Տիգրան Խզմալյանը պատասխանեց

30 01 2009

xzmo1

Seroj (22:28:22): Ողջուն Պարոն Խզմալյան: Շնորհակալ ենք ձեզ “բաց” լինելու համար: Կարեւորում եմ, երբ ձեր նման մարդիկ բաց են հասարակության համար եւ “խոսում են” մեզ հետ: Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ինչ կարծիք ունեք մեր`հայերիս, պատմական ժառանգության մասին, որպես այդպիսին: Դուք ֆիլմ եք նկարում, խոսում եք ինչ-ինչ խնդիրների մասին, ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր խնդիրները: Ի վերջո, որն է, ըստ ձեզ, հայի իսկական դեմքը եւ որն է նրա պատմական ժառանգությունը:

Արդյո՞ք դա ցեղասպանություն ապրած, ջարդված, կոտորված, սեփական “ես”-ը չունեցող, թուրքական երաժշտություն լսող, առանց սափրվել, սեւ շորերով, անինքնասեր արական սեռի քաղաքացին է կամ սեքսն ու անբարոյականությունը նույնացնող, սեփական ամուսիններին բացի երեխա “բերելուց” ուրիշ բանի անընդունակ իգական սեռի քաղաքացիները: Այս մարդիկ քաղաքացի՞ են, թե դա ավելի ուրիշ գաղափար է:

Ողջույն: Սկզբից – “բաց լինելու” եւ “խոսել-չխոսելու” մասին: Բաց եւ ազատ խոսելը արվեստագետի պարտքն է, այլ ոչ թե սիրալիրություն կամ բարեհաճություն է: Եթե մարդուն զրկում են կամ նա ինքն է հրաժարվում ազատ խոսք ասելու իր իրավունքից, նա դառնում է “ան ասուն”, համենայն դեպս հայերեն լեզուն այսպես է տարբերում մարդուն կենդանուց, ասել, խոսելու շնորքով: Եթե մարդն արվեստով է զբաղվում, այս իրավունքը դառնում է իր համար պարտք: Հատկապես այն ժամանակ, երբ երկրում տիրում է սուտն ու կեղծավորությունը: Մերկ արքային ո՞վ պետք է ասի` մերկ ես:

Հայի դեմքն ու կերպարը անհնար է բնորոշել մի քանի բառով: Դա մեր հավաքական կերպարն է, ուր կա ամեն ինչ-սուրբ ու լիրբ, հերոս ու սրիկա, ինչպես բոլոր ազգերում: Օտարներն են հաճախ մեզ ներկայացնում են միակողմանի, ինչպես Սանչո Պանսա-ժողովուրդ, վաճառականների ու ծույլիկների մի ցեղ: Չգիտեն կամ չեն էլ ուզում իմանալ մեր ասպետական կողմի մասին, մեր Դոն Քիշոտներին: Հիշենք սովետական կինոն. հայի լավագույն կերպարն այնտեղ կրազի վարորդ Ֆրունզիկն էր, իսկ վրացին` Միմինոն` հերոս, օդաչու: Մենք կրազի վարորդ շատ ունենք, գիտեք, բայց ունեինք եւ ունենք նաեւ ասպետներ: Երկուսն էլ պետք են: Դոն Քիշոտն առանց Սանչոի նույնքան անօգնական է, որքան Սանչոն` ողորմելի առանց Դոն Քիշոտի: Ազգն, ինչպես եւ մարդն, ունի դեմք ու հետույք: Մենք վերջերս աշխարհին ու ինքներս մեզ ավելի հաճախ հետույքն ենք ցույց տալիս քան դեմքներս:

ARTUR (22:41:58): Պարոն Խզմալյան, ի՞նչ է ձեզ համար արվեստը:

Ասում են` Աստվածը սեր է: Կարծում եմ` արվեստը նույնպես: Սիրել մեկին կամ մի բան այնպես, որ կարողանաս վերստեղծել ու փրկել մահից ու մոռացությունից, վարակել ուրիշներին քո սիրով կամ պատրանքներով: Արվեստն իսկապես հավատքի ու սիրո պես մարդուն դարձնում է ավելի մեծ ու հզոր, քան նա եղել է առաջ ու կլինի հետո:

SARGIS (22:44:36): Պարոն Տ. Խզմալյան, իմ կարծիքով կայացած ռեժիսորը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Դուք կարող եք Ձեր ասելիքը ներկայացնել Ձեր արվեստում: Ինչու՞ եք այսօր քաղաքականությամբ զբաղվում եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք վերջինիցս:

Կայացած եմ ես, թե ոչ` ժամանակը ցույց կտա: Իսկ քաղաքականությամբ ես չեմ զբաղվում, այսինքն ոչ մի կուսակցության անդամ չեմ, ոչ վաղուց աշխատավարձ կամ մրցանակ չեմ ստանում ու չեմ ակնկալում: Ուղղակի ասում եմ, որ այն, ինչ մտածում եմ` հատկապես իմ ֆիլմերով: Բացի այդ, պետք է պատասխանել, երբ հարցնում են:

Օրինակ` այսօր Ա1-ի բլոգում, որովհետեւ ֆիլմերս կինոթատրոններում ու հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, ուստի գտնում եմ այլ հնարավորություններ: Ի դեպ, ընկերներիս հետ վերջերս ստեղծել եմ ինտերնետային կայք, www.che.am, կարդացեք:

ARTUR (22:46:04): Պարոն Խզմալյան, ինչպես կմեկնաբանեք մեր այսօրվա քաղաքական վիճակը:

Ասում են` ողբերգությունից մինչեւ ֆարս մի քանի քայլ է: Հիմա մենք հենց դա ենք անցնում: Read the rest of this entry »





Հայաստանը չզրկվեց ձայնի իրավունքից

27 01 2009

11235

Հայաստանի պատվիրակությունը չզրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Նման որոշում կայացվեց, ինչպես նշում էին իրենց ելույթներում խորհրդարանականները, Հայաստանի հետ երկխոսությունը չընդհատելու համար: Ընդունվեց այն փոփոխությունը, ըստ որի Հայաստանին տրվում է մինչեւ ապրիլ ժամանակ: Ի դեպ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ սրա արդյունքում կլինի երկխոսություն ՀՀ իշխանությունների հետ, եւ չի լինի միայն ԵԽ մենախոսթյուն:
Հայաստանի վերաբերյալ նոր բանաձեւը ընդունվեց 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Սա մեկ տարվա ընթացքում 3-րդ փաստաթուղթն է Հայաստանի վերաբերյալ:

“Վեհաժողովը որոշում է տեղեկացված լինել խնդրի մասին եւ Մոնիտորինգի հանձնաժողովին հրավիրում է ուսումնասիրել այս եւ նախկին բանաձեւերի իրականացման ընթացքը եւ առաջարկել Վեհաժողովի կողմից իրագործվելիք գործողությունները մինչեւ 2009թ. ապրիլյան նստաշրջան”,-սա Հայաստանի վերաբերյալ այսօր ընդունված ԵԽԽՎ 1643 (2009) բանաձեւի վերջին հատվածն է: Read the rest of this entry »





Ուղղեք ձեր հարցերը Տիգրան Խզմալյանին

23 01 2009

tigran

Հարգելի ընթերցողներ, այս շաբաթ “A1+ BLOG”-ը հյուրընկալելու է կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանին, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ձեր բոլոր հարցերին: Այսօրվանից սկսած մինչեւ մյուս ուրբաթ օրը`հունվարի 30-ը, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, իսկ ուրբաթ օրը արդեն կամփոփենք դրանք եւ բլոգում կլինեն արդեն պատասխանները:

Լրացուցիչ ինֆորմացիա: Կարդացեք Տիգրան Խզմալյանի կարճ կենսագրականը այստեղ, իսկ նրա “Օպերա” ֆիլմը դիտեք “Ա1+”-ի youtube-ում այստեղ: Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի կայքի, ինչպես նաեւ կարդացեք նրա մասին հրապարակումները այստեղ եւ այստեղ:

Ծանոթացեք նաեւ Տիգրան Խզմալյանի նոր կայքին http://www.che.am/





Բարաք Օբաման էլ է հայ…

20 01 2009

obama1

Այսօր համաշխարհային լրատվամիջոցները շունչները պահած րոպեներ են հաշվում մինչ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ինագուարացիայի արարողության սկիզբը ու մինչ աշխարհը երկու սրված “համակարտությունների”` Գազայի /պաղեստինա-իսրայելական/ եւ գազի/ռուս-ուրկաինական/ հանգուցալուծումը պայմանականորեն կապում է վերջինիս գալստյան հետ, հայ քաղաքագենտերը փորձում են վերջապես հասկանալ` սա է արդյոք այն նախագահը, ով ցեղասպանությունը կճանաչի… Պատմական պատահականությամբ ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահը երդման արարողությունը ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ 150 միլիոն դոլլար արժողությամբ ինագուրացիային պատմական մեկ այլ “ոչ այդքան պատահական” ելույթը պատրաստվում է “ճիշտ ուղու վրա բերելու երկիրը” եւ ամերիկացիներին ներշնչելու, որ “այո, մենք կարող ենք”-ը: Պատմական նորից ու նորից կրկնվող “անարդարությամբ” Հայաստանը այսօր քաղաքական խժդժոցի, տնտեսական ճգնաժամի, ԵԽԽՎ-ում ձայնից զրկվելու սպառնալիքի եւ ներքաղաքական խնդիրների տակ “ճկռալով” մնում է միայն “հուսալ” Օբամայի գալստյան հետ կապված որոշակի փոփոխությունների:

Տիգրան Սարգսյանը-”Մենք սպասում ենք, որ նոր նախագահը կկատարի այն բոլոր պարտավորությունները, որոնք նա իր վրա վերցրել էր նախընտրական արշավի ընթացքում, սակայն այդ սպասելիքները չպետք է կտրված լինեն իրականությունից: “Էդուադ Շարմազանով-”Հայ–ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Բարաք Օբամայի օրոք որակական նոր փուլ կթևակոխեն, ինչն, ըստ նրա, բխում է երկու երկրների շահերից”։ “Լարիսա Ալավերդյան”-Նրա պաշտոնավարումը կարող է Հայաստանի վրա որևէ մի ազդեցություն չունենալ, որովհետև մենք ապացուցել ենք, որ անգամ ամենադրական փորձը կամ փոփոխությունները Հայաստանի վրա չեն ազդում, իսկ ինչ–որ մի նեգատիվ, բավականին վատ երևույթ շատ արագ հասնում է Հայաստան”։ Լևոն Զուրաբյանը- “Եթե տարածաշրջանում իրավիճակը փոխվի, Հայաստանի համար էլ իրավիճակը կփոխվի, դա նոր հնարավորություններ կբացի”: Read the rest of this entry »








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers