Ուղիղ համեմատական առաջիկա օրերի +35°-ից +40° բարձրացող օդի ջերմությանը Երեւանի շինհրապարակային փողոցներում ավելի շատ են հանդիպում ձանձրույթով ու ճմրթված դեմքերով անցորդներ: Ու հենց այս օրերին է, որ ամենից շատ խոսվում է ամառային հանգիստը կազմակերպելու մասին: Երեկ ծանոթ հոգեբանը ժամերով բացատրում էր, որ ամառային հանգիստը ավելի քան անհրաժեշտ է ողջ տարին դժգոհ ու “հայի խասիաթ դարձած” դժբախտ դեմքով չպտտելու համար: Վերջում պարզեց, որ ինքն էլ ԽՍՀՄ տարիներից հետո չի հիշում` երբ է կարգին հանգստացել: Կատակեց. “հոգեբանն է դեպրեսիվ վիճակներում, բա ազգի վիճակը ինչ պիտի լինի”:
Հանգիստը կազմակերպելու եւ մնացյալի մասին փորփրեցի մամուլում ու մի քանի հրապարակումներ աչքիս ընկան: Նյութի հեղինակը հավաքել, կազմել էր Հայաստանյան հանգստայան գոտիների գնացուցակը եւ եկել այն եզրակացությանը, որ մեկ օրվա համար 5000-ից մինչեւ 100.000 առժողությամբ համարներով առողջարանները միջին խավի քաղաքացուն հասանելի չեն, վերնախավն էլ “դրսում է հանգստանում”, փաստորեն հանստյան գոտիները պիտի դատարկ լինեն: Էքսպերիմենտի համար զանգեցի 15 հանգստյան տուն եւ միայն 2-ում հաջողացրեցի ազատ տեղեր գտնել: Հարցնում եմ, տեսնես ո՞վ է հանգստանում այդ վայրերում, եթե միջին քաղաքացուն հասնալի չեն դրանք: Միլիոնատերները՞, որոնք էլ փաստորեն “դրսում են”, տրամաբանում եմ: Read the rest of this entry »



