Հայկական բլոգոսֆերա-սոլիդարություն եւ համերաշխություն :)

25 07 2008

Երկարատեւ բլոգային ընդմիջումից հետո ամենադժվար գործը հավանաբար առաջին նյութը գրելն է` մանավանդ բաց թողած թեմաները բազում են ու շատ բան կա քննարկելու: Բայց սկսեմ գուցե եւ քիչ հետաքրքիր, բայց կարեւոր մի թեմայից` հայկական բլոգոսֆերայից ու բլոգային կուլտուրայից հայկական ինտերնետում:Մոտ 1500-ի հասնող հայկական բլոգերից, որ գործում համացանցում, մոտավորապես 200-ը ակտիվ են ու հաճախակի թարմեցվող, ինչը ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: Սա գուցե ենթադրում է բլոգային ձեւավորված կուլտուրա, ինչին սակայն որոշ վերապահումներով կարող եմ մոտենալ:

Անկասկած առանձին թեմա է “բլոգային կուլտուրա” հասկացությունը եւ ընդհանրապես բոլոր այն դատողությունները, թե ինչպիսին պիտի լինի բլոգինգը եւ այլն, եւ այլն: Չեմ վիճում: Պարզապես պարտք ես համարում առաջին պաշտոնական փոսթը անել բլոգերների սոլիդարության մասին եւ այդ սոլիդարությունը պահպանելով: Քաղաքականացված ու “դեմ-կողմերի”, կամ “-ական ու -ցի”-երի բլոգերների պարագայում գուցե սա միամիտ ձեռնարկ է: Ինչեւէ, սկսեմ ձեռնակս բլոգում հաճախակի հղում արված եւ քննարկված բլոգերի հիշատակմամբ:

Լրատվամիջոցների բլոգերից Echannel-ի, Armenianow-ի, Ռադիո հայ-ի, ընտրությունների հավելվախով գործող այլ լրատվամիջոցների` /Պանորամա/ բլոգերից բացի կարեւոր եւ հետաքրքիր է լրագրողների, ոլորտի փորձագետների եւ լրագրողական ճշգրտությամբ աշխատող բլոգերը (Mark Grigoryan, Observer, Unzipped, Gay Armenia, Reporter-arm, Ogostos, Kornelij, Onnik Krigoryan, Արտակ Ալեքսանյան, david_sand ինչպես նաեւ հետաքրքիր ու ակտիվ pigh, bekaisa, uzogh, aramazd, akunamatata, nazarian , 517design, septemberi21, Վահագն Վարդումյան, ahousekeeper, Blogian, Armenian Odar , f5blog, tesaket, hima,UNIQUE, akanates, Local Life in Armenia, Boycott, blogrel, iararat, Armenia Blog, Life in the Armenian Diaspora , azat, xelgen, angel-xiligan, Журнал “Haykа и жизнь”, vulpicide, caucasusnow, edgarkhachatryan, norayr, qbhima.blogspot.com

Հայկական բլոգոսֆերան այս ակտիվ ու մտահոգ քաղաքացիների ամբողջությունն է ու այս ձեւավորված համայնքը: Ես հավատում եմ, որ մեր բլոգոսֆերան կարող է լուրջ մրցակից լինել ավանդական մեդիային, հետեւաբար բարձրացնել ավանդական մեդիայի որակը:

Ե.Գ. Եթե որեւէ մեկին մոռացել եմ, խնդրում եմ հիշեցերք, ավելացնեմ, լավ?


Actions

Information

7 responses

26 07 2008
blansh

Մեր “բլոգռոլում” հասցրել եմ դեռ մի տասնյակ բլոգերի հղում դնել: Ուրախ կլինեմ, եթե օգնեք ինձ այս հարցում եւ ձեր սիրած կամ ձեր կողմից շատ կարդացվող բլոգերը կամ ձեր բլոգերի հասցեներով կիսվեք մեզ հետ եւ դրանք էլ տեղադրենք հղումների ցանկում: Անկեղծորեն ձեր Բլանշ

26 07 2008
himaarmenia

Բլանշ ջան մեր բլոգն էլ ավելացրու խնդրում ենք: qbhima.blogspot.com

26 07 2008
blansh

Իհարկե, հաճույքով կավելացնեմ: Շնորհակալություն:

26 07 2008
himaarmenia

Քեզնից էլ ենք շնորհակալ!!!

3 08 2008
New

Բլոգերների հարցերն ընտրել է Ս.Սարգսյանի մամուլի խոսնակը
15:14 Yerevan | 11:14 GMT | Tuesday 29 July 2008
Մարինե Խառատյան
Թե ինչպես է աշխատում նախագահականի լրատվական ծառայությունը, ինչպես է Ս.Սարգսյանը պատրաստվում ժողովրդավար Հայաստան կառուցել, մի բան էլ` փոխանցել սերունդներին` թերեւս կարող է ցույց տալ Ս.Սարգսյանի վերջին ասուլիսի օրինակը. որտեղ, ինչպես հայտնի է հրավիրված էին 40 լրատվամիջոցներ, նաեւ` 2 բլոգեր ու չէին հրավիրվել «Չորորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Հայք», «Տարեգիր», «Ժամանակ Երեւան» թերթերը: «Ամենասենսացիոնը», համաձայնեք, բլոգերի հարցն էր, թե պետությունը որքա՞ն է հանդուրժելու Հյուսիսային պողոտայում անցկացվող «ապօրինի միջոցառումը», որը հակասանիտարական վիճակ է ստեղծել եւ որի պատճառով ուղղակի անհնար է անցնել քաղաքի կենտրոնով, ինչպես նաեւ` սնանկացման եզրին են հայտնվել Հյուսիսային պողոտայում գտնվող առեւտրային կենտրոնները:
Շրջանցենք հարցի բարոյական կողմը, թե եթե նույն բլոգերի եղբայրը Ազատության հրապարակը «մաքրելու» օպերացիայի արդյունքում ձերբակալված լիներ եւ նրա եղբոր կինն ու երեխաները նստացույց անեին Հյուսիսային պողոտայում, նման հարց կտա՞ր, թե՞ ոչ: Ամենախայտառակը այս պատմության մեջ այն է, որ վերոնշյալ հարցն ընտրել է նույն Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը. Ս.Սարգսյանը, եթե չեք մոռացել, իրեն «պարտավորված է զգում» լինել նաեւ իրեն չընտրածների նախագահը ու աջ ու ձախ բարոյախրատական դասեր կարդում:

«Ակունա Մատատա-սեր» ինտերնետային բլոգում վերջին շաբաթների ընթացքում հարցեր են հավաքվել ուղղված Ս.Սարգսյանին: Ամենայն հավանականությամբ` նախաձեռնությունը նախագահականից է եղել, քանի որ մի քանի ամիս առաջ Ս.Սարգսյանը խոստացել էր պատասխանել նաեւ բլոգերների հարցերին իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, բացի դա` նույն բլոգը նախագահականի հետ աշխատելու փորձ ունի. մասնավորապես մոտ 2 ամիս առաջ բլոգը վարող Սերգեյ Չամանյանը բլոգում գրել է, որ նախագահականից իրեն խնդրել են քննարկել հանրային պալատ ստեղծելու գաղափարը: Բլոգը վարող Սերգեյ Չամանյանը հավաքված 50 հարցերն ուղարկել է նախագահական եւ նախագահականից ընտրել են, թե այդ հարցերից որը պետք է տրվի Ս.Սարգսյանին ասուլիսի ընթացքում: Ասուլիսից առաջ Սամվել Ֆարմանյանը ճշտել է` ով է իր ընտրած հարցերի հեղինակը եւ նրանց հրավիրել է նախագահական: Տեսա՞ք` ինչ ճկուն միտք ունի երիտասարդ պաշտոնյան, որի հետ Ս.Սարգսյանը պատրաստվում է ժողովրդավար Հայաստան կառուցել:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում բլոգեր Սերգեյ Չամանյանը հաստատեց, որ հարցերն ընտրել է Սամվել Ֆարմանյանը: «Այո, ընտրել է Սամվել Ֆարմանյանը», – ասաց բլոգերը, որը թերեւս չէր էլ պատկերացնում, թե ինչ խաղի մեջ է իրեն ներքաշել Ֆարմանյանը: Մեր հաջորդ հարցին, թե ինչու՞, ի՞նչ սկզբունքով են հենց այդ հարցերն ընտրվել, Սերգեյ Չամանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, ես հարց չեմ ընտրել»:

Բլոգում հրապարակված 50 հարցերը նայելով` կարելի է նկատել, որ Սամվել Ֆարմանյանի կողմից անտեսվել են հասարակության շրջանում պարբերաբար հնչող մի շարք հարցեր: Օրինակ` հարց 39. Մարտի 1-ի առավոտվա օպերացիայի ժամանակ վիրավորվե՞լ են կանայք եւ երեխաներ: Ճշտվա՞ծ են նրանց անունները, եւ նրանցից ցուցմունքներ վերցվե՞լ են, թե ինչ պայմաններում են նրանք ստացել վնասվածքներ:

45. Պետության կողմից որեւէ օգնություն տրվել է մարտի 1-ին մահացածների եւ վիրավորվածների ընտանիքներին, թե՞ իշխանությունները կարծում են, որ նրանք նույնպես հանցագործ են: 40. Ազատության հրապարակը «մաքրելու» օպերացիայից հետո փախչողներին հետապնդե՞լ են մինչեւ Կրկես, եւ այդ հետապնդումները ուղղորդվե՞լ են ծեծով եւ ձերբակալություններով: 38. Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների մեջ եղել են մարդիկ, ովքեր ինքնակամ հանձնվել են ոստիկաններին, թե՞ բոլոր ձերբակալվածները ձերբակալվել են ուժի կիրառմամբ: Նստացույցի մասնակիցներին տրվե՞լ է ինքնակամ հանձնվելու հնարավորություն: 43 Ինչպե՞ս են գնահատում իշխանությունները մարտի 1-ի օպերացիան` հաջողվա՞ծ, թե՞ չհաջողված: Մի շարք հարցեր կային նաեւ արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող:

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ հ/կ տնօրեն, բլոգեր Արթուր Պապյանը «Դիտորդ» բլոգի հեղինակն է, անցյալ տարվանից հետեւում է հայկական բլոգներին, գրում է հոդվածներ, նաեւ` հետեւում է բլոգների վարկանիշին: Նրա խոսքերով` վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետային բլոգներն ակտիվացել են ու քաղաքականացվել: Փաստը, որ բլոգում Ս.Սարգսյանին ներկայացված 50 հարցերը մնացել են անպատասխան, դժգոհություն է առաջացրել բլոգերների շրջանում, եւ բլոգեր Սամվել Մարտիրոսյանն այդ հարցերն ուղարկել է նախագահական` ակնկալելով ստանալ դրանց պատասխանները: Ըստ Արթուրի` բլոգներում այս օրերին քննարկվում է` բլոգները լրատվամիջո՞ց են, թե՞ ոչ, ինչու՞ են միայն պրոիշխանական բլոգերները հրավիրվում նախագահական, ընդ որում` հաշվի չի առնվում բլոգի վարկանիշը ու ժողովրդականությունը, ինչու՞ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ չեն էլ հրավիրվում, իսկ բլոգերները հրավիրվում են:

Ի դեպ` նշենք, որ բոլոր լրատվամիջոցներին նախապես խնդրել են գրավոր ներկայացնել Ս.Սարգսյանին ուղղվելիք հարցերը, «Ա1+»-ին էլ ասել են, թե մարտի 1-ի վերաբերյալ հարցը «Ազատությունն» է տալու, «Ազատությունն» այլ հարց է տվել ու այդպես էլ հնչած 40 հարցերի թվում մարտի 1-ի թեման չի շոշափվել: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մեր խնդրանքով անդրադարձավ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներին չհրավիրելու առթիվ Սամվել Ֆարմանյանի տված պատասխանին, թե դրանք օբյեկտիվ լրատվամիջոց չեն: «Դա անհեթեթ պատճառաբանություն է, որեւէ մեկը իրավունք չուներ, մանավանդ` եթե նա իշխանություն է ներկայացնում, դատելու թերթի, լրատվամիջոցի օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ լինելու մասին: Նա պարտավոր էր հավասար պայմաններ ապահովել բոլոր առաջատար լրատվամիջոցների համար, եւ նրանք պետք է ներկա լինեին ասուլիսին: Եթե չեն արել, նշանակում է` իշխանությունները վախեցել են իրենց համար ոչ ցանկալի հարցեր հնչելուց: Իրենք վախեցել են անսպասելի հարցերին պատասխանելուց, որովհետեւ նախապես հայտնի էր, որ 4-5 լրատվամիջոցները, որոնք չէին հրավիրվել, կարող էին տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանները Սերժ Սարգսյանը չունի: Այսինքն` Բաղրամյան 26-ում վախեցել են այդ լրատվամիջոցներին հրավիրելուց, ուրիշ պատճառ ես չեմ տեսնում: Իրավունք չունեին լրատվամիջոցների մեջ խտրականություն դնելու, մանավանդ որ` դրանք հիմնականում մեծ տպաքանակ ունեցող թերթեր էին, ավելի մեծ, քան հրավիրվածներից շատերը»: Ինչ վերաբերում է բլոգերի հնչեցրած հարցերին` Մեսրոպ Հարությունյանն ասաց. «Ես այդ հարցերը համարում եմ սարքած հարցեր, որովհետեւ ոչ մի լրագրող իրեն իրավունք չէր վերապահի իր հարցի մեջ հնչեցնել պատասխանը, հարցի մեջ վերաբերմունք արտահայտել մարդկանց նկատմամբ»:

5 08 2008
Observer

Shushan jan – inch klini vor indz gone mecatarov Observer gres? Jandam te blogis anunic yndameny mi barn es grum :))))

6 08 2008
blansh

Հենց հիմա կուղղեմ այդ ՍԽԱԼԸ /մեր մեջ ասած` գետինը մտա, որ նման բանը չէի նկատել/:)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: