Վերսկսում ենք աշխատանքները բլոգում

24 07 2008

Սիրելի ընթերցողներ,

ուրախ եմ վերջապես տեղեկացնել ձեզ, որ “Ա1+”-ի բլոգը վերսկսում է իր աշխատանքները, հիմա արդեն նոր հասցեով եւ որոշակի տեխնիկական ու սկզբունքային փոփոխություններով: Շարունակելու ենք ակտիվ, հիմա արդեն թեժ ամառային քննարկումները եւ ամենից շատ սպասում ենք ձեր ներկայությունը բլոգում` ձեր կարծիքին, ձեր մեկնաբանությանն ու տեսակետին:

Հուսով եմ հիշում եք, որ բլոգը ՁԵՐ` ակտիվ ու մտահոգ քաղաքացիների հանդիպման վայրն է եւ այստեղ լսելի է ՁԵՐ ձայնը: Բլոգում մեկնաբանել կարող է ցանկացած այցելու` այն գործում է առանց հաստատման կարգի, հետագա ամիսներին կգործի նաեւգրանցման համակարգով: Բլոգում ձեզ հետ շարունակելու է խոսել նույն Բլանշը` այսինքն ես, իսկ ժամանակ առ ժամանակ իրենց նյութերով ու կարծիքներով մեզ միանալու են նաեւ “Ա1+”-ի մյուս լրագրողները:

Սպասելով արդեն այսօրվանից ձեր ակտիվությունը` խորհուրդ եմ տալիս ծանոթանալ “Բլոգում գրելու պարզ կանոններին” /եթե դեռ չեք ծանոթացել/, որը մշակվել է հաշվի առնելով `“Ա1+”-ի բլոգի գործունեության 1,5 տարին ու բոլոր հավանական նախադեպերը: Նշեմ, որ պատրաստ ենք քննարկել ձեզ հետ ցանկացած կետի փոփոխություն: Այցելեք նաեւ “Քաղաքացու էջ” նոր հատվածը, որտեղ կարող եք գրել ձեր` օրվա քննարկվելիք թեմայից դուրս խոսքը, կարծիքը, հայտարարությունը, ցանկացած ասելիք, որը համապատասխանում է բլոգում գրելու պարզ կանոններին, իսկ բլոգի գործունեության եւ մյուս սկզբունքների մասին կարդացեք “Մեր մասին” էջում:

Բարի գալուստ “Ա1+”-ի բլոգ եւ բարի գալուստ ազատ քննարկումների յուրաքանչյուր քաղաքացու էջ:


Actions

Information

13 responses

24 07 2008
Seroj

Իմ շատ սիրելի ու հարգելի բլոգ, ուրախ եմ, որ վերադառնում ես: Իսկ փոփոխություններն էլ հիմնականում դուրս գալիս են: Նենց դեմոկրատական ու ազատական են: Էլ չեմ ասում, որ շատ սիրուն ա բլոգի էս տեսքը: Ապրի Ա1+ը ու Բլանշը:

25 07 2008
Վահագն Ղուկասյան

Բլանշ ջան, կանոնների մասին` կարծիքս, ասել եմ: Հիմա էլ միանում եմ Սերոժի բարեմախթանքին, ու թեղափոխվեմ` բլոգում առաջինը ուշադրությանս առժանացած` բաժին` «Քաղաքացու էջ», ու օգտվեմ ինզ ընձեռնված հնարավորությունից:

25 07 2008
HIMA

Verjapes!!!

Shnorhavorum enq!!!

25 07 2008
Haykk

Voxjunum em A1plus-i norutyun, poqrik arajntac.

Mi tesak bolors ays verjin orerin sarel einq, ev pasiveinq qnnarkumnerin masnakcelun kam karciq grelun.
miguce ayl gorcerov einq, chnyaac vor es anpaymanoren amenor aycelel em, ev hima arden patrastvum em noric aktiv nergravvel qnnarkumnerin, aravel evs vor A1plus-nel tarmacvel noracvel ev zargacrel e ir blog.

De hayrenakicner jan ekeq noric aktivananq nor tapov u erandov sksenq anardarutyunneri dem mer Payqar, Vorpeszi verjapes ashnan anpayman hasnenq Shahmanadrakan kargi hastatman, azat, arjanapativ, barekecik, iravahavasar erkri u qaxaqacu.
El chem asum vor Ogostosi 1-in shat karevor Hanrahavq e, ev anpayman voch miayn menq petq e masnakcenq, aylev mer het arnvazn 10 hogi tanenq, hognel chka.
Payqar, Payqar MInchev Verj

P.S. knereq vor hayatar chem grum, compis het kapvac xndir e, myus angamvanic arden kporcem hayatar. nev qaxaqacu bajnum em grelu eli voch hayatar.

25 07 2008
ann

Շատ հաՃելի է գրել թարմացված բլոգում:
Շնորհավորում եմ :
Ինձ թվում է, որ ճիշտ է օգոստոսի 1-ը շատ կարևոր է, սակայն պետք է մտածել Կոնգրեսին միանալու գաղափարի շուրջ, դա լուրջ ուժ է: Պատկերացրեք 1000000 անդամ ունեցող կառույց և մի օր որոշում են տնից դուրս չգալ կամ հեռախոսով չխոսել: Նաև գաղափարապես շարժումը կմաքրվի: Այնուհետև Կոնգրեսը կտրոհվի և այդ մաքրված ուժից կձևավորվի ընդիմությունը

25 07 2008
ann

Կեցցե՛ք: Շատ լավ մտածված ու հարմարեցված է նոր բլոգը: Դուրս շատ եկավ

26 07 2008
Dona

Shnorhavorum em A1plusin ev mez,shat durs galise nor A1plus@,mets araj@ntats e,isk log in ov erb darna da arden a1plusi mer metsaguin araj@ntats@ klini;)
Apreq

26 07 2008
Observer

Շուշան ջան,

Շատ ուրախ եվ, որ վերջապես Ա1+ բլոգը տեղափոխվեց այստեղ` այս նոր հասցե եւ անկասկած ավելի մեծ հնարավորություններ են լինելու այս բլոգում վիդեո եւ մուլտիմեդիա այլ նյութեր տեղադրելու համար:

Ինչպես միշտ` կարող ես հույս դնել ինձ վրա, ցանկացած տեխնիկական խնդրով: Բարի գալուստ wordpress.com.

26 07 2008
sasa

i srte shnorhavorum em…

26 07 2008
CHE

SHNORHAVORUM EM

27 07 2008
Hamb

Hi a1 plus lava vor ujex lratvutyun unenanq u a1 plusn el darna oligarx u oligarxneri harcer@ luci !!!

27 07 2008
blansh

Շնորհակալ ենք բոլոր-բոլոր խոսքերի համար:

29 07 2008
Արմեն80

Շնորհավորում եմ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s




%d bloggers like this: