Հայաստանը նշում է Անկախության օրը

21 09 2009

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՎԱՌՆՈՂ ԹՌՉՈՒՆ Է

imgp05211Այսօր մեր երկրի համար ամենակարեւոր տոնն է: Վերջապես ձեռք ենք բերել անկախություն: Անկախությունը գին չունի, թեեւ ձեռք է բերվում տքնանքով, արյամբ եւ ցավով: Երբեմն էլ անկախության պտուղները դառն են, բայց անկախությունը քաղցր է: Փակիր թռչնակին ամենաշքեղ վանդակում, իրեն պատեպատ կտա, զրկիր մարդուն ազատությունից` սիրտը կճաքի անզորությունից: Հայաստանի Հանրապետությունը 18 տարեկան է: 1991թ սեպտեմբերի 21-ին հայ հասարակությունը ընտրեց անկախությունը ` հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով: Հայաստանի քաղաքացիները ընտրեցին անկախությունը` թեեւ այդ պահին այնքան էլ չէին գիտակցում, թե ինչ է երկրին տալու անկախությունը: Անկախ 18-ամյա դժվարություններին եւ կորուստներին` անկախությունն այն ամենամեծ ձեռքբերումն է, որը նվաճել ենք 1991թ-ից ի վեր: Իսկ 18 տարի առաջ դեռեւս Անկախության հանրաքվեի արդյունքերւ չամփոփված` մարդիկ նշում էին այդ իրադարձությունը: Նրանք դուրս էին եկել փողոց` ընտրատեղամաս գնալուց, «Այո» ասելուց հետո: Հանրաքվեի անցկացման օր հաստատվեց սեպտեմբերի 21-ը: Մինչ այդ, իհարկե, փլուզվել էր Խորհրդային Միությունը, սակայն դրանով հանրաքվեի նշանակությունն ամենևին չնվազեց, չնսեմացավ: Ավելին, այն հաստատում է, որ Հայաստանը կայսրությւոնում գտնվող միակ երկիրն է, որը նրա կազմից դուրս է եկել բոլոր միջազգային իրավունքների պահպանումով և վերադարձի ամեն բռնի փորձ դատապարտված է, երբ էլ որ գործադրվի: Սեպտեմբերի 21-ին կայացած ընտրությւոններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որի Հանարքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկության մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար, 617 մարդ, դեմէ ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանարքվեն անց է կացվել արդար ու թափանցիկ վկայում էին գրանցված 117 դիտորդները 25 երկրներից: Օրենսդիր մարմնին մնում էր ընդամենը վավերացնել որոշումը, այն է` հավատարիմ մնալով ՙՀայաստանի անկախության մասին՚ հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքերը, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ: Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. ՙԱզատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենեք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ…՚: Շնորհավոր բոլորիս անկախության տոնը: Թող հարատեւ լինի Հայաստանի անկախությունը, եւ ոչ մի հայ մարդ գեթ մի վայրկյան չմտածի` պե՞տք էր մեզ արդյոք անկախությունը: Ինչ եք կարծում, ձեռք բերելով անկախություն, մենք նաեւ շատ բաներ կորցրել ենք? Կորցրել ենք մեր մշակույթը,մեր գիտնականներին, մեր դեմքը, մեր ազգը? Մենք այժմ հանդուրժում ենք այնպիսի բաներ, որոնք առաջ միանշանակ կդատապարտեինք….. Թե ինձ է թվում?….





Շնորհավոր Տոնդ Անկախ Հայաստան

21 09 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ / Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:Շարունակությունը՝ այստեղ։

Շնորհավոր Տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ու շնորհավոր ձեր տոնը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐ։ Ասում եմ այս խոսքերը ու սիրտս մի տեսակ գոռոզ հպարտությամբ է լցվում։ Մեր 17 ամյա անկախ պատանի Հայաստանի ծնունդն է։ Ուռա…








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers