Ողջույն… Բարի գալուստ “Ա1+”-ի ազատ թեմաների եւ քննարկումների բլոգ: Մի փոքր պատմենք մեր մասին…
“Ա1+”-ի առաջին բլոգը
“Ա1+”-ը առաջին հայկական լրատվամիջոցն է, ով առաջինը պաշտոնապես հայտարարեց իր բլոգի գործունեության մասին` կարեւորելով իր ընթերցողների հետ հետադարձ կապը եւ քաղաքացիական հասարակության կարծիքի լսելիության ապահովվումը: 2007թ-ի ապրիլին http://a1plus.blogsome.com/-հասցեում գրվեց առաջին բլոգային “փոսթը”, ապա շարունակաբար, ապա արդեն 2008-ի ապրիլին բլոգը նշեց իր մեկամյակը` ամփոփելով իր ձեռքբերումներն ու հաջողված բլոգային ծրագրերը:
Հայալեզու բլոգերում լինելով ամենաակտիվը` բլոգում սովորական օրերին լինում էին 10-ից 12 հազար այցելություններ, իսկ 2008-ի նախագահական ընտրություններից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի օրերին “Ա1+”-ի բլոգը քաղաքացիական հասարակության ինֆորմացիայի փոխանակման միակ միջոցն էր դարձել` ունենալով օրական 68-ից 72 հազար այցելություններ: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ բլոգը պաշտոնապես չէր գործում:
“Ա1+”-ի բլոգը իր նախորդ ֆորմատում իրականացրեց նաեւ օն-լայն հարցազրույցների շարք, որի ժամանակ հասարակական-քաղաքական կարեւոր գործիչները, ապա նախագահի թեկնածուների կանայք պատասխանեցին բլոգի ընթերցողների հարցերին: Ակտիվ ու որոշ դեպքերում մինչեւ 1200-ի հասնող մեկնաբանություններից ու դիտարկումներից պարզ դարձավ, որ բլոգում գրում են քաղաքականապես հասուն ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող ձեւավորված միջին տարիքի մարդիկ եւ ովքեր բարձրացնում են թեժ քննարկումներ եւ սրում այս կամ այն հարցի կարեւորությունը:
“Ա1+”-ի բլոգի ներկայիս ֆորմատը
2008-ի օգոստոսին “Ա1+”-ի բլոգը տեղափոխվեց արդեն այս` http://a1plus.wordpress.com հասցեն` սկսելով աշխատել նոր ֆորմատով: Բլոգը դարձյալ վարում է Բլանշը (Շուշան Հարությունյան) եւ նյութերը հիմնականում օրվա կամ վերջին օրերի կարեւոր իրադարձություններն են, որոնց շուրջ եւ ծավալվում են քննարկումները: Այսօր “Ա1+”-ի բլոգը պահպանելով հին ֆորմատի գործառույթները` ավելացրել է նաեւ մի քանի էքսպերեմենմտալ էջեր եւ բլոգային կանոններ:Բլոգում դարձյալ ողջունում ենք ձեր բոլոր առաջարկներն ու բողոքները, կարծին ու մեկնաբանությունը, ձեր հայտարարություններն ու այն ամենը, ինչ ուզում եք ասել, խոսել, կիսվել: Ի վերջո, շնորհակալ կլինենք, եթե գրեք մեզ մեր նյութերի թերությունների մասին եւ այն թեմաների, որոնց կուզենայիք, որ անդրադառնանք:
“Ա1+”-ի մասին
“Ա1+”-ը 1991-ին հիմնված առաջին մասնավոր անկախ հեռուստաընկերությունն էր, որը 2002թ. ապրիլին եթերազրկվեց` ՀՀ նախագահի նշանակած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից հաճախականություն տրամադրելը մերժեցու արդյունքում: Սակայն քանի որ հեռուստաընկերության աշխատակազմը հրաժարվեց ցրվելուց եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել պայքարել սեփական իրավունքների համար, հեռուստաընկերության ղեկավարությանը մնում էր միայն փորձել ամեն մի հնարավորություն եթեր վերադառանալու համար` շարունակելով գործունեությունը պարբերականի ու օն-լայն օրաթերթի ֆորմատում:
2002 թ. մայիսից մինչև 2003 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատված “Ա1+”-ը 7 անգամ արտոնագիր ստանալու մերժում է ստացել: Ընդհանուր առմամբ, առ այսօր «Ա1+»-ը 12 նման դիմում է ներկայացրել: 2008թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, որ Հայաստանը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը, մերժելով լիցենզիա տրամադրել “Ա1+”:
Իսկ ինտերնետում “Ա1+”-ը շարունակում է օն-լայն ռեժիմով տեղեկացնել հասարակությանը իրականության մասին եւ հանդիսանում է ամեշատ այցելություն ունեցող -am տիրույթում գտնվող կայքերից մեկը` www.a1plus.am: Ունի պաշտոնան youtube-ինտերնետային ալիքը` www.youtube.com/a1plus: Ընտրությունների ժամանակ ունենում է հատուկ հավելված, ինչպես նաեւ համասփյուռ ցանցով ապահովվում է մարզերում լրատվության տարածումը: Ինչպես տեսնում եք, “Ա1+”-ը ունի նաեւ իր պաշտոնական բլոգը` http://a1plus.wordpress.com
Հիշեցում
“Ա1+”-ի բլոգի հեղինակի կարծիքը որոշ դեպքերում կարող է չհամընկնել “Ա1+”-ի պաշտոնական կարծիքի հետ:
Բլոգում գրված նյութերն ու կարծիքները օգտագործելու համար հղում պարտադիր է:
Լրացուցիչ հարցերի դեպքում մի մոռացեք գրել մեզ ` blansh@web.am կամ a1plus_blog@yahoo.com հասցեներին:

Add to iGoogle
I am a writer, who works on free-assisgnment basis. I have some free time and would like to offer you my services, I can write for your blogs, posts on daily basis.
Give me a call if you are interested 66-37-36.
Thanks a lot.
Dear Armine Abrahamyan, we are in 5th floor, 1/3 Pavstos Buzand street/Yerevan/. So please visit us or call /58 54 27/. We’ll talk about future details.
Best wishes
levon you a dog
levon you are a dog
levon you are communist dog