Կարապետիչին տեղափոխեցին այլ դաշտ . ում է ձեռնտու՞

20 01 2011

«ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանն  Մատենադարանի տարածքում անցկացրած հանրահավաքի ժամանակ վերջնագիր ներկայացրեց իշխանություններին` պահանջելով մինչեւ փետրվարի 28-ը վերջ տալ ապօրինություններին: Հակառակ դեպքում, նա հայտարարեց, որ պահանջելու են արտահերթ ընտրություններ եւ նոր իշխանություն:

Նշենք, որ գիշերը ՀՌԱՀ-ի որոշմամբ` «ԱԼՄ հոլդինգը» կեթերազրկվի:

Կարծես թե մի քանի կայաններ էլ այլեւս չեն գործի այսօրվանից TV5, ԱՐ կամ Հայրենիք, ու էլի մի քանիսը իրար կմիանան.

Հանրահավաքն այսօր սկսվեց մեկ ժամ ուշացումով. «ԱԼՄ հոլդինգ»-ի եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը մինչեւ հարթակին մոտենալը ողջագուրվում էր բոլոր ցանկացողների հետ: Բացի այդ` նա հավաքվածներին բաժանեց իր հեռախոսահամարները, որպեսզի բոլորի հետ իր ասելով` «կապի մեջ լինի»:

Իր ելույթի մեջ Տիգրան Կարապետյանը չմոռացավ հիշել նաեւ քաղբանտարկյալներին` պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց:

Տիգրան Կարապետյանը, մատնացույց անելով հավաքված խիտ բազմությանը, իշխանություններին մեղադրեց ստելու մեջ, թե իր հանրահավաքին միայն մի քանի հարյուր տատիկ ու պապիկ են մասնակցում: Նա հավաքվածներին կոչ արեց չհանդուրժել ոչ մի անարդարություն, որոնք պարտադրում են իշխանությունները:

«Ես արդարության մասին շատ չեմ խոսում` եկեք ասենք ամոթ նրանց: Ես վճռականորեն եմ տրամադրված, որովհետեւ ես ունեմ ձեր դաբրոն: Հիմա տալիս ե՞ք ձեր դաբրոն»,- դիմելով հավաքվածներին` հարցրեց Տիգրան Կարապետյանը, որին հաջորդեց միահամուռ «այո»-ն: «Ջան… ուրեմն ես կարող եմ գործել համարձակ»,- հայտարարեց նա:

Հանրահավաքի ժամանակ հնչեց 20 կարգախոս` «Մի բռնաբարեք ազատությունը», «Ոչ թալանին» եւ այլն: Տիգրան Կարպետյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց միանալ իրեն ու միասնական ճակատով պայքարել իշխանությունների ապօրինությունների դեմ:

Ի դեպ, հանրահավաքին այսօր ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ու ՀԱՍԿ ղեկավար Մովսես Շահվերդյանը:

Հանրահավաքի ավարտին Տիգրան Կարապետյանը հավաքվածներին կոչ արեց փետրվարի 28-ին գալ եւ մասնակցել իր կազմակերպած հանրահավաքին, որն ըստ նրա` բեկումնային է լինելու:

Ինչ կասեք՞, եկեք քննարկենք.

Մասնակցեք հարցմանը  էջի աջ վերեւի անկյունում::








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 33 other followers