Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ սեւ կատու է անցե՞լ

24 03 2010

Շրջանառվող լուրերի համաձայն`Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ սեւ կատու է անցել: Ոմանք չեն կիսում այս տեսակետը` վստահեցնելով,  թե Քոչարյանն եւ Սարգսյանն այնքան մութ ու սեւ գործերով են կապված, որ գոնե այս աշխարհում  դատապարտված են միմյանց դեմ դուրս չգալ:

Տեսակետ կա նաեւ թե Քոչարյանի աչքը վարչապետի աթոռի վրա է, եւ դրան դեմ չէ նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն չգիտի, թե  Քոչարյանին ինչպես հասցնի վարչապետի աթոռը:

Արդյո՞ք, սրանով չէ պայմանավորված Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀԿ-ական էկոնոմիկայի նախարարի վրա վերջին հարձակումները, որոնցից Սերժ Սարգսյանն այնքան էլ չի պաշտպանում Տիգրան Սարգսյանին եւ ՀՀԿ-ական նախարարներին:

Երեկ ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը տված Քոչարյանի հարցազրույցը  շատերը համադրում են նաեւ վերջերս գործող իշխանություններին ուղղված Վարդան Օսկանյանի, Էկոնոմիկայի նախարարի հասցեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքների հետ, որոնց միացավ նաեւ ՀՅԴ-ն:

Ինչ-որ հարցում  Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, ԲՀԿ-ն եւ  ՀՅԴ-ն ակնկալիքներ ունե՞ն ՀՀԿ-ից:

Իսկ «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից կարելի մի բան հասկանալ` իր ողջ պաշտոնավարման ընթացքում 1998- 2008 թթ. Քոչարյանը  մեր բոլորիս նող օրվա համար կոպեկ-կոպեկ հավաքել եւ գումար է տնտեսել, իսկ ներկա իշխանությունները` Սերժ Սարգսյանը երկու տարվա ընթացքում, այսպես ասած, քոռուփուչ է արել Քոչարյանի խնայողությունները:

«Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք: ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը 46%-ից կրճատվել էր մինչեւ 13%: Բյուջեի պակասորդը իմ նախագահության վերջին տարիների տվյալներով կազմում էր 2%-ից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան` 2-4%` տնտեսության 12-13% աճի պայմաններում: 2008թ. սկզբին միայն ֆինանսների  նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ»,- հիշեցրել է Քոչարյանը:

Նա նաեւ ասել է, թե հենց իր կատարած խնայողությունների  շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանի թիմը  նոր վարկեր է վերցրել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար:

«Եվ դա բնական է: Պատկերացրեք, թե ինչ պետք է ստիպված լիներ անել կառավարությունը, եթե արտաքին պարտքը մինչեւ ճգնաժամի սկիզբը կազմեր ոչ թե ՀՆԱ 13%-ը, այլ, ենթադրենք, 40%-ը: Լրացուցիչ վարկերի նման ծավալ Հայաստանին, բնականաբար, ոչ ոք չէր տրամադրի, քանի որ դա կհանգեցներ անխուսափելի դեֆոլտի»,- ասել է Քոչարյանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Քոչարյանին վերջին շրջանում մեղադրում էին ոչ թե ներկայիս տնտեսական վիճակի, այլ ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, 2008թ. մարտի 1-ի դեպքերի համար, իսկ նա խոսում է  տնտեսության մասին` Քոչարյանի ցակությունների մասին, արդյ՞ոք կասկածներն անհիմն չեն:

Դուք ինչ կարծիքի եք?

Առաջարկում ենք նաեւ մասնակցել այս թեմայով քվեարկությանը, որը գտնվում է վերեւի աջ անկյունում:

Հիշեցում. հարգելի այցելուներ Ձեր կարծիքը հայտնվում է  բլոգում մոդեռատորի հաստատումից հետո միայն:





6 միլիոն “click” ընդամենը 2 տարում

17 03 2010

6 միլիոներորդ անգամ «Ա1+» կայքի այցելուն դիտեց մեր տեսանյութը :

6 միլիոն դիտում, ի հեճուկս նրանց, ովքեր զրկեցին «Ա1+» -ը եթերից, ի հեճուկս նրանց, ովքեր ամեն ինչ արեցին` 8 տարի «Ա1+» -ը եթերից հեռու պահելու համար, ի հեճուկս նրանց, ովքեր հիմա գլուխ են կոտրում, ի՞նչ անել, էլ ի՞նչ օրենք գրել` «Ա1+» -ին հաճախականություն չտրամադրելու համար :

6 միլիոն “click” ընդամենը 2 տարում:

Դեռևս 2005-ին «Ա1+»-ն սկսեց իր կայքում տեղադրել տեսանյութեր` ի լրացումն հոդվածների ու տեղեկատվական նյութերի :

Սակայն հայաստանյան ինտերնետ պրովայդերները պարզապես չկարողացան տեխնիկապես ապահովել այցելուների մեծ « հոսքը »: Այն ժամանակ նրանք ուղղակի խոստովանեցին. «Դուք մեկ օրում այնքան traffic եք ստեղծում, որքան մեր բոլոր հաճախորդները` մեկ տարում» ,- և սահմանափակումներ դրեցին, այնպես, որ ոչ բոլորը կարող էին դիտել մեր տեսանյութերը:

Այդ պատճառով 2008 թվականի հունվարի Ա1+-ն իր տեսանյութերը տեղադրեց համացանցի youtube.com էջում. Առաջին հաղորդումները, որ հնարավորություն ունեցան դիտելու youtube-ի այցելուները, ՀՀ նախագահի թեկնածուներին նվիրված Ա1+-ի պատրաստած հաղորդումներին էին, որոնք անմիջապես այնպիսի հետաքրքրություն առաջացրեցին համացանցի այցելուների մոտ, որ ընդամենը 2 շաբաթ անց youtube.com-ը գրանցեց Ա1+-ը, որպես իր գործընկեր ` համապատասխան արտոնություններով:

Your account is in good standing – պարբերաբար տեղեկացնում է մեզ youtube-ն, ինտերնետային լեզվից թարգմանած, սա նշանակում է. ՙՁեր գործերը լավ են՚, այսինքն այցելությունները շատ են: Եվ որպես արդյունք` այցելուների թվով աշխարհի 100 լրատվական կայքերի մեջ հաճախ Ա1+-ը 15-50–րդ տեղերում է, այս թիվը փոփոխվում է օրվա և նույնիսկ ժամի ընթացքում :

Արդեն 8 տարի է Ա1+-ը եթերում չէ, սակայն միևնույնն է, մնում է իրադարձությունների հորձանուտում, մեր տեսացիկները միշտ ամենակարևոր կետերում են, մեր լրագրողները լուսաբանում են կարևորագույնը, մեր ընթերցողը ոչ միայն կարդում, այլև դիտում է մեր տեսանյութերը :

Ա1+-ը մեր պաշտոնյաները համարեցին ՙթույլիկ՚ հեռուստաընկերություն, սակայն փաստն այն է, որ այսօր աշխարհի մի շարք ամենաառաջատար լրատվական գործակալությունները համագործակցում են Ա1+-ի հետ.հենց հեռուստանորությունների ոլորտում :

Ա1+-ը լիովին օգտագործում է youtube-ի ընձեռած հնարավորություննրը :

Մենք կարող ենք տեղադրել ցանկացած տևողության տեսանյութեր, գովազդներ:

Բացի օպերատորներից, Ա1+-ում իրենց մոբիլ-տեսախցիկներով նկարահանում են նաև լրագրողները, այդ նյութերը նույնպես տեղադրվում են ինտերնետում :

Նախկինում Ա1+-ի լրագրողները որևէ հարցազրույց, մեկնաբանություն նկարահանելու համար այս կամ այն չինովնիկին ու պաշտոնյային երկար-բարակ համոզում էին, չէ՞ որ, երբ եթերային հաճախաականություն չունես, քեզ այլ կերպ են նայում, իսկ այսօր նույն մարդիկ իրենք են շտապում մեկնաբանություն տալ…ինտերնետային տեսանյութերի համար :

Ա1+-ը տեղադրում է մշակութային, երաժշտական ու վավերագրական ֆիլմեր, սեփական արտադրության, ինչը նույնպես լավ արձագանք է գտնում :

Շատ հաճախ Ա1+-ի նյութերը ուղղակիորեն օգնում են մեր հայրենակիցներին. տեսանյութն այնպիսի ազդեցություն է ունենում, որ աշխարհի տարբեր երկրներից դիտողները պատրաստակամություն են հայտնում օգնել հերոսներին:

6 միլիոներորդ անգամ Ա1+-ի այցելուն “click” է անում` դիտելու Ա1+-ի տեսանյութը :

Այսքանին մնում է ավելացնել. ՙԴիտեք մեզ, ճանաչեք ձեզ՚ :

Հ.Գ. Բայց մենք կցանկանայինք լսել Ձեր կարծիքը, ինչ տեսանյութեր կցանկանայիք դիտել???

Ավելին, մենք կցանկանայինք, որպեսզի դուք ավելի ակտիվ լինեք, եթե որեւէ անսովոր եւ կամ հետաքրքիր դեպքի եք ականատես եղել, նկարահանեք թեկուզ հեռախոսով,կամ ֆոտո, կամ վիդեո, ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակով, մենք անպայման կանդրադառնանք Ձեր բարձրացրած թեմային:

Առավել հաջողված տեսանյութը եւ կամ ֆոտոն կարժանանա Ա1+-ի հատուկ մրցանակին: Ընտրությունը կանեք եւ դուք եւ Ա1+ի ադմինիստրացիան: Այնպես որ, սպասում ենք …..

a1plus@a1plus.am





Ընտրում ենք նախարար

17 03 2010

Արդեն մի քանի օր է, ինչ Գագիկ Ծառուկյան-Ներսես Երիցյան հակամարտությունը “եփվում է”: Եվ ամեն անգամ ավելի սուր երանգներ է ստանում: Երեկ Ծառուկյանը կրկնեց, որ Երիցյանը իր տեղում չէ: Այսօր արդեն Ներսես Երիցյանը պաշտոնապես պատասխանեց Ծառուկյանին: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ Երիցյանին խորհուրդ տվեց երկար-բարակ ճամարտակելու փոխարեն հրաժարականի դիմում գրել: Էդվարդ Շարմազանովն էլ իր հերթին Նաիրային պատասխանեց, թե ինքը չի, որ պետք է ասի` նախարարը հրաժարական տա, թե ոչ: Կրքերը հանդարտեցնելու եւ իր կառավարության նախարարին պաշտպանելու փորձ արեց վարչապետը` կոռեկտության կոչ անելով:

Այն, որ մեր երկրում շատ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, սա նորություն չէ։ Եվ հրաժարականի դիմում գրելու առիթ ունեն երեւի բոլորը: Իշխանականա վերնախավում տեղի ունեցող զարգացումներն ինչպես կանդրադառնա հասարակ մարդու վրա, ընդհանրնապես ինչ կփոխվի, եթե Երիցյանը հրաժարական տա, փոխարենը նշանակվի ասենք ոմն Պողոսյան: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն կառավարության կազմում ունի սպորտի նախարար` օլիմպիական մեր “հաջողություններով”, քաղաքաշինության նախարար, սոցիալական ապահովության նախարար,  առողջապահության նախարար, կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են:

Օրերս էլ նախարարի պորտֆել ձեռք բերելու համար ՕԵԿ-ական դարձան Մանուկ Վարդանյանն ու Արմեն Երիցյանը: Հիշեցնենք, որ նախարարների առումով ՕԵԿ-ի բախտն էլ չի բերում: Յուրաքանչյուր կուսակցություն կարծում է թե ամենալավը իրենց նախարարներն են: Նրանք լավ են աշխատում, իսկ մենք չենք նկատում…

Գրեք, քննարկեք. Նաեւ մասնակցեք մեր հարցմանը, որը գտնվում է էջի աջ անկյունում:

Ինչ եք մտածում դուք, սիրելի ընթերցողներ: Ձեր կարծիքով, որ նախարարն է լավ աշխատում, կամ որ նախարարը առաջին հերթին պետք է հրաժարականի դիմում գրի:





Կճանաչի՞ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը

4 03 2010

Այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր  կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Քննարկումից հետո տեղի կունենա քվեարկություն եւ բանաձեւը ընդունված կլինի, եթե հանձնաժողովի 46 անդամներից առնվազն 24 -ը կողմ քվեարկի:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ հանձնաժողովում բանաձեւը կընդունեն, սակայն դժվարացավ ասել, Կոնգրեսի քննարկման առարկա կդառնա, թե ոչ:

Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ԱՄՆ-ի շահերից բխո՞ւմ է հայերի ցեղասպանության ճանաչումը, նա ասաց. «Կարծում եմ, բոլոր երկրների շահերից է բխում պատմական արդարության հաստատումը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Շարմազանովը եւս լավատես է. «Իմ կարծիքով ամերիկյան հասարակության եւ քաղաքական վերնախավի համար այս հարցը ճշտված է: 50 նահանգներից 42-ը ճանաչել են ցեղասպանությունը, բազմաթիվ նախագահներ` Ջիմի Քարտները, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման, ժամանակին ասել են,արտաբերել են ցեղասպանություն բառը: Այստեղ ավելի շատ ամերիկա-թուրքական հարաբերությունների խնդիրն է, որովհետեւ դրանք շատ բազմաշերտ են ու պրոբլեմատիկ այս պահին: Ես բնականաբար սպասում եմ, որ կընդունեն բանաձեւը»:

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը  կարծում է, որ  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը կհետաձգվի:

Ըստ նրա` ԱՄՆ-ն հարցը եւս մեկ քննարկում է ոչ թե «այո» կամ «ոչ» ասելու համար, այլ Թուրքիայի գլխին կախելու Դամոկլյան սուրը: Ընկեր Թովմասյանը համարում է, որ այս կերպ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի, եւ Հայաստանի վրա` երկկողմ արձանագրությունները վավերացնելու համար:

Բանաձեւի պրեամբուլայում նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան Կայսրության կողմից 1915- 1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել:

Ի դեպ, «Ա1+»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է.«Այսօր եթե Սպիտակ տունը չմիջամտի, ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի այս բանաձեւին»:

Ըստ նրա` այս բանաձեւն արդեն ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշման լծակի է վերածվել: «Այսինքն, ճիշտ է, որ բխում է նաեւ հայերի շահերից, բայց սա լծակ է Թուրքիայի վրա ճնշում գործելու: Կարծում եմ մեկ անգամ ընդմիշտ ճանաչելով’  խնդրի այս ձեւով հետապնդումը պետք է արդեն փոփոխության ենթարկվի: Իսկ ԱՄՆ-ի շահերից բխում է ցեղասպանության ճանաչումը, քանի որ նախ արդարությունն է հաղթում եւ երկրորդ, իր դաշնակիցներից մեկին դրանով կհասկացնի, որ պետք չէ իր հետ սպառնալիքներով խոսել»,-ասել է Կիրո Մանոյանը:

Իսկ ո՞րն է Ձեր տեսակետը: Կճանաչի՞  ի վերջո ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը:








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 33 other followers