3 լուսավոր պատմություն 88-ի երկրաշարժից

5 12 2008

teletubbies-sunՊատմություն N1:Վարդուհին ծնվել է 1988թ-ի դեկտեմբերի 7-ին առավոտյան Գյումրի քաղաքում: Նրա ծնունդից ժամեր անց մայրը` տիկին Սեդան, գրկել է դստերը ու վազել ծննդատան բակ: Արդեն 11:50-ին` երկրաշարժից 5 որպե անց, ավերվել էր ծննդատունն էլ, հարակից բոլոր կառույցներն էլ: ՚Դեկտեմբերի 7-ը ինձ համար տարօրինակ օր է: Ուրախ եմ, իհարկե, իմ ծնունդն է, բայց տխուր եմ, որովհետեւ ծնողներս կորցրել են իրենց բարեկամներին, հարազատ մարդկանց; Ու չնայած ցույց չեն տալիս, բայց զգում եմ, որ տխուր ենՙ,-ասում է Վարդուհին:

Մայրը պատմում է, որ դստեր ծնունդը իր համար երկրորդ կյանք է խորհրդանշում եւ հատկապես աղետին հաջորդած օրերին դիմակայելու եւ ապրելու հույս էր տալիս: ՚Ոտքի կանգնեցինք, Աստվածածինը մեր գլխին էր, ամուսնուս էլ բան չէր եղել, ընտանիքիս ճրագը վառվում էր, երբ դրսում էինք գիշերում, հետո, երբ սառը տնակ տեղափոխվեցինք, հետո էլ` այս բնակարանըՙ,-ասում է տիկին Սեդան: Այսօր նա իր երեք զավակների, ամուսնու եւ սկեսրայրի հետ ապրում է 2 սենյականոց բնակարանում եւ նշում է, որ դստեր ծննդյան օրվա առիթով բազմաթիվ անգամ օգնություն է ստանում բարերարներից: ՚Իմ ծննդյան բոլոր տարեդարձերին մի տեսակ թախիծ եմ զգում, էլ չեմ ուզում անգամ մի փոքր տխրություն լինիՙ,-ասում է ապագա մանկավարժ Վարդուհին ու համբուրում մորը: ՚Հիմա արդեն ուրիշ ժամանակներ են, հիմա ավերակները չկանՙ,-ասում է աղջիկը:

Պատմություն N 2: Երեւանցի Գեւորգյան ամուսինները 1988թ-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ժամեր անց արդեն Գյումրիի ճանապարհին էին եւ հարեւանների, բարեկամների աշխատանքային կոլեգաների համատեղ ուժերով հավաքած հագուստն ու առաջին օգնության պարագաներին էին տանում այնտեղ: Ղեկին ամուսինն էր` մասնագիտությամբ ինժեներ, ավագ գիտաշխատող Վարդան Գեւորգյանը, կինը` Գայանեն, արդեն հագել էր իր բուժքրոջ խալաթը: Read the rest of this entry »








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers