Ընտրախախտումների մասին պատմում են քաղաքացիները

31 05 2009

nkar

Երեւանի ավագանու ընտրությունները մեկնարկեցին ընտրախախտումների մասին առաջին լուրերով, որոնց մի մասը հաստատվեցին, մյուսները հերքվեցին: Այնուամենայնիվ, խոսենք թվարկումներով… Վանաձորից մարդկանց են տեղափոխել Երեւան`ընտրություններին մասնակցելու համար: Ծեծի են ենթարկվել “Չորրորդ Իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը եւ “Հայք”-ի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը: Ավան համայնքում տաքսներ եւ մեքենաներ են տրամադրված`բնակիչներին կազմակերպված խմբակային կերպով ընտրատեղամասեր տեղափոխոլու համար։ Աջափնյակում կանաչ շապիկավոր երիտասարդներ, ոքվեր “Բարգավաճի ֆանատներ” են ներկայանում եւ նշումներ են անում թղթապանակներում, ուղղորդումներ անում: Ինֆորմացիա ենք ստացել Նոր Նորքում կրակոցների մասին, լցոնումների, վստահված անձին ծեծի ենթարկելու, ընտրախախտումը գրանցած հանձնաժողովի անդամի “գնել” փորձելու եւ շատ այլ միջադեպերի մասին: Read the rest of this entry »





Ստեփան Դեմիրճյան.”Ինձ մեղադրում են օրինական ճանապարհով շարժվելու համար”

29 05 2009

Copy of stepan

Դիանա Մ.–Արդյո՞ք ընդդիմությունը իր հավակնությունները չի մեղմում մասնակցելով ընդհամենը քաղաքապետի ընտրություններին: Նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքապետ ընտրվելուց հետո, ըստ ընդդիմության, կեղծված ընտրությունների արդյունքում նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետ ընդդիմադիր քաղաքապետը համագործակցելու է:

Գիտեք, ժամանակին ընդդիմությանը քննադատում էին, որ այն ակտիվորեն չի մասնակցում Երեւանի համայնքների, համայնքապետերի ընտրություններին եւ այն ժամանակ մենք ասում էինք, որ մենք կարեւորում ենք Երեւանի ավագանու ընտրությունները: Կարեւորում էինք օրենքի ընդունումը եւ այդ ընտրությունների անցկացումը: Հիմա ժամանակը եկել է եւ մենք մասնակցում ենք այդ ընտրություններին: Շատ է խոսվում այս ընտրությունների մասին այն համատեքստում` քաղաքական է, քաղաքական չէ: Մեզ մեղադրում են այն բանի մեջ, որ մենք քաղաքականացնում ենք ընտրությունները: Ավելորդ չէ ասել, որ ընտրությունները ինքնին քաղաքական գործընթաց է: Մենք բազմիցս ասել ենք, որ սա մի փուլ է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու պայքարում: Սակայն միեւնույն ժամանակ, հաղթելու դեպքում ՀԱԿ-ը հետամուտ է լինելու քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերվում է համագործակցությանը, այստեղ էլ ես խնդիր չեմ տեսնում: Եթե ՀԱԿ-ը հաղթի, իսկ արդար ընտրությունների դեպքում հաստատ կհաղթի, ընդդիմության քաղաքապետը կիրականացնի օրենքով սահմանված քաղաքապետի լիազորությունները: Read the rest of this entry »





Հարություն Փամբուկյան. “ՀՀԿ պարտադրված է գնալ ինքնամաքրման”

28 05 2009

harutyun

Դիանա Մ.-Ի՞նչ նպատակով է Հանրապետական կուսակցությունը մասնակցում քաղաքապետի ընտրություններին եւ ինչո՞ւ եք ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը:

Մենք չենք ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը, մենք այն ունենք արդեն իսկ: Բնականաբար Հանրապետական կուսակցությունը որպես իշխող կուսակցություն եւ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստացած կուսակցություն պետք է մասնակցեր այս ընտրություններին եւ նպատակը մեկն է. հաղթել այս ընտրություններում: Կարծում եմ բոլորին էլ հասկանալի է, որ մեր կուսակցությունը բոլոր նախադրյալները ունի այս ընտրություններում հաղթելու համար: Դա է վկայում թե ներկայիս անցկացված սոցհարցումները, թե ընտրողների տրամադրվածությունը, որ մենք զգում ենք: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Ստեփան Դեմիրճյանին

28 05 2009

stepan

Հարգելի ընթերցողներ, Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրային քաղաքականությանն ու քարոզաշավին վերաբերվող ձեր բոլոր հարցերին կպատասխանի ՀԱԿ համամասնական ցուցակում 2-րդ հորիզոնակը զբաղեցնող, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` մայիսի 29-ը ժամը 15:00-ն, իսկ ժամը 16:00-ին լսեք նրա պատասխանները ուղիղ հեռարձակմամբ սեղմելով այստեղ:

Հաջորդիվ ներայացնում ենք նաեւ Ստեփան Դեմիրճյանի համառոտ կենսագրությունը:

Ծննդյան օրը, վայրը` 1959 թ. հունիսի 7-ին Երևանում: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Հարություն Փամբուկյանին

27 05 2009

1836294289

Հարգելի ընթերցողներ,Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում Հանրապետական կուսակցության ծրագրային քաղաքականության եւ քարոզաշավին վերաբերվող ձեր բոլոր հարցերին կպատասխանի ՀՀԿ շտաբի պետ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի թենիսի ֆեդերացայի նախագահ Հարություն Փամբուկյանը: Ուղղեք ձեր հարցերը մեր հյուրին մինչեւ վաղը` մայիսի 28-ը ժամը 15:00-ն, իսկ ժամը 16:00-ին լսեք նրա պատասխանները ուղիղ հեռարձակմամբ սեղմելով այստեղ:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ մեր հյուրի համառոտ կենսագրությունը:
Հարություն Կարոյի Փամբուկյան

Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում: Read the rest of this entry »





Տիգրան Կարապետյան. «Ես օլիգարխ ընկեր չունեմ»

26 05 2009

Copy of karapetich

Դիանա Մ.-Պարոն Կարապետյան, ի՞նչու եք ուզում դառնալ քաղաքապետ:

Ուզում եմ լինել Երեւանի քաղաքապետ, ուրիշ քաղաքինը չեմ ուզում լինել, դուք դա պետք է ընդգծեիք: Հուսով եմ, որ իրավունք ունեմ, այն առումով, որ ծնվել եմ Երեւանում, Երեւանաբնակ եմ եւ շատ եմ սիրում Երեւանը:

Դիանա Մ.-Ինչպիսի՞ն պետք է լինի Երեւանի քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետը պետք է լինի ազնիվ, Երեւանցիներին կամեցող, մաքուր ձեռքերով, պետք է ժողովրդի հետ ժողովրդական, այլ ժողովրդավարական վերաբերմունք ունենա:

Բլանշ-Ընտրվելու դեպքում որո՞նք են լիենելու ձեր առաջին 5 քայլերը:

Առաջին քայլը վստահություն ձեռք բերելն է, դա նշանակում է` օրինակ` հայտարարվում է ժողովրդին, որ բոլոր օրենքները պետք է միասին զննենք եւ եթե կա խնդիր, իսկ այդ խնդիրը կա, վերափոխելու որեւէ մի բան, որը հաճելի եւ ընդունելի լինի երեւանցիների կողմից, այդ հարցերը դնել ավագանիների առջեւ եւ իրենց օգնությամբ շտեկել այն տարօրինակությունները, որոնք այսօր կան:

Բլանշ-Պարոն Կարապետյան, մեր ընթերցողներից լրագրող 21-ը հարցնում է, հավանաբար քարոզարշավի ընթացքում ձեր հնչեցրածները ի նկատի ունենալով, ինչո՞ւ սեր, ի՞նչ եք կարծում, սերը քաղաքակա՞ն կատեգորիա է եւ հարցնում է, որ հնարավո՞ր է, որ ձեր ընտրվելուց հետո էրոտիկան համարվի գերակա ճյուղ:

Գուցե հարց տվողը էրոտիկայի մոլուցք ունի, բայց իմ ասած սերը հոգեւոր է, որը ի դեպ այսօր դաշտում ոչ մի քաղաքական գործիչ չունի: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հանդեպ սրված են, դա արտահայտվում է ի լուր աշխարհի, ես չէի ցանկանա, որ այդ ստրեսային վիճակում զարգանար երիտասարդությունը, որովհետեւ այդ ամենը կարող է մի քանի տարի տեւել եւ մարդիկ հենց այդ ագրեսիվ մոտեցումների վրա աճում են: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյան. “ձերբակալությունը չէ, որ ընդդիմության կեցվածք պետք է ցույց տա”

23 05 2009

Copy of gugu

Դիանա Մ.-Այսօր արդեն ուղիղ մեկ ամիս է, ինչ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում ձեր կուսակցության եւ հատկապես ձեր կյանքում:

Մեծ հաշվով շատ բան չի փոխվել, բայց մեր կեցվածքը կառավարության հանդեպ դարձել է ավելի անզիջող, ավելի հստակ: Այն, որ մենք դուրս ենք եկել քաղաքական կոալիցիայից արտաքին հարաբերությունների պատճառով, դա չի նշանակում, որ մենք ընդդիմություն ենք միայն այդ ոլորտում: Եվ ներքին կյանքում, հետեւաբար նաեւ սոցիալ-տնտեսական մասով մենք ավելի ակտիվ սկսել ենք ներկայացրել մեր դիրքորոշումը մասնավորապես նույն կառավարության ծրագրերի մասին: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Կարապետյանին

22 05 2009

355

Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում մեզ կհյուրընկալվի նաեւ Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանել ձեր հարցերին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում Ժողովրդական կուսակցության ցուցակում ընդգրկցված անձանց թիվը 20 է: Ցուցակի 1-ին համարն է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, 2-ը’ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, 3-ը’ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը: Ստորեւ ծանոթացեք նաեւ մեր հյուրի կենսագրությանը: Read the rest of this entry »





Մովսես Շահվերդյան.”հայրենիքի դավաճանության շղթան սկսում է ընտրություններից”

21 05 2009

Copy of movsesi

Դիանա Մ. – Քանի՞ անդամ ունի ՀԱՍԿ-ը եւ քանի ավագանու հավակնություն ունեք:

Կուսակցության անդամների թիվը 10-ն է եւ 2 ու կես հազարից մանավանդ վերջին օրերին կուսակցությունը համալրվում է նոր անդամներով` կապված վերջին օրերի մեր ակտիվ աշխատանքների հետ: Իսկ ավագանու թեկնածուների մեր ցանկում գրանցված է 29 մարդ:

Բլանշ -Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը: Ի՞նչ է հաջողացրել իրականացնել այս ընթացքում ՀԱՍԿ-ը:

ՀԱՍԿ-ը իր քարոզարշավը կազմակերպել եւ իրականոցնում է այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էինք: Մենք անց ենք կացնում բակային հանդիպումներ ժողովրդի հետ մեր ակտիվիստների միջոցով, մենք մասսայական միջոցառումներ չենք կազմակերպում: Նաեւ օգտագործում ենք հեռուստառադիոեթերը, մամուլը: Read the rest of this entry »





Արծվիկ Մինասյանը կպատասխանի ձեր հարցերին

20 05 2009

arcvik MInasjan

Աժ պատգամավոր, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր հարցերին: ՀՅԴ-ն հանդես է գալիս “Սա Երևանն է, այստեղ դու տանն ես” կարգախոսով եւ ընտրել է զանգվածային, թաղային և բակային հանդիպումների տարբերակը: Ծանոթացեք Արվիկ Մինասյանի կենսագրությանը, կուսակցության նախընտրական ծրագրին եւ քարոզարշավի`ՀՅԴ-ին վերաբերվող նորություններին հաջորդիվ:





ՀԱՍԿ-ը կպատասխանի ձեր հարցերին

18 05 2009

Movses Shahverdyan7

Երեւանի ՏԻՄ ընտրություններում ամենից անսպասելին ՀԱՍԿ առաջադրումն էր: Ի սկզբանե կուսակցությունը ԿԸԴ դիմումների ընդունման վերջին օրը միայն համապատասխան փաստաթղթերը ներկայարցեց: Հենց այդ ժամանակ իսկ բարձրացավ այն աղմուկը, որ կուսակցությունը անվանման ՀԱԿ նմանությամբ ձայներ է փորձելու խլել: Ապա հաջորդ “պատմությունները” եղան կուսակցության ղեկավարի` Մովսես Շահվերդյանի` Կարեն Դեմիրճյանի անունը իրենց քարոզարշավի ընթացքում օգտագործելու հետ, ինչպես նաեւ, որ ինքը սխալվել է, որ թույլ է տվել ՀԺԿ-ի ստեղծումը:

Պատմաբան, նախկին ՀՅԴ-ական, աշխատավորական սոցիալիստական կուսակցություն ներկայացուցիչ Մովսես Շահվերդյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք կհաղթահարեն 7%-ի շեմը, սակայն ձայները պաշտոնապես չեն ամրագրվի: Ի՞նչ քաղաքական խաղերի մասին է իրականում խոսքը եւ ի՞նչ է խոստանում ՀԱՍԿ-ը իրականում: Read the rest of this entry »





Ի՞նչ է իրականում տեղի ունեցել “Նաիրիտ”-ում

15 05 2009

ՀՀ Կառավարական պատվիրակությունը “Նաիրիտ”-ում էր միջադեպից օրեր առաջ ու “Նաիրիտի” պոտենցիալի, նոր ծրագրերի եւ զարգացման հնարավորությունների մասին էր խոսվում: Ապա երեկ գործարանի աշխատանահին օրվա ավարտից քիչ առաջ տեղի է ունենում պայթյունը… Թանձր մութ ամպերի քուլաները ծածկում են փողոցը, խոշոր հրդեհն ու խուճապը համատարած տարածվում են քաղաքով մեկ: Փակ Բագրատունյանց պաղատայի սկզբում հավաքված “Նաիրիտի” աշխատակիցների ընտանիքի անդամներն ու հարազատները որեւէ լուր էին փորձում ստանալ հարազատներից: Read the rest of this entry »





Հայաստանի հավակնությունները Եվրատեսլում

13 05 2009

ed385c0b11072609a17e01fb8a378015

Անուշ եւ Ինգա Արշակյան քույրերը Հայաստանը կներկայացնեն «Եվրոտեսիլ-2009» ամենամյա երգի մրցույթի եզրափակիչում: Կեսգիշերին նրանք ելույթ ունեցան «Եվրատեսիլ-2009» ամենամյա երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում եւ քվեարկությամբ դուրս եկան եզրափակիչ:

Կիսաեզրափակիչի առաջին փուլին մասնակցում էր 18 երկիր, որից սակայն միայն 10-ը հնարավորություն ունեին անցնել եզրափակիչ: Նշենք, որ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 16-ին: Ի դեպ, բացի Հայաստանից եզրափակիչ փուլ անցան ևս ինը երկրի ներկայացուցիչներ` Թուրքիան, Պորտուգալիան, Մալթան, Ռումինիան, Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Ֆինլանդիան և Իսլանդիան: Read the rest of this entry »





Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար

11 05 2009

untitled

18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Read the rest of this entry »





Ընտրական կրքե՞ր. քարոզարշավը «հունի» մեջ է

7 05 2009

article

Ընտրությունների քարոզչական մասը ընդհանուր առմամբ “ուրախ” է անցնում`լի ինտրիգներով ու զարգացումներով: Ու վերջին օրերի ամենից շատ ինտրիգները Ահարոն Ադիբեկյանի ու ԲՀԿ հարթությունում են պտտվում: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրան օրերս խոստացել է 1 միլիոն դոլար, եթե իհարկե, Ադիբեկյանը ապացուցի իր հրապարակած թվերի իսկությունը: Հակառակ դեպքում Ծառուկյանը սոցիոլոգից պահանջում է ներողություն խնդրել եւ չի բացառում, որ սոցիոլոգին պատժի:

«Պարոն Ծառուկյանն իր ռեստորանային մտածելակերպով վիրավորել է մի գիտություն, որը 20-րդ դարի նվաճումներից է: Կարծում եմ, որ նա չի տարբերում սոցիոլոգին ռեստորանի ռաբիս նվագողներից, որին ցանկացած գումար կարող է տալ եւ իր ցանկացած երգը երգեն: Դա այդպես չէ: Եթե նա այդքան կրուտոյ տղա է, թող «Գելափին»-ին առնի, թող «Գելափը» ապացուցի, այն տվյալները, որ Ծառուկյանը 21-րդ դարի սկզբի լավագույն քաղաքական գործիչն է, նրա կուսակցությունը ամենավարկանիշային է, իսկ Քուշկյանն ամենալավագույն քաղաքապետն է: Թող փորձի, եթե մենք վաճառվող մասնագետներ կամ վաճառվող գիտություն ենք»,-ասել էր Ահարոն Ադիբեկյանը, ապա հայտնել, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում սխալ տեղեկատվություն է տրվել եւ ինքը կուսակցությունների բլոկերի վարկանիշ դեռ չի հրապարակել: Read the rest of this entry »








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers