Մրցույթ. Լավագույն «աչքը»

Հարգելի այցելու, եթե Դու
ք ականատեսն եք ոչ սովորական իրադարձության, ապա միացրեք Ձեր տեսախցիկը: Ձեր նկարահանածը քիչ անց կարող եք ինքնուրույն տեղադրել «Ա1+»-ի նոր էջում` «ականատես» դարձնելով հազարների: Դրա համար անհրաժեշտ է պարզապես սեղմել մեր նոր` « Քո աչքերով» էջի «բեռնել» կոճակը:
«Ա1+»-ի այս էջը հատուկ Ձեզ համար է: Այն Ձեզ հնարավորություն է տալիս` մասնակից դառնալ նորությունների ստեղծմանն ու տարածմանը:
Դուք կարող եք նկարահանել ամեն ինչ, ինչը կհետաքրքրի նաեւ լայն հանրությանը:
Ձեր պատշգամբում հետաքրքիր ծաղիկ է ծաղկո՞ւմ, մի հապաղեք, նկարեք տեղադրեք այն Ձեր էջում` այդ գեղեցկությունը կիսելով բոլորի հետ:
Այստեղ չկան սահմանափակումներ: Սակայն մինչ լուսանկարի կամ տեսանյութի տեղադրելը ուշադիր ծանոթացեք ԿԱՆՈՆՆԵՐԻՆ: Օրինակ` մի ուղարկեք ծաղրանկարներ, մոնտաժված լուսանկարներ, դիմանկարներ:
Հիշեք, որ Ձեր հաջողված աշխատանքն, անպայման, գնահատականի կարժանանա: Լավագույններին ամեն ամիս սպասվում են խրախուսական մրցանակներ:
«Ա1+»-ը հայտարարում է ամենամսյա մրցույթ` երկու կատեգորիաներով` թե ֆոտո, թեեւ վիդեո նյութերի համար:
Նյութը տեղադրելիս` միշտ հարկավոր է նշել ՁԵՐ անունը, հեռախոսի համարը կամ email-ը` այսինքն` Ձեզ հետ կապ պահելու համար: Օրինակ` եթե Ձեր լուսանկարը կամ տեսանյութը լավագույնը ճանաչվի, ապա մենք կարիք կունենանք գոնե Ձեր email-ն իմանալու` այդ մասին Ձեզ տեղյակ պահելու համար:
«Ա1+»-ը երաշխավորում է, որ Ձեր կոնտակտային տվյալները գաղտնի կպահվեն ցանկացած պարագայում:
Դե, գործի անցեք: Ուշադիր նայեք Ձեր շուրջը, ստեղծեք Ձեր էջը` Ձեր աչքերով; Ժանրային սահմանափակումներ չկան. Ձեր տեսախցիկը կամ հեռախոսը կարող է ֆիքսել ամենալուրջ միջադեպից մինչեւ ամենազվարճալի պատմությունը:
Լավ չե՞ք տիրապետում համակարգչին կամ չե՞ք համարձակվում ինքնուրույն տեղադրել Ձեր տեսանյութը կամ լուսանկարը, հոգ չէ, այն դուք կարող եք ուղարկել a1plusnews@gmail.com հասցեով: Մի անհանգստացեք, եթե Ձեր ուղարկած նյութը մեր կայքում հայտնվում է ուշացումով: Այն հասանելի է դառնում է մոդերացիայից հետո: Ու բացի այդ , փորձեք ուղարկեք այն տեսանյութերը եւ լուսանկարները, որոնք, իրոք, արժանի են հանրային սեփականություն դառնալու:
http://www.a1plus.am/am/mediapod
Գրեք մեզ, ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք դիտում եք « Քո աչքերով» էջը, արդյո՞ք փորձել եք նկար կամ վիդեո տեղադրել.
Մեզ հետարքիր է Ձեր կարծիքը.



