Քաղաքական ճնշումների տնտեսական արդյունքը…

31 10 2008

96341

՚Սիլ գրուպՙ կոնցեռն-ը` աշխատանքային ամբողջ կոլեկտիվի, ինչպես նաեւ իր կազմում գտնվող եւ համագործակցող կազմակերպությունների անունից դատապարտում է երկրի իշխանություններին (այդ թվում` դատական), Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ քաղաքական վրեժխնդրություն դրսեւորելու համար: Քաղաքական վրեժխնդրության զոհ են դարձել մասնավորապես` ՚Բջնի հանքային ջրերի գործարանՙ ՓԲ ընկերությունը, ՚Պարես Արմենիաՙ ՍՊ ընկերությունը (Ֆիլիպ Մորիսի պաշտոնական ներկայացուցիչը), ՚Պիցցա Դի Ռոմաՙ ՍՊ ընկերությունը, ՚Սպորտ Թայմՙ ՍՊ ընկերությունը (Ադիդասի պաշտոնական ներկայացուցիչ), ՚Երեւանի Ալրաղացՙ ԲԲ ընկերությունը եւ ՚Նոր Շինՙ ՍՊ ընկերությունը: Այս կազմակերպությունները ակնհայտորեն կրում են մեծ չափերի հասնող վնասներ:

Միայն ՚Բջնի հանքային ջրերի գործարանՙ ՓԲ ընկերության գույքի վրա արգելանքներ դնելու եւ բռնագանձման գործընթաց սկսելու արդյունքում, ոչ միայն տուժել է ընկերությունը, ընկերության արտասահմանյան ներկայացուցչությունները եւ ընկերության արտադրատեսակների վարկանիշը, այլ նաեւ 483 աշխատողներ մատնվել են հարկադիր պարապուրդի: Որպես տնտեսությունից իրազեկ կազմակերպություն, հարկ ենք համարում վկայակոչել միայն այն իրողությունը, որ Չարենցավան քաղաքում (որտեղ գտնվում է Բջնի գործարանը եւ որտեղ մեծամասամբ աշխատում են Չարենցավանի բնակիչները) ավելի քան 450 ընտանիքների եկամուտների աղբյուրը վերացվել է: Մեր զգայուն տնտեսությունում, որտեղ ամբողջ շրջանառությունը համախմբված է Երեւան քաղաքում, իսկ մարզերում ու մյուս քաղաքներում տնտեսության վիճակը շատ վատ է, ստեղծվել է մի իրավիճակ, որ Չարենցավան քաղաքում սոցիալ տնտեսական վիճակն էականորեն կվատթարանա: 450 ընտանիքների բյուջեից պակասած գումարներն այլեւս չեն շրջանառվի նույն Չարենցավան քաղաքում: Չենք կարծում, որ այս պարզ հաշվարկներին ծանոթ չէ իշխանությունը: Read the rest of this entry »





Միաժամանակ Վանաձորում եւ Ալավերդիում

29 10 2008

Հոկտեմբերի կեսից Վանաձորում բռնկված աղիքային վարակիչ հիվանդությունը համաճարակաբանների համար դարձել է գլուխկոտրուկ: Մի քանի օրվա ընթացքում Լոռու մարզի 341 բնակիչ դիմել է բուժօգնության՝ աղեստամոքսային ինֆեկցիայի նշաններով, որոնց մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են: Մայրաքաղաքից ժամանած մասնագետների հետ միասին վանաձորցի բժիշկները քանի օր շարունակ դժվարանում են պատասխանել, թե ինչն է դարձել աղիքային վարակիչ հիվանդության պատճառ՝ ջո՞ւրը, թե՞ սննդամթերքը:Միեւնույն ժամանակ շարունակվում է Ալավերդիում հոկտեմբերի 22-ից արձանագրված աղիքային ինֆեկցիայի բռնկումը։Ալավերդու Առողջապահական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոկտեմբերի 27-ի դրությամբ հոսպիտալացվել էին 14 հիվանդներ, որոնցից 12-ը` երեխաներ:

“«Համաճարակ չէ, բայց մի քանի օրվա ընթացքում հիվանդների թիվը կրկնապատկվեց»,- ասել է Լոռու մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը: Մասնագետների հետ փորձաքննության ենթարկելով ջուրն ու հիվանդների թվարկած սննդամթերքը՝ ձուն, հավի միսն ու կանադական ապխտած նրբերշիկը, մասնագետները դժվարանում են պատասխան տալ վանաձորցիներին` վարակի ծագման ու պատճառների մասին: Վարակի ախտանշաներն են բարձր ջերմությունն ու որովայնի ցավերը: Մի քանի օրվա ընթացքում Վանաձորի 60 մահճակալ ունեցող ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնվեց հիվանդներով: Ըստ բժիշկների` հիվանդների վիճակը կայունանում է մի քանի օրից՝ ջերմությունն իջնում է, որովայնի ցավերն անցնում են: Մահացության դեպքեր չեն եղել Read the rest of this entry »





Հոկտեմբերի 27-ից 9 տարի անց /նոր կադրեր/

27 10 2008


1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: Մոտ երեք տարի տեւած “27″-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը: Հանրապետության առաջին դեմքերին գնդակահարած ոճրագործները դատապարտվեցին ցմահ, թեեւ զոհերի հարազատներն ու հասարակության մեծ մասը պահանջում էր մահապատժի ենթարկել նրանց: Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27″-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր: Read the rest of this entry »





Վտանգավոր զարգացումներ ԼՂՀ շուրջ. “մի թիզ հող” կզիջե՞ն

25 10 2008

Վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման կամ բանակցային զիջումների ֆորմատում Ղարաբաղին սպառնացող վերահաս վտանգի լուրերը ամենից շատն են մտահոգում եւ ամենից շատ տարատեսակ հակասական մեկնաբանությունների առիթ տալիս։Լարվածությունը սկսվում է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԼՂՀ հարցում նախազգուշական “թայմ աութ”-ով ու հավաստիացմամբ, թե իշխանությունը պատրաստվում է “զիջել” ԼՂՀ։Ապա Սերժ Սարգսյանն ինքը շփոթության մեջ է գցում, հայտարարելով, թե ԼՂ հիմնախնդրի լուծման Մադրիդյան սկզբունքներին ծանոթանալու ցանկություն ունեցողները կարող են այն գտնել միջազգային կազմակերպություններից մեկի ինտերնետային էջում, որին հետեւում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պատասխանը, թե ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը խնդրի կարգավորմամբ չի զբաղվում։Հարցի այլ կողմն է սրվում Թուրքիայի ակտիվացմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների միանալու։Առհասարակ պաշտոնական Մոսկվայի թողտվությամբ “հայ-թուրքական հարաբերություններ” որպես այդպիսին սկսելու, ապա ՌԴ միջնորդությամբ ԼՂՀ հարցի կարգավորման նախաձեռնությունն ու եռակող համդիպումների հեռանկարը ինքը արդեն զգոնություն է պահանջում։ Եթե հիշենք նաեւ վերընտրված Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ “Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ոչ 5 տարի անց, ոչ 10, ոչ էլ 20 եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի”, ապա զգոնության խնդիրը կրկնակի սրվում է։ Ի՞նչ է ուրեմն իրականում կատարվում։ Read the rest of this entry »





Հայ-ռուսական բարեկամությունը պատրա՞նք է, թե՞ իրականություն

21 10 2008

Երեւանը բավականին լուրջ էր պատրաստվել “ռազմավարական դաշնակից” Ռուսաստանի բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորելուն: Երեւանի կենտրոնական փողոցներում եւ օդանավակայան տանող ճանապարհին ծածանվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները: Անվտանգության նպատակով Նախագահական նստավայրի հարակից փողոցներում ավտոմեքենաների կայանումն արգելված էր, ու թեեւ ԱԺ-ի նիստ էր, պատգամավորները դժվար է ասել, թե որտեղ էին կարողացել թաքցել իրենց մեծ ու թանկարժեք ավտոմեքենաները: Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո հանդիպեցին լրագրողների հետ, նաեւ ամփոփեցին այցի արդյունքները։

“Արդյո՞ք հայ-ռուսական բարեկամությունը պարտադրված իրողություն է. երկու երկրների ղեկավարներն էլ գնահատեցին որոշ վերլուծաբանների նման մոտեցումը”: “Ուժով ընկերներ ձեռք չես բերի, առավելեւս չես պահպանի: Մեր հարաբերություններն իրենց բնույթով բաց են, թափանցիկ, վստահելի, եւ մենք կարծում ենք, որ մեր ընկերության ուժը փոխադարձ վստահության մեջ է. եւ հենց այդ վստահությունն է թույլ տալիս հիմնել եւ զարգացնել հարաբերություններ ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ նրանից դուրս գտնվող երկրների հետ: Երբեք մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն խանգարել մյուս երկրների հետ մեր հարաբերություններին”,-համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Read the rest of this entry »





Ընդդիմությունը “թայմ աութ” վերցրեց

17 10 2008

Համաժողովրդական շարժումը երկամսյա թայմ աութ վերցրեց. շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց այս որոշումը հրապարակելուց հետո սակայն իշխանություններին կոչ արեց չոգեւորվել եւ այդ ժամանակավոր դադարը չհամարել շարժման կասեցում: ՚Համահանրապետական հանրահավաքների ու երթերի ժամանակավոր դադարե­ցումը չի նշանակում, որ Շարժումը հրաժարվում է հետագա քաղաքական պայքարից եւ իր առաջ քաշած պահանջներից, որոնք են՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, երկրում իրական ժողովրդավարության ու օրինականության հաստատու­մը, արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացումը: Ընդհակառակը, համոզված ենք, որ այդ քայլը ոչ թե դանդաղեցնելու, այլ արագացնելու է նշված նպատակների իրականացումը: Հանրահավաքի մասնակիցները բավականին բուռն արձագանքեցին ՀՀ առաջին նախագահի ելույթի հատկապես այս հատվածին: ՚Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատաս­խանատու քայլով Համաժողովրդական շարժումն ապացուցում է իր լրջությունը: Նույնը մնում է ապացուցել Հայաստանի իշխանություններին ու նրանց սպասարկուներինՙ,- ասաց Նախագահը: Read the rest of this entry »





Նիկոլ Փաշինյանը խոսեց

17 10 2008

Մարտի 1-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ գտնվող “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին։

-Դուք ընդհատակում եք, բայց ձեր հոդվածներից երևում է, որ տեղյակ եք Հայաստանի քաղաքական զարգացումներին։ Դուք հայտարարել էիք հեղափոխության մասին։ Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը` հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է։

- Իմ կարծիքով՝ հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել։ Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են։Վերցնենք, թեկուզ, տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները։ Դրանցից բխող եզրակացությունը մեկն է` ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձևավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից և հնարավորությունից։Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է։Ի դեպ, հենց այս համատեքստում եմ դիտարկում ընդդիմության վերջին 8 ամիսների մարտավարությունը։ Համաժողովրդական շարժումը զերծ մնաց կոշտ քայլերից` ինչ-որ իմաստով իշխանություններին շանս տալով ապացուցել, որ առանց հեղափոխության, այսինքն` առանց գործող իշխանությունների հեռացման հնարավոր է երկրում հաստատել օրինականություն, վերականգնել քաղաքացիական իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը։ Բայց հենց իշխանությունն իր գործողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը օրինականության հաստատման միակ տարբերակն է։ Եվ ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունը մեր հանրության միասնականության վերականգնման միակ ճանապարհն է նույնպես, որովհետեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են միասնական լինել միայն այն դեպքում, երբ բոլորի համար գործում է նույն օրենքը, այդ օրենքը բոլորի համար գործում է նույն չափով։Ինչ խոսք, մեր հեղափոխությունը պետք է լինի թավշյա, անարյուն, խաղաղ, բայց սա ոչ միայն, ավելի ճիշտ` ոչ այնքան ընդդիմությունից, որքան իշխանությունից է կախված։ Read the rest of this entry »





Կոլեկտիվ պսակադրություն, կոլեկտիվ երջանկություն…

16 10 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Շուշիի սրբ. Ղազանչեցոց եւ Մարտակերտի Գանձասար եկեղեցիներում միաժամանակ պսակվեցին 675 զույգեր: Պսակադրությանից հետո տոնական ճաշ, ապա Ստեփանակերտի մարզադահլիճում նորապսակներին ամուսնության վկայականներ եւ պարգեւներ հանձնելու արարողություն…Կոլեկտիվ պսակադրության նախաձեռնողը գործարար, ծնունդով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանն է: Նրա կողմից յուրաքանչյուր զույգին հանձվելու են բանկային ՙոսկե քարտեր՚` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Իսկ ահա առաջնեկի ծնունդից հետո ծնողները ստանալու են 2 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ եւ երրորդ երեխաների համար համապատասխանաբար 3 եւ 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 4-ից 7 երեխաների համար` 10-100 հազար ԱՄՆ դոլար: Read the rest of this entry »





“Հայկական ժամանակը” փողոցում չի հայտնվի?

15 10 2008

Ի՞նչ է սպասվում ՚Հայկական ժամանակՙ օրաթերթին, եթե այն ստիպված լինի ազատել Իսրայելյան 37 հասցեում զբաղեցրած տարածքը: ՚Ա1+ՙ-ի հարցին օրաթերթի լրատվական գործունեություն իրականացնող ՚Դարեսկիզբՙ ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը պատասխանեց. ՚Ես ի սկզբանե համոզված եմ, որ երբ կլինի վերջնական վճիռը, մենք տարածքի խնդիր չենք ունենա, փողոցում չենք հայտնվի: Այսինքն` եթե Գագիկ Բեգլարյանին թվում է, թե դրանով նա որեւէ նպատակի կարող է հասնել, չարաչար սխալվում է, մենք ընդհանրապես խնդիր չունենքՙ:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Վարչական դատարանը վճիռ է կայացնելու, որով կբավարարի կամ կմերժի ՚Դարեսկիզբՙ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Կենտրոն թաղապետարանի, համաձայն որի ընկերության ՚Հայկական ժամանակՙ օրաթերթի խմբագրակազմը պետք է ազատի զբաղեցրած տարածքը, որպեսզի այն հատկացվի համայնքի երեխաների գեղագիտական դաստիարակության նպատակներին: Ըստ թաղապետարանի` նշված տարածքը պատկանում է համայնքին եւ ընկերության հետ պայմանագիրը կնքվել է անորոշ ժամանակով, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի նրանց վտարել: Read the rest of this entry »





“Սպանություն չի եղել, սպանված մարդ չի եղել”

14 10 2008

ԱԺ-ի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը գնալով ավելի անհեթեթ է դառնում. ամիսներ շարունակ այս հանձնաժողովը փորձում էր պարզել, թե ժամը քանիսին է սկսվել եւ ավարտվել խաղաղ ցուցարարներին ՚Ազատությանՙ հրապարակից ցրելու օպերացիան, հետո փորձում էին հայ հասարակությանը մոլորության մեջ գցել` պնդելով, թե շրջանառության մեջ դրված տեսաֆիլմը մոնտաժված է, իսկ դրանում տեղ գտած կադրերը, որում արտացոլված են մարդկային ծնոտ, կամ արյուն, չեն համապատասխանում իրականությանը:

՚Ա1+ՙ հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը պնդում է, որ խնդրո առարկա կադրերը ՚Ա1+ՙ-ինն են եւ հում, չմոնտաժված կադրեր են ՚Ա1+ՙ-ը նախաքննական մարմնին արդեն ուղարկել է վերը նշված կադրերը՝ դրան նախորդած եւ հաջորդած տեսաշարով, նաեւ թվային արձանագրությամբ՝ օրացույցով եւ վայրկյանացույցով: Ի դեպ, նախաքննության մարմինը հրավիրել է մեր օպերատորներից երկուսին հարցաքննության՝ որպես վկա: Քննիչն ի թիվս այլ հարցերի, հարցրել է նաեւ՝ ՚Ձեր աչքի առաջ սպանություն եղե՞լ էՙ: Օպերատորները, որոնք թեեւ տեսել են դիակներ, բայց բուն սպանության փաստը չեն տեսել, բնականաբար ասել են՝ ՚ոչՙ: Քննիչը անմիջապես պահանջել է` ՚դե գրեք, որ ձեր աչքի առաջ սպանություն չի եղելՙ: Read the rest of this entry »





Աբովյանը կղեկավարի Ծառուկյանի փեսան

13 10 2008

Աբովյանի քաղաքապետի եւ ավագանու անդամի հոկտեմբերի 12-ի ընտրությունները արտաքուստ շատ միապաղաղ անցան: Պատճառը այն էր, որ ընտրության արդյունքը քաղաքացիների համար արդեն պարզ էր. համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր միայն մեկ թեկնածու` ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը:

Չնայած ընտրության մասնակցության պասիվությանը, ինչը արձանագրել էր “Ա1+”-ի թղթակիցը, այնուամենայնիվ ըստ Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների` 39 303 ընտրողից ընտրության է մասնակցել 22 913 ընտրող: Հետաքրքիր է, որ ԸԸՀ երեկ գիշեր “Ա1+”-ին ասել էր, որ 20 125 մարդ է մասնակցել ընտրության, սակայն առավոտյան նրանց թիվը ավելացել էր 2788-ով:

“Ինչիս է պետք մասնակցել ընտրության, եթե մեկ է ընտրվելու են նրանք, ովքեր որոշել են, որ պետք է ընտրվեն: Ավելորդ ժամանակի կորուստ”,-”Ա1+”-ին ասաց աբովյանցի Սեդա Առաքելյանը: “Միայն մի թեկնածու է, գնամ ում մեջ ընտրություն կատարեմ”,- ասաց Վալերի Սիմակյանը: Աբովյանցիներից Հերմինե Վարդանյանն էլ ասաց. ՙԳնում եմ ընտրության, քանի որ ավագանիների մեջ ազգական ունեմ, եթե չունենայի, չէի էլ մասնակցի, քանի որ պարզ է, թե ով է ընտրվելու”: Read the rest of this entry »





Սե՞րն է պակասում հայերին

11 10 2008

Քաղաքականացված “մինի հասարակությանը”՝ բլոգում գրող բոլոր-բոլոր ակտիվ քաղաքացիներին մեկ շաբաթ քաղաքական թեմաներից ու թեժ քննարկումներից հեռացնելը, համաձայնեք, այդքան էլ հեշտ գործ չէ, անգամ փոքր ինչ “ռիսկային”։Անգամ մտավախություն ունեի՝ ընթերցողները ոչ միայն կպահանջեին դադարեցնել “ապաքաղաքական շաբաթը”, անգամ “կփախչեին” բլոգից՝ այլեւ չվերադառնալու սպառնալիքով։ Բայց փաստորեն դիմացանք :) Դիմացանք անկասկած բազմաթիվ ապաքաղաքական թեմաների չհասնելով էլ պարզապես… Այնինչ այնքան բան կար քննարկելու սոցիալ-տնտեսական խնդիրներից, գերատեսչություններից, մարզերից, գրականությունից… ինչ պատահի… շաաաաաաաատ թեմաներ… Բայց նման շաբաթվա ընթացքում մոռանալ “այս” թեման, պարզապես անկարելի էր… Ուրեմն հայերը ունեն սպիտակ “նիվաներ”, ճոխ ամառանոցներ ու Օպերայի շրջակայքում բնակարաններ, ոսկե հաստ վզնոցներ, կանայք եւ սիրեկաններ… Բայց նայում ես մարդկանց դժգոհ դեմքերին եւ ջղայն անբավարարվածությունն է առաջինն, որ տպավորվում է մեջդ։ Ի՞նչ է, հայերին միայն սե՞րն է պակասում…
Ուրեման սեր ձեզ բոլորիդ եւ դիմացեք, քաղաքական քննարկումները վերսկսում ենք հաջորդ շաբաթ…





Էրեբունի-Երեւանը 2790 տարեկան է…

10 10 2008

Այս տարի մեր սիրելի Էրեբունի-Երեւանը 2790 տարեկան է դառնում եւ “Երեւանի օր” տոնակատարության շրջանակներում քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր համայնքներում հոկտեմբերի 10-ից 13-ը տարբեր միջոցառումներ է կազմակերպելու: Տոնական միջոցառումների սկիզբը ազդարարվեց քիչ առաջ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ապա նաեւ բացօթյա համերգ է սպասվում Հանրապետության հրապարակում: Մայրաքաղաքի համայնքներում “տոնականությունը” նշմարվում է եռագույնների համատարած գույներով լուսասյուներին: Գեղեցիկ է: Տոնակատարությունների “բովանդակային” եւ կազմակերպչական կողմին ես նայում եւ մարզահաշտում համերգների հեռանկարը այդքան էլ չի ոգեւորում: Տխուր է: Բայց մեծ ու դրական կողմը պատմական պատկառելի ժագանության մասին հիշեցումն է, որ գոնե դպրոցականների մեծ հոսքը Երեւանի պատմության կամ Էրեբունու կամ այլ թանգարաններ: Առհասարակ Երեւանում ժպտոցող դեմքերն ու սիրահար զույգերը ամենագեղեցիկ հատվածն է տոնակատարություն: Շնորհավոր… Ու չմոռանաք կիսվել օրվա խորհուրդի եւ նշանակության մասին ձեզ համար:





Հայկական կինոն դա “խիստ ճաշակով” սերիալ է միայն?

9 10 2008

Հայկական կինոն զարգացնելու կամ վերջնականապես սպանելու նախաձեռնություններ պարբերաբար լինում են ու վերջին շրջանում, իսկ անկախացումից հետո ոլորտի “զարգացում”-ը ոչ միանշանակ են ընդունում հենց իրենք` ոլորտը “զարգացնել փորձողները”` կինոյի տեսաբաններն, ռեժիսորները: “Տարերային” կինոփառատոններում ժամանակ առ ժամանակ աշխուժացող կինոդահլիճներում հայկական կինոյի լեգենդները ոլորտի զարգացման նկատմամբ լուսավոր “սպասողականություն” են տալիս: Ու միաժամանակ հայկական հեռուստաընկերությունների “խիստ նրբաճաշակ սերիալներով” լցված եթերները սպանում, ջախջախում են դրանք:
Ու խոսելու, բացահայտելու, քննարկելու հարցերը մնում են ու մնում… Եվ ուրեմն, ինչքանով եք տեղեկացված հայկական կինոմատոգրաֆի վերջին տարիների զարգացումներից? Ինչ դրական եւ բացասական տեղաշարժեր եք տեսնում? Ու իրականում կա արդյոք այդ հասկացություն, թե “մեռել է”:

Ե.Գ. Քննարկումների բաժնում ավելացնում եմ նաեւ թեմային վերաբերվող մի քանի հրապարակումներ, ինչպես նաեւ Խզմալյանի ֆիլմի սղագրության եւ ժամանակակից ցենզուրայի նոր դրսեւորումների նյութերը:





Որո՞նք են ինֆորմացիայի ձեր աղբյուրները

8 10 2008

Բացում ես էլ-փոստդ եւ օրական հարյուրավոր նամակներից ինֆորմացիա ստանում, դեռ էլ-փոստդ չբացած կողքին արդեն օրվա կարեւոր իրադարձությունների լրահոսն է երեւում, օն-լայն լրատվամիջոցները գլուխ են իրենց գրանցված ընթերցողների քանակը գոնե մեկով ավելացնելու համար, ազատ RSS տալիս են համարյա բոլոր տեղեկատվական ռեսուրսները, սոցիալական ցանցերում հազարավոր խմբեր են բացվում տարբեր տիպի ինֆորմացիա անձնավորված լսարանին հասցնելու համար։Այլ բառերով ասած՝ ինֆորմացիան հիմա ոչ միայն տանը, դրսում, հեռախոսով, բամբասանքներով, գաղտնագրերով է, այլեւ ամենատարբեր դրսեւորումներով։ Ուղղորդված ինֆորմացիա սպամ ենք համարում, մեզ դուր չեկած ինֆորմացիան օն-լայն քննարկումների կուլտուրայում ջնջելու ենթակա ենք համարում, ընտրում ենք սպորտ կամ քաղաքականություն, այլեւս ոչ մի ավել ինֆորմացիայով չենք ուզում ծանրաբեռնել մեզ։Ու տարօրինակ էլ չէ, որ այս ամենը “նորմալ է”։ Իրոք նորմալ է, մարդիկ ենք չէ՞։Բայց ապաքաղաքական շաբաթվա ընթացքում հետաքրքիր կլիներ քննարկել եւ իֆորմացիոն ռեսուրսների փոխանակում կազմակերպել երեւի, մանավանդ, որ այդպիսի դրեւորումների այլ թեմաների քննարկումներում եղել են։

Եվ ուրեմն, որո՞նք են ինֆորացիայի ստացման ձեր հիմնական աղբյուրները։ Հավատու՞մ եք ավանդական մեդիաներին օն-լայն տիրույթում, թե՞ նախընտրում եք բլոգային պլատֆորմները։ Ֆորումներն ու բլոգերը ինչքանո՞վ են կոմպետետ ինֆորմացիոն ռեսուրս։ Ի վերջո, ինչ եք կարդում դուք եւ ինչ խմբերի կամ “մեյլինգ լիսթ”-երի եք գրանցված։Կարող եք նաեւ գրել՝ ինչ չեք կարդում եւ ինչու չեք կարդում։ Ե.Գ. Թեմայի առանձնահատկություններից ելնելով ազատորեն կարող եք դնել ցանկացած լինք եւ ցանկացած ռեսուրսի հասցե։








Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 27 other followers