Հայաստանի հավաքականը հաղթեց…

25 11 2008

10181

Շախմատի Հայաստանի հավաքականը կրկին ուժեղագույնն է աշխարհում: Դրեզդենում այսօր ավարտված համաշխարհային օլիմպիադայում հայ շախմատիստները, 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Չինաստանի նկատմամբ, պահպանեցին չեմպիոնի կոչումը: Հայաստանը չեմպիոն էր դարձել նաեւ 2006թ-ին: Վերջին 11-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Չինաստանի հավաքականն էր, որը դասվում էր ֆավորիտների թվին: Չինացիները հաղթանակի դեպքում կշրջանցեին առաջին տեղում ընթացող Հայաստանին, սակայն մեր ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:

4 խաղատախտակների վրա էլ հայ գրոսմայստերները առավելություն ունեին: Ակնհայտ էր, որ այս մրցամարտում չինացիները առավելագույնը ոչ-ոքի հույս կարող են ունենալ: Դա էլ բավական էր, որ Հայաստանը դառնար չեմպիոն, քանի որ զուգահեռաբար ընթացող մրցամարտում Ուկրաինան զիջում էր ԱՄՆ-ին 0:2 հաշվով: Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները 10-րդ տուրից առաջ հավասար միավոր ունեին, բայց լրացուցիչ ցուցանիշներով առջեւում էր Հայաստանը: Առաջինը ավարտվեց Լեւոն Արոնյան (2757)-Վանգ Յու (2736) պարտիան, որտեղ խաղաղ ելք գրանցվեց: Ոչ-ոքիով ավարտվեց նաեւ Վլադիմիր Հակոբյան (2679)-Բու Հիանցզի(2714) մրցամարտը: Քիչ անց Տիգրան Պետրոսյանը հաղթեց Լի Չաոյին` առաջ մղելով Հայաստանին: Իսկ Գաբրել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Նի Հուայի հետ: Read the rest of this entry »





Ով հայոց աշխարհ, քո փրկությունը լավ PR-ի մեջ է

23 11 2008

imgp0521Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շարունակական դեպրեսիվ քննարկումներն ու լարվածությունը, որ այսօր արդեն դժվար է որոշել` արհեստածին “աշխատված”, թե իրական սպառնալից էին, անցնող շաբաթ իրենց դիրքերը զիջեցին շախմատային վերջին զարգացումներին ու մանկական եվրոտեսլին: Ապա ավել շուտ հանրապետությունում օրինականության եւ պատասխանատու հայտարարությունների լույս էր ճառագել “Հետք”-ի խմբագրի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Հաջորդ շաբաթվա զարգացումների համատեքստում գուցե նոր օրինականության կոչեր եւ “հասարակական” մարզահամերգային համալիրի “նոր” ֆորմատի լսումների լույս ճառագի: Տարօրինակ է, որ տարօրինակ ոչինչ չկա:

Հայաստանյան ընտրական առք ու վաճառքների գործընթացներում իշխանության եկած “աշխատակազմն” իր օրինականությունը հաստատելու եւ աթոռը “պնդելու” խնդիր ունի: Ինչպես նաեւ հասարակությանը մշտապես ռեժիմից դժգոհ ընտրազանգվածներին զգոն պահելու խնդիր ունի ընդդիմությունը: Ուրմեն իշխանությունների`ԼՂՀ շրջադարձային կարգավորման, ընդդիմության`ԼՂՀ հայրենավաճառ գործողության շուրջ փոխշահավետ ինֆորմացիոն քարոզչության ու հոգեբանական մենամարտների արդյունքները, այնուամենայնիվ, պարզ իրողություններ ու փորձված քաղաքական տեխնոլոգիաներ են: Եվ ըստ ամենայնի` հաջողված երկուստեք, քանի որ լարվածությունը առնվազն իրեն գերազանցեց բոլոր տիպի հասարականան ցնցումների առումով եւ երկար չզիջեց դիրքերը հաջորդ հարմար PR-վելու առիթներին: Read the rest of this entry »





Փակ քննարկում բաց ռեժիմով..

20 11 2008


Քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրում, դռնփակ ռեժիմով` իբր պոպուլիստական դրսեւորումներից խուսափելու եւ անկեղծ քննարկում ծավալելու նպատակով: Ավելի քան 4 ժամ տեւած քննարկման սկզբում Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին շնորհավորեց շախմատային հաղթանակի կապակցությամբ, ապա տեղեկացրեց, որ հասարակությանը հուզող հարցերի շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումները պարբերական են լինելու: Հանդիպմանը մասնակցում էին գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները` բացառությամբ արմատական ընդդիմությանը` ՀԱԿ-ը ներկայացնող կուսակցությունները: Ներկա էր միայն Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Read the rest of this entry »





Դարձյալ Ղարաբաղ… հրադադարը խախտում է Ադրբեջանը

18 11 2008

copy-of-armeniamapenglish_p1

ԼՂՀ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները այլեւս մտահոգիչ լինելուց փոխակերպվել են անհանգստացնող, սպառնացողի։ Ու մինչ Սերժ Սարգսյանը հարցազրույցում պարզաբանում է բանակցային գործընթացի նշանակությունն ու բառախաղերի իմաստը, ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնում է նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի կողմից ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի թիկունքը ճեղքելու փորձերի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս օրերին պաշտոնական այցով գտնվում են ԼՂՀ-ում եւ Հայաստանում։ Եւ սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից վերջերս ստորագրված մոսկովյան հռչակագրից անմիջապես հետո, որում մասնավորապես նշված է, որ կողմերը պատրաստ են քաղաքական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը:

Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրն որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին: Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով: Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ բացատրել: Դրանից հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի՞նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մարդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ՞: Read the rest of this entry »





Ով է որոշում Հայաստանի ապագան?

10 11 2008

article_1309_16375880191

Կարծիք հայտնելու ինստիտուտը մեր երկրում հասնում է պրոֆեսիոնալիզմի այն մակարդակին, որ թեմայի մասին փոքր ինչ տեղեկացված մարդիկ արդեն մամուլի առաջին էջերում կարծիք են հայտնում, մեկնաբանում ու փառաբանում: Ու ամենեւին էլ կարեւոր չէ, որ կարծիք հայտնելու “խասիաթը” վերաբերվում է արտաքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն ասպեկտներին, տարածքների զիջմանը, պատերազմին կամ խաղաղությանը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը առանց վարանման կարծիքներ հայտնեցին ԼՂՀ կարգավորման գործընթացի առաջին հռչակագրի մասին, ընդդիմության ներկայացուցիչները առանց վարանման քննադատեցին իշխանություններին: Հայաստանի համար սովորական իրավիճակ…

Սովորաբար երկրի հասարակական-քաղաքական էլիտան որոշում է երկրի “ապագան” ու քաղաքական հեղինակությունների ինստիտուտը, եթե գործում է որպես այդպիսին, նման դեպքերում խոսում է ու կարեւոր որոշումների հասնում: Խոսքը, իհարկե, այն դեպքի մասին չէ, երբ տարածաշրջանում գերտերություններից մեկի, ինչպես օրինակ` ԽՍՀՄ իրավահաջորդ պետության թողտվությամբ եւ որոշումներով է մեր շատ սիրելի երկիրը կարգավորվում իր հարաբերությունները այլ պետությունների հետ: Եթե վերոնշված դեպքը այդքան էլ տեղին չէ, ուրեմն մեզ մնում է միայն հասկանալ` ովքեր են որոշում Հայաստանի ապագան, ովքեր են այս մարդիկ եւ այս շարքում ում ենք ամենից շատ վստահում… Read the rest of this entry »





“Պատմական” հռչակագիրն ու հակասությունները վերջինիս շուրջ

5 11 2008

handipum

ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված հռչակագիրը Մոսկվայում ամենատարբեր հակասական մեկնաբանությունների տեղիք է տալի: Մինչ իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բացառապես դրական արդյունքներ ու դրական գործողությունների համախումբ են տեսնում հռչակագրում, ընդդիմության ներկայաուցիչներն ու տարբեր անհատներ հռչակագրի մեջ ուղիղ սպառնալքներ են տեսնում ինչպես ՀՀ կապիտուլացիայի ենթարկելու, ԼՂՀ-ն որպես բանակցող կողմ դուրս թողնելու, այնպես էլ պատերազմական եւ տարածքային կորուրստենրի սպառնալիքներ:

“Ես կարծում եմ, որ հռչակագրում տեղ գտած 5 կետերը գրված են շատ նուրբ եւ ճարպիկ, եւ յուրաքանչյուր կետի տակ մի ամբողջ պրոցես է երեւում: Միաժամանակ ես համոզված եմ, որ այդ պրոցեսների հաջորդականության շուրջ էլ պայմանավորվածություն կա”,-ասել է “Միացում” նախաձեռնությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:”Իմ գնահատականը դրական է եւ խիստ դրական: Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ ԼՂ-ն դուրս է մնում բանակցային պրոցեսից:Իսկ քաղաքական բանակցությունները Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ հնարավոր չեն առանց ԼՂ-ի շատ ակտիվ մասնակցության: Եւ ես շատ արժեքավոր եմ համարում այս փաստաթուղթը”,-ասել է ԵԽԽՎ -ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Read the rest of this entry »





Սարգսյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ

2 11 2008

Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Ըստ Նախագահի մամուլի ծառայության` հանդիպումը կկայանա համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության: Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
Բազմաթիվ վերապահումների տեղիք տված հանդիպանը նախորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին «զիջումային հայտարարություն» մեղմ ասած վերապահումներով կարելի է ընդունել։ Ուրեմն ինչ եք կարծում այս «հանդիպման ծրագրի» մասին։ Կարելի է ակնկալել արմատական փոփոխություններ ու ինչ տիպի։








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 33 other followers