բայց հենց վերադառնանք, անմասն չենք մնա այս ճամփորդությունից. սա ԽՈՍՎԵՑ 104 համարի երթուղայինում:

Մեր կանգառն է, ես իջա, հիմա տուն եմ հասնում… Դուք շարունակու՞մ եք:

Հեղինակ` Էդգար Ամիրխանյան
http://www.panorama.am/am/society/2008/07/26/khosakcutyun

28 07 2008
reporter_arm

Ինչի Ա1-ը արձակուրդա գնալու՞

28 07 2008
Haykk

HIman chisht er asel, minchev Ogostosi 1 voch mi tex gnal chka, isk heto karch karelia Hayastanum ptuyt tal.

Isk Hyusisayin, vor husov em minchev September kdarna Azatutyan Hraparak amenachisht u karevor texna.

Ankesxc em asum, vor es rejimic azatvecinq u sksecinq normal erkir karucel, karch asac Haxtecinq te deyure, te de facto, ay ed jamanak es lriv khangstanam.
Te che hima ameninch voncvor stic lini, kisat, voch uraxanala linum, voch hangstanal, voch gorc anel, qani vor erb patkeracnum em te sranc mnalu depqum te erkrin te joxovrdin incha spasvum, el voch mi bani haves chem unenum u mtacum em ed depqum te vor erkir piti gnam, vor es sranc stexcac es noxkali mtnolortum chmnam, erexeqs chmecanan ed mtnolortum, ur menak kexcavorutyun, nyutakanacvac ameninch, qcnanq, sut, anbaroyakanutyun, bayc husov em ameninch senc chi mna.

Isk bolorid maxtum em Haxtanak u Bari jamanc.

28 07 2008
ann

Սիրելի Բլանշ այդ օրենքը արդեն 2 տարի գործում է :Եթե ցանկանում ես անչափահաս երեխաների հետ սահմանը հատել, ապա բարի եղիր նրանց համար ՀՀ քաղաքացիության անձնագիր հանել: Դա կատարվում է ծնողներից մեկի հաշվառման վայրում: Եթե քեզ հարկավոր են մանրամասներ, ապա կարող եմ մանրամասն շարադրել մեր անցած ուղին:
Ճիշտն ասած ես նույնպես մեծ ոգևորվածություն չունեմ հանգստի մեկնելու կապակցությամբ, քանի- որ կիսատ գործեր կան, սակայն, եթե այսպես շարունակվի, առողջություն չի մնա հետագա պայքարի համար, ուստի, որոշեցի, որ կգնամ կառողջանամ ու նոր ուժերով, սառը գլխով կվերադառնամ մեր Կոնգրեսի աշխատանքներին
Ինչ վեհ ու հպարտա հնչում Կոնգրեսական…ջան

28 07 2008
blansh

Սիրելի ann, ես հարցնում էի միայն ինչ թաղայինի այցելության մասին է խոսքը կամ համոզվելու` ձեր երեխաներն են թե ոչ:

Զավեշտը նրանում է, որ չգիտես ինչու թաղայինը պետք է գա այնտեղ ուր ես գրանցված եմ ու այնտեղ տեսնի ինձ իմ երեխաների հետ, որպեսզի համոզվի, որ դրանք իմ երեխաներն են ու այդ տանն են ապրում: by ann

Անձհանգերի ստացման մասին պարզ է, միայն թաղայինների այցելությունները չեմ հասկանում: Սա նոր բան է, թե նախկինում էլ է եղել?

29 07 2008
blansh

reporter_arm (13:25:26) :
Ինչի Ա1-ը արձակուրդա գնալու՞

Այո… 🙂

29 07 2008
ann

Հարգելի Բլանշ օրենքը երբ դուրս եկավ ամեն-ինչ կատարվում էր մի վայրում , այսինքն դու տալիս էիր փաստաթղթերը հետո կոնկրետ օր էին քեզ նշանակում ու պարտադիր երեխաների հետ գալիս ստանում էիր նրանց անձնագրերը, և ամբողջ Հանրապետությունից ծնողները երեխաների հետ գալիս էին և ամբողջ օրը նրանց հետ հերթ կանգնում, ով շուստրիություն էր անում, փողով, առանց հերթ հարցերը լուծում էր: Հիմա դու դիմումները հանձնում ես քո հաշվառման վայր, սրանք իրենց հերթին հարցում են անում տեղի ոստիկանությանը, վերջինս գալիս է քո հաշվառված վայրը, տեղեկանալու այդ հասցեյով բնակվում ես քո երեխանրի հետ թե ոչ: Եթե ոչ, ապա անձնագրային բաժնին մերժում է ուղարկում: Եթե թաղայինը գրանցում է,որ դու այնտեղ բնակվում ես երեխաների հետ, ապա մի 15 օրից անձնագրերը կտան ու պարտադիր չէ երեխաների հետ գալ անձնագրերի հետևից, ծնողներից մեկը գալիս ու ստանում է երեխաների անձնագրերը

29 07 2008
Դանիել Իոաննիսյան

Ժողովուրդ, միգուցե ես սխալ, կամ շեղված մարդ եմ, բայց, ըստ իս հանգիստը պիտի լանի ակտիվ, էքստրեմալ և վտանգավոր: Իմ համր, 2-րդ տողում լեռնագնացությունն է, իսկ 3-րդում` որսը: Սակայն 1-ին հերթին դա մեքենա վարելն է… Երբ արագությունտ մեծանում է, դու քաջ գիտակցում ես, որ կարող ես զոհվել, բայց ադրենալիը, որը բենզինամխիչային արագությամբ սրսկվում է արյանտ մեջ ստիպում է քեզ սեխմել գազի պեդալը մինջև վերջ… Կյանքումս ինչ ավտովթարի մեջ ասես չեմ եղել, բայց արագությունը, դա գերագույն հաճույք է, որի համար, արժի նույնիսկ կյանքը (իհարկե միայն սեփական) վտանգի տակ դնել, չէ որ “смертям дважды не бйть”…
Սևանում “զագառ” ընդունելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն կյաքը վայլել է պետք, կյանքի տված հնարավորությունները օգտագործել, քամել է պետք, կյանքից հաճույք ստանալ է պետք…

Հ.Գ. Ինձանից օրինակ մի վերցրեկ… ավտոտեսուչներն ու կենդանիները մեղկ են, իսկ լեռնագնացությամբ զբաղվեք, դաել պակաս հաճույք չի!

29 07 2008
blansh

Շնորհակալ եմ ann լուսավորելու համար:

31 07 2008
blansh

ՈւՐ ԳՆԱԼ ԱՄՌԱՆԸ
[12:45] 31 Հուլիսի, 2008

Հայաստանցիների համար այսօր ավելի էժան եւ շահեկան է հանգիստը դրսում անցկացնելը: Այդ են վկայում ՙԱ1+՚-ի տուրիստական գործակալությունների եւ հասարակության շրջանակներում արված հարցումները:

ՙՆախորդ տարի ես ու եղբայրս տարբեր տեղեր որոշեցինք հանգստանալ: Նա նախընտրեց Ջերմուկի ՙԳլաձոր՚ հանգստյան տունը, իսկ ես որոշեցի մեկնել Անթալիա: Ես ծախսեցի մի քիչ նրանից ավելի, սակայն անհամեմատելի էր իմ եւ նրա անցկացրած հանգիստը: Ի տարբերություն նրա` մենք օրական սնվում էին 4-5 անգամ, առավոտից երեկո կարողանում էինք անվճար քաղցրավենիքից օգտվել, բացի այդ` հյուրանոցի աշխատակիցները յուրաքանչյուր օր նոր հետաքրքրություն էին հնարում, իսկ Հայաստանում մնացած եղբորս միակ շահը տեղի բուժիչ ջրերն էին՚,- ՙԱ1+՚-ին պատմեց Սիրվարդ Եսոյանը: Երեւանցի Անուշ Խաչատրյանն էլ նկատում է. ՙԱյստեղ հանգստյան տներում կարծես ուտել-քնելուց բացի այլ հետաքրքրություն չկա, իսկ դրսում դրանք բազմաթիվ են` խաղեր, մշակույթ՚:

Ըստ տուրիստական գործակալությունների` հայաստանցի մեծահարուստները այլեւս չեն գնում Թուրքիա կամ Եգիպտոս հանգստանալու, քանի որ այն արդեն շատերին է հասու, դրա փոխարեն ընտրում են եվրոպական պետություններ`Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ուր յոթ օրյա հանգիստ անցկացնելու համար ամենաքիչը հարկավոր է նվազագույնը 1300 եվրո: Միջին հնարավորությունների տեր մարդիկ նախընտրում են հանգիստը Թուրքիայում` յոթ օր այնտեղ անցկացնելու համար վճարելով մոտ 400 000 դրամ: Լինել ծովում եւ քիչ գումար վատնելու լավագույն տարբերակ գործակալությունները առաջարկում են հանգիստ Վրաստանում, մասնավորապես Քոբուլեթիում, որտեղ գները սկսվում են 45 000 դրամից մինչեւ 70 000 դրամ:

Համեմատության համար ասենք, որ Ծաղկաձորում մեկօրյա հանգիստն արժե 8000-ից 18000 դրամ, որոշ դեպքերումª մինչ 30000 դրամ£ Դիլիջանում 1 օրն արժե 20000ից ավելի£ Սեւանում բարձրակարգ հյուրանոցներում գները հիմնականում տատանվում են 20000-25000 դրամի շուրջª ներառյալ սնունդը: Նույնն է նաեւ Ջերմուկում:

Այդուհանդերձ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ըստ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության` միջին աշխատավարձը 80-85 000 դրամ է, ապա հանգստանալու համար մարդիկ կամ պետք է կողմակի եկամուտ ունենան, կամ էլ մի քանի ամիս չսնվեն, որպեսզի 7 օր հանգստանան:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=63219

31 07 2008
astgh

Voghjynner!!!
Iskakan hangstanalu masin mtacelu jamanak e. Angam chem karoxanum gorc anem, or u gisher hangsti masin em mtacum, bayc de ete gprcers chavartem, inch hangist?
Isk menq en voch harust (lezus chi pttvum mez axqat anvanel, axqatner@ Hayastanum bolorovin chen hangstanum) mardkanc xmbum enq ev ayd isk patcharov gnum enq Vrastan hangstanalu. Iharke karox einq Hunisin ayd nuyn gumarov gnal Turkia, bayc de mer gorcn el enpes e, vor minchev xekavarutyun@ chgna, menq chenq karoxanum gnal… Isk xekavarutyunn iren karox e tuyl tal amena “high” sezonin (aysinqn tank eli) gnal cankacac tex… de menq el stipvac enq ogtagorcel exac hnaravorutyunner@. Mez shat hetaqrqir arajark ein anum gnal Hayastani tarber vayrerum vrannerov mnal… bayc voch es, voch amusins aydqan aroxjutyun chunenq, ham el shat hognac enq… Katak ban chi e, 3-4 tari chenq hangstacel, kam el… vay en hangstanalun… tan@ computeri araj mek ayl “koxqic kpac” gorc aneluc… Mi xosqov, mez hangist hangist e petq, isk da Hayastanum tank e, ayl erkrnerum evs (hachuyqov kgnayi mi erkir, vortex gone mi shabat amen qaylapoxi hayer chei tesni (neroxutyun ankexcutyan hamar), usti mez mnum e … Kobuletin… de lavaguyn depqum Vrastani mek ayl tsovap…
Isk Hyusisayin poxotayum minchev ayd enq “hangstanum” 😉

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: